Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 84


Բաժին 84

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. սեպտեմբերի 22-ին և 23-ին (History of the Church, 1.286–295): Սեպտեմբեր ամսվա ընթացքում երեցներն սկսեցին վերադառնալ արևելյան նահանգների իրենց առաքելություններից՝ հաշվետվություններ ներկայացնելու իրենց աշխատանքների մասին: Ուրախության այդ ժամանակաշրջանում էր, երբ նրանք միասին էին, որ ստացվեց հետևյալ հաղորդակցությունը: Մարգարեն անվանեց այն՝ հայտնություն քահանայության վերաբերյալ:

1–5՝ Նոր Երուսաղեմը և տաճարը կկառուցվեն Միսսուրիում. 6–17՝ Տրվում է քահանայության տոհմագիծը՝ Մովսեսից մինչև Ադամ. 18–25՝ Մեծագույն քահանայությունը կրում է Աստծո գիտության բանալիները. 26–32՝ Փոքրագույն քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորման և նախապատրաստական ավետարանի բանալիները. 33–44՝ Քահանայության երդման և ուխտի միջոցով մարդիկ ստանում են հավերժական կյանք. 45–53՝ Քրիստոսի Հոգին լուսավորում է մարդկանց, և աշխարհն ընկած է մեղքի մեջ. 54–61՝ Սրբերը պետք է վկայեն այն բաների մասին, որ իրենք ստացել են. 62–76՝ Նրանք պետք է քարոզեն ավետարանը, և նշաններ կհետևեն. 77–91՝ Երեցները պետք է առաջ գնան, առանց քսակի կամ պարկի, և Տերը կհոգա նրանց կարիքները. 92–97՝ Ժանտախտներ և անեծքներ են սպասվում նրանց, ովքեր մերժում են ավետարանը. 98–102՝ Սիոնի փրկագնման նոր երգ է տրվում. 103–110՝ Թող ամեն մարդ կանգնի իր իսկ պաշտոնում և աշխատի իր իսկ կոչման մեջ. 111–120՝ Տիրոջ ծառաները պիտի հռչակեն վերջին օրերի ավերման պղծությունը:

1 Հայտնություն Հիսուս Քրիստոսից՝ իր ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին և վեց երեցներին, մինչ նրանք միացրել էին իրենց սրտերն ու աբարձրացրել իրենց ձայները դեպի վեր:

2 Այո, Տիրոջ խոսքն իր եկեղեցու վերաբերյալ, որ հաստատվել է վերջին օրերին՝ իր ժողովրդի ավերականգնման համար, ինչպես նա ասել է իր բմարգարեների բերանով, և իր գսրբերի հավաքման համար՝ կանգնելու Սիոն դսարի վրա, որը պիտի լինի եՆոր Երուսաղեմ քաղաքը:

3 Քաղաք, որը պիտի կառուցվի, սկսելով ատաճարի հողակտորից, որը նշանակվել է Տիրոջ մատով, Միսսուրի նահանգի արևմտյան սահմաններում, և նվիրագործվել է Ջոզեֆ Սմիթ կրտսերի ձեռքով, և ուրիշների, ում Տերը հավանել էր:

4 Ճշմարիտ, սա է Տիրոջ խոսքը, որ աՆոր Երուսաղեմ քաղաքը պիտի կառուցվի սրբերի հավաքվելով, սկսած այս տեղից, այսինքն՝ բտաճարի տեղից, տաճար, որը պիտի կանգնեցվի այս սերնդի մեջ:

5 Քանզի ճշմարիտ, այս սերունդն ամբողջությամբ չի անցնի, մինչև որ մի տուն չկառուցվի Տիրոջ համար, և մի ամպ չհանգչի նրա վրա, ամպ, որը կլինի ճիշտ Տիրոջ ափառքը, որը կլցնի այդ տունը:

6 Եվ Մովսեսի որդիները, համաձայն Սուրբ Քահանայության, որը նա ստացավ իր աներոջ՝ աՀոթորի բձեռքով.

7 Եվ Հոթորն այն ստացավ Քաղեբի ձեռքով.

8 Եվ Քաղեբն այն ստացավ Եղիուսի ձեռքով.

9 Եվ Եղիուսը՝ Երեմիայի ձեռքով.

10 Եվ Երեմիան՝ Գադի ձեռքով.

11 Եվ Գադը՝ Եսայու ձեռքով.

12 Եվ Եսային այն ստացավ Աստծո ձեռքով:

13 Եսային նույնպես ապրում էր Աբրահամի օրերում և օրհնվել էր նրա կողմից,–

14 աԱբրահամի, որը քահանայությունն ստացել էր բՄելքիսեդեկից, որն այն ստացել էր իր հայրերի ազգատոհմի միջոցով, նույնիսկ մինչև գՆոյը.

15 Եվ Նոյից մինչև աԵնովքը, իրենց հայրերի ազգատոհմի միջոցով.

16 Եվ Ենովքից մինչև աԱբելը, որը սպանվեց իր եղբոր բդավադրությամբ, որն գստացավ քահանայությունն Աստծո պատվիրաններով, իր հոր՝ դԱդամի ձեռքով, որն առաջին մարդն էր,–

17 աՔահանայություն, որը շարունակվում է Աստծո եկեղեցում, բոլոր սերունդների մեջ, և չունի օրերի սկիզբ կամ տարիների վերջ:

18 Եվ Տերը աքահանայությունը հաստատեց նաև բԱհարոնի և նրա հետնորդների վրա, նրանց բոլոր սերունդների ընթացքում, քահանայություն, որը նաև գշարունակվում և հավիտյան մնում է այն քահանայության հետ, որն ըստ Աստծո սրբագույն կարգի է:

19 Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության ախորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո բգիտության բանալիները:

20 Հետևաբար, նրա աարարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:

21 Եվ առանց նրա արարողությունների և քահանայության աիշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում.

22 Քանզի առանց դրա, ոչ աոք չի կարող տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել:

23 Արդ, աՄովսեսն անապատում պարզորոշ սովորեցրեց դա Իսրայելի զավակներին և ջանասիրաբար փնտրեց բսրբագործել իր ժողովրդին, որ նրանք կարողանային գտեսնել Աստծո երեսը.

24 Սակայն նրանք ակարծրացրեցին իրենց սրտերը և չկարողացան դիմանալ նրա ներկայությանը. հետևաբար, Տերն իր բցասման մեջ երդվեց, քանզի նրա բարկությունը բռնկվել էր նրանց դեմ, որ նրանք իր հանգիստը չեն գմտնի, քանի դեռ անապատում են, հանգիստ, որը լիությունն է նրա փառքի:

25 Հետևաբար, նա վերցրեց նրանց միջից աՄովսեսին և նաև Սուրբ բՔահանայությունը.

26 Իսկ փոքրագույն աքահանայությունը շարունակվեց, քահանայություն, որը կրում է հրեշտակների բսպասավորության և նախապատրաստական ավետարանի գբանալիները.

27 Ավետարան, որն աապաշխարության և բմկրտության ավետարանն է, և մեղքերի գթողության, և դմարմնավոր պատվիրանների եօրենքի, որը, Տերն իր ցասման մեջ կարգադրեց, որ շարունակվի Ահարոնի տան հետ, Իսրայելի զավակների մեջ, մինչև զՀովհաննեսը, որին Աստված բարձրացրեց, որը դեռ իր մոր որովայնից էլցված էր Սուրբ Հոգով:

28 Քանզի նա մկրտվել էր, դեռևս իր մանկության մեջ, և ութ օրականում, Աստծո հրեշտակի կողմից կարգվել էր այս զորությանը՝ տապալելու հրեաների թագավորությունը, և աուղիղ անելու Տիրոջ ճանապարհն իր ժողովրդի երեսի առաջ, որ նրանց նախապատրաստի Տիրոջ գալստի համար, ում ձեռքն է տրված բողջ զորությունը:

29 Եվ բացի այդ, երեցի և եպիսկոպոսի պաշտոններն անհրաժեշտ ահավելումներ են, որոնք պատկանում են բարձրագույն քահանայությանը:

30 Եվ բացի այդ, ուսուցչի և սարկավագի պաշտոններն անհրաժեշտ հավելումներ են, որոնք պատկանում են փոքրագույն քահանայությանը, քահանայություն, որը հաստատվել էր Ահարոնի և նրա որդիների վրա:

31 Հետևաբար, ինչպես ես ասացի Մովսեսի որդիների վերաբերյալ,– քանզի Մովսեսի որդիները և նաև Ահարոնի որդիներն ընդունելի աընծա և զոհ պիտի մատուցեն Տիրոջ տանը, տուն, որը պիտի կառուցվի Տիրոջ համար, այս սերնդում, նվիրաբերված բհողակտորի վրա, ինչպես նշանակել եմ ես,–

32 Եվ Մովսեսի ու Ահարոնի որդիները պիտի լցվեն Տիրոջ ափառքով, Սիոն բսարի վրա, Տիրոջ տանը, որոնց որդիներն եք դուք. և նաև շատերը, որոնց ես կանչել և առաջ եմ ուղարկել՝ կառուցելու իմ գեկեղեցին:

33 Քանզի նրանք, ովքեր ահավատարիմ են՝ այս երկու բքահանայությունները ստանալու, որոնց մասին ես խոսեցի, և իրենց կոչումը մեծարելու, Հոգու կողմից գսրբագործվում են՝ ի նորացումն իրենց մարմնի:

34 Նրանք դառնում են Մովսեսի ու Ահարոնի որդիները, և աԱբրահամի բսերունդը, և եկեղեցին ու արքայությունը և գընտրյալներն Աստծո:

35 Եվ նաև, բոլոր նրանք, ովքեր ընդունում են այդ քահանայությունը, ընդունում են ինձ, ասում է Տերը.

36 Քանզի նա, ով ընդունում է իմ ծառաներին, աընդունում է ինձ.

37 Եվ նա, ով աընդունում է ինձ, ընդունում է իմ Հորը.

38 Եվ նա, ով ընդունում է իմ Հորը, ընդունում է իմ Հոր արքայությունը. հետևաբար, այն աամենն, ինչ իմ Հայրն ունի, կտրվի նրան:

39 Եվ դա՝ աերդման և ուխտի համաձայն, որը պատկանում է քահանայությանը:

40 Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ընդունում են քահանայությունը, ընդունում են այս երդումն ու ուխտն իմ Հորից, որը նա չի կարող դրժել, ոչ էլ այն կարող է խախտվել:

41 Բայց նա, ով ադրժում է այս ուխտը, հետո, երբ ընդունում է այն, և ամբողջովին շրջվում է նրանից, բչի ունենա մեղքերի ներում, ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ գալիք աշխարհում:

42 Եվ վա՜յ բոլոր նրանց, ովքեր չեն գալիս այս քահանայությանը, որն ընդունել եք դուք, որն այժմ ես հաստատում եմ ձեր վրա, որ ներկա եք այս օրը, իմ իսկ ձայնով, երկինքներից. և ձեզ համար ես նույնիսկ հրաման եմ տվել երկնային զորքերին ու իմ ահրեշտակներին:

43 Եվ այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար աուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին:

44 Քանզի դուք պետք է աապրեք Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով:

45 Քանզի Տիրոջ ախոսքը ճշմարտություն է, և այն ինչ բճշմարտություն է՝ լույս է, և այն ինչ լույս է՝ Հոգի է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Հոգին:

46 Եվ Հոգին ալույս է տալիս բամեն մարդու, որն աշխարհ է գալիս. և Հոգին լուսավորում է ամեն մարդու, աշխարհով մեկ, որ ականջ է դնում Հոգու ձայնին:

47 Եվ ամեն ոք, ով ականջ է դնում Հոգու ձայնին, գալիս է Աստծո մոտ, այսինքն՝ Հոր:

48 Եվ Հայրը նրան աուսուցանում է բուխտի մասին, որը նա նորացրել և հաստատել է ձեր վրա, որը հաստատվել է ձեր վրա՝ ի սեր ձեզ, և ոչ միայն ի սեր ձեզ, այլ ի սեր ողջ աշխարհի:

49 Եվ ողջ աաշխարհն ընկած է մեղքի մեջ, և հառաչում է բխավարի տակ, և մեղքի գերության տակ:

50 Եվ քանի որ նրանք չեն գալիս ինձ մոտ, դրանով կարող եք իմանալ, որ նրանք ամեղքի բգերության տակ են:

51 Քանզի նա, ով չի գալիս ինձ մոտ, մեղքի գերության տակ է:

52 Եվ նա, ով չի ընդունում աիմ ձայնը, ծանոթ չէ իմ ձայնին և իմը չէ:

53 Եվ դրանով դուք կարող եք տարբերել արդարին ամբարիշտից, և որ ողջ աաշխարհը բհառաչում է գմեղքի և խավարի տակ, նույնիսկ այժմ:

54 Եվ ձեր միտքն անցյալում մթագնել է՝ աանհավատության պատճառով, և որովհետև դուք թեթևամտորեն եք վերաբերվել այն ամենին, ինչ ստացել եք,–

55 աՈւնայնություն և անհավատություն, որոնք դատապարտության տակ են դրել ողջ եկեղեցին:

56 Եվ այդ դատապարտությունն ընկած է Սիոնի զավակների, նույնիսկ բոլորի վրա:

57 Եվ նրանք պետք է մնան այդ դատապարտության տակ, մինչև որ ապաշխարեն և հիշեն նոր աուխտը, այսինքն՝ Մորմոնի բԳիրքը և գնախկին պատվիրանները, որոնք ես տվել եմ նրանց, որ ոչ միայն խոսեն, այլ դգործեն՝ համաձայն նրա, ինչ ես գրել եմ,–

58 Որ նրանք կարողանան իրենց Հոր արքայությանը վայել պտուղներ առաջ բերել. այլապես, մնում է խարազան և դատաստան թափվի Սիոնի զավակների վրա:

59 Քանզի մի՞թե արքայության զավակները պիտի պղծեն իմ սուրբ հողը: Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ո՛չ:

60 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այժմ լսում եք իմ ախոսքերը, որոնք իմ ձայնն են. Օրհնված եք դուք, որքան որ դուք ընդունում եք այդ բաները.

61 Քանզի ես ակներեմ ձեզ ձեր մեղքերը՝ այս պատվիրանով հանդերձ,– որ դուք հաստատուն մնաք՝ ձեր մտքով, բհանդիսավորությամբ և աղոթքի ոգով, վկայություն բերելով ողջ աշխարհին, այն բաների մասին, որոնք հաղորդվել են ձեզ:

62 Հետևաբար, ագնացեք ողջ աշխարհը. իսկ այն տեղերը, որտեղ դուք չեք կարող գնալ, դուք պիտի ուղարկեք ձեր վկայությունը, որպեսզի այն ձեզանից անցնի ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի:

63 Եվ ինչպես ես ասացի իմ աառաքյալներին, ճիշտ այդպես ես ասում եմ ձեզ, քանզի դուք իմ առաքյալներն եք, այսինքն՝ Աստծո քահանայապետերը. դուք նրանք եք, ում իմ Հայրը բտվել է ինձ. դուք իմ գբարեկամներն եք.

64 Հետևաբար, ինչպես ես ասացի իմ առաքյալներին, ես կրկին ասում եմ ձեզ, որ ամեն ահոգի, ով բհավատում է ձեր խոսքերին և մկրտվում է ջրով՝ մեղքերի գթողության համար, պիտի ստանա դՍուրբ Հոգին:

65 Եվ այս անշանները կհետևեն նրանց, ովքեր հավատում են,–

66 Իմ անունով նրանք կանեն շատ զարմանալի ագործեր.

67 Իմ աանունով նրանք դուրս կգցեն դևերի.

68 Իմ անունով նրանք ակբժշկեն հիվանդների.

69 Իմ անունով նրանք կբացեն կույրերի աչքերը, և կարձակեն խուլերի ականջները.

70 Եվ համրերի լեզուն կխոսի.

71 Եվ եթե որևէ մարդ նրանց աթույն սպասավորի, այն նրանց չի վնասի.

72 Եվ օձի թույնը նրանց վնասելու զորություն չի ունենա:

73 Բայց ես պատվիրան եմ տալիս նրանց, որ նրանք չպիտի ապարծենան այդ բաներով, ոչ էլ դրանք պատմեն աշխարհի առաջ. քանզի այդ բաները տրված են ձեզ՝ ձեր օգտի և փրկության համար:

74 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Նրանք, ովքեր չեն հավատում ձեր խոսքերին, և ջրով չեն ամկրտվում՝ իմ անունով, իրենց մեղքերի թողության համար, որ կարողանան ստանալ Սուրբ Հոգին, պիտի բնզովվեն, և չպիտի գան իմ Հոր արքայությունը, որտեղ իմ Հայրն է և ես եմ:

75 Եվ ձեզ տրված այս հայտնությունը, և պատվիրանը, հենց այս ժամից ուժի մեջ է ողջ աշխարհի համար, և ավետարանը գնում է բոլորին, ովքեր չեն ստացել այն:

76 Սակայն, ճշմարիտ, ես ասում եմ բոլոր նրանց, ում տրված է արքայությունը,– Ձեր կողմից նրանց պիտի քարոզվի այն, որ նրանք պետք է ապաշխարեն իրենց նախկին չարագործություններից. քանզի նրանք պիտի հանդիմանվեն իրենց անհավատ չար սրտերի համար, և նաև Սիոնի ձեր եղբայրները՝ ձեր դեմ իրենց ապստամբության համար, այն ժամանակ, երբ ես ուղարկել էի ձեզ:

77 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր, քանզի այսուհետև ես ձեզ կոչելու եմ բարեկամներ. Նպատակահարմար է, որ ես տամ ձեզ այս պատվիրանը, որ դուք դառնաք ճիշտ ինչպես իմ բարեկամներն այն օրերին, երբ ես նրանց հետ էի, և ճամփորդում էի՝ ավետարանն իմ զորությամբ քարոզելու.

78 Քանզի ես թույլ չտվեցի, որ նրանք ունենան աքսակ կամ պարկ, ոչ էլ երկու վերարկու:

79 Ահա, ես ձեզ ուղարկում եմ աշխարհը փորձելու, և մշակն արժանի է իր ավարձքին:

80 Եվ որևէ մարդ, որ կգնա և ակքարոզի արքայության այս բավետարանը, և չի դադարի հավատարիմ մնալ բոլոր բաներում, չպիտի հոգնի մտքով, կամ մթագնի, ոչ էլ մարմնով, վերջույթով կամ հոդով. և նրա գլխից ոչ մի գմազ աննկատ չի ընկնի գետնին: Եվ նրանք չեն քաղցի, ոչ էլ կմնան պապակ:

81 Հետևաբար, ահոգ մի արեք վաղվա մասին, այն մասին, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, կամ ինչ պիտի հագնեք:

82 Մտիկ արեք դաշտի շուշաններին, թե ինչպես են նրանք աճում, ոչ բանում են, ոչ մանում. և աշխարհի թագավորությունները, իրենց ողջ փառքով, զուգված չեն դրանցից ոչ մեկի պես:

83 Քանզի ձեր ահայրը, որ երկնքում է, բգիտի որ դուք բոլոր այդ բաների կարիքն ունեք:

84 Հետևաբար, թող վաղվա օրն իր հոգսերը ահոգա:

85 Ոչ էլ նախօրոք հոգ արեք, թե աինչ եք ասելու. բայց շարունակ ձեր մտքում բգանձեք կյանքի խոսքերը, և հենց նույն պահին ձեզ գկտրվի ամեն մարդու համար չափված բաժինը:

86 Հետևաբար, թող ձեզանից ոչ մեկը, ով առաջ է գնում՝ հռչակելու արքայության այս ավետարանը, քանզի այս պատվիրանը բոլոր ահավատարիմների համար է, ովքեր Աստծո կողմից կանչված են եկեղեցում այս ծառայությանը, այս ժամից սկսած չվերցնի քսակ կամ պարկ:

87 Ահա, ես աուղարկում եմ ձեզ՝ աշխարհին հանդիմանելու բոլոր իր անիրավ գործերի համար, և ուսուցանելու նրանց այն դատաստանի մասին, որը գալու է:

88 Եվ որտեղ որ ձեզ աընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ բհրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ:

89 Ով որ ընդունում է ձեզ՝ ընդունում է ինձ. և նույնը կկերակրի ձեզ և կհագցնի ձեզ և դրամ կտա ձեզ:

90 Եվ նա, ով կերակրում է ձեզ, կամ հագցնում է ձեզ, կամ դրամ է տալիս ձեզ, ոչ մի դեպքում աչի կորցնի իր վարձքը:

91 Եվ նա, ով չի անում այս բաները, իմ աշակերտը չէ. դրանով կարող եք իմանալ աիմ աշակերտներին:

92 Նա, ով ձեզ չի ընդունում, հեռացեք նրանից, մենակ ինքներդ, և ամաքրեք ձեր ոտքերը, այսինքն՝ ջրով, մաքուր ջրով, լինի շոգին, թե ցրտին, և այդ մասին վկայություն բերեք Հորը, որ երկնքում է, և այլևս մի վերադարձեք այդ մարդու մոտ:

93 Եվ ինչ գյուղ կամ քաղաք էլ որ մտնեք, նույն կերպ վարվեք:

94 Այնուամենայնիվ, փնտրեք ջանասիրաբար և մի խնայեք. և վա՜յ այն տանը, կամ այն գյուղին կամ քաղաքին, որ մերժում է ձեզ, կամ ձեր խոսքերը, կամ ձեր վկայությունն իմ մասին:

95 Վա՜յ, ասում եմ կրկին, այն տանը, կամ այն գյուղին կամ քաղաքին, որը մերժում է ձեզ, կամ ձեր խոսքերը, կամ ձեր վկայությունն իմ մասին.

96 Քանզի ես՝ աԱմենազորս, դրել եմ իմ ձեռքն ազգերի վրա՝ բխարազանելու նրանց՝ իրենց գամբարշտության համար:

97 Եվ պատուհասներ կտարածվեն, և դրանք չեն վերցվի երկրի վրայից, մինչև ես չավարտեմ իմ աշխատանքը, որը պիտի ակարճեցվի արդարությամբ,–

98 Մինչև որ բոլորը կճանաչեն ինձ, ովքեր կմնան, նույնիսկ ամենափոքրից մինչև ամենամեծը, և կլցվեն Տիրոջ գիտությամբ, և ակտեսնեն դեմ հանդիման, և կբարձրացնեն իրենց ձայնը, և միաձայն բկերգեն այս նոր երգը՝ ասելով.

99 Սիոնը կրկին բերել է Տերը.Իր ժողովրդին՝ աԻսրայելին, բփրկագնել է Տերը,Համաձայն գշնորհի դընտրության,Որն իրագործվել էր իրենց հայրերիհավատքով և եուխտով:

100 Տերը փրկագնել է իր ժողովրդին.Եվ Սատանան ակապված է, և այլևս ժամանակ չկա:Տերն ի բմի է հավաքել բոլոր բաները:Տերը վերևից վար է բերել գՍիոնը:Տերը ներքևից վեր է դտարել Սիոնը:

101 աԵրկիրը երկնել և առաջ է բերել իր ուժը.Եվ ճշմարտություն է նրա որովայնում հաստատվել.Եվ երկինքները ժպտացել են նրան.Եվ հագել է իր Աստծո բփառքը նա.Քանզի կանգնած է իր ժողովրդի մեջ նա:

102 Փառք, և պատիվ, և զորություն, և հզորությունԹող լինի մեր Աստծուն. քանզի նա լի է աողորմությամբ,Արդարադատությամբ, շնորհով և ճշմարտությամբ, և բխաղաղությամբ,Հավիտյանս հավիտենից. Ամեն:

103 Եվ բացի այդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. նպատակահարմար է, որ ամեն մարդ, ով առաջ է գնում՝ հռչակելու իմ հավիտենական ավետարանը, որքան որ նրանք ընտանիքներ ունեն, և դրամ են ստանում, որպես պարգև, որ նրանք դա ուղարկեն նրանց, կամ օգտագործեն նրանց օգտի համար, ինչպես որ Տերն ուղղություն կտա նրանց, քանզի այդպես ինձ բարի է թվում:

104 Եվ թող բոլոր նրանք, ովքեր չունեն ընտանիքներ, ովքեր ադրամ են ստանում, ուղարկեն այն Սիոնի եպիսկոպոսին կամ Օհայոյի եպիսկոպոսին, որպեսզի այն նվիրաբերվի՝ հայտնություններն առաջ բերելու ու դրանք տպագրելու համար և Սիոնը հաստատելու համար:

105 Եվ եթե ինչ-որ մեկը ձեզանից որևէ մեկին վերարկու տա, կամ բաճկոն, հինը տար ու գցիր աաղքատի վրա, և ուրախ շարունակիր ճանապարհդ:

106 Եվ եթե ձեզանից ինչ-որ մեկն ամուր է Հոգով, թող նա ավերցնի մեկին, որ տկար է, որպեսզի շենացնի նրան ողջ բհեզությամբ, որ նա նույնպես կարողանա ամրանալ:

107 Հետևաբար, վերցրեք ձեզ հետ նրանց, ովքեր կարգված են ափոքրագույն քահանայությանը, և ուղարկեք նրանց ձեզանից առաջ, որ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և ճանապարհ պատրաստեն, և ներկա գտնվեն այդ պայմանավորվածություններին, որոնց ինքներդ չեք կարող ներկա գտնվել:

108 Ահա, այս ձևով է, որ իմ առաքյալները, հին օրերում, կառուցեցին իմ եկեղեցին ինձ համար:

109 Հետևաբար, թող ամեն մարդ կանգնի իր պաշտոնում և ծառայի իր իսկ կոչման մեջ. և թող գլուխը չասի ոտքերին, թե ոտքերի կարիքը չունի. քանզի առանց ոտքերի ի՞նչպես կկարողանա մարմինը կանգնել:

110 Նմանապես, մարմինն ունի ամեն աանդամի կարիքը, որպեսզի բոլորը կարողանան միասին շենանալ, որպեսզի համակարգը կատարյալ պահվի:

111 Եվ ահա, աքահանայապետերը պետք է ճամփորդեն, և նաև երեցները, և նաև բքահանաները. բայց գսարկավագներն ու դուսուցիչները պետք է նշանակվեն՝ եհսկելու եկեղեցու վրա, տեղի սպասավորներ լինելու եկեղեցու համար:

112 Եվ եպիսկոպոսը՝ Նյուել Ք. Ուիթնին, նույնպես պետք է ճամփորդի շրջակայքում և բոլոր եկեղեցիների մեջ, փնտրելով աղքատների, որ աբավարարի նրանց պահանջները՝ բխոնարհեցնելով հարուստներին և հպարտներին:

113 Նա պետք է նաև մի ագործակալ վարձի, որը պատասխանատվություն կվերցնի և կկատարի իր աշխարհիկ գործերը, ինչպես որ ինքն ուղղություն կտա:

114 Այնուամենայնիվ, թող եպիսկոպոսը գնա Նյու Յորք քաղաքը, նաև Ալբանի քաղաքը, և նաև Բոստոն քաղաքը, և զգուշացնի այդ քաղաքների մարդկանց, ավետարանը հնչեցնելով, բարձր ձայնով, այն աավերածության և լիակատար ոչնչացման մասին, որը սպասվում է նրանց, եթե նրանք մերժեն այս բաները:

115 Քանզի եթե նրանք մերժեն այս բաները, նրանց դատաստանի ժամը մոտ է, և նրանց տունն աավերված կթողնվի իրենց:

116 Թող նա աապավինի ինձ և ոչ ոք նրան չի բկարկամեցնի. և նրա գլխից ոչ մի գմազ գետնին չի ընկնի աննկատ:

117 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ մնացա՛ծ ծառաներ. Առաջ գնացեք, ինչպես ձեր պայմանները թույլ կտան, ձեր առանձին կոչումներով, դեպի մեծ և նշանակալից քաղաքներն ու գյուղերը, արդարությամբ հանդիմանելով աշխարհին իր բոլոր անիրավ և անաստված գործերի համար, պարզորոշ և հասկանալի բացատրելով սոսկալի ավերումը վերջին օրերին:

118 Քանզի, ձեզ հետ, ասում է Ամենազոր Տերը, ես աջարդուփշուր կանեմ նրանց թագավորությունները. ես բկցնցեմ ոչ միայն երկիրը, այլ կդողա նաև աստղալից երկինքը:

119 Քանզի ես՝ Տերս, մեկնել եմ ձեռքս, որ գործի դնեմ երկնքի զորությունները. ներկայումս դուք չեք կարող տեսնել այն, բայց մի փոքր ևս, և դուք կտեսնեք ինձ, և կիմանաք, որ ես եմ, և որ ես ակգամ ու բկթագավորեմ իմ ժողովրդի հետ:

120 Ես եմ աԱլֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը: Ամեն: