Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 137
նախորդ հաջորդ

Բաժին 137

Տեսիլք՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Կիրթլենդի տաճարում, Օհայո, 1836թ. հունվարի 21-ին (History of the Church, 2.380–381): Առիթը եղավ օժտման արարողությունների սպասավորումը, որքան որ դրանք հայտնի էին այդ ժամանակ:

1–6՝ Մարգարեն տեսնում է իր եղբայր Ալվինին սելեստիալ արքայությունում. 7–9՝ Հայտնի է դարձվում մահացածների փրկության վարդապետությունը. 10՝ Բոլոր երեխաները փրկվում են սելեստիալ արքայությունում:

1 աԵրկինքները բացվեցին մեզ վրա, և ես տեսա Աստծո բսելեստիալ արքայությունը և նրա փառքը, գմարմնում էի, թե մարմնից դուրս՝ չեմ կարող ասել:

2 Ես տեսա ադռան անսահման գեղեցկությունը, որի միջով այդ արքայության ժառանգները պիտի մտնեն, որը նման էր կրակի պտտվող բբոցերի.

3 Նաև Աստծո ափայլող գահը, որի վրա նստած էին բՀայրը և գՈրդին:

4 Ես տեսա այդ արքայության գեղեցիկ փողոցները, որոնք կարծես աոսկով սալարկված լինեին:

5 Ես տեսա Հայր աԱդամին և բԱբրահամին. և իմ գհորն ու իմ դմորը. իմ եղբայր եԱլվինին, որի ննջելուց երկար ժամանակ է անցել.

6 Եվ զարմացա, թե ինչպես է, որ նա աժառանգություն էր ստացել այդ արքայությունում, մտածելով, որ նա հեռացել էր այս կյանքից նախքան այն ժամանակը, երբ Տերը պարզել էր իր ձեռքը՝ Իսրայելը բերկրորդ անգամ հավաքելու համար, և նա գմկրտված չէր եղել մեղքերի թողության համար:

7 Այսպես, Տիրոջ աձայնը եկավ ինձ՝ ասելով. Բոլոր նրանք, ովքեր մահացել են այս ավետարանի մասին գիտելիք բչունենալով, որոնք կընդունեին այն, եթե նրանց թույլ տրվեր մնալ, կլինեն Աստծո գսելեստիալ արքայության դժառանգները.

8 Նաև բոլոր նրանք, ովքեր այսուհետև կմահանան, չունենալով այդ գիտելիքը, ովքեր այն ակընդունեին իրենց ողջ սրտով, կլինեն այդ արքայության ժառանգները.

9 Քանզի ես՝ Տերս, ակդատեմ բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց բգործերի, համաձայն նրանց սրտերի գցանկությունների:

10 Եվ ես նաև տեսա, որ բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության ատարիքին հասնելը, բփրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում: