Ալմա 7

Ալմայի խոսքերը, որոնք նա հաղորդեց Գեդեոնի ժողովրդին՝ համաձայն իր սեփական հիշատակարանի:

Ընդգրկելով գլուխ 7-ը:

Գլուխ 7

Քրիստոսը կծնվի Մարիամից – Նա կարձակի մահվան կապանքները և վեր կառնի իր ժողովրդի մեղքերը – Նրանք, ովքեր ապաշխարում են, մկրտվում և պահում են պատվիրանները, կունենան հավերժական կյանք – Կեղտոտությունը չի կարող ժառանգել Աստծո արքայությունը – Համեստություն, հավատք, հույս և գթություն է պահանջվում: Մոտ 83թ. Ք.ծ.ա.:

1 Ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, տեսնելով, որ ինձ թույլ տրվեց գալ ձեզ մոտ, հետևաբար ես փորձում եմ ադիմել ձեզ իմ լեզվով. այո, իմ իսկ բերանով՝ տեսնելով, որ սա առաջին անգամն է, որ ես խոսում եմ իմ բերանի խոսքերով, ես ամբողջովին գամված լինելով բդատավորի աթոռին, ունեցած լինելով շատ գործեր, այնպես որ ես չէի կարողանում գալ ձեզ մոտ:

2 Եվ նույնիսկ ես չէի կարողանա գալ այժմ՝ այս անգամ, եթե չլիներ այնպես, որ դատավորի աթոռը ատրվեր մեկ ուրիշի, կառավարելու իմ փոխարեն. և Տերը մեծ ողորմությամբ շնորհեց, որ ես գայի ձեզ մոտ:

3 Եվ, ահա ես եկել եմ, ունենալով մեծ հույսեր և սաստիկ ցանկություն, որ ես գտնեի, որ դուք խոնարհեցրել էիք ձեզ Աստծո առաջ, և որ դուք շարունակել էիք աղաչելը նրա շնորհի համար, որ ես գտնեի, որ դուք անարատ էիք նրա առաջ, որ ես գտնեի, որ դուք այն սոսկալի երկընտրանքի մեջ չէիք, որում մեր եղբայրներն էին Զարահեմլայում:

4 Բայց օրհնված լինի Աստծո անունը, որ նա տվել է ինձ իմանալու, այո, տվել է ինձ անչափ մեծ ուրախություն իմանալու, որ նրանք կրկին հաստատված են նրա արդարության ուղու վրա:

5 Եվ ես հուսով եմ, համաձայն Աստծո Հոգու, որն իմ մեջ է, որ ես պետք է նաև ունենամ ուրախություն ձեզ համար. սակայն ես չեմ ցանկանում, որ իմ ուրախությունը ձեզ համար գա այսքան շատ չարչարանքների ու տառապանքի միջոցով, որ ես ունեցել եմ այդ եղբայրների համար Զարահեմլայում, քանզի ահա, իմ ուրախությունը նրանց համար եկավ շատ չարչարանքի ու տառապանքի միջով անցնելուց հետո:

6 Բայց ահա, ես հուսով եմ, որ դուք այնքան մեծ անհավատության մի վիճակում չեք, որքան ձեր եղբայրներն էին. ես հուսով եմ, որ դուք բարձրամտացած չեք ձեր սրտերի հպարտությունից. այո, ես հուսով եմ, որ դուք ձեր սրտերը չեք դրել հարստությունների ու աշխարհի ունայն բաների վրա. այո, ես հուսով եմ, որ դուք չեք երկրպագում ակուռքերի, այլ որ դուք երկրպագում եք ճշմարիտ ու բկենդանի Աստծուն, և որ դուք, հավիտենական հավատքով, ակնկալում եք ձեր մեղքերի թողությունը, որը պիտի գա:

7 Քանզի, ահա ես ասում եմ ձեզ, կան շատ բաներ, որ պետք է գան. և ահա կա մի բան, որն ավելի մեծ կարևորության է, քան մնացած բոլորը, քանզի ահա, աժամանակը հեռու հեռվում չէ, երբ Քավիչը կգա ու կապրի իր ժողովրդի մեջ:

8 Ահա ես չեմ ասում, որ նա կգա մեր մեջ իր մահկանացու տաղավարում բնակվելու ժամանակ. քանզի, ահա Հոգին չի ասել ինձ, որ դա այդպես պիտի լինի: Այժմ, ինչ վերաբերում է այս բանին, ես չգիտեմ. բայց այսքանը ես գիտեմ, որ Տեր Աստված ունի զորություն՝ անելու բոլոր բաները, որոնք իր խոսքի համաձայն են:

9 Բայց ահա, Հոգին ասել է ինձ այսքանը՝ ասելով. Աղաղակի՛ր առ այս ժողովուրդը՝ ասելով. աԱպաշխարե՛ք և պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, և քայլե՛ք նրա շավիղներում, որոնք ուղիղ են. քանզի, ահա երկնքի արքայությունը մոտ է, և Աստծո Որդին բգալիս է երկրի երեսի վրա:

10 Եվ ահա, նա պետք է ածնվի բՄարիամից, Երուսաղեմի մոտ, որը մեր նախահայրերի գերկիրն է, նա լինելով դկույս, արժանավոր և ընտրյալ անոթ, որը պիտի լինի հովանիով ծածկված, և եհղիանա Սուրբ Հոգու զորությամբ, և բերի մի որդի, այո, այսինքն՝ Աստծո Որդուն:

11 Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և աչարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

12 Եվ նա իր վրա վեր կառնի ամահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես բսատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների:

13 Արդ, Հոգին ագիտի բոլոր բաները. այնուամենայնիվ, Աստծո Որդին տառապում է ըստ մարմնի, որպեսզի վեր բառնի իր վրա իր ժողովրդի մեղքերը, որ նա կարողանա ջնջել նրանց օրինազանցությունները՝ համաձայն իր ազատման զորության. և այժմ, ահա սա է վկայությունը, որն իմ մեջ է:

14 Արդ, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ապաշխարեք և վերստին ածնվեք, քանզի Հոգին ասում է՝ եթե դուք չծնվեք վերստին, դուք չեք կարող ժառանգել երկնքի արքայությունը. հետևաբար, եկեք և մկրտվեք ապաշխարության համար, որպեսզի կարողանաք լվացված լինել ձեր մեղքերից, որպեսզի կարողանաք ունենալ հավատք առ Աստծո Գառը, որը վեր է առնում աշխարհի մեղքը, որը հզոր է փրկելու ու ամեն անարդարությունից սրբելու:

15 Այո, ես ասում եմ ձեզ՝ եկեք և մի վախեցեք, և մի կողմ դրեք ամեն մեղք, որը հեշտորեն ապաշարում է ձեզ, որը կապում է ձեզ, որ կործանի, այո, եկեք ու գնացեք առաջ, և ցույց տվեք ձեր Աստծուն, որ դուք հոժար եք ապաշխարել ձեր մեղքերից և մտնել ուխտի մեջ նրա հետ՝ պահելու նրա պատվիրանները, և ապացուցեք դա նրան այս օրը՝ մտնելով մկրտության ջրերը:

16 Եվ ով որ անի այս, և այնուհետև պահի Աստծո պատվիրանները, նույնը կհիշի, որ ես ասում եմ նրան, այո, նա կհիշի, որ ես ասել եմ նրան՝ նա պիտի ունենա հավերժական կյանք, ըստ Սուրբ Հոգու վկայության, որը վկայում է իմ մեջ:

17 Եվ արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, հավատո՞ւմ եք դուք այս բաներին: Ահա ես ասում եմ ձեզ, այո, ես գիտեմ, որ դուք հավատում եք դրանց. և ուղին, որով ես գիտեմ, որ դուք հավատում եք դրանց, Հոգու դրսևորման միջոցով է, որն իմ մեջ է: Եվ այժմ, որովհետև ձեր հավատքն ուժեղ է դրանց վերաբերյալ, այո, այն բաների վերաբերյալ, որոնք ես խոսել եմ, մեծ է իմ ուրախությունը:

