Գրադարան
Դաս 39. Մարկոս 9.1-29


Դաս 39

Մարկոս 9.1-29

Նախաբան

Հիսուսի պայծառակերպությունը տեղի ունեցավ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ներկայությամբ: Հետո Նա ուսուցանեց նրանց Հովհաննես Մկրտիչի դերի մասին` որպես մի Եղիա, ով պիտի ճանապարհ պատրաստեր Մեսիայի համար: Երբ Հիսուսը վերադարձավ Իր մյուս աշակերտների մոտ, մի մարդ խնդրեց Նրան իր որդու միջից դուրս քշել չար ոգուն: Հիսուսը դուրս հանեց դևին և Իր աշակերտներին ուսուցանեց աղոթքի ու ծոմապահության անհրաժեշտության մասին:

Ուսուցման առաջարկներ

Մարկոս 9.1-13

Հիսուսի այլակերպությունը տեղի է ունենում Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ներկայությամբ, իսկ հետո ուսուցանում է Եղիայի մասին:

Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առաջ և համառոտ ցուցադրել մի վարժություն, որը բարձրացնում է ֆիզիկական ուժը:

  • Ինչո՞ւ կարիք կա, որ բարձրացնենք մեր ֆիզիկական ուժը:

  • Ինչպե՞ս կարող է ֆիզիկական ուժը նմանեցվել հոգևոր ուժի կամ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի հետ:

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց դեպքում մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է փորձվել և զորանալու հատուկ կարիք ունենալ: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին։)

Մարկոսի 9.1-29 հատվածներն ուսումնասիրելիս, հրավիրեք ուսանողներին գտնել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց ուժեղացնել իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Ամփոփեք Մարկոսի 9․1-13` բացատրելով, որ այնտեղ նկարագրված է Այլակերպության սարի վրա տեղի ունեցած Հիսուսի պայծառակերպության պատմությունը Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ներկայությամբ: Այս հատվածը նաև պատմում է, որ Հիսուսն այս Առաքյալներին ուսուցանեց, որ Հովհաննես Մկրտիչը իրականացրել էր այն դերը, որի մասին մարգարեացել էր Եղիան կամ մեկը, ով պատրաստում է ճանապարհը Փրկիչի գալուստի համար (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մարկոսի 9.10 [Մարկոսի 9:12, ծանոթագրություն ա]):

Մարկոս 9.14–29

Հիսուսը մարդու որդուց դուրս է քշում չար ոգուն

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոս 9.14-15: Դասարանին հանձնարարեք հետևել` գտնելով այն տեսարանը, որին Փրկիչը հանդիպեց, երբ Նա իջավ սարից Իր մյուս աշակերտների մոտ։ Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:

Հրավիրեք որևէ ուսանողի ընթերցել Փրկիչի բառերը, իսկ մեկ այլ ուսանողի կարդալ հոր բառերը Մարկոսի 9.16.24 հատվածներում տրված պատմությունից (դուք կարող եք հանձնարարել այս հատվածները նախքան դասը և հրավիրել այս ուսանողներին գտնել համապատասխան տողերը): Կարող եք կատարել պատմողի դերը կամ հրավիրել մի երրորդ ուսանողի կատարել այն: Հրավիրեք հանձնարարված ուսանողներին բարձրաձայն կարդալ իրենց դերերը Մարկոսի 9.16-18 հատվածներից։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան` ուշադրություն դարձնելով, թե հայրը ի՞նչ էր խնդրում Փրկիչի աշակերտներից։

  • Այս հայրը ի՞նչ էր փնտրում իր որդու համար: (Կարող եք բացատրել, որ որդին դիվահար էր, որի պատճառով չուներ խոսելու և լսելու կարողություն [տես Մարկոս 9.17, 25] և տառապում էր այլ հիվանդություններից: Երբ չար ոգին բռնում էր որդուն, որդին ցնցվում էր, փրփուր էր հայտնվում բերանում, կռճտացնում էր ատամները և քարանում:)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ այս որդու հայրն են և խորհել, թե իրենց հավատը Փրկիչի և Նրա աշակերտնների զորության հանդեպ որքանով կտուժեր, եթե աշակերտները չկարողանային բուժել իրենց որդուն:

Հրավիրեք հանձնարարված ուսանողներին շարունակել բարձրաձայն կարդալ իրենց դերերը Մարկոսի 9.19-22 հատվածներից։ Դասարանին խնդրեք հետևել՝ պատկերացնելով, թե ինչ էր զգում հայրը, երբ խոսում էր Փրկիչի հետ։

  • Ձեր կարծիքով ի՞նչ էր զգում հայրը, երբ խոսում էր Փրկիչի հետ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե Երեց Հոլլանդն ի՞նչ է ավելացնում հոր զգացմունքների ու խնդրանքների մասին մեր հասկացողությանը։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Առանց որևէ այլ հույսի, հայրը հաստատում է, թե ինչպիսի հավատ ունի և խնդրում է աշխարհի Փրկիչից. «Եթե մի բան կարող ես օգնիր մեզ`գթալով մեզվերայ» [Մարկոսի 9.22, շեղագիրն ավելացված է]: Ես հազիվ եմ կարողանում կարդալ այդ բառերն առանց արտասվելու: Հոգնակի թվով մեզ դերանունը ակնհայտորեն օգտագործված է միտումնավոր: Այս մարդն իրականում ասում է. «Մեր ողջ ընտանիքն է խնդրում»: Մեր պայքարը երբեք չի դադարում: Մենք ուժասպառ ենք: Մեր որդին ընկնում է ջրի մեջ: Նա ընկնում է կրակի մեջ: Նա մշտապես վտանգի մեջ է, իսկ մենք` մշտական վախի: Մենք չգիտենք` էլ ում դիմենք: Դուք կարո՞ղ եք օգնել մեզ: Մենք երախտապարտ կլինենք ցանկացած օգնության համար`մասնակի օրհնություն, հույսի շող, մի փոքր թեթևացում այն բեռի, որը կրում է այս տղայի մայրը ամեն օր իր կյանքում» («Տեր ես հավատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93):

Հրավիրեք ուսանողին, ում հանձնարարված է Փրկիչի դերը, բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.23 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ի՞նչ ուսուցանեց այս հորը։

  • Ո՞ւմ պիտի հավատար այս հայրը:

  • Փրկիչն ի՞նչ սկզբունք ուսուցանեց այս հորը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց համոզվեք, որ նրանք առանձնացնում են հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հավատում ենք Քրիստոսին, բոլոր բաները հնարավոր կլինեն մեզ համար: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել հատված 23-ի այն բառերը, որոնք ուսուցանում են այս սկզբունքը:)

Նշեք, որ «ամեն բան» բառերը վերաբերում են արդար օրհնություններին` համաձայն Աստծո կամքի, նպատակների և ժամանակի:

  • Այդ սկզբունքին հավատալն ինչպե՞ս կարող է օգնել մեկին, ով բախվում է այնպիսի դժվարությունների, որոնք անհաղթահարելի են թվում։

Հրավիրեք այն ուսանողին, ում հանձնարարված էր հոր դերը, բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.24 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով մարդու պատասխանը Փրկիչի ուսուցանած սկզբունքին։

  • Ինչպե՞ս կնկարագրեիք այս հոր հավատը, որը նա ուներ այդ պահին:

Խնդրեք ուսանողներին նշել հոր պատասխանի երկու մասերը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե հոր հայտարարությունը ի՞նչ է պարզաբանում այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել «անհաւատութեան» կամ վախի ժամանակներում։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հավատքի մարտահրավերին բախվելիս հայրը նախ հաստատում է իր ուժը և միայն դրանից հետո ընդունում իր սահմանափակումը: Նրա սկզբնական հայտարարությունը հաստատական է և առանց երկմտանքի: «Հաւատո՛ւմ եմ, Տէր»: Բոլոր նրանց, ովքեր ուզում են ավելացնել իրենց հավատքը, ես կասեի. «Հիշեք այս մարդուն»: «Վախի, կասկածի կամ դժբախտության պահերին պահեք այն հիմքը, որը դուք արդեն նվաճել եք, եթե նույնիսկ այդ հիմքը սահմանափակ է: Աճի ընթացքում, որը մենք պետք է կրենք մահկանացու կյանքում, այդ տղայի տկարության կամ այդ ծնողի հուսահատության հոգևոր համարժեքը պատահելու է մեզ բոլորիս հետ: Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր կառչեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքները կգան» («Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-94)։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հորից այն մասին, թե ին՞չ կարող ենք անել անհավատության ժամանակներում: (Ուսանողների պատասխաններից հետո գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք ամուր կառչենք այն ամենից, ինչին հավատում ենք …)

  • Ի՞նչ կարող ենք սովորել անհավատության վերաբերյալ այս հոր պատասխանի երկրորդ մասից, երբ առնչվում ենք դրա հետ հատված 24-ում։ (Ուսանողների պատասխաններից հետո ավելացրեք հետևյալ արտահայտությունը գրատախտակին գրված նախադասությանը. և փնտրեք Տիրոջ օգնությունը, …)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.25-27 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե Փրկիչն ինչ արեց ի պատասխան հոր խնդրանքների։

  • Փրկիչն ի՞նչ արեց ի պատասխան այս հոր խնդրանքների:

  • Հիմնվելով այս պատմությունից ձեր սովորածի վրա, ինչպե՞ս կավարտեիք գրատախտակին գրված նախադասությունը: (Ուսանողների պատասխանից հետո ավարտեք գրատախտակին գրված նախադասությունը, որպեսզի այն հաղորդի հետևյալ սկզբունքը. Եթե մենք ամուր կառչենք այն ամենին, ինչին հավատում ենք և փնտրենք Տիրոջ օգնությունը, Նա կօգնի մեզ ամրացնել մեր հավատքը:)

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին թվարկված իրավիճակների վրա, որոնք դուք քննարկեցիք դասի սկզբում:

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգտագործվել այսպիսի իրավիճակներում:

  • Անհավատության պահին ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը ստացել Տիրոջ օգնությունը, ամուր կառչելով հավատից և փնտրելով Նրա օգնությունը: (Ձեր ցանկությամբ կարող եք կիսվել նաև փորձառությամբ։)

Խրախուսեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը անհավատության ժամանակներում:

Ուսանողներին հիշեցրեք, որ հայրը սկզբում իր որդուն բերել էր Հիսուսի որոշ աշակերտների մոտ բուժվելու: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք այդ աշակերտներն են։

  • Դուք ի՞նչ կմտածեիք և կզգայիք, երբ ձեզ չհաջողվեր չար ոգին դուրս քշել տղայի միջից:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարկոսի 9.28 հատվածը և խնդրեք դասարանին գտնել այն հարցը, որը աշակերտները տվեցին Քրիստոսին:

  • Ի՞նչ հարց տվեցին աշակերտները Հիսուսին:

Ուսանողներին հանձնարարեք վերանայել Մարկոսի 9.19 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպե՞ս նկարագրեց մարդկանց` ներառյալ Իր աշակերտներին, ովքեր ներկա էին: (Նրանք «անհավատ» էին:) Բացատրեք, որ անհավատ բառն այստեղ վերաբերում է Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի պակասին: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատն անհրաժեշտ է, որ քահանայական օրհնությունները արդյունավետ լինեն:

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մարկոս 9.29 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել`առանձնացնելով պատասխանը, որը Փրկիչը տվեց Իր աշակերտներին։

  • Փրկիչն ի՞նչ ուսուցանեց Իր աշակերտներին։

  • Աղոթքն ու ծոմը ինչպե՞ս կարող են ներգործել մարդու հավատի վրա: (Ուսանողների պատասխանից հետո օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Մեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է աճել աղոթքի ու ծոմապահության միջոցով:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ նախադասությունը «Հավատքին հավատարիմ» գրքույկից. Դասարանին խնդրեք առանձնացնել տարբեր իրավիճակներ, որոնցում այս ճշմարտությունը կարելի է կիրառել․

«Այս պատմությունը [թե ինչպես Հիսուսը հանեց դևին մի մարդու տղայի միջից] ուսուցանում է, որ աղոթքն ու ծոմը կարող են հավելյալ ուժ տալ նրանց, ովքեր տալիս ու ստանում են քահանայական oրհնություններ: Այս պատմությունը կարելի է վերագրել նաև ավետարանով ապրելու ձեր անձնական ջանքերին: Եթե դուք թուլություն կամ մեղք ունեք, որոնք հաղթահարելու համար պայքարում եք, դուք կարիք կունենաք ծոմ պահել և աղոթել, որպեսզի ստանաք ձեր ցանկացած օգնությունն ու ներումը: Այն դևի նման, որ Քրիստոսը դուրս քշեց, ձեր դժվարությունը կարող է դառնալ այնպիսին, որ դուրս կգա միայն աղոթքով ու ծոմով» (Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 67):

  • Համաձայն այս հայտարարության, որո՞նք են այն մի քանի իրավիճակները, որոնց դեպքում այս ճշմարտությունը կարելի է կիրառել:

  • Ե՞րբ են աղոթքն ու ծոմը օգնել ձեզ մեծացնել հավատը Քրիստոսի հանդեպ և հնարավորություն տվել ձեզ ստանալ արդար օրհնությունները, որոնք դուք փնտրում էիք:

Ուսանողներին խնդրեք անդրադառնալ այն օրհնություններին, որոնք նրանք փնտրում են իրենց և ուրիշների համար, որոնք կարող են ձեռք բերվել` մեծացնելով հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ աղոթքի և ծոմապահության միջոցով: Հրավիրեք նրանց գրի առնել մի նպատակ` աղոթել և ծոմ պահել այդ օրհնությունների համար հաջորդ ծոմի կիրակի օրը:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածների վերանայում

Աչքի անցկացրեք որոշ սուրբ գրությունների սերտման հատվածներ, որոնք, հնարավոր է, դեռ ծանոթ չեն ուսանողներին: Խնդրեք նրանց կարդալ ու նշել դրանք: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի կամ զույգերի հանձնարարել սուրբ գրությունների սերտման մի հատված և խնդրել նրանց թղթերի վրա նկարել նկարներ, որոնք պատկերում են այդ հատվածներում ուսուցանած ճշմարտությունները: Հրավիրեք նրանց դասարանին բացատրել իրենց նկարները: Կարող եք նկարները ցուցադրել հետագա մեջբերումների դեպքում:

(Նշում. Կարող եք այս վարժությունն անցկացնել դասի սկզբում կամ վերջում, եթե ժամանակ մնա:)

Բացատրական և պատմական տեղեկություն

Մարկոս 9.22–24: Ամուր կառչել այն ամենից, ինչին հավատում ենք և փնտրել օգնություն մեր հավատն ուժեղացնելու համար

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը տվել է հետևյալ խորհուրդը մեր հավատն ուժեղացնելու վերաբերյալ.

«Երբ խնդիրներ են առաջանում և հարցեր ծագում, մի սկսեք հավատքի համար ձեր որոնումները՝ ասելով, թե որքան դուք չունեք, կարծես թե առաջնորդվելով ձեր «անհավատությամբ»: Ես չեմ խնդրում ձեզ ձևացնել, որ հավատք ունեք, որը դուք չունեք: Ես խնդրում եմ ձեզ հավատարիմ լինել հավատքին, որ դուք իսկապես ունեք: Երբեմն մենք գործում ենք, կարծես կասկածի ազնիվ հայտարարությունը ավելի շուտ բարոյական քաջության բարձրագույն դրսևորում է, քան հավատի ազնիվ հայտարարություն: Դա այդպես չէ: Այսպիսով, եկեք բոլորս հիշենք այս սուրբ գրության հստակ ուղերձը. Ձեր հարցերի վերաբերյալ եղեք, որքան անհրաժեշտ է` անկեղծ. կյանքի բոլոր ոլորտները լի են դրանցով: Բայց եթե դուք և ձեր ընտանիքը ցանկանում եք բուժվել, թույլ մի տվեք, որ այդ հարցերը փոխարինեն այն եղանակին, որով հավատը գործում է իր հրաշքը: …

…Երբ կասկած կամ դժվարություն է առաջանում, մի վախեցեք օգնություն խնդրելուց: Եթե մենք խնդրենք այնպիսի խոնարհությամբ ու ազնվությամբ, ինչպես այս հայրն արեց, մենք կարող ենք ստանալ այն: Սուրբ գրությունները ձևակերպում են այսպիսի լուրջ ցանկությունը որպես «իսկական վճռականություն»` գործելով «սրտի ողջ նվիրվածությամբ, չգործելով ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ» [2 ՆԵՓԻ 31.13]: Ես վկայում եմ, որ ի պատասխան այդպիսի համառ խնդրանքին, Աստված օգնություն կուղարկի վարագույրի երկու կողմերից, որպեսզի ամրացնի մեր հավատը»: («Տեր, ես հավատում եմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94):

Եթե ձեր ուսանողներից մեկը պայքարում է կասկածների ու վախերի դեմ, որոնք ծագում են Եկեղեցու վարդապետությանն ու պատմությանը վերաբերող հարցերի վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել համապատասխան հոդվածները Եկեղեցու Ավետարանական թեմաներ էջերում (տես lds.org/topics):

Մարկոս 9.28–29: Ծոմը` համակցված աղոթքի հետ

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին ուսուցանել է.

«Մենք նկատում ենք, որ սուրբ գրություններում ծոմապահությունը համարյա միշտ կապված է աղոթքի հետ։ Առանց աղոթքի, ծոմը ամբողջական չէ. այն պարզապես հավասար է սոված մնալուն: Եթե մենք ցանկանում ենք, որ ծոմը լինի ավելին, քան պարզապես առանց ուտելու մնալը, մենք պիտի բարձրացնենք մեր սրտերը, մեր մտքերը և ձայները` միավորված Երկնային Հոր հետ: Հզոր աղոթքի հետ զուգորդված ծոմը մեծ զորություն ունի» (“The Law of the Fast,” Ensign, May 2001, 73):

Որպեսզի լրացուցիչ հրահանգներ ստանաք աղոթքի ու ծոմի զուգակցման մասին և մեր կյանքը աճող հոգևոր զորություն բերող դրա ազդեցության վերաբերյալ, տես Երեց Կարլ Բ. Փրատի հոդվածը «Իսկական ծոմի օրհնությունները» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2004, 47–49.