Գրադարան
Դաս 60. Հովհանես 1


Դաս 60

Հովհանես 1

Նախաբան

Հովհաննես Սիրելին արձանագրել է կարևոր վարդապետություններ նախամահկանացու աշխարհում Հիսուս Քրիստոսի ունեցած դերի մասին: Հովհաննես Մկրտիչը ևս վկայեց Հիսուս Քրիստոսի մասին և մկրտեց Նրան: Հիսուս Քրիստոսը հրավիրեց մյուսներին սովորել Իր մասին:

Ուսուցման առաջարկներ

Հովհաննես 1.1-18, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.1-19

Հովհաննեսը վկայեց Հիսուս Քրիստոսի՝ որպես Աստծո Որդու մասին

Նկար
The Lord Jesus Christ

Ուսանողներին զույգերի բաժանեք: Գրատախտակին ցուցադրեք Հիսուս Քրիստոսի մի նկար: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ զրուցում են ինչ-որ մեկի հետ, ով շատ քիչ գիտի Հիսուս Քրիստոսի մասին: Յուրաքանչյուր զույգից մի ուսանողի խնդրեք մեկ րոպեում ուսուցանել մյուսին Հիսուսի մասին, կարծես թե մյուս ուսանողը շատ քիչ գիտի Նրա մասին: Այդ վարժությունից հետո խնդրեք այն ուսանողներին, ում ուսուցանվել էր Քրիստոսի մասին, դասարանի հետ կիսվել նրանով, ինչ ուսուցանվեցին իրենց զուգընկերոջ կողմից:

Հակիրճ ներկայացրեք Հովհաննեսի գիրքը բացատրելով, որ Հովհաննես Առաքյալն արձանագրեց այն, ինչ նա ցանկանում էր, որ Սրբերն իմանային Հիսուս Քրիստոսի մասին: Հովհաննեսն իր կողմից գրված բազում պատմությունների ականատեսն էր եղել: Հովհաննեսի ավետարանի գրվածքների մեծ մասը չենք կարող գտնել Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններում, որոնք գրվել էին օգնելու Հրեաներին և հեթանոսներին հավատալու, որ Հիսուսը Մեսիան էր և մարդկության Փրկիչը: Ի տարբերություն, Հովհաննեսը գրեց նրանց, ովքեր արդեն հավատում էին, որ Հիսուսը Քրիստոսն էր:

Երբ ուսանողներն ուսումնասիրում են Հովհաննես 1 գլուխը հանձնարարեք նրանց փնտրել Փրկչի մասին ճշմարտություններ, որոնք կարող են ամրացնել առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքը և վկայությունները:

Հանձնարարեք ուսանողներից որևէ մեկին բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.1-2 (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին հետևել նրան: Խնդրեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք Հովհաննեսն ուսուցանել է Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այս հատվածներից ի՞նչ ճշմարտություններ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին: (Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները պետք է բացահայտեն, այն է, որ Հիսուս Քրիստոսն ի սկզբանե Աստծո հետ էր: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Փրկչի նկարի կողքին:)

  • Ի՞նչ է նշանակում՝ ի սկզբանե Հիսուս Քրիստոսն Աստծո հետ էր: (Բացատրեք, որ «ի սկզբանե» արտահայտությունը վերաբերում է նախամահկանացու գոյությանը: Հիսուս Քրիստոսը Հոր Անդրանիկն էր՝ հոգու մեջ [տես ՎևՈւ 93.21], Նա Աստծո նման էր այն հոգիների մեջ, որ հավաքվել էին «նախքան աշխարհի լինելը» [Աբրահամ 3.22–24], և ի սկզբանե Նա ընտրվել էր Հոր կողմից [տես Մովսես 4.2]:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.3 (Աստվածաշնչի հավելված), և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ հավելյալ ճշմարտություն է Հովհաննեսն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին:

  • Էլ ի՞նչ է Հովհաննեսն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Ամեն ինչ արարվել է Հիսուս Քրիստոսի կողմից: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Փրկչի նկարի կողքին:)

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսն արարել է երկինքն ու երկիրը Հոր ղեկավարությամբ, և Հիսուս Քրիստոսն արարել է անհամար աշխարհներ (տես Մովսես 1.33): Սակայն Երկնային Հայրն Իրեն է վերապահել «երկու արարում»՝ բոլոր հոգիների արարումը (ներառյալ՝ Հիսուս Քրիստոսի հոգին) և Ադամի ու Եվայի ֆիզիկական մարմինների ստեղծումը (Bruce R. McConkie, A New Witness for the Articles of Faith [1985], 63; տես Մովսես 2.27):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.4-5 (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Հովհաննեսը նկարագրում Հիսուսին և Նրա ավետարանը:

  • Ինչպե՞ս է Հովհաննեսը նկարագրում Հիսուսին և Նրա ավետարանը:

  • Ի՞նչ է նշանակում՝ «նրանում էր ավետարանը»: (Հիսուս Քրիստոսը բարի լուրն էր, ավետարանի մարմնավորումը:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «լույսը շողում է աշխարհում, և աշխարհը չի ըմբռնում այն»: (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.5):

Բացատրեք, որ այնուհետև Հովհաննես Առաքյալն ուսուցանում է Հովհաննես Մկրտչի մասին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.6-10 հատվածը (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ է հայտարարում Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի ամսին: Խնդրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչ պարզեցին այդ հատվածից:

  • 9-10 հատվածում Հիսուսի մասին ի՞նչ վարդապետություն է ուսուցանում Հովհաննես Առաքյալը: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսն աշխարհի Լույսն է: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին՝ Փրկչի նկարի կողքին:)

  • Ինչպե՞ս է Հիսուսը Քրիստոսը հանդիսանում աշխարհի Լույսը: (Տես ՎևՈւ 88․5-13։)

Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.11-18 (Աստվածաշնչի հավելված) բացատրելով, որ Հովհաննես Մկրտիչը վկայեց, որ ովքեր հավատան Հիսուս Քրիստոսին, կստանան անմահություն և հավերժական կյանք:

Մատնանշեք, որ 14 և 16 հատվածներում Հովհաննեսը Հիսուս Քրիստոսին անվանում է՝ «Բանը»: Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի այս տիտղոսը հանդիպում է սուրբ գրությունների տարբեր մասերում (տես Հովհաննես 1.1, 14, Ա Հովհաննես 1.1, Հայտնություն 19.13, ՎևՈւ 93.8-10, Մովսես 1.32):

Մատնաշեք, որ խոսքի օգնությամբ մենք հաղորդակցվում և մեր մտքերը, զգացմունքներն ու գաղափարներն ենք հայտնում մյուսներին:

  • Ինչպե՞ս է «Բանը» ճշգրիտ տիտղոս հանդիսանում Հիսուս Քրիստոսի համար:

Բացատրեք նաև, որ առանց Ջոզեֆ Սմիթ Թարգմանության, Հովհաննես 1.18 հատվածը կարող էր չհասկացվել, քանի որ ասվում է, որ ոչ ոք երբեք չի տեսել Հայր Աստծուն: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.19 (Աստվածաշնչի հավելվածում):

Ուսանողներին բաժանեք նույն զույգերի, ինչպես դասի սկզբում տրված վարժության ժամանակ: Խնդրեք զույգից մեկին մեկ րոպեում իր զուգընկերոջն ուսուցանել Հիսուս Քրիստոսի մասին օգտագործելով վարդապետությունները, որ դասարանը բացահայտեց Ջոզեֆ Սմիթ Թարգամանություն, Հովհաննես 1.1-19 հատվածում (Աստվածաշնչի հավելված): Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, հարցրեք.

  • Ինչո՞ւ է կարևոր ինչ-որ մեկի համար իմանալ Հիսուս Քրիստոսի մասին այս վարդապետությունները:

Հովհաննես 1.19-34, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.20-34

Հովհաննես Մկրտիչը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և մկրտում է Նրան

Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.20-28 հատվածը (Աստվածաշնչի հավելված) բացատրելով, որ Հրեաներն ուղարկեցին քահանաներին Հովհաննես Մկրտչի մոտ հարցնելու՝ արդյոք նա էր Մեսիան: Հովհաննեսը բացատրեց, որ իր դերն էր վկայել Մեսիայի մասին, ով մկրտելու էր կրակով և Սուրբ Հոգով: Հաջորդ օրը Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուսին, ում մկրտել էր նախորդ օրը:

Հանձնարարեք որևէ ուսանողի կանգնել և կատարելով Հովհաննես Մկրտչի դերը բարձրաձայն կարդալ Հովհաննես Մկրտչի խոսքերը՝ տրված Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.29-33 հատվածում (Աստվածաշնչի հավելվածում): Խնդրեք դասարանին հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ էր Հովհաննես Մկրտիչը ցանկանում, որ մարդիկ իմանային Հիսուս Քրիստոսի մասին:

Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և գրատախտակին գրված ճշմարտությունները և հարցրեք.

  • Հիսուս Քրիստոսի մասին ուրիշ ի՞նչ ճշմարտություններ կամ բնութագրեր կարող էինք մենք ավելացնել Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հովհաննես 1.29-33 հատվածից: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ էր Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսին անվանում «Աստծո Գառ»:

Հովհաննես 1.35-51

Հիսուս Քրիստոսը պատվիրում է Իր հետևորդներին ավելին սովորել Իր մասին

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ մի դեռահաս ծոմի ու վկայության ժողովի ժամանակ լսում է ինչպես են իր հասակակից ընկերները վկայություն բերում նշելով, որ գիտեն, որ Հիսուս Քրիստոսն իրենց Փրկիչն է: Այդ պատանին մտածում է, թե ինչպե՞ս «գիտեն» իր ընկերներն այդ ամենը:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ հարցին:

Երբ դասարանն ուսումնասիրում է Հովհաննես 1.35-51 հատվածը, խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ստանանք (կամ ամրացնենք) մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին որպես Փրկիչ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.35-37 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Հովհաննես Մկրտիչը Հիսուսին մկրտելու հաջորդ օրը:

  • Ի՞նչ արեց Հովհաննեսը, երբ տեսավ Հիսուսին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.38-39 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Հիսուսը երկու աշակերտներին:

  • Ի՞նչ հարցրեց Հիսուսն այդ երկու աշակերտներին:

  • Ի՞նչ պատասխանեցին նրանք:

  • Հիսուսն ի՞նչ պատվիրեց անել այդ երկու աշակերտներին:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.40-42 հատվածը, իսկ դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչ իմացավ Անդրեասը, երբ ընդունեց Փրկչի՝ «եկեք և տեսեք» հրավերը:

  • Ի՞նչ իմացավ Անդրեասը՝ ընդունելով Փրկչի «եկեք և տեսեք» հրավերը: (Որ Հիսուսը Մեսիան է կամ Քրիստոսը: Կարող եք նաև մատնանշել, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության Հովհաննես 1.42 հատվածից մենք սովորում ենք, որ Պետրոսն անվանվեց «Կեփաս, որը թարգմանաբար տեսանող է, կամ վեմ» [տողատակի ծանոթագրություն ա], նշելով, որ Պետրոսը Եկեղեցում կարող էր դառնալ տեսանող:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1.43-46 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ Փրկիչը պատվիրեց անել Փիլիպպոսին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով:

  • 45 հատվածի ո՞ր խոսքերն են ցույց տալիս, որ Փիլիպպոսը ստացավ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն, երբ նա ընդունեց Փրկչի Իրեն հետևելու հրավերը:

  • Այնուհետև ի՞նչ հրավեր հղեց Փիլիպպոսը Նաթանայելին:

Հանձնարարեք երեք ուսանողի բարձրաձայն կարդալ Հովհաննես 1․47-51 հատվածը: Հանձնարարեք ուսանողներից մեկին լինել պատմողը, մյուսին՝ կարդալ Հիսուսի խոսքերը, մեկ ուրիշին էլ՝ կարդալ Նաթանայելի խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչ տեղի ունեցավ, երբ Նաթանայելն ընդունեց Հիսուսի մասին սովորելու հրավերը:

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Նաթանայելը ընդունեց Հիսուսի մասին սովորելու հրավերը:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ պատմություններից: (Ուսանողները պետք է ներկայացնեն նմանատիպ մի սկզբունք. Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու հրավերն ընդունելով մենք կստանանք Նրա մասին մեր անձնական վկայությունը:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը:

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Մեր մահկանացու ճամփորդության հիմնական նպատակը և կյանքում ամենակարևոր հարցերի պատասխանները հանգում են՝ Փրկչի երկրային ծառայության սկզբնական դրվագներում ներկայացված այդ հակիրճ երկու տարրերին: Տարրերից մեկն այն հարցն է, որ դրվում է այս երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու առաջ. «Ի՞նչ եք փնտրում: Ի՞նչ եք ուզում»: Երկրորդը՝ Նրա արձագանքն է մեր պատասխանին՝ անկախ այդ պատասխանից: Ով էլ որ մենք լինենք և ինչ էլ որ մենք պատասխանենք, Նրա պատասխանը միշտ նույնն է. «Եկ,- սիրալիր ասում է Նա,- Իմ ետևից եկ»: Ուր էլ որ գնում եք, նախ եկեք և տեսեք ինչ եմ ես անում, տեսեք որտեղ և ինչպես եմ ես անցկացնում իմ ժամանակը: Սովորեք ինձանից, քայլեք ինձ հետ, խոսեք ինձ հետ, հավատացեք: Լսեք ինչպես եմ աղոթում: Եվ դուք կգտնեք ձեր աղոթքների պատասխանները: Աստված խաղաղություն կբերի ձեր հոգիներին» (“He Hath Filled the Hungry with Good Things,” Ensign, Nov. 1997, 65):

Հրավիրեք ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու իրենց անձնական ջանքերի շուրջ:

  • Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու արդյունքում ինչպե՞ս է աճել Նրա մասին ձեր վկայությունը:

Հանձնարարեք ուսանողներին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մի քանի նախադասություն գրել այն մասին, թե ինչ կանեն, որպեսզի ավելի լիարժեք ընդունեն Փրկչի «եկեք և տեսեք», Նրա մասին սովորելու և Նրան հետևելու հրավերը:

Ավարտեք դասը՝ կիսվելով այսօր բացահայտված սկզբունքների մասին ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 1․9: «Ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիք է աշխարհքը»

Նոր Կտակարանում միայն Հովհաննեսի գրվածքներում է տրված Քրիստոսի Լույսի մասին ուսմունքը: Աստվածաշնչի բառարանը բացատրում է.

«Քրիստոսի լույսն այն է, ինչ այդ խոսքերը ենթադրում են՝ լուