Գրադարան
Դաս 42. Մարկոս 11-16


Դաս 42

Մարկոս 11-16

Նախաբան

Իր մահկանացու կյանքի ծառայության վերջում Փրկիչը նկատեց, թե ինչպես մի այրի կին երկու լումա գցեց տաճարի գանձանակի մեջ: Ավելի ուշ, մինչ Հիսուսը ճաշում էր Բեթանիայում, Մարիամը օծեց նրան ի նշան Նրա թաղումի: Փրկիչը տառապեց Գեթսեմանում: Նա չարչարանքների ենթարկվեց և դատապարտվեց մահվան: Խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո Տերը հայտնվեց Իր Առաքյալներին և լիազորեց նրանց ավետարանը տանել աշխարհին:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 11-13

Փրկիչն ուսուցանում է տաճարում և հետևում, թե ինչպես մի այրի լումաներ է գցում տաճարի գանձանակի մեջ

Բարձրաձայն կարդացեք հետևյալ սցենարները և հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ տարբերություններ կան Տիրոջը կատարված նվիրաբերությունների միջև յուրաքանչյուր սցենարում:

  1. Մի կին իր եպիսկոպոսին է տվել մի մեծ գումար` որպես ծոմի նվիրատվություն: Նույն ծխից մեկ այլ կին եպիսկոպոսին է տվել շատ փոքր գումար` որպես ծոմի նվիրատվություն:

  2. Մի մարդ ծառայում է որպես ցցի նախագահ։ Մեկ ուրիշը նույն ցցում ծառայում է որպես Երեխաների Միության ուսուցիչ:

  • Ի՞նչ տարբերություններ նկատեցիք յուրաքանչյուր սցենարում կատարված նվիրաբերությունների միջև։

  • Մարդն ինչպե՞ս կարող է զգալ, թե արդյոք Տիրոջը կատարած իր նվիրատվությունը փոքր կթվա ուրիշների կատարած նվիրատվությունների համեմատ:

Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 11-14 գլուխներն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչպես է Տերը վերաբերվում նրանց կողմից իրեն կատարած նվիրաբերություններին:

Նկար
Հաղթական մուտքը

Ցույց տվեք «Հաղթական մուտքը» նկարը (Ավետարանի նկարների գիրք[2009], հմր. 50, տես նաև LDS.org)։ Համառոտ ամփոփեք Մարկոսի 11․1-12.40` հիշեցնելով ուսանողներին, որ Իր մահկանացու կյանքի ծառայության ավարտին Փրկիչը հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, մաքրեց տաճարը և ուսուցանեց մարդկանց այնտեղ: Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Փարիսեցիներն ու դպիրները փորձեր էին անում վարկաբեկելու Փրկիչին, Նրան դժվար հարցեր էին ուղղում, մինչ Նա ուսուցանում էր տաճարում: Երբ Փրկիչը պատասխանեց նրանց հարցերին, Նա պարսավեց Փարիսեցիների ու դպիրների կեղծավորությունը (տես Մատթեոսի 23):

Բացատրեք, որ մինչ Հիսուսը տաճարում էր, Նա վկա եղավ, թե մարդիկ ինչպես էին գումար գցում տաճարի գանձանակի մեջ` որպես նվիրաբերություն Աստծուն: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոսի 12.41–44 հատվածները և խնդրեք դասարանին հետևել, թե Փրկիչն ինչ տեսավ գանձարանում:

  • Փրկիչն ի՞նչ տեսավ գանձարանում:

Ցույց տվեք ձեր երկրի արժույթի փոքրագույն արժեք ունեցող մետաղադրամը և բացատրեք, որ լուման «հրեաների կողմից օգտագործվող ամենափոքր բրոնզե մետաղադրամն էր» (Աստվածաշնչի բառարան, «Դրամ»):

  • Ինչպե՞ս կարող է մարդն իրեն զգալ, եթե նա ի վիճակի է ընդամենը երկու լումա նվիրաբերել Աստծուն:

  • Ի՞նչ ասաց Փրկիչը այրի կնոջ նվիրատվության մասին` մյուս նվիրատվությունների համեմատ:

  • Ձեր կարծիքով, Փրիկիչն ինչո՞ւ նրա նվիրատվությունը համարեց «ավելին», քան մյուս նվիրատվությունները:

  • Հիմնվելով այն խոսքերի վրա, որոնք Տերն ասաց այրի կնոջ մասին, մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Տիրոջը նվիրաբերություն կատարելու մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հնչեցնեն նմանատիպ մի սկզբունք. Եթե մենք պատրաստ ենք Տիրոջը տալ այն ամենն, ինչ ունենք, Նա կընդունի մեր նվիրաբերությունները, եթե նույնիսկ այն փոքր թվա ուրիշների նվիրաբերությունների համեմատ:)

Ամփոփեք Մարկոսի 13 գլուխը` բացատրելով, որ Տերն ուսուցանեց Իր Առաքյալներին Իր Երկրորդ Գալուստի վերաբերյալ։ Հիշեցրեք ուսանողներին, որ դուք ուսումնասիրեցիք այս ուսմունքները Ջոզեֆ Սմիթ—Մատթեոսում:

Մարկոս 14.1-9

Մարիամն օծում է Փրկիչին

Բացատրեք, որ երբ Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց Իր Երկրորդ Գալուստի նշանների մասին, Նա հեռացավ Երուսաղեմից և ուղևորվեց Բեթանի` Սիմոն անունով մի մարդու տուն, ով նախկինում տառապել էր բորոտությունից:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոսի 14․3 հատվածները, իսկ մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Հովհաննես 12.3 հատվածները: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց Փրկիչի հետ, երբ նա ճաշի էր նստած։

  • Ի՞նչ տեղի ունեցավ Փրկիչի հետ, երբ Նա ճաշի էր նստած Սիմոնի տանը: (Բացատրեք, որ կինը, ով օծեց Փրկիչին, Մարիամն էր` Մարթայի և Ղազարոսի քույրը [տես Հովհաննես 12.1-3]:)

  • Մարիամն ինչպե՞ս արտահայտեց Փրկիչի հանդեպ իր սերն ու նվիրվածությունը:

Բացատրեք, որ Մարիամի կողմից Փրկիչի գլուխն ու ոտքերը նարդոսի յուղով (թանկարժեք օծանելիքով) օծելը այնպիսի մեծարանք էր, որ նույնիսկ թագավորները հազվադեպ էին ստանում այն (see James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 512):

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոսի 14․4-9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե ճաշին մասնակցող որոշ մարդիկ ինչպես արձագանքեցին Մարիամի կատարած քայլին: Բացատրեք, որ Հովհաննեսի 12.4-5 հատվածներից սովորում ենք, որ Հուդա Իսկարիովտացին էր այն աշակերտը, ով դժգոհ էր Մարիամի արարքից:

  • Հուդա Իսկարիովտացին ինչպե՞ս արձագանքեց Մարիամի կողմից Տիրոջը թանկարժեք յուղով օծելու քայլին:

  • Համաձայն 5-րդ հատվածի, որքա՞ն արժեր անուշահոտ յուղը: (Բացատրեք, որ երեք հարյուր դահեկանը մոտավորապես հավասար էր այն գումարին, որ աշխատավորը կարող էր վաստակել մի տարում:)

  • Փրկիչն ինչպե՞ս պատասխանեց Մարիամին ուղղված Հուդայի քննադատությանը:

Նշեք «դա մի բարի բան գործեց ինձ վերայ» արտահայտությունը 6-րդ հատվածում և բացատրեք, որ այն ցույց է տալիս, որ Փրկիչը գոհ էր Մարիամի կատարած քայլից: Նաև նշեք «դա ինչ որ ունէր, արավ» արտահայտությունը 8-րդ հատվածում և բացատրեք, որ սա ենթադրում է, որ Մարիամը Տիրոջը տվել էր այն ամենն, ինչ ուներ:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես է Տերը զգում, երբ մենք նրան տալիս ենք մեր ունեցածը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց պիտի առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Փրկիչը գոհ է, երբ մենք Նրան տալիս ենք մեր ունեցածը:)

Անդրադարձեք դասի սկզբում ներկայացված սցենարներին։ Խնդրեք ուսանողներին օգտագործել այն ճշմարտությունները, որոնք նրանք հայտնաբերեցին Մարկոսի 12 և Մարկոսի 14 գլուխներն ուսումնասիրելիս, որպեսզի բացատրեն, թե այդ սցենարներից յուրաքանչյուրում անհատներն ինչպես կարող էին գոհացնել Տիրոջը:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտություններին հավատալն օգնել այն մարդուն, ով զգում է, որ շատ բան չունի Տիրոջը տալու:

  • Ե՞րբ եք տեսել, որ ինչ-որ մեկը իր ողջ ունեցածը տվել է Տիրոջը։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք այժմ իրենց ունեցած լավագույնն են տալիս Տիրոջը։ Խրախուսեք նրանց ընտրել իրենց կյանքի մի ոլորտ, որտեղ նրանք կկարողանային կատարելագործվել և մի նպատակ սահմանել, որը կօգներ նրանց Տիրոջը նվիրաբերել իրենց լավագույն ջանքերը:

Մարկոս 14:10–16:20

Հիսուսը սկսում է Իր Քավությունը, երբ Նա տառապում է Գեթսեմանում մեր մեղքերի համար, Նա մատնվում է Հուդա Իսկարիովտացու կողմից և մեղադրվում հրեա ղեկավարների առջև

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ոչ-ոք չի հասկանում ձեզ կամ ինչի միջով եք դուք անցնում:

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեր անցյալի մեղքերը ձեզ չեն կարող ներվել:

Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 14 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց, ովքեր, հնարավոր է, ունեն այս զգացումները:

Ամփոփեք Մարկոսի 14.10-31 հատվածները` բացատրելով, որ Մարիամն օծեց Հիսուսին, և մի քանի օր անց Հիսուսն ու Առաքյալները ճաշակեցին Զատիկը։ Այնուհետև Փրկիչը գնաց Գեթսեմանի պարտեզ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 14.32-34: Խնդրեք դասարանին հետևել` փնտրելով, թե Փրկիչն ինչ զգաց Գեթսեմանի պարտեզում:

  • Փրկիչն ինչպե՞ս էր զգում Գեթսեմանի պարտեզում:

Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները. զարհուրել, տխրել, խիստ տրտմած

Բացատրեք, որ այս արտահայտությունները վերաբերում են այն տառապանքներին, որոնք Հիսուս Քրիստոսը տարավ` որպես Իր Քավության մաս:

  • Այս արտահայտությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Որպես Իր Քավության մաս Հիսուս Քրիստոսը տառապեց ու տրտմեց Գեթսեմանի պարտեզում:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 14.35-42 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ արեց Իր ուժգին տառապանքների պատճառով:

  • Ի՞նչ արեց Փրկիչն Իր ուժգին տառապանքների պատճառով: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուսի տառապանքն այնքան դաժան էր, որ Նա հարցրեց` արդյոք հնարավոր էր, որ Ինքը չկրեր այն:)

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Հիսուս Քրիստոսը տառապեց … որպեսզի Նա…

Բացատրեք, որ այլ ավետարանական հատվածներ կարող են օգնել մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի տառապանքը, և թե ինչու էր Նա պատրաստ տառապել մեզ համար:

Գրատախտակին գրեք հետևյալ հղումները։ Եսայիայի 53.3–5 և Ալմայի 7.11–13: Ուսանողներին զույգերի բաժանեք և հրավիրեք նրանց միասին կարդալ հատվածները` փնտրելով, թե Փրկիչն ի՞նչ տանջանքներ կրեց և ինչո՞ւ Նա տառապեց: Խնդրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանական տետրերում գրել, թե ինչպես կավարտեին գրատախտակին գրված արտահայտությունն` օգտագործելով իրենց սովորածը Եսայիայի 53.3–5 և Ալմայի 7.11–13 հատվածներից։ (Կարող եք բացատրել, որ սատարել բառը Ալմայի 7.12 հատվածում նշանակում է շտապել` ազատում բերելով ինչ-որ մեկին, կամ հասնել օգնության։)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել, թե ինչպես են ավարտել նախադասությունները: Ուսանողների պատասխանները կարող են լինել նմանատիպ նախադասություններ. Հիսուս Քրիստոսը տառապեց մեր ցավերով, դժբախտություներով, փորձություններով, հիվանդություններով, թուլություններով ու վշտերով, որպեսզի իմանար, թե ինչպես սատարեր մեզ: Հիսուս Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի կարողանար ջնջել մեր հանցանքները: Հիշեցրեք ուսանողներին, որ մարդկության համար Փրկիչի տառապանքները սկսվեցին Գեթսեմանում և շարունակվեցին ու ավարտվեցին Նրա Խաչելությամբ:

  • Իմացությունը, թե ինչ տառապանքներ կրեց Փրկիչը և ինչու Նա տառապեց, ինչպե՞ս կօգնի ձեզ դիմակայել փորձություններին, ցավերին ու դժբախտություններին:

  • Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը սատարել է ձեզ ցավի, հիվանդության կամ վշտի ժամանակ:

  • Ի՞նչ զգացումներ ունեցաք դուք, երբ ապաշխարեցիք և զգացիք, որ ձեր մեղքերը ջնջվել են (կամ մաքրվել են) Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ամփոփեք Մարկոսի 14.43-16.20 հատվածները` բացատրելով, որ Հիսուսին տարան Սանհեդրին` անօրինական դատավարության համար և դատապարտեցին մահվան: Խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո Նա հայտնվեց Իր Առաքյալներին և լիազորեց նրանց ավետարանը տանել աշխարհին:

Կարող եք եզրափակել դասը՝ վկայելով այս դասին քննարկված ճշմարտությունների մասին։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարկոս 12.41–44: Աղքատ այրի կնոջ լումաները

«Լումաները, որոնք այրի կինը նվիրաբերեց տաճարի գանձարանին, հրեական մանր մետաղադրամներ են, որոնք կոչվում են լեպտա (հուներեն փոքր): Դրանք կշռում էին մոտ 1/2 գրամ (ունցիայի 1/50-ից պակաս) և պակաս արժեին մի «նաքարակիտից» կամ քվադրոնից, որն այդ ժամանակվա ամենացածր արժեք ունեցող հռոմեական մետաղադրամն էր (տես Մարկոս 12.42):

«Այն փաստը, որ այրի կինը տվեց «ամենը ինչ որ ունէր», ցույց է տալիս նրա անկեղծ նվիրվածությունն Աստծուն` ի տարբերության դպիրների ներկայությանը (տես Մարկոսի 12.38–40): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862–1933) բացատրել է, թե Փրկիչն ինչու գովեց այրի կնոջը, չնայած նրա նվիրաբերությունը համեմատաբար փոքր ներդրում էր: «Հարուստները շատ տվեցին, սակայն ավելի շատ ունեին պահած, այրի կնոջ նվերը իր ողջ ունեցածն էր: Նրա տվածի քչությունը չէր, որ այն հատկապես ընդունելի դարձրեց, այլ զոհաբերության ոգին ու անկեղծ մտադրությունը, որով նա տվեց այն» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 561–62): Երեց Թալմիջը նաև ասել է. «Անկախ այն բանից` դա նվեր է մարդու թե ազգի կողմից, եթե նվիրաբերվում է հոժարակամ և անկեղծ մտադրությամբ, միշտ էլ հրաշալի է Աստծո աչքում. որքան էլ չնչին լինի այն ուրիշների համեմատ, կլինի ամենալավը» (The House of the Lord, rev. ed. [1968], 3)” (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 128–29):

Մարկոս 14.3–9: Մարիամն օծեց Հիսուսին

Երեց Ջեյմս Ե. Թալմիջը բացատրել է, որ Մարիամի գործողությունները ցույց տվեցին նրան մեծ սերը Հիսուսի հանդեպ:

«Սովորական յուղով հյուրի գլուխն օծելը նրան կպատվեր, նրա ոտքերն օծելը նույնպես պիտի լիներ անսովոր հարգանքի նշան, բայց ոտքերն ու գլուխը այդպիսի առատությամբ նարդոսի յուղով օծելը ակնածալից մեծարանքի վարմունք էր, որը նույնիսկ թագավորներին էր հազվադեպ մատուցվում: Մարիամի քայլը պաշտամունքի արտահայտություն էր, այն երկրպագությամբ ու սիրով հեղեղված սրտի անուշահոտ հորդումն էր» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 512):

Մարկոս 14.32–36: Փրկիչի տառապանքները Գեթսեմանում

«Մարկոսի խոսքերը վկայում են Փրկիչի տառապանքների իսկության ու դաժանության մասին (տես Մարկոսի 14.23–36): Տեքստում հունարենից թարգմանված «զարհուրած» բառը կարող է վերաբերել զգացմունքների մի շարքի, որը ներառում է ապշանք, սոսկում, մեծ ցնցումին հետևած զարմանք և անհաղթահարելի կսկիծ: Հունարենից թարգմանված «տխրել» բայը կարող է նշանակել ճնշված, վհատված և տառապանքով ու վշտով լի: Այս բառերը միասին պատկերում են խորը և վերջնական հոգեվարք: Փրկիչն ասաց, որ Նրա հոգին «մահի չափ խիստ տրտմած է» (Մարկոսի 14.34), այսինքն Նրա տառապանքն այնքան ուժգին էր, որ Նա զգաց, որ Ինքը Իր մահվան պահն էր ապրում: …

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) խոսել է Քավության տառապանքների մասին.

«Գեթսեմանում տառապող Հիսուսը սկսեց դառնալ «զարհուրած» (Մարկոսի 14.33) կամ հունարեն «սարսափահար» և «ապշած»:

Պատկերացրեք, Հիսուսը` այս և այլ աշխարհների Արարիչը, «ապշած»: … Նա նախկինում երբեք անձնապես չէր իմացել քավության անսովոր ու ծանր ընթացքը: «Երբ հոգևարքի գագաթնակետն էր, անգամ Նա իր յուրահատուկ բանականությամբ անգամ չէր պատկերացրել դրա ողջ սարսափազդու ուժգնությունը: …

Ողջ մարդկային մեղքի ծանրությունը` անցյալ, ներկա և ապագա, ճնշել էր այդ կատարյալ, անմեղ և զգայուն Հոգին: Մեր բոլոր թուլություններն ու տկարություններն ինչ-որ կերպ Քավության սոսկալի թվաբանության մաս են կազմել: (Տես Ալմա 7.11–12, Եսայիայի 53.3-5, Մատթեոս 8.17:)» (‘Willing to Submit,’ Ensign, May 1985, 72–73)» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ (Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014), 130):