Գրադարան
Դաս 30․ Մատթեոս 26․1-30


Դաս 30

Մատթեոս 26․1-30

Նախաբան

Զատիկից երկու օր առաջ Հուդան դավադրության մեջ է մտնում հրեա առաջնորդների հետ, ովքեր ցանկանում էին սպանել Հիսուսին։ Զատկի գիշերը Հիսուսը սահմանում է հաղորդությունը։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 26․1-16

Հուդան դավադրության մեջ է մտնում հրեա առաջնորդների հետ, ովքեր ցանկանում են սպանել Հիսուսին։

Դասից առաջ, սեղանի վրա սփռոց գցեք և վրան դրեք մի քանի կտոր հաց (կամ կռեկեր) և մի բաժակ։ Դասը բացելուց հետո բացատրեք, որ Քրիստոսի ժամանակներում այդ պարագաները Զատկի ժամանակ կարելի էր տեսնել հրեաների սեղաններին։

  • Ո՞րն է Զատիկի խնջույքի նպատակը: (Զատիկը հաստատվել էր Մովսեսի ժամանակներում, որպեսզի հիշեցներ Իսրայելի զավակներին, որ կործանիչ հրեշտակն անցավ նրանց տների վրայով և սպանեց Եգիպտոսի առաջնեկ երեխաներին [տես Ելից 12․21–28, 13․14–15]։ Որպես Զատիկի մաս, Իսրայելացիները զոհաբերեցին մի գառ և նրա արյունով ներկեցին իրենց դռների կողափայտերը։ Այդ գառը խորհրդանշում էր Մեսիային, ում քավող զոհաբերությունը պետք է փրկեր մարդկությանը մահից և մեղքից [տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Զատիկ», scriptures.lds.org]։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․1-2 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Հիսուսի խոսքերի, ինչ տեղի կունենա Զատիկից հետո։

  • Ըստ Հիսուսի խոսքերի, ի՞նչ տեղի կունենար Զատիկից հետո։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․3-5 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և բացահայտել, թե ով էր ծրագրում սպանել Հիսուսին այդ ժամանակ։

  • Ինչո՞ւ դպիրներն ու քահանայապետերը որոշեցին սպասել և Զատիկից հետո սպանել Հիսուսին։

Ամփոփեք Մատթեոս 26․6–13 հատվածները և բացատրեք, որ Բեթանիայում գտնվելու ժամանակ, մի կին մոտեցավ Հիսուսին և օծեց նրան մի թանկարժեք յուղով՝ ի ճանաչումն Նրա վերահաս մահվան և թաղման։ Նրա աշակերտներից մի քանիսը, այդ թվում՝ Տասներկու Առաքյալներից Հուդան և խմբի գանձապահը բողոքեցին, որ այդ յուղը պետք է վաճառվեր աղքատներին օգնելու համար։ Սակայն, Հուդան իսկապես մտահոգված չէր աղքատներով, այլ մի գող էր, ով գումարը ցանկանում էր իր համար (տես Հովհաննես 12․4–6)։ (Նշում․ Բեթանիայում Հիսուսի օծումն ավելի լայնորեն քննարկվում է Մարկոս 11–14 դասերի ժամանակ։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․14-16 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Հուդան այն բանից հետո, երբ Փրկիչը հանդիմանեց նրան բողոքելու համար։

  • Ի՞նչ արեց Հուդան։ (Նա դավադրություն նյութեց քահանայապետերի հետ, որպեսզի օգներ նրանց գտնել և ձերբակալել Հիսուսին։)

  • Որքա՞ն վճարեցին քահանայապետերը Հուդային, որպեսզի նա Հիսուսին հանձներ իրենց ձեռքը։

Բացատրեք, որ «Մովսեսի օրենքի համաձայն երեսուն սիկղ արծաթը փոխհատուցում էր տիրոջը ծառայի մահվան համար» (տես Ելից 21․32)։ … Դավաճանության գինն արտացոլում էր այն ցածր հարգանքը, որը Հուդան և քահանայապետերն ունեին Փրկչի հանդեպ» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 81)։ Դրանով նաև իրականացավ Հուդայի դավաճանության Հին Կտակարանի մարգարեությունը (տես Զաքարիա 11․12

Մատթեոս 26․17-25

Հիսուսն ու Իր աշակերտներն ուտում են Զատիկի ուտելիքը։

Մի հայելի ցուցադրեք և հարցրեք․

  • Ի՞նչ եղանակներով հայելին կարող է օգտակար լինել մեզ։

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հաճախ մենք փորձում ենք խուսափել խորապես մեր հոգուն նայելուց և դիմակայելուց՝ մեր թուլություններին, սահմանափակումներին և մտավախություններին: …

Բայց ինքներս մեզ հստակ տեսնելու կարողությունը կարևոր է մեր հոգևոր աճի և բարեկեցության համար: …

Թույլ տվեք ասել, որ սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները արդյունավետ հայելի են, որոնց օգնությամբ կարող ենք քննել մեզ» («Միթէ ե՞ս եմ, Տէր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 58):

  • Ինչպե՞ս կարող են սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները հայելու դեր տանել։

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մատթեոսի 26․17-25 հատվածները, հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն սկզբունքին, որը կօգնի նրանց ճանաչել իրենց թուլությունները և հաղթահարել դրանք։

Ամփոփեք Մատթեոս 26․17-19 հատվածները և բացատրեք, որ Հիսուսն ասաց Իր աշակերտներին սենյակ պատվիրել Զատիկի ճաշի համար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․20-21 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Հիսուսն ինչ ասաց Իր Առաքյալների Զատիկի ճաշի ժամանակ։

  • Հիսուսն ի՞նչ ասաց Իր Առաքյալներին:

  • Եթե դուք լինեիք Առաքյալներից մեկը, ի՞նչ կմտածեիք այդ պահին։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 26.22 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ փնտրելով Հիսուսին տված Առաքյալների պատասխանը։

  • Ի՞նչ հարց տվեցին Առաքյալները։

  • Ի՞նչ է ուսուցանում «միթէ ե՞ս եմ, Տէր» հարցը տասնմեկ հավատարիմ առաքյալների մասին։

  • Այդ պատմությունից ելնելով, ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մասին, թե ինչպես պետք է Հիսուս Քրիստոսի աշակերտներն արձագանքեն, երբ լսեն Տիրոջ խոսքերը։ (Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին․ Երբ Հիսուս Քրիստոսի աշակերտները լսում են Տիրոջ խոսքը, նրանք քննում են իրենց կյանքը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է դա առնչվում իրենց հետ։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ուխդորֆի հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աշակերտները կասկածի տակ չառան [Հիսուսի] ասած ճշմարտությունը: Ոչ էլ նայեցին շուրջը, մեկ ուրիշին ցույց տալով ու հարցնելով. «Մի՞թե նա է»:

Փոխարենը, նրանք ամեն մեկը «շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմ Տէր» [Մատթեոս 26․22

Ես մտածում եմ, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ կաներ։ … Մի՞թե մենք կնայեինք մեր շուրջը և մեր սրտում կասեինք «Նա, հավանաբար, խոսում է եղբայր Ջոնսոնի մասին: Ես միշտ կասկածներ եմ ունեցել նրա հետ կապված» կամ «ուրախ եմ, որ եղբայր Բրաունն այստեղ է: Նա, իրոք, պետք է լսի այս ուղերձը»: Թե՞ մենք, հին աշակերտների նման, կնայենք մեր ներսը և կտանք այդ խորաթափանց հարցը. «Մի՞թե ես եմ» («Միթէ ե՞ս եմ, Տէր» 56)։

  • Որո՞նք են այն օրինակները, որոնցով մենք կարող ենք գայթակղվել և անտեսել Տիրոջ խոսքերը և ենթադրել, որ դրանք նախատեսված են ուրիշ մեկի համար։

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը և դասարանի ուշադրությունը հրավիրեք նրան, թե Տիրոջ խոսքերը լսելիս ինչ է հրավիրում մեզ անել Նախագահ Ուխդորֆը․

«Այս պարզ խոսքերում` «Միթէ ե՞ս եմ, Տէր», թաքնված է իմաստության սկիզբը և անձնական դարձի ու հարատև փոփոխության ուղին: …

Մենք պետք է մի կողմ դնենք մեր ամբարտավանությունը, նայենք մեր ունայնությունից անդին ու խոնարհությամբ հարցնենք. «Միթէ ե՞ս եմ, Տէր»։

Իսկ եթե Տիրոջ պատասխանը լինի «Այո՛, որդիս [կամ դուստրս], կան բաներ, որ քեզ պետք է բարելավել, բաներ, որ ես կարող եմ օգնել քեզ հաղթահարել», ապա իմ աղոթքն է, որ մենք ընդունենք այդ պատասխանը, խոնարհաբար ընդունենք մեր մեղքերն ու թերությունները և ապա փոխենք մեր ուղին, դառնալով ավելի լավը» («Միթէ ե՞ս եմ, Տէր» 56, 58)։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ կիրառել եք Տիրոջ խոսքերը ձեր կյանքում և փոխել ձեր կյանքը։

Վկայեք ավելի վաղ ուսանողների բացահայտած սկզբունքի մասին։ Հրավիրեք ուսանողներին քննել իրենց կյանքը և արագ արձագանքել ըստ ստացած հուշումների, երբ նրանք լսում կամ կարդում են Տիրոջ խոսքերը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․23-25 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել Առաքյալների հարցին ուղղված Փրկչի պատասխանը։

Բացատրեք, որ անմիջապես այն բանից հետո, երբ Հիսուսը բացահայտեց Հուդային որպես Իրեն դավաճանող, Հուդան հեռացավ (տես Հովհաննես 13․30

Մատթեոս 26․26-30

Հիսուսը Զատիկի ժամանակ սահմանում է հաղորդությունը։

Նկար
Վերջին ընթրիքը

Ցուցադրեք Վերջին Ընթրիքը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 54, տես նաև LDS.org)։ Տեղեկացրեք ուսանողներին, որ Իր Առաքյալների հետ Զատիկի ճաշի ժամանակ Փրկիչը հաստատեց հաղորդության արարողությունը։

Հրավիրեք ուսանողներին հետևյալ հարցերի իրենց պատասխանները գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում (կարող եք այդ հարցերը դասից առաջ գրել գրատախտակին)․

Երբ վերջին անգամ հաղորդություն էիք ճաշակում, ինչո՞վ էիք զբաղված։ Ի՞նչ էիք մտածում։ Ի՞նչ էիք զգում:

Բարձր պահեք սեղանի վրա ցուցադրված բաժակը և հացը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․26-29 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Տերը հացի և բաժակի պարունակության հետ։

  • Ի՞նչ արեց Տերը հացի և բաժակի պարունակության հետ։

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ են ներկայացնում հաղորդության այս խորհրդանիշները: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը․ Հաղորդության խորհրդանիշները ներկայացնում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը, որը Նա զոհաբերեց մեզ համար։)

Բացատրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը լրացուցիչ գաղափարներ է տալիս այս հատվածների վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մատթեոս 26․22 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանության քաղվածքը, որը գտնվում է Մատթեոս 26․26, տողատակի գրառում գ։ Նաև հրավիրեք նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության Մատթեոս 26․24–25 հատվածները (Աստվածաշնչի հավելվածում)։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ ոգեշնչված փոփոխություններ են արվել այդ հատվածներում, որոնք կարող են օգնել մեզ հասկանալ հաղորդության կարևոր նպատակը։

  • Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը սահմանեց հաղորդությունը։ (Ուսանողների պատասխաններից հետո հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսը հաղորդությունը սահմանեց մեզ համար, որպեսզի հիշենք Նրան և մեր մեղքերի համար արված Նրա Քավությունը։)

  • Որո՞նք են այն բաները, որոնց միջոցով հաղորդությունը կօրհնի մեզ հիշել Հիսուս Քրիստոսին և մեր մեղքերի համար արված Նրա Քավությունը։

  • Հաղորդությունը ճաշակելիս, ինչպե՞ս է Փրկիչի և Նրա Քավության մասին հիշողությունն ազդել ձեր զգացմունքների և փորձառությունների վրա։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մեկ այլ սկզբունքը, հարցրեք.

  • Համաձայն 27–28 հատվածների, ի՞նչ է հնարավորություն տալիս մեզ ստանալու Քրիստոսի թափած արյունը։ (Մեր մեղքերի թողություն։)

Նշեք, որ հաղորդության ժամանակ պարզապես հացից ու ջրից օգտվելը ինքնաբերաբար մեզ չի որակավորում մեղքերի թողության կամ մեր մեղքերից ներում ստանալու համար։ Մենք պետք է հավատք դրսևորենք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարենք և հաղորդությունը ճաշակենք անկեղծ միտումով՝ մշտապես հիշելով Նրան և ձգտելով պահել Նրա պատվիրանները։ Արժանիորեն հաղորդությունը ճաշակելով մենք նորոգում ենք մկրտության մեր ուխտերը։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Երբ ապաշխարենք և հաղորդությունը ճաշակենք անկեղծ միտումով, մենք կարող ենք թողություն ստանալ մեր մեղքերի համար։

Հրավիրեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրի առնել, թե ինչպես նրանք կկիրառեն Մատթեոս 26 գլխում հաղորդության մասին իրենց բացահայտած ճշմարտությունները։ Հանձնարարեք մի քանի ուսանողների, ովքեր ցանկություն ունեն, կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն վերընթերցել Մատթեոս 26․29 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե, ըստ Փրկչի խոսքերի, հաջորդ անգամ ե՞րբ Նա կճաշակի հաղորդությունը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Բացատրեք, որ «հաղորդությունը ոչ միայն խորհրդանշում է Փրկչի Քավությունը, այլ նաև ակնկալիքով սպասում է այն պահին, երբ Նա փառքով կվերադառնա երկիր (տես Ա Կորընթացիս 11․26)» (New Testament Student Manual, 83)։ Եթե մենք պահենք մեր ուխտերը և դիմանանք մինչև վերջ, մենք կարող ենք լինել նրանց թվում, ովքեր այդ ապագայում կճաշակեն հաղորդությունը Փրկչի հետ (տես ՎևՈւ 27․4–14

Վերջում կիսվեք այս դասի ժամանակ քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 26․16 «Նա այնուհետեւ յարմար ժամանակ էր որոնում, որ նորան մատնէ»։

Մարկոս 14․10 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը պարզաբանում է պատճառներից մեկը, թե ինչու Հուդան դավաճանեց Հիսուսին․ «Եվ Հուդա Իսկարիովտացին, ով տասներկուսից մեկն էր, գնաց քահանայապետերի մոտ, որպեսզի հանձներ Հիսուսին նրանց, քանի որ նա երես էր թեքել և նեղացել էր նրանից նրա խոսքերի պատճառով» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոս 14․31 [Մարկոս 14․10, տողատակի գրառում ա])։

Մատթեոս 26․28 «Ի թողութիւն մեղաց»

Յոթանասունից Երեց Վոն Ջ․ Ֆեդերսթոունը ուսուցանել է, թե ինչ է նշանակում հաղորդությունն արժանիորեն ընդունելը, որպեսզի մենք թողություն ստանանք մեր մեղքերից․

«Կարևոր է, որ մենք հաղորդությունը ճաշակելով նորոգենք մեր ուխտերը։ Երբ անում ենք դա մաքուր սրտով, անկեղծ միտումով, թողնելով մեր մեղքերը և նորոգելով Աստո հանդեպ մեր նվիրվածությունը, Տերը միջոցներ է տրամադրում, որոնց շնորհիվ ամեն շաբաթ մեզ կարող է ներում շնորհվել։ Պարզապես հացն ուտելով և ջուրը խմելով այդ ներումը չի շնորհվի։ Մենք պետք է պատրաստվենք, իսկ հետո կոտրված սրտով և փշրված հոգով ճաշակենք այն։ Հաղորդությունը ճաշակելուց առաջ հոգևոր պատրաստությունը կարևոր է մեր մեղքերից թողություն ստանալու համար» (“Sacrament Meeting and the Sacrament,” Ensign, Sept. 2001, 24–25)։