Գրադարան
Դաս 22․ Մատթեոս 19-20


Դաս 22

Մատթեոս 19-20

Նախաբան

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց ամուսնության սրբության մասին։ Նա շեշտեց հավերժական կյանքը աշխարհիկ հարստությունից վեր դասելու կարևորությունը և ուսուցանեց այգու մշակների առակը։ Հիսուսը նաև կանխագուշակեց Իր մահը և ուսուցանեց Իր աշակերտներին ծառայել մեկմեկու։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 19․1-12

Փրկիչն ուսուցանում է ամուսնության սրբության մասին

Նկար
young newlyweds

Ցուցադրեք երջանիկ ամուսնական զույգի մի նկար, ովքեր կնքվել են տաճարում։ Նշեք, որ ամուսնությանը և ամուսնալուծությանը վերաբերող Տիրոջ վարդապետությունը տարբերվում է աշխարհում ընդունված շատ համոզմունքներից։

  • Որո՞նք են ամուսնությանը և ամուսնալուծությանը վերաբերող աշխարհում ընդունված որոշ համոզմունքները։ (Զգուշացում․ Խուսափեք այլ թեմաների շուրջ շատ ժամանակ անցկացնելուց, ինչպես օրինակ՝ համասեռ ամուսնությունը, որը կարող է այսօրվա դասի այլ կարևոր սկզբունքների ժամանակը վատնել։)

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 19․1–12 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ Տիրոջ ուսմունքներին և խորհել այդ ուսմունքների կարևորության մասին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 19․1-3 հատվածները: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ հարցրեցին Փարիսեցիները Հիսուսին։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

Բացատրեք, որ «իր կինն արձակէ ամեն որ եւ է պատճառի համար» արտահայտությունը (Մատթեոս 19․3) վերաբերում է այն տղամարդուն, ով իր կնոջից բաժանվում է ամեն մի պատճառով, նույնիսկ, եթե դա չնչին կամ եսասիրական պատճառ է։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոսի 19․4–6 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե Փրկիչն ինչ ուսուցանեց ամուսնության և ամուսնալուծության մասին։

  • Ամուսնության վերաբերյալ ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում Փարիսեցիներին տրված Փրկչի պատասխանից։ (Ուսանողները կարող են բացահայտել մի քանի ճշմարտություններ, սակայն ընդգծեք, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը սրբազան հարաբերություն է, որը ծրագրվել և հաստատվել է Աստծո կողմից։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 19․7 հատվածը և դասարանի ուշադրությունը հրավիրեք մեկ ուրիշ հարցի վրա, որը Փարիսեցիները տվեցին Փրկչին։

  • Ի՞նչ հարցրեցին Փարիսեցիները Փրկչին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 19․8-9 հատվածները և դասարանի ուշադրությունը հրավիրեք Փրկչի պատասխանի վրա։

  • Ըստ Փրկչի, ինչո՞ւ Մովսեսը թույլ տվեց ամուսնալուծությունը Իսրայելացիների մեջ։ (Մարդկանց սրտերի կարծրության պատճառով։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է այդ ուսմունքն առնչվում մեր օրերին, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ամուսնության տեսակը, որը պահանջվում է վեհացման համար` հավերժական տևողությամբ և բնույթով Աստվածանման, չի մտածում ամուսնալուծության մասին: Տիրոջ տաճարներում զույգերն ամուսնանում են ողջ հավերժության համար: Բայց որոշ ամուսնություններ չեն առաջադիմում դեպի այդ կատարյալ վիճակը: «[Մեր] քարասրտության» պատճառով [Մատթեոս 19․8], Տերը ներկայումս չի գործադրում սելեստիալ չափանիշի հետևանքները։ Նա թույլատրում է ամուսնալուծված անձանց նորից ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում» («Ամուսնալուծություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 70)։

Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, որ Աստված ծրագրել և հաստատել է ամուսնությունը, որպես տղամարդու և կնոջ միջև սրբազան հարաբերություն։

Մատթեոս 19․13–30, 20․1–16

Հիսուսն ուսուցանում է հավերժական կյանքի մասին և պատմում է այգու մշակների առակը

Մի ուսանողի խնդրեք առաջ գալ: Ասացեք ուսանողին, որ եթե նա 10 անգամ ձեռքերի վրա հրում վարժությունը կատարի, ապա նա կստանա փոքրիկ պարգևատրում (ինչպես օրինակ՝ 10 փոքր կտոր կոնֆետ)։ 10 անգամ ձեռքերի վրա հրում վարժությունը կատարելուց հետո, տվեք նրան իր պարգևատրումը, իսկ հետո հրավիրեք մեկ ուրիշ ուսանողի։ Երկրորդ ուսանողին խնդրեք կատարել մեկ հրում վարժություն ձեռքերի վրա, իսկ հետո դասարանի անդամներին հարցրեք, թե իրենց կարծիքով ի՞նչ պարգևատրում այդ ուսանողը պետք է ստանա և ինչո՞ւ։ Հանձնարարեք այդ երկու ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը։ Տեղեկացրեք դասարանի անդամներին, որ ավելի ուշ դասի ժամին երկրորդ ուսանողը պարգևատրում կստանա՝ հիմնվելով նրան, ինչ դասարանի անդամները կսովորեն սուրբ գրություններից։

Ամփոփեք Մատթեոս 19․13–27 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը հորդորեց Իր հետևորդներին աշխարհիկ հարստությունների փոխարեն փնտրել հավերժական կյանքը։ Պետրոսը հարցրեց, թե ինչ կստանան աշակերտներն այն բանի համար, որ Փրկչին հետևելու համար թողել էին իրենց ունեցվածքը։ (Նշում․ Այս հատվածներում քննարկվող իրադարձությունները ավելի մանրամասնորեն կուսուցանվեն Մարկոս 10 դասի ժամանակ։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 19.28-30 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ փնտրելով Պետրոսին տված Տիրոջ պատասխանը։

  • Համաձայն 29-րդ հատվածի, ի՞նչ կժառանգեն բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ կթողնեն Փրկչին հետևելու համար։

Բացատրեք, որ դրանից հետո Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց մի առակ, որի օգնությամբ բացատրեց Իր բոլոր զավակներին հավերժական կյանքը ժառանգելու հնարավորություն ընձեռելու Երկնային Հորը ցանկության մասին։ Այդ առակում մի մարդ օրվա տարբեր ժամերին մշակներ է վարձում իր այգում աշխատելու համար։ Նոր Կտակարանի ժամանակներում աշխատանքային օրը սովորաբար սկսվում էր առավոտյան ժամը 6։00-ից և ավարտվում էր երեկոյան ժամը 06:00-ին՝ տարվա տարբեր եղանակներին մի փոքր տարբերություններով։

Հետևյալ աղյուսակն արտագրեք գրատախտակին կամ թռուցիկների տեսքով բաժանեք ուսանողներին․

Մշակներ (Սկսելու ժամանակ)

Պայմանավորված աշխատավարձը

Աշխատած ժամերը

Վճարված գումարը

Վաղ առավոտյան (6:00 )

3-րդ ժամին (09:00 )

6-րդ ժամին (12:00 )

9-րդ ժամին (03:00 )

11-րդ ժամին (05:00 )

Հանձնարարեք ուսանողներին աշխատել փոքր զույգերով։ Հանձնարարեք նրանց կարդալ Մատթեոս 20․1–7 հատվածներն իրենց խմբերով և ուշադրություն դարձնել առանձին խմբերի աշխատաժամանակի տևողությանը և համաձայնության եկած աշխատավարձի չափսին։ (Դահեկանը հռոմեական մետաղադրամ էր, որը մոտավորապես համարժեք էր մշակների օրական աշխատավարձին։)

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և լրացնել աղյուսակի առաջին երկու սյունակները (կամ հանձնարարեք նրանց լրացնել իրենց տրամադրված օրինակները)։

  • Ձեր կարծիքով, ո՞վ պետք է ամենաշատը վճարվեր:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 20․8-10 հատվածները և դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք յուրաքանչյուր խմբի ստացած գումարի վրա։

  • Որքա՞ն գումար ստացան մշակների առանձին խմբերը։ (Ուսանողների պատասխաններից հետո գրեք 1 դահեկան՝ «Վճարված գումարը» սյունակի յուրաքանչյուր վանդակում։)

  • Եթե դուք լինեիք այդ մշակները, ովքեր աշխատեցին ողջ օրը, ի՞նչ մտքեր կամ զգացումներ կունենայիք, եթե դուք ստանայիք այն նույն պարգևատրումը, որը ստացան մեկ ժամ աշխատած մշակները։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 20.11-14 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասացին ամբողջ օրն աշխատած մշակները այգու տիրոջը և ինչ պատասխան տվեց նա։

  • Ո՞րն էր ամբողջ օրն աշխատած մարդկանց գանգատը։

  • Ի՞նչ ասաց այգու տերը դրան ի պատասխան։

  • Ինչպե՞ս այգու տերը արդար (անաչառ) վարվեց նրանց հետ, ովքեր աշխատեցին ամբողջ օրը։

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այս առակի ճշմարտությունը, բացատրեք, որ մեկ դահեկանի աշխատավարձը կարող է խորհրդանշել հավիտենական կամ հավերժական կյանքը, ինչպես նշված է Մատթեոս 19․29-ում։ Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Աստված հավերժական կյանք է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր …

  • Եթե այս առակում պարգևատրումը խորհրդանշում է հավերժական կյանքը, ի՞նչը կարող է խորհրդանշել աշխատանքը։ (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն համոզվեք, որ նրանց ընդգծեն, որ այս առակում աշխատանքը կարող է խորհրդանշել Աստծո հետ սրբազան ուխտեր կապելը և պահելը։ Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրված ճշմարտությունը լրացրեք հետևյալ կերպ․ Աստված հավերժական կյանք է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր սրբազան ուխտեր են կապում և պահում Իր հետ։)

Նշեք, որ այս ճշմարտությունն օգնում է մեզ հասկանալ Երկնային Հոր ողորմածությունն այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կապում և պահում ուխտեր իրենց կյանքի վաղ շրջանում և նրանց հանդեպ, ովքեր հնարավորություն չեն ունենում անելու դա իրենց մահից հետո (տես ՎևՈւ 137․7–8

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք, որ Աստված հավերժական կյանք է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր սրբազան ուխտեր են կապում և պահում Իր հետ անկախ նրանից, թե երբ է դա տեղի ունենում։

Հիշեցրեք ուսանողներին այն երկրորդ ուսանողի մասին, ով միայն մեկ հրում վարժություն կատարեց և հարցրեք․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պարգևատրում պետք է այս ուսանողը ստանա մեկ հրում վարժություն կատարելով։ (Ուսանողին տվեք այն նույն պարգևատրումը, որը դուք տվեցիք 10 հրում վարժություն կատարող ուսանողին։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 20.15-16 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպիսի պատասխան տվեց այգու տերը նրանց, ովքեր գանգատվում էին մյուս աշխատողների հանդեպ նրա բարությունից։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ այգու տերը, երբ ասաց. «քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ» (հատված 15):

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն այդ հարցը հետևյալ կերպ է ձևակերպել․ «Ինչո՞ւ պետք է դուք նախանձեք, որովհետև ես նախընտրում եմ բարի լինել» («Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31)։

  • Ի՞նչ է նշանակում 16-րդ հատվածի արտահայտությունը, որ «շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»։ (Լինել կանչված նշանակում է հրավիրված լինել մասնակցելու Երկնային Հոր աշխատանքին։ Լինել ընտրված նշանակում է ստանալ Նրա օրհնությունները՝ այդ թվում հավերժական կյանքի օրհնությունը։)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 16-րդ հատվածից: (Ուսանողները կարող են բացահայտել մի շարք սկզբունքներ, այդ թվում հետևյալ սկզբունքը․ Եթե մենք նախանձում ենք ուրիշներին տված Երկնային Հոր օրհնություններին, ապա մենք կարող ենք կորցնել այն օրհնությունները, որոնք Նա ցանկանում է մեզ տալ։)

Բարձրաձայն կարդացեք Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը և հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարող են գայթակղվել և դրա արդյունքում նախանձել այն օրհնություններին, որոնք Երկնային Հայրը տալիս է ուրիշներին․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Մեր կյանքում կարող են լինել ժամանակներ, երբ ինչ-որ մեկը անսպասելի օրհնություն է ստանում կամ որևէ հատուկ ճանաչման է արժանանում։ Կարո՞ղ եմ խնդրել ձեզ չվիրավորվել և իհարկե չնախանձել, երբ բախտը ժպտում է մեկ ուրիշին։ Մեզանից չի պակասում, երբ մեկ ուրիշին ավելին է տրվում։ Մենք մրցակցության մեջ չենք միմյանց հետ, տեսնելու թե ով է ամենահարուստը, ամենատաղանդավորը, ամենագեղեցիկը կամ ամենաօրհնվածը։ Մրցակցությունը, որն իրականում առկա է, մրցակցություն է մեղքի դեմ։ …

… Տենչալը, խռովելը կամ ուրիշներին վիրավորելը չի բարձրացնում ձեր դիրքը, ոչ էլ ինչ-որ մեկին նվաստացնելը բարելավում է ձեր ինքնագնահատականը։ Այսպիսով, եղեք բարի և եղեք երախտապարտ, որ Աստված բարի է։ Սա է երջանիկ ապրելակերպը» («Այգու մշակները», 31, 32)։

Այգու մշակների առակն ուսումնասիրելուց հետո, ուսանողների հետ կիսվեք նրանց բացահայտած ճշմարտությունների մասին ձեր վկայությունով։

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը։ Ուսանողներին ժամանակ տվեք այդ նախադասությունը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում ավարտելու համար․ Ելնելով այս առակից իմ սովորածից, ես ․․․

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, մի քանի ուսանողների հրավիրեք դասարանի անդամների հետ կիսվելու իրենց գրածով, եթե նրանք ցանկանում են դա։

Մատթեոս 20․17–34

Հիսուսը կանխագուշակեց Իր մահը և ուսուցանեց Իր աշակերտներին ծառայել ուրիշներին։

Ամփոփեք Մատթեոս 20․17–34 հատվածները և բացատրեք, որ Փրկիչը կանխագուշակեց, որ Իրեն կդավաճանեն և կդատապարտեն մահապատժի, երբ Նա վերադառնա Երուսաղեմ։ Նա ուսուցանեց Իր աշակերտներին, որ պաշտոնի ու իշխանության ձգտելու փոխարեն նրանք պետք է հետևեն Իր օրինակին և ծառայեն ուրիշներին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 19․3–6 «Այն որ Աստուած միաւորեց»

Յոթանասունից Երեց Ֆ․ Բարթոնը բացատրել է, որ մարգարեները հնուց ուսուցանել են Աստծո ծրագրում ամուսնության դերի մասին․

«Հավերժական ամուսնությունը մի օրենք է, որը ստեղծվել է աշխարհի հիմնադրումից առաջ և այս երկրի վրա հաստատվել է նախքան մահը կտիրեր այնտեղ։ Անկումից առաջ Աստված Ադամին ու Եվային միացրեց իրար Եդեմի պարտեզում։ Սուրբ գրություններում ասվում է․ «Այն օրն որ Աստուած մարդը ստեղծեց, Աստուծոյ պատկերովն արաւ նորան. Արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ օրհնեց նորանց» (Ծննդ. 5․1–2, շեշտադրումն ավելացված է)։

Մարգարեները հավասարապես ուսուցանել են, որ Իր զավակներին օրհնելու Աստծո մեծ ծրագրի կատարյալ ու վերջնական օղակը՝ հավերժական ամուսնությունն է»(“Eternal Marriage,” Ensign կամ Liahona, May 2003, 92)։

Քույր Ջուլի Բ․ Բեքը, ով ծառայել է որպես Սփոփող Միության գերագույն նախագահ, հետևյալն է ուսուցանել այն մասին, թե ինչու է ամուսնությունը կարգված Աստծո կողմից․

«Մենք գիտենք, որ նախաերկրային մեծ պատերազմում մենք կանգնել ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողքին` պաշտպանելու հավերժական ընտանիքներին պատկանելու մեր ներուժը։ … Մենք հավատում ենք հավերժական ընտանիքների կազմավորմանը։ Դա նշանակում է, որ մենք հավատում ենք ամուսնությանը» («Ի՞նչ են Վերջին Օրերի Սուրբ կանայք լավագույնս կատարում՝ կանգնում են ամուր և անսասան» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 110)։

Մատթեոս 19․6–9 Ամուսնալուծություն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը մեկնաբանել է ամուսնալուծության ազդեցությունը ընտանիքների վրա․

«Կան բազմաթիվ Եկեղեցու լավ անդամներ, ովքեր ամուսնալուծված են։ … Մենք գիտենք, որ ձեզանից շատերն անմեղ զոհեր են, անդամներ, որոնց նախկին ամուսիններն անընդհատ խախտել են սրբազան ուխտերը կամ լքել են ու երկար ժամանակի ընթացքում հրաժարվել են կատարել ամուսնական պարտականությունները։ …

… Բոլոր նրանք, ովքեր անցել են ամուսնալուծության միջով, գիտեն այդ ցավը և կարիք ունեն ապաքինող ուժի և հույսի, որը գալիս է Քավությունից։ Այդ ապաքինող ուժն ու հույսն այնտեղ է նրանց համար և նաև նրանց երեխաների համար։ …

… Մենք չենք կարող վերահսկել և պատասխանատու չենք ուրիշների ընտրությունների համար, նույնիսկ, երբ նրանք մեզ այդքան ցավ են պատճառում։ …

Ինչպիսին էլ լինի արդյունքը և որքան էլ դժվարին լինեն ձեր փորձությունները, դուք ունեք խոստում, որ ձեզ չեն զրկի հավերժական ընտանեկան հարաբերությունների օրհնություններից, եթե դուք սիրեք Տիրոջը, պահեք Նրա պատվիրանները և ուղղակի անեք այն լավագույնը, ինչ կարող եք» («Ամուսնալուծություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 70–71, 73)։

Մատթեոս 19․10–12 «Որովհետեւ կան ներքինիներ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է, որ հնում որոշ մարդիկ սխալմամբ հավատում էին, որ պետք է ձգտել ամուրի լինելու կյանքը․

«Ըստ երևույթին, իրենց ներքինի դարձրած մարդիկ այն տղամարդիկ էին, ովքեր կեղծ հեթանոսական պաշտամունքից ելնելով դիտավորյալ խեղել էին իրենց այն ակնկալիքով, որ դա կխթանի իրենց փրկությունը։ Հասկանալի է, որ դա որևէ կերպ չէր կարող լինել ճշմարիտ ավետարանի պահանջը։ Ավետարանում չկա այդպիսի բան, ինչպիսին կամավոր ներքինացումը․ նման հասկացությունը խախտում է ծնունդ տալու և սելեստիալ ամուսնության սկզբունքները» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 241)։

Մատթեոս 20․1-16 Այգու մշակների առակը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը կիսվել է մի կարևոր դասով, որը մենք պետք է քաղենք այգու մշակների առակից․

«Այլ առակների նման, այս առակը ևս կարող է ուսուցանել մի քանի տարբեր և արժեքավոր սկզբունքներ։ Դասի բուն նպատակն այն է, որ Վերջին Դատաստանի ժամանակ Ուսուցչի պարգևատրումը հիմնված չի լինի այն բանի վրա, թե որքան երկար ենք մենք աշխատել այգում։ Մենք՝ մեր երկնային պարգևատրումը չենք ստանա մեր աշխատաժամանակը հաշվելով։ Էականն այն է, որ Տիրոջ աշխատավայրում մեր աշխատանքները դարձնեն մեզ կարևոր մեկը։ Մեզանից ոմանց համար դա պահանջում է ավելի շատ ժամանակ, քան մյուսների համար։ Ի վերջո կարևորն այն է, թե ով ենք դարձել մեր աշխատանքների արդյունքում» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34)։