Գրադարան
Դաս 19․ Մատթեոս 16


Դաս 19

Մատթեոս 16

Նախաբան

Հիսուս Քրիստոսը հանդիմանեց Փարիսեցիներին և Սադուկեցիներին, ովքեր Նրա աստվածայնության նշանն էին փնտրում։ Պետրոսը վկայեց, որ Հիսուսը Քրիստոսն է և արքայության բանալիները խոստացվել էին Նրան։ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին վերցնել իրենց խաչը ու հետևել Նրան։

Ուսուցնման առաջարկներ

Մատթեոս 16․1-12

Փարիսեցիներն ու Սադուկեցիները նշան էին փնտրում Փրկչից։

Դասից առաջ հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին․

Հրեշտակի հայտնության միջոցով

Սուրբ Հոգու միջոցով

Ընկերոջ կամ ընտանիքի անդամի խոսքերին հավատալով

Հրաշք տեսնելով

Սկսելով դասը, խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված արտահայտություններից մեկը, որը լավագույնս է նկարագրում, թե ինչպես նրանք կցանկանային ստանալ ավետարանի մասին վկայություն։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ընտրած արտահայտությամբ և բացատրել, թե ինչու են դա ընտրել:

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 16 գլուխն ուսումնասիրելիս փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք առնչվում են նրան, թե ինչպես ենք Տիրոջ օգնությամբ ստանում ու ամրապնդում ավետարանի մասին մեր վկայությունները։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.1 հատվածը։ Ուսանողներին հորդորեք հետևել նրան և գտնել, թե ինչ էին Փարիսեցիներն ու Սադուկեցիներն ուզում Հիսուսից։

  • Ի՞նչ էին Փարիսեցիներն ու Սադուկեցիներն ուզում Հիսուսից։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Փարիսեցիներն ու Սադուկեցիները «փորձելով» ուզում էին, որ Հիսուսը մի նշան ցույց տար նրանց։ (Փորձել բառի իմաստներից մեկը փորձության մեջ դնելն է։)

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 16․2-4: Դասարանի անդամներին հանձնարարեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Փարիսեցիներին ու Սադուկեցիներին տված Փրկչի պատասխանին։

  • Տիրոջ խոսքերով, ի՞նչ նշան Նա կտար։

Բացատրեք, որ Հիսուսը նկատի ուներ Հին Կտակարանի մարգարե Հովնանին, որին կուլ տվեց «մեծ ձուկը» (Հովնան 1․17)։ Հովնանի «թաղումը» և ապա երեք օրից ձկան փորից դուրս գալը խորհրդանշում էր մահը, թաղումը և երրորդ օրը գերեզմանից Հիսուս Քրիստոսի Հարությունը։

  • Փարիսեցիներին և Սադուկեցիներին հանդիմանելուց հետո ի՞նչ արեց Փրկիչը։

  • Ի՞նչ կարող ենք այս փորձառությունից սովորել հոգևոր ճշմարտությունը ոչ պատշաճ եղանակով փնտրելու մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Մենք նշաններ փնտրելով չենք ստանում հոգևոր ճշմարտություն։)

Ամփոփեք Մատթեոս 16․5-12 հատվածները և բացատրեք, որ Փրկիչն Իր աշակերտներին նախազգուշացրեց Փարիսեցիների ու Սադուկեցիների կեղծ ուսմունքների մասին։ (Նշում․ Այս իրադարձությունն առավել մանրամասնորեն կքննարկվի Մարկոս 8-ի դասի ժամանակ։)

Մատթեոս 16․13–20

Պետրոսը վկայում է Հիսուսը Քրիստոսի մասին և արքայության բանալիները խոստացվում են նրան։

Բացատրեք, որ երբ Հիսուսը հանդիմանեց Փարիսեցիներին ու Սադուկեցիներին նշան փնտրելու մեջ, Նա ուսուցանեց Իր աշակերտներին, թե ինչպես ճշմարտության վերաբերյալ վկայություն ստանալ։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.13-14 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Հիսուսի տված հարցին և Նրա աշակերտների պատասխանին։

  • Ի՞նչ հարցրեք Փրկիչն Իր աշակերտներին։ Ինչպե՞ս նրանք պատասխանեցին: (Կարող եք բացատրել, որ Եղիան ու Երեմիան Հին Կտակարանի Եղիան ու Երեմիան են։)

  • Նրանց պատասխանից ի՞նչ կարող ենք հասկանալ այն մասին, թե որքան լավ էին Նրա ծառայության այդ ժամանակաշրջանում մարդիկ հասկանում, թե ով էր Հիսուսը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.15-17 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Փրկչի տված երկրորդ հարցին։

  • Ո՞րն էր Փրկչի տված երկրորդ հարցը։ Ինչպե՞ս պատասխանեց Պետրոսը:

  • Համաձայն հատված 17-ի, ինչպե՞ս Պետրոսն իմացավ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է։ (Նշեք, որ Երկնային Հայրն այդ ճշմարտությունը նրան հայտնեց Սուրբ Հոգու միջոցով։)

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք վկայություն ստանալ Հիսուս Քրիստոսի մասին։ (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսի մասին մենք վկայություն ենք ստանում Սուրբ Հոգու կողմից հայտնության միջոցով։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար վկայություն ստանալ Սուրբ Հոգու կողմից տրված հայտնության միջոցով, այլ ոչ թե մեկ այլ եղանակով։

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու դերը Փրկչի մասին վկայություն ձեռք բերելու մեջ, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

«Աստծո Հոգին խոսելով մարդու հոգու հետ զորություն ունի ճշմարտությունը ավելի մեծ ազդեցությամբ և ըմբռնմամբ հաղորդելու, քան այն կարող է հաղորդվել նույնիսկ երկնային էակների հետ անձնական շփման միջոցով։ Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությունը կարող է միահյուսվել մարմնի ջլերին և մկաններին, որպեսզի այն չմոռացվի» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ [2013], 210

  • Որո՞նք են այն բաները, որոնք մենք կարող ենք անել Սուրբ Հոգու միջոցով հայտնություն ստանալուն նախապատրաստվելու համար։

  • Ինչպե՞ս եք իմացել, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և ձեր Փրկիչը։ Ի՞նչ եք արել, որպեսզի ստանաք այդ վկայությունը Սուրբ Հոգուց:

Հրավիրեք ուսանողներին խորհել Փրկչի մասին իրենց ունեցած վկայությունների շուրջ։ Հորդորեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում գրի առնել, թե ինչպես կարող են ամրապնդել իրենց վկայությունները կամ ինչ պետք է անեն, որպեսզի ստանան վկայություն Սուրբ Հոգու միջոցով։

Երկու ուսանողների հրավիրեք գալ և կանգնել դասարանի առջև և մասնակցել դերախաղին։ Հանձնարարեք ուսանողներից մեկին կերպարել իրեն, իսկ մյուս ուսանողին կերպարել Եկեղեցու ոչ անդամ իր ընկերոջը։ Եկեղեցու ոչ անդամ իր ընկերոջը կերպարող ուսանողին տվեք մի թուղթ, որի վրա գրված են հետևյալ երկու հարցերը։ Հրավիրեք ուսանողին մեկ առ մեկ բարձրաձայն կարդալ հարցերը և խնդրեք մյուս ուսանողին պատասխանել հարցերին։ (Կարող եք խրախուսել դասարանի անդամներին հնարավոր տարբերակներ առաջարկել հարցերին պատասխանող ուսանողին։)

  1. Ես լսել եմ, որ ձեր եկեղեցին պնդում է, որ Հիսուս Քրիստոսի միակ ճշմարիտ եկեղեցին է։ Դուք հավատո՞ւմ եք դրան։

  2. Իմ եկեղեցին նույնպես հավատում է Հիսուսը Քրիստոսին, ապա ինչո՞ւ էք կարծում, որ ձեր եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է։

Շնորհակալություն հայտնեք ուսանողներին իրենց մասնակցության համար և հրավիրեք նրանց նստել։

Մատթեոս 16 գլուխն ուսումնասիրելիս հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն ճշմարտություններին, որոնք կօգնեն մեզ հասկանալ և ուրիշներին բացատրել, թե ինչն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տարբերակում որպես Տիրոջ Եկեղեցի երկրի երեսին։

Նկար
Caesarea Philippi

Փիլիպպեա Կեսարիա

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Հիսուսն Իր աշակերտներին հարցրեց Իր ինքնության մասին, նրանք Փիլիպպեա Կեսարիայի տարածքում էին (տես Մատթեոս 16․13)։ Հնարավորության դեպքում ցուցադրեք Փիլիպպեա Կեսարիայի նկարը (տես Աստվածաշնչյան լուսանկարներ, հմր. 26, «Փիլիպպեա Կեսարիա»)։ Հարցրեք ուսանողներին, թե այս նկարում ինչ է պատկերված գետի և ծառերի ետևում։ Բացատրեք, որ Փիլիպպեա Կեսարիայի մեծ ժայռաբեկորը նշանակալից միջավայր կարող էր հանդիսանալ, երբ Փրկիչը շարունակեց Իր զրույցն աշակերտների հետ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 16.18-20 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես ժայռի գաղափարն օգտագործելով, Փրկիչը նկարագրեց Իր Եկեղեցու վեմը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Փրկիչը, երբ ասաց, որ Իր Եկեղեցին կկառուցի «այդ վեմի վրա»: (հատված 18):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ արտահայտությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը․

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Հիսուսն Իր ուսմունքներում ասում է «Այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ …» [Մատթեոս 16․18։] Ի՞նչն է վեմը: Հայտնությունը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 207

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հիմնադրվել է անմիջական հայտնության վրա, ինչպես որ միշտ եղել է Աստծո ճշմարիտ Եկեղեցին՝ համաձայն սուրբ գրությունների (Ամովս 3․7, և Գործք 1․2)» (Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ 207

  • Ինչպե՞ս կամփոփեիք հատված 18-ի Փրկչի ուսմունքներն Իր Եկեղեցու մասին։ (Ուսանողները պետք է հետևյալ սկզբունքի նման մի բան բացահայտեն․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է Աստծո հայտնութան վրա: Գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին:)

  • Իմացությունն այն մասին, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կառուցված է Աստծո հայտնության վրա, ինչպե՞ս կարող է ամրապնդել ավետարանի մասին ձեր վկայությունը։

  • Համաձայն 19-րդ հատվածի, ի՞նչ խոստացավ Փրկիչը Պետրոսին։

  • Ի՞նչ վարդապետություն կարող ենք սովորել Պետրոսին տրված Փրկչի խոստումից։ (Համոզվեք, որ ուսանողները բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսն Իր արքայության բանալիները վստահում է Իր ընտրյալ մարգարեներին և առաքյալներին։)

  • Որո՞նք են արքայության բանալիները։ (Առաջնորդող զորությունը, իրավունքը և իշխանությունը, որոնք անհրաժեշտ են երկրի վրա Աստծո արքայությունը կամ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին նախագահելու համար։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե որոնք են քահանայության բանալիները, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն են, որը Նա տվել է քահանայության [կրողներին]՝ երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու, վերահսկելու և կառավարելու համար» [Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում (2010), 2.1.1]։ Եկեղեցում տեղի ունեցող ցանկացած գործողություն կամ արարողություն կատարվում է այդ գործողության համար պատասխանատու բանալիներ կրողի ուղղակի կամ անուղղակի լիազորության ներքո» («Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 49)։

  • Համաձայն Հիսուսի խոսքերի, ի՞նչ կկարողանա անել Պետրոսն իրեն տրված բանալիների շնորհիվ։

Բացատրեք, որ Փրկչի կողմից Պետրոսին խոստացված բանալիների թվում էին կնքման զորության բանալիները։ Այդ զորությունը թույլ է տալիս, որ Եկեղեցու ղեկավարների իշխանության ներքո կատարված արարողություններն ուժի մեջ լինեն երկնքում։ Այն նաև օգտագործվում է ընտանիքները հավերժորեն միավորելու համար։ Մեր օրերում կնքման զորությունը կրում է Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը։

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն, թե ինչու է Տերը քահանայության բանալիները տալիս Իր մարգարեներին և առաքյալներին։ (Ուսանողները պետք է հետևյալ ճշմարտության նման մի բան բացահայտեն․ Քահանայության բանալիներն անհրաժեշտ են երկրի վրա Տիրոջ Եկեղեցին սպասավորելու համար։)

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ դերախաղի հարցերը։ Հրավիրեք դասարանի անդամներին բացատրել, թե ինչպես նրանք կպատասխանեին այս հարցերին, օգտվելով Մատթեոս 16․18–19 հատվածներում իրենց բացահայտած ճշմարտություններից։ Կարող եք նաև հրավիրել, որպեսզի ուսանողները կիսվեն այդ ճշմարտությունների մասին իրենց վկայություններով։

Կարող եք ցուցադրել ներկայիս Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի նկարը (տես LDS.org [օրինակ, Հանդիպեք այսօրվա մարգարեներին և առաքյալներին] և գերագույն համաժողովների համարները՝ Ensign կամ Լիահոնա ամսագրերում) և վկայել, որ այդ նույն բանալիները, որոնք հնում տրվել էին Պետրոսին և մյուս առաքյալներին, այժմ կրում և կիրառվում են Տիրոջ ապրող մարգարեների և առաքյալների կողմից։

Մատթեոս 16․21–28

Հիսուսն ուսուցանում է, թե ինչ է նշանակում Իրեն հետևել։

Ամփոփեք Մատթեոսի 16․21-28 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը խոսում էր Իր քավող զոհաբերության մասին։ Նա նաև ուսուցանեց Իր աշակերտներին, որ նրանք պետք է հոժար լինեն հանելու բնական մարդուն (տես Մոսիա 3․19), լինեն հնազանդ և զոհաբերեն, որպեսզի ուրախությամբ հետևեն Իրեն։

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում-Մատթեոս 16․15–19

Հորդորեք ուսանողներին իրենց ընտանիքների հետ կիսվել նրանով, ինչ սովորել են Մատթեոս 16-ից։ Կարող եք Մատթեոս 16․15–19 հատվածներից մի մաս ընտրել և դասարանով անգիր սովորել այն առաջիկա օրերին։ Այս ձեռնարկի հավելվածում կարող եք մտապահելու մասին մտքեր գտնել։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 16․1–4 Փարիսեցիներն ու Սադուկեցիները նշան են փնտրում

Մատթեոս 16․1–4 հատվածները վերաբերում է Հիսուս Քրիստոսի և նշան փնտրող մի քանի Փարիսեցիների ու Սադուկեցիների միջև տեղի ունեցած խոսակցությանը, ովքեր եկան «փորձելու» Փրկչին, որ նրանց նշան ցույց տար (1-ին հատված)։ (Փորձել բառի իմաստներից մեկը փորձության մեջ դնելն է։) Նրանց հարցմանն ի պատասխան, Հիսուսը հանդիմանեց նրանց հպարտության համար, որ կարող էին ճանաչել փոխվող եղանակի նշանները, սակայն չէին կարող ճանաչել Աստծո նշանները (տես 2–3 հատվածներ)։ Փրկիչը նաև ուսուցանեց, որ «Չար և շնացող ազգն է նշան խնդրում» (4-րդ հատված)։ Երբ մարդիկ մնում են լուրջ մեղքի մեջ, հետևանքներից մեկն այն է լինում, որ նրանք այլևս չեն ճանաչում Հոգու մեղմ ու հանգիստ հուշումները և նրանք նյութական, շոշափելի ու արտասովոր ապացույցներ են պահանջում։

Մատթեոս 16․4 «Յովնան մարգարէի նշանը»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է Հովնան մարգարեի նշանը․

«Մեծ ձկան» մեջ Հովնանի թաղումը և դրա մեջից դուրս գալը (Հովնան 1․15–172) խորհրդանշում է Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 711–12)։

Մատթեոս 16․18 «Այդ վէմի վերայ կ’շինեմ իմ եկեղեցին»

«Երբ Փրկիչը Պետրոսին ուսուցանեց հայտնության մասին, Նա օգտվեց Պետրոսի անվան բառախաղից և ասաց Սիմոնին [Պետրոսին]․ «Դու ես Պետրոս [Պետրոս], եւ այդ վէմի վերայ [petra] կ’շինեմ իմ եկեղեցին» (Մատթեոս 16․18)։ Հունարեն petros բառը նշանակում է մեկուսացված փոքր վեմ կամ քար։ Հունարեն petra բառը նույնպես կարող է նշանակել «քար», սակայն բացի դրանից այն նաև կարող է վերաբերել քարքարոտ հողի, հիմնաքարի կամ զանգվածով մեծ ժայռի։ Այդ բառերից սովորում ենք, որ Պետրոս մարդու վրա չէր, որ Եկեղեցին պետք է կառուցվեր, այլ՝ հայտնության հիմնաքարի» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 53

Մատթեոս 16․18–19 «Արքայության բանալիները»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչպես է Տերը մարգարեների և քահանայության սրբազան բանալիների միջոցով շարունակում ղեկավարել Իր Եկեղեցին և արքայությունը երկրի վրա․

«Ապրող Տերը ղեկավարում է Իր կենդանի Եկեղեցին [տես ՎևՈւ 1․30, 38]։ Իր կամքը Եկեղեցու համար Տերը հայտնում է Իր մարգարեի միջոցով: Երեկ, նրանից հետո, երբ մեզ հրավիրեցին հաստատել Թոմաս Ս. Մոնսոնին որպես Եկեղեցու Նախագահ, մենք արտոնություն ունեցանք նաև հաստատելու նրան, Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ի՜նչ հրաշալի բան: Մենք հաստատում ենք 15 հոգու որպես Աստծո մարգարեներ: Նրանք կրում են քահանայության բոլոր բանալիները, որ շնորհվել էին մարդուն այս տնտեսության ժամանակ: …

[Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին բացատրել է․] «Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների խորհուրդը կանչված և կարգված են՝ կրելու քահանայության բանալիները, ունենալու իշխանություն և պատասխանատվություն կառավարելու Եկեղեցին, սպասավորելու նրա արարողությունները, մեկնաբանելու եկեղեցու վարդապետությունը և սահմանելու ու վարելու նրա գործերը» [“God Is at the Helm,” Ensign, May 1994, 54]» («Հաստատել Մարգարեներին» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 75–76)։

Մատթեոս 16․21–23 Հիսուս Քրիստոսը հանդիմանում է Պետրոսին

«Կենտրոնանալով միայն Փրկչի գալիք մահվան վրա, Պետրոսը չհասկացավ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ առաքելությունը՝ ողջ մարդկության փրկագնումը։ Երբ Փրկիչը հանդիմանեց Պետրոսին և կոչեց նրան «սատանա» [Մատթեոս 16․23, Մարկոս 8․33], Նա նկատի չուներ, որ Պետրոսը Լյուցիֆերն է։ Եբրայերենում սատանա բառը նշանակում է «հակառակորդ կամ գայթակղող»։ Այդպիսով, Քրիստոսը հասկացավ, որ այդ պահին Պետրոսն իրեն դրեց թշնամական դերում՝ ի հակադրություն Փրկչի վերջնական փրկող առաքելության։

Հավանաբար, Պետրոսը բարի նպատակներով առարկեց այն ուսմունքին, որ Հիսուս Քրիստոսը պետք է տառապեր և սպանվեր (տես Մատթեոս 16․22, Մարկոս 8․32)։ Սակայն, եթե Հիսուսը կատարեր Պետրոսի ցանկությունը և խուսափեր Քավության տառապանքից, չէր լինի մեղքերից փրկագնումը և չէր լինի մահը հաղթող Հարությունը։ Ողջ մարդկությունն անխուսափելիորեն պետք է կորչեր (տես Ալմա 34․9), և Աստծո գործը՝ իրականացնելու «մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39) չէր կատարվի։. Այդ ամենը կծառայեր սատանայի կործանիչ նպատակների համար։ Պահի ազդեցության տակ տեղի տված բողոքը Պետրոսին ակամայից դասում էր հակառակորդի կողքին» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 122