Գրադարան
Դաս 33․ Մատթեոս 27․51–28․20


Դաս 33

Մատթեոս 27․51–28․20

Նախաբան

Հիսուս Քրիստոսի մահվան ժամանակ տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի։ Հրեա առաջնորդները միջնորդեցին Պիղատոսին, որ նա պահակներ նշանակեր այն գերեզմանի վրա, որտեղ Հիսուսի մարմինն էր հանգչում։ Հիսուս Քրիստոսը հարություն առավ և հայտնվեց բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ Իր Առաքյալներին։ Նա պատվիրեց Իր Առաքյալներին ավետարանը տարածել ողջ երկրով մեկ։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 27․51-56

Հիսուս Քրիստոսի մեռնելուց հետո տաճարի վարագույրը պատռվեց և երկիրը ցնցվեց։

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանց կամ իրենց ծանոթ որևէ մեկի մոտիկ անձնավորությունը մահացել է։ Ապա հարցրեք դասարանին.

  • Ինչո՞ւ է դժվար կորցնել սիրված անձնավորությանը։

Խնդրեք ուսանողներին Մատթեոս 27․51–28․20 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք սփոփանք կպարգևեն նրանց, երբ սիրելի անձնավորությունը մահանա։ Այսօրվա դասի բովանդակությունն ընդգծելու համար, կարող եք խնդրել ուսանողներին համառոտ կերպով ամփոփել, թե ինչ կրեց Հիսուս Քրիստոսն Իր ձերբակալության և խաչելության միջև ընկած ժամանակահատվածում։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․51 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց տաճարում, երբ Հիսուսը մահացավ։

  • Ի՞նչ պատահեց, երբ Հիսուսը մահացավ։ (Հրավիրեք ուսանողներին կարդալ Մատթեոս 27․51, տողատակի գրառում բ, որպեսզի հասկանան, որ «վարագույրն երկու ճղուեցաւ» արտահայտությունը նշանակում է «պատռվել երկու մասի»։)

Նկար
temple veil diagram

Կարող եք տաճարի ներքին հարդարման ուղեկցող գծապատկերը արտատպել գրատախտակին։

Բացատրեք, որ Հիսուսի ժամանակներում տաճարն ուներ երկու սենյակ՝ Սուրբ վայրը և Սրբերի Սրբոցը։ Սրբերի Սրբոցը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը։ Այդ երկու սենյակներն իրարից բաժանված էին քողով կամ վարագույրով։ Տարին մեկ անգամ, Քավության օրը, քահանայապետը Սուրբ վայրից վարագույրի միջով անցնում էր Սրբերի Սրբոցը և ցանում էր մեղքի պատարագի արյունը, որպեսզի քավի Իսրայելի որդիների հավաքվածներին (տես Ղևտացոց 16)։ Երբ Հիսուս Քրիստոսի մահվան ժամանակ տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի, այն մի դրամատիկ խորհրդանիշ հանդիսացավ, որ Հիսուս Քրիստոսը՝ մեծ քահանայապետը, անցավ մահվան վարագույրի միջով և շուտով մուտք կգործի Հայր Աստծո ներկայությունը։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ վարագույրի պատռվելու կարևորությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ․ Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Elder Bruce R. McConkie

«Սրբերի Սրբոցն այժմ բաց է բոլորի համար և բոլոր մարդիկ Գառի քավող արյան շնորհիվ կարող են մտնել ամենաբարձր և ամենասուրբ վայրը՝ այն արքայությունը, որտեղ գտնվում է հավերժական կյանքը։ … Վարագույրի միջով անցնելու արարողությունը, որը հնում կատարվում էր, նման էր նրան, թե ինչ պետք է Հիսուսն աներ, ինչը Նա իրագործեց է և բոլոր մարդիկ այժմ կարող են անցնել վարագույրի միջով դեպի Տիրոջ ներկայությունը, որպեսզի ժառանգեն լիակատար վեհացում» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:830)։

  • Վարագույրը պատռվելուց ի՞նչ կարևոր ճշմարտություն կարող ենք սովորել Հիսուս Քրիստոսի Քավության մասին։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք բոլորս կարող ենք մուտք գործել Աստծո ներկայություն, եթե ապաշխարենք և պահենք մեր ուխտերը։)

  • Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ինչպե՞ս կարող ենք վերադառնալ Աստծո ներկայություն։

Նշեք, որ թեև Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավորություն տվեց մեզ վերադառնալու Աստծո ներկայություն, մենք պետք է մեր մասն անենք, որպեսզի արժանի լինենք մեր Երկնային Հոր հետ հավետ ապրելուն։

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի արժանի լինենք Երկնային Հոր հետ հավետ ապրելուն։

Ամփոփեք Մատթեոս 27․52-56 հատվածները և բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի հարությունից հետո մահացած և արդար մարդկանցից շատերը նույնպես հարություն առան և Երուսաղեմում երևացին շատերին։ Այդ հատվածներից նաև իմանում ենք, որ Հիսուսի մահվան ականատեսը եղան հռոմեական հարյուրապետը և բազմաթիվ կանայք։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․54 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես հարյուրապետը և նրա հետ գտնվողներն արձագանքեցին, երբ ականատես եղան Փրկչի խաչելությունից հետո տեղի ունեցածին։

  • Ո՞րն էր հարյուրապետի և նրա հետ գտնվող մարդկանց արձագանքը։

  • Ի՞նչ տեսան նրանք, որի արդյունքում հայտարարեցին, որ «Ճշմարիտ որ [Հիսուսը] Աստուծոյ Որդի էր»։

Մատթեոս 27․57-66

Հրեա առաջնորդները գաղտնի համաձայնության եկան Պիղատոսի հետ, որպեսզի պահակներ նշանակեն Հիսուսի գերեզմանի վրա։

Ամփոփեք Մատթեոս 27․57-61 հատվածները և բացատրեք, որ Հիսուսի մահից հետո Հովսեփ Արիմաթիացի անունով մի հարուստ աշակերտ «Յիսուսի մարմինը խնդրեց» (հատված 58)։ Նա Հիսուսի մարմինը փաթաթեց մի մաքուր կտորով, տեղադրեց այն իրեն պատկանող գերեզմանում (կամ շիրիմում), իսկ հետո գերեզմանի մուտքը փակեց մի մեծ քարով։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 27․62-66: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե քահանայապետերն ու Փարիսեցիներն ինչ խնդրեցին Պիղատոսից։

  • Ի՞նչ խնդրեցին քահանայապետերն ու Փարիսեցիները Պիղատոսից։

  • Ինչո՞ւ էր դա նրանց պետք։

Մատթեոս 28․1-20

Հիսուս Քրիստոսը հարություն առավ և երևաց շատերին։

Բացատրեք, որ շաբաթվա առաջին օրը կամ կիրակի օրը վաղ առավոտյան Մարիամ Մագդաղենացին և Մարիամ անունով մեկ այլ կին եկան գերեզման, որպեսզի օծեին Հիսուսի մարմինը՝ ի նշան իրենց սիրո և հարգանքի։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 28․1-6:

  • Ի՞նչ հայտնաբերեցին կանայք, երբ մոտեցան գերեզմանին։ (Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ կանայք տեսան երկու հրեշտակների, այլ ոչ թե մեկ [տես Մատթեոս 28․2, տողատակի գրառում ա]։)

  • Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե տեսնեիք երկու հրեշտակների։ Ինչպե՞ս արձագանքեցին պահակները։

  • Համաձայն 5-6 հատվածների, ի՞նչ ասացին հրեշտակները կանանց։

  • Ի՞նչ ճշմարտություն ենք սովորում այս հատվածներից: (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հարության վարդապետությունը, բաժանեք նրանց երկու կամ երեք հոգանոց խմբերի և հանձնարարեք նրանց լրացնել հետևյալ թերթիկը իրենց խմբերում․

Նկար
handout, He is risen

«Նա յարութիւն առաւ» (Մատթեոս 28․6)

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար - Դաս 33

Աստվածաշնչի բառարանից ուսումնասիրեք «Հարություն» բառը։ Ապա քննարկեք հետևյալ հարցերը և ձեր պատասխանները գրեք բաց թողնված տեղերում։

Ո՞րն է տարբերությունը՝ մեռելներից հետ բերվելու և հարություն առնելու միջև։

Ի՞նչ կպատահի բոլոր մարդկանց հետ Հիսուս Քրիստոսի Հարության արդյունքում։

Հարության վարդապետությունն ինչպե՞ս կարող է սփոփել նրանց, ովքեր կորցրել են սիրելի մարդկանց։

Խնդրեք մի քանի ուսանողների թերթիկը լրացնելուց հետո կիսվել դասարանի անդամների հետ իրենց մտքերով։

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Այդ հարության առավոտ, այդ առաջին Զատկի կիրակին տեղի ունեցած հրաշքը ողջ մարդկության համար է։ Այն Աստծո զորության հրաշք է, ում Սիրելի Որդին Իր կյանքը տվեց բոլորի մեղքերը քավելու համար, Աստծո բոլոր որդիների ու դուստրերի սիրո զոհաբերություն կատարելու համար։ Դա անելով Նա կոտրեց մահվան դրոշմը։ …

Եվ ճիշտ այնպես, ինչպես Նա վերցրեց Իր մարմինն ու ելավ գերեզմանից, այնպես էլ մենք բոլորս կվայելենք մարմնի և հոգու վերամիավորումը և մեր հարության ժամանակ կդառնանք կենդանի հոգիներ։

Այդպիսով՝ շատերի նման մենք և ողջ մարդկությունը ցնծում է, երբ հիշում է մարդկային պատմության ամենափառահեղ, ամենասփոփիչ, ամենահամոզիչ իրադարձությունը՝ հաղթանակը մահվան նկատմամբ» (“The Victory over Death,” Ensign, Apr. 1997, 4)։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 28․7-10 հատվածները։

  • Համաձայն 7-րդ հատվածի, ի՞նչ հրեշտակները պատվիրեցին կանանց։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք գնացին «վախով եւ մեծ ուրախութիւնով»։

  • Ի՞նչ պատահեց կանանց հետ, երբ նրանք գնացին, որպեսզի աշակերտներին պատմեին իրենց հետ պատահածի մասին։

Ամփոփեք Մատթեոս 28․11–15 հատվածները և բացատրեք, որ մինչդեռ կանայք ցանկանում էին շուտափույթ կերպով Հիսուսի հարության լուրը հայտնել աշակերտներին, քահանապետերը գերեզմանը պահպանող զինվորներից լսեցին պատահածի մասին։ Հրեա առաջնորդները վախենում էին, որ ժողովուրդը կիմանա ճշմարտությունը, այդ իսկ պատճառով նրանք կաշառք վճարեցին պահակներին, որպեսզի նրանք սուտ լուրեր տարածեին այն մասին, որ Փրկչի աշակերտներն էին վերցրել Նրա մարմինը, երբ պահակները քնած են եղել։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 28․16-18 հատվածները: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել նրան, թե ինչ օրհնություն ստացան Առաքյալները, երբ լսեցին Գալիլեա գնալու այդ կանանց խոսքերը։

  • Ի՞նչ օրհնություն ստացան տասնմեկ առաքյալները՝ Գալիլեա գնալու այդ կանանց խոսքերին հնազանդվելու շնորհիվ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 28․19-20 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ փնտրելով, թե ինչ պատվիրեց Փրկիչն Իր Առաքյալներին անել՝ Իրեն տեսնելուց հետո։

  • Ի՞նչ պատվիրվեց Առաքյալներին անել՝ Փրկչին տեսնելուց հետո։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել նրանց փորձառությունից այն մասին, թե ինչ պատասխանատվություն մենք ունենք՝ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալուց հետո։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Երբ մենք վկայություն ստանանք Հիսուս Քրիստոսի մասին, մենք պատասխանատվություն կստանձնենք ուրիշների մոտ վկայել Նրա մասին։)

Հրավիրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և թվարկել այն եղանակները, որոնց միջոցով ուրիշների մոտ մենք կարող ենք վկայել Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող եք հրավիրել ուսանողներին բացատրել իրենց գրած այդ մտքերը կամ դրանց մասին օրինակներ բերել։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Համաձայն 20-րդ հատվածի, ի՞նչ խոստացավ Փրկիչն Իր Առաքյալներին։

  • Ինչպե՞ս է Տերը եղել «ձեր հետ» կամ օգնել ձեզ ավետարանով կիսվելու ձեր ջանքերում։

Հորդորեք ուսանողներին Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով կիսվել ուրիշների հետ։ Նրանց դրանում օգնելու համար, խնդրեք գրատախտակին գրված գաղափարներից մեկի օգնությամբ անձնական նպատակ դնել և վկայել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ընտանիքի անդամներին, ընկերներին և ուրիշներին։ Հրավիրեք ուսանողներին իրենց նպատակները գրի առնել դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում—Մատթեոս 28․19–20

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել սուրբ գրությունների սերտման այդ հատվածը, բաժանեք նրանց զույգերի և հրավիրեք յուրաքանչյուր զույգից մեկական հոգու թղթի վրա արտագրել այդ հատվածները։ Հանձնարարեք ուսանողներին շերտաձև կտրել թուղթը` չխախտելով սուրբ գրության արտահայտությունները: Հանձնարարեք ուսանողներին խառնել թղթի շերտերը, իսկ հետո վերադասավորել դրանք ըստ հերթականության (անհրաժեշտության դեպքում օգտվել սուրբ գրություններից)։ Կոչ արեք ուսանողներին վարժվել այնքան ժամանակ, մինչև որ այլևս անհրաժեշտ չլինի օգտվել սուրբ գրություններից։ Հորդորեք ուսանողներին պահել կտրված շերտերից մեկը և անգիր ասել բացակայող արտահայտությունը։ Արտահայտություններից մեկը մտապահելուց հետո, հորդորեք նրանց պահել մյուս արտահայտությունը և այդ երկուսը միասին անգիր ասել։ Հնարավորություն տվեք նրանց շարունակել նման ձևով, մինչև որ կկարողանան հիշելով անգիր ասել ողջ հատվածը։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 28․6 «Նա հարություն առավ»

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը հայտարարել է, որ ոչ մի իրադարձություն այնքան կարևոր չէ, որքան Հիսուսը Քրիստոսի Հարությունը․

«Պատմության մեծագույն իրադարձությունները նրանք են, որոնք ազդում են մեծագույն թվով մարդկանց վրա ամենաերկար ժամանակահատվածների ընթացքում: Այս չափանիշով, ոչ մի իրադարձություն չի կարող ավելի կարևոր լինել անհատների կամ ազգերի համար, քան Տիրոջ հարությունը: Երկրի վրա ապրած և մահացած յուրաքանչյուր անձնավորության վերջնական հարությունը սուրբ գրություններում տեղ գտած փաստ է, և, անկասկած, չկա մեկ այլ իրադարձություն, որի համար մարդ պետք է ավելի հոգատար պատրաստություն տեսնի։ Ոչ մի բան բացարձակապես համընդհանուր չէ, որքան հարությունը։ Ամեն կենդանի էակ պետք է հարություն առնի» (“The Greatest Event in History,” New Era, Apr. 2004, 45)։

Մատթեոս 28․19 «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը ուսուցանել է, որ Եկեղեցու անդամները կարող են սոցիալական մեդիայի օգնությամբ կիսվել ավետարանով․

«Տերն արագացնում է Իր աշխատանքը և պատահական չէ, որ կապի այդ զորեղ նորարարություններն ու հայտնագործություններն ի հայտ են գալիս ժամանակների լրության տնտեսության ժամանակ։ Սոցիալական մեդիայի միջոցները համաշխարհային գործիքներ են, որոնք կարող են անհատապես և դրականորեն ազդեցություն ունենալ մեծ թվով անհատների և ընտանիքների վրա։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, երբ մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ պետք է պատշաճ ձևով օգտվենք այդ ոգեշնչված գործիքներից և ավելի արդյունավետ կերպով վկայենք Աստծո` Հավերժական Հոր, Իր զավակների հանդեպ Նրա երջանկության ծրագրի և որպես աշխարհի Փրկիչ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, հռչակենք այս վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին և իրականացնենք Տիրոջ աշխատանքը» (“To Sweep the Earth as with a Flood” [Brigham Young University Campus Education Week devotional, Aug. 19, 2014], LDS.org