18 Քանզի ես ասացի ձեզ սկզբում, որ ունեի մեծ ցանկություն, որ դուք չլինեիք երկընտրանքի վիճակում, ինչպես ձեր եղբայրները, նմանապես ես գտա, որ իմ իղձերը բավարարված են:

19 Քանզի ես զգում եմ, որ դուք արդարության շավիղներում եք. ես զգում եմ, որ դուք այն շավիղում եք, որը տանում է դեպի Աստծո արքայություն. այո, ես զգում եմ, որ դուք ուղիղ եք անում նրա աշավիղները:

20 Ես զգում եմ, որ դա հայտնի է դարձվել ձեզ նրա խոսքի վկայությամբ, որ նա չի կարող աքայլել ծուռ շավիղներում. ոչ էլ նա շեղվում է նրանից, ինչ նա ասել է. ոչ էլ նա դարձումի շուք իսկ ունի աջից դեպի ձախ, կամ նրանից, ինչը ճիշտ է, դեպի այն, ինչը սխալ է. հետևաբար, նրա ընթացքը մի հավերժական շրջան է:

21 Եվ նա չի բնակվում աանսուրբ տաճարներում. ոչ էլ կարող է կեղտոտությունը կամ որևէ բան, որն անմաքուր է, ընդունվել Աստծո արքայությունում. հետևաբար ես ասում եմ ձեզ՝ ժամանակը պիտի գա, այո, և դա պիտի լինի վերջին օրը, որ նա, ով բկեղտոտ է, պիտի մնա իր կեղտոտության մեջ:

22 Եվ արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես ասացի այս բաները ձեզ, որ ես կարողանայի զարթնեցնել ձեզ ի զգացումն ձեր պարտականության առ Աստված, որպեսզի դուք կարողանաք քայլել անարատ նրա առաջ, որպեսզի դուք կարողանաք քայլել Աստծո սուրբ կարգին համապատասխան, ըստ որի դուք ընդունվել եք:

23 Եվ արդ, ես կկամենայի, որ դուք լինեիք ախոնարհ, և լինեիք հլու ու մեղմ. մատչելի աղերսելու համար. լի համբերությամբ ու երկայնամտությամբ՝ լինելով ժուժկալ բոլոր բաներում. լինելով ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս բոլոր դեպքերում. խնդրելով ինչ բաների կարիք որ դուք ունեք՝ և՛ հոգևոր և՛ աշխարհիկ. միշտ վերադարձնելով գոհություն Աստծուն, ինչ բաների համար որ դուք ստանում եք:

24 Եվ տեսեք, որ դուք ունենաք ահավատք, հույս և գթություն, և այն ժամանակ դուք միշտ կհարստանաք բարի գործերով:

25 Եվ թող Տերն օրհնի ձեզ և անբիծ պահի ձեր հանդերձները, որպեսզի վերջում դուք բերվեք նստելու Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, և սուրբ մարգարեների հետ, որոնք եղել են այն ժամանակից ի վեր, երբ աշխարհը եղավ, ձեր հանդերձներն աանբիծ, ճիշտ ինչպես նրանց հանդերձներն են անբիծ, երկնքի արքայությունում, որ այլևս դուրս չգնաք:

26 Եվ արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, ես խոսեցի այս խոսքերը ձեզ համար համաձայն Հոգու, որը վկայում է իմ մեջ. և իմ հոգին անչափ ցնծում է, խիստ մեծ ջանասիրության և ուշադրության համար, որ դուք դարձրեցիք իմ խոսքին:

27 Եվ արդ, թող Աստծո ախաղաղությունը հանգչի ձեզ վրա, և ձեր տների ու հողերի վրա, և ձեր հոտերի ու նախիրների, և այն ամենի, ինչ դուք ունեք, ձեր կանանց ու ձեր երեխաների վրա, համաձայն ձեր հավատքի և բարի գործերի, այս ժամանակից այսուհետև և հավիտյան: Եվ այսպես եմ ես խոսել: Ամեն: