Գրադարան
Դաս 37. Մարկոս 6


Դաս 37

Մարկոս 6

Նախաբան

Հիսուսին մերժեցին Իր հայրենի Նազարեթ քաղաքում: Նա ուղարկեց Տասներկու Առաքյալներին քարոզել ավետարանը: Հովհաննես Մկրտիչը սպանվեց Հերովդես Անտիպացու հրամանով: Հիսուսը հրաշքով կերակրեց հինգ հազար մարդուց կազմված բազմությանը, քայլեց ջրի վրայով, հանդարտեցրեց փոթորիկը և բժշկեց հիվանդներին:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 6.1-29

Հիսուսին մերժում են Նազարեթում, և Նա ուղարկում է Տասներկու Առաքյալներին, Հովհաննես Մկրտիչի մահվան մասին պատմվում է

Դասը սկսեք` հրավիրելով ուսանողներին մտածել, թե երբ են վերջին անգամ ստիպված եղել անել ինչ-որ բան, որն, ըստ իրենց, ճիշտ չի եղել ։

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը (նախադասությունը վերցված է “Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 37):

«Մարդիկ, ովքեր սխալ են գործում, ուզում են, որ դուք միանաք նրանց, քանի որ նրանք ավելի հանգիստ են զգում իրենց գործերում, երբ ուրիշները ևս կրկնում են նույն բանը:

  • Որո՞նք են այն մի քանի օրինակները, երբ ուրիշները փորձում են ստիպել ձեզ անել մի բան, որը դուք գիտեք` սխալ է:

Հրավիրեք ուսանողներին Ղուկասի 6 գլուխն ուսումնասիրելիս առանձնացնել մի ճշմարտություն, որոնք կօգնեն նրանց խուսափել զիջել հասակակիցների բացասական ճնշմանը:

Ամփոփեք Մարկոսի 6.1-16 հատվածները` բացատրելով, որ Տերն ուսուցանեց Իր հայրենի քաղաք Նազարեթում։ Սակայն մարդկանց անհավատության պատճառով Նա շատ հրաշքներ չկատարեց նրանց մեջ: Երբ Հիսուսն այնտեղ էր, Նա ուղարկեց Տասներկու Առաքյալներին քարոզել ավետարանը զույգերով: Ավետարանը քարոզելիս, նրանք նաև դուրս էին քշում դևերին և բժշկում է հիվանդներին: Երբ Հերովդեսը լսեց այն բազմաթիվ հրաշքների մասին, որոնք կատարում էր Հիսուսը, նա վախեցավ, որ Հովհաննես Մկրտիչը հարություն էր առել և կատարում էր այս հրաշքները:

Բացատրեք, որ Մարկոսի 6.17-29 հատվածները նկարագրում են այն պատմությունը, թե ինչ էր պատահել Հովհաննես Մկրտիչի հետ: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.17-18 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հերովդեսն ինչ էր արել Հովհաննես Մկրտիչին:

  • Համաձայն այս հատվածների, Հերովդեսն ինչ էր արել Հովհաննես Մկրտիչին:

Բացատրեք, որ Հերովդեսը, ում մասին հիշատակվում է այս հատվածներում, Հերովդես Անտիպասն էր, ով Գալիլեայի ու Պերեայի կառավարիչն էր իր հոր` Հերովդես Մեծից հետո: Հերովդես Անտիպասը բաժանվել էր իր կնոջից և ամուսնացել Հերովդիայի հետ, ով իր եղբոր` Ֆիլիպի կինն էր: Այս քայլը հրեական օրենքի կոպիտ խախտում էր (տես Ղևտացոց 18.16), իսկ Հովհաննես Մկրտիչը բարձրաձայն դատապարտել էր այն: Հովհաննեսի ընդդիմությունը այս ամուսնությանը զայրացրեց Հերովդիային, այսպիսով Հերովդեսը բանտարկեց Հովհաննեսին, որպեսզի հանդարտեցնի Հերովդիային:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 6.19-20-ը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով, թե Հերովդիան ի՞նչ էր ցանկանում անել Հովհաննես Մկրտիչին:

  • Հերովդիան ի՞նչ էր ցանկանում անել Հովհաննես Մկրտիչին:

  • Հերովդիան ինչո՞ւ չէր կարող սպանել տալ նրան: (Քանի որ Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից և ճանաչում էր նրան որպես Աստծո մարդ. տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 6.21 [ Մարկոս 6.20, ծանոթագրություն b] լրացուցիչ տեղեկության համար, թե Հերովդեսն ինչ վերաբերմունք ուներ Հովհաննես Մկրտիչի հանդեպ:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մարկոս 6.21-29 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հերովդեսը ի՞նչ արեց Հովհաննես Մկրտիչին:

  • Համաձայն հատված 26-ի, Հերովդեսն ինչպե՞ս էր վերաբերվում Հովհաննես Մկրտիչին սպանելուն:

  • Հերովդեսն ինչո՞ւ գլխատել տվեց Հովհաննեսին, եթե գիտեր, որ սխալ է և չէր ցանկանում անել այդ: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել հետևյալ արտահայտությունը «բայց իր երդմունքի և կանչուած մարդկանց համար», որը նշանակում է, որ Հերովդեսին մտահոգում էր իր կողքին նստածների կարծիքը:)

  • Հերովդեսի կատարած ընտրություններից մենք ի՞նչ կարող ենք սովորել այն մասին, թե ի՞նչ է պատահում, երբ մենք փորձում ենք գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ սկզբունքը. Ջանալով գոհացնել ուրիշներին` փոխարենը անելով այն, ինչը ճիշտ է, կարող է հանգեցնել սխալ ընտրությունների, վշտի ու ափսոսանքի:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը, բաժանեք նրանց չորս հոգանոց խմբերի և խնդրեք նրանց հանդես գալ իրավիճակների մի քանի օրինակներով, որտեղ երիտասարդները պիտի ընտրություն կատարեն երկուսի միջև. ջանալ գոհացնել ուրիշներին կամ կատարել այն, ինչն, ըստ իրենց, ճիշտ է: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կիսվել իրենց մտքերով։ Գրատախտակին գրեք նրանց պատասխաններից մի քանիսը։

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ այսպիսի ճնշումներին տեղի տալը հանգեցրել է վշտի ու ափսոսանքի։

  • Ե՞րբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը ընտրել է անել այն, ինչը ճիշտ է, ուրիշներին գոհացնելու փոխարեն:

  • Ի՞նչը կարող է օգնել մեզ անել այն, ինչն ըստ մեզ, ճիշտ է, ուրիշներին գոհացնելու փոխարեն:

Հրավիրեք ուսանողներին խորհել գալիք շաբաթվա մասին և առանձնացնել հնարավոր իրավիճակներ, երբ նրանք կարիք կունենան ընտրել ուրիշներին գոհացնելու և ճիշտը կատարելու միջև։ Խրախուսեք նրանց ծրագրել, թե իրենք ինչպես կպատասխանեն, եթե ունենան այդ փորձառությունը:

Մարկոս 6.30-44

Հիսուսը հրաշքով կերակրում է ավելի քան հինգ հազար մարդու:

Խնդրեք ուսանողներին դիտարկել հետևյալ իրավիճակը. Մի նոր կանչված միսիոներ շատ նյարդային է միսիա մեկնելուց առաջ: Այս անձը լավ խոսնակ չէ և հասարակական միջավայրում հարմարավետ չի զգում։

  • Ի՞նչ կասեիք այդ միսիոներին։

Հրավիրեք ուսանողներին Մարկոսի 6.30-44 հատվածներն ուսումնասիրելիս առանձնացնել մի սկզբունք, որը կօգներ այս երիտասարդ միսիոներին և մեզ բոլորիս, երբ մենք զգում ենք, որ չենք կարող իրականացնել այն, ինչ Տերն է մեզանից խնդրում անել:

Ամփոփեք Մարկոսի 6.30-33 հատվածները` բացատրելով, որ Տասներկու Առաքյալները վերադարձան ավետարանը քարոզելուց և Հիսուսին հաղորդեցին, թե ինչ էին արել և ուսուցանել։ Հիսուսն ու Տասներկու Առաքյալները բարձրացան մի նավի վրա և ուղևորվեցին մի տեղ, որ նրանք կարող էին մենակ լինել և հանգստանալ: Սակայն մարդիկ մի քանի մոտակա քաղաքներից գնացին այնտեղ, որտեղ Հիսուսը պիտի ափ իջներ և արդեն սպասում էին նրան, երբ Նա ժամանեց:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մարկոս 6.34-ը և խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Փրկիչն ինչպես պատասխանեց բազմությանը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հովիւ չունեցող ոչխարների պէս» արտահայտությունը:

Բացատրեք, որ բազմությանը ամբողջ օրը սովորեցնելուց հետո Փրկիչը մեծ հրաշք կատարեց: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հրաշքը, բաժանեք նրանց զույգերի և յուրաքանչյուր զույգի տվեք հետևյալ թերթիկի մեկ օրինակ: Յուրաքանչյուր զույգի հրավիրեք միասին կարդալ Մարկոսի 6.35–44 և Մատթեոսի 14.18 հատվածները, իսկ հետո թվարկեք թերթիկների վրա տրված իրադարձությունները ժամանակագրական կարգով:

Նկար
թերթիկ, Ինչպես Հիսուսը կերակրեց 5000 մարդու

Ինչպես Հիսուսը կերակրեց 5000 մարդու

Նոր Կտակարանի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ. Դաս 37

  • ____ Փրկիչը բազմապատկեց այն, ինչ աշակերտները բերել էին` բավարարելով նույնիսկ սպասվածից էլ ավելին:

  • ____ Աշակերտներն ասացին, որ իրենք ունեն հինգ հաց և երկու ձուկ:

  • ____ Նրա աշակերտները խնդրեցին, որ Հիսուսը մարդկանց ուղարկի մոտակա գյուղերը ուտելիք գնելու համար:

  • ____ Փրկիչը հարցրեց, թե աշակերտները որքան մթերք կարող էին ապահովել:

  • ____ Հիսուսն աշակերտներին հանձնարարեց մարդկանց ուտելիք տալ:

  • ____ Ամբոխը ոչինչ չուներ ուտելու:

  • ____ Փրկիչը խնդրեց աշակերտներին Իրեն տալ իրենց ունեցածը:

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան ավարտելու այս վարժությունը, դասարանի հետ վերանայեք պատասխանները․ (Պատասխանների ճիշտ հերթականությունն է 7, 5, 2, 4, 3, 1, 6:)

  • Քանի՞ մարդ կերակրվեց: (Բացատրեք, որ Մարկոսի 6.44 պարզ է դարձնում, որ «հինգ հազար մարդ»-ը նշանակում էր հինգ հազար չափահաս տղամարդ: Այնպես որ կերակրվածների թիվը ավելի մեծ էր, եթե հաշվի առնենք, որ ներկա էին նաև կանայք ու երեխաներ [տես նաև Մատթեոս 14:21]:)

Նշեք, որ նախքան այս հրաշքի կատարումը, Փրկիչը նախ խնդրեց Իր աշակերտներին Իրեն մատուցել այն ամենն, ինչ ունեին` հինգ հացն ու երկու ձուկը

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հրաշքից այն մասին, թե Փրկիչն ի՞նչ կարող է անել, երբ մենք առաջարկենք նրան ամենն, ինչ ունենք: (Ուսանողները պիտի առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք Փրկիչին առաջարկում ենք այն ինչ ունենք, Նա կարող է մեծացնել մեր առաջարկը, որպեսզի իրականացնի Իր նպատակներ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հիշեցրեք նրանց այն նյարդային իրավիճակը, որում գտնվում էր վերոնշյալ նոր կանչված միսիսոները:

  • Չնայած այս երիտասարդ տղամարդու կամ կնոջ թուլություններին, Փրկիչն ի՞նչ կարող է խնդրել այս միսիոներին բերել Իր մոտ: (Փրկիչը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ջանում են իրականացնել Նրա նպատակներ, որպեսզի Նրան տան իրենց բոլոր ցանկությունները, ունակությունները, տաղանդները, հմտությունները, ուժեղ կողմերը, շնորհներն ու ջանքերը [տես Օմնի 1.26, 2 Նեփի 25.29]:)

  • Ինչպիսի՞ն կլիներ արդյունքը, եթե այս միսիոները Փրկիչին տար այն ամենը, ինչ ինքը ունի:

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց հետ Եկեղեցու երիտասարդ անդամները կարող են բախվել, որտեղ այս սկզբունքը կարող է օգտակար լինել:

Հրավիրեք ուսանողներին խորհել և գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե Տերն ինչպե՞ս է մեծացրել նրանց ջանքերը, որպեսզի նրանց հնարավորություն տա նրանց կատարել` ինչ Ինքն է խնդրել: Կարող եք խնդրել մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց գրածով, եթե հարմար են գտնում:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ մենք Փրկիչին առաջարկում ենք այն ամենը, ինչ ունենք, Նա կարող է բազմապատկել մեր առաջարկածը, որպեսզի իրականացնի Իր նպատակները: Խրախուսեք ուսանողներին` կիրառել այս ճշմարտություններն իրենց կյանքում:

Մարկոս 6.45-56

Հիսուսը քայլում է ջրի վրայով և բժշկում հիվանդներին

Ամփոփեք Մարկոսի 6.45-56 հատվածները, բացատրելով, որ երբ Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու, Նա հրահանգեց Իր աշակերտներին նավ բարձրանալ և նավարկել դեպի Գալիլեայի ծովի մյուս ափը։ Ապա Նա արձակեց ժողովրդին: Գիշերվա ընթացքում փոթորիկ բարձրացավ և Փրկիչը լեռան վրա կանգնած նայում էր, մինչ Իր աշակերտները պայքարում էին, բայց առաջ չէին ընթանում: Հետո ջրի վրա քայլելով մոտեցավ նրանց, փոթորիկը դադարեց, և նրանք բարեհաջող տեղ հասան Գալիլեայի ծովի մյուս ափը:

  • Այս օրինակում Տիրոջ ուժն ինչպե՞ս հնարավորություն տվեց աշակերտներին անել այն, ինչն Ինքը հրահանգել էր նրանց կատարել:

Եզրափակեք այս դասը` հրավիրելով մի քանի ուսանողների, ովքեր պատրաստ են կիսվել իրենց զգացմունքներով կամ դասի ընթացքում սովորած ճշմարտությունների մասին իրենց վկայություններով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարկոս 6.26: «Կանչված մարդկանց համար»

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից առաջարկել է որոշ գաղափարներ, որոնք կարող են օգնել երիտասարդներին` դիմակայել հասակակիցների բացասական ճնշմանը:

«Դուք չեք կարող գոհացնել Աստծուն առանց սատանային զայրացնելու, ուստի դուք ճնշման կենթարկվեք նրանց կողմից, ում նա գայթակղում է սխալներ կատարել: Մարդիկ, ովքեր սխալներ են գործում, ցանկանում են, որ դուք միանաք նրանց, որովհետև նրանք ավելի հարմարավետ են զգում իրենց կատարած գործերում, երբ ուրիշները ևս կատարում են դրանք: Նրանք նաև կցանկանան օգտագործել ձեզ: Շատ բնական է, որ ցանկանում եք հասակակիցների կողմից ընդունված լինել, լինել որևէ խմբի մաս. ոմանք նույնիսկ միանում են ավազակախմբերի` պատկանելու ցանկության պատճառով, բայց նրանք կորցնում են իրենց ազատությունը, իսկ ոմանք էլ` իրենց կյանքը: Ամենադժվար բաներից մեկը ձեզ համար հասկանալն է, թե իրոք որքան ուժեղ եք դուք արդեն, և որքան են ուրիշները լուռ հարգում ձեզ: Մենք մեծապես վստահում ենք ձեզ: Կարիք չկա, որ դուք զիջեք ձեր չափանիշները լավ ընկերների կողմից ընդունված լինելու համար: : Որքան հնազանդ եք դուք, այնքան հաստատ եք ճշմարիտ սկզբունքները պաշտպանելու գործում, և Տերն ավելի շատ կարող է օգնել ձեզ` հաղթահարել գայթակղությունները: Կարող եք նաև օգնել ուրիշներին, քանի որ նրանք կզգան ձեր ուժը: Թույլ տվեք նրանց իմանալ ձեր չափանիշների մասին` հետևողականորեն ապրելով այդ չափանիշներով: Երբ հարցնում են, պատասխանեք ձեր սկզբունքների մասին տրվող հարցերին, բայց խուսափեք բարոյախոսություն անելուց: Իմ սեփական փորձից գիտեմ, որ օգնում է:

Ոչ ոք չի նախատեսում լուրջ սխալներ անել: Դրանք տեղի են ունենում, երբ դուք դավաճանում եք ձեր չափանիշներին` ուրիշների կողմից ընդունված լինելու համար: Դուք եղեք ուժեղ կողմը: Դուք եղեք առաջնորդը: Ընտրեք լավ ընկերներ և միասին դիմադրեք հասակակիցների ճնշմանը» (“Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 37).

Երեց Լին Գ. Ռոբինսը կանչվեց Յոթանասունի Քվորումից ուսուցանել է հասակակիցների ճնշման մասին.

Աստծուն գոհացնելու փոխարեն փորձելով գոհացնել մյուսներին` մենք երեսնիվայր շրջում ենք առաջին երկու մեծ պատվիրանները (տես Մատթեոս 22.37–39): Մենք մոռանում ենք՝ որ կողմ ենք նայում: Սակայն մենք բոլորս էլ արել ենք այդ սխալը` մարդկանցից վախենալու պատճառով: Եսայիայում Տերը զգուշացնում է մեզ. «Մի վախենաք մարդկանց նախատինքից» (Եսայիա 51.7, տես նաև 2 Nephi 8.7): Լեքիի երազում այս վախը սկսվում էր մեծ ու ընդարձակ շենքից պարզված ծաղրող մատից` պատճառ դառնալով, որ շատերը մոռանային, թե որ կողմ են իրենք նայում և «ամաչելով» հեռանային ծառից (տես 1 Նեփի 8.25–28):

Հասակակիցների այս ճնշումը փորձում է փոխել մարդու վերաբերմունքը, եթե ոչ վարքագիծը` ստիպելով նրան մեղավոր զգալ չհամաձայնելու համար: Մենք հարգալից գոյակցություն ենք փնտրում նրանց հետ, ովքեր պարզում են մատը, բայց երբ մարդկանց վախը գայթակղում է մեզ ընդունել մեղքը, ըստ Առակաց գրքի դա դառնում է «որոգայթ» (տես Առակաց 29.25): Այդ որոգայթը կարող է հմտորեն ներկայացվել, որպեսզի մեր կարեկցող բնույթից ելնելով հանդուրժենք կամ անգամ հավանության արժանացնենք այն, ինչը դատապարտվում է Աստծո կողմից: Հավատքից թույլ մարդկանց համար դա մեծ գայթակղության քար է: Օրինակ, որոշ երիտասարդ միսիոներներ մարդկանցից վախը իրենց հետ տանում են միսիայի դաշտ և թերանում են միսիայի նախագահին զեկուցել իրենց զուգընկերջ աղաղակող անհնազանդության մասին, որովհետև չեն ցանկանում վիրավորել իրենց քմահաճ ընկերոջը: Սկզբունքային որոշումները պետք է կատարվեն` հիշելով առաջին և երկրորդ մեծ պատվիրանների ճիշտ հերթականությունը (տես Մատթեոս 22.37–39): Երբ այդ շփոթված միսիոներները գիտակցեն, որ իրենք հաշվետու են ոչ թե իրենց զուգընկերոջ, այլ Աստծո առաջ, քաջություն կստանան փոխելու իրենց հայացքի ուղղությունը» (Ո՞ր կողմ եք դուք նայում» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 9):

Մարկոս 6.35–44; Ինչպես Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը Առաջին Նախագահությունից ուսուցանել է, որ հացն ու ձուկը բազմապատկելու Փրկիչի զորությունը ցույց է տալիս, որ Նա կմեծացնի Իր Եկեղեցում ծառայելու մեր հավատարիմ ջանքերը, նույնիսկ, երբ մենք զգում ենք, որ մեր ջանքերը համարժեք են են ընդամենը մի քանի հացի ու ձկան:

Շատ անհայտ մարդիկ հինգ հացին ու երկու փոքր ձկանը համարժեք շնորհով մեծարում են իրենց կոչումները [Եկեղեցում] և ծառայում առանց ուշադրության ու ճանաչման` կերակրելով բառիս բուն իմաստով հազարավորների: …Նրանք օժանդակ կազմակերպությունների և երեցների քվորումների հարյուր հազարավոր ղեկավարներն ու ուսուցիչներն են, տնային ուսուցիչներն ու Սփոփող Միության այցելող ուսուցիչներն են: Նրանք Եկեղեցու բազմաքանակ խոնարհ եպիսկոպոսներն են, ոմանք առանց հատուկ ուսուցման, բայց մեծ պատկառանքով, միշտ սովորող, Տիրոջը և իրենց ծխերի մարդկանց ծառայելու համեստ ցանկությամբ: …

Հիմնական պատճառներից մեկը, որ այս եկեղեցին հասել է ներկայիս հզորությանը` սկսելով է իր համեստ ծագումից, միլիոնավոր խոնարհ ու անձնվեր մարդկանց հավատարմությունն ու նվիրվածությունն է, ովքեր ունեին միայն հինգ հաց ու երկու փոքր ձուկ` առաջարկելու Տիրոջը» (“Five Loaves and Two Fishes,” Ensign, May 1994, 5, 6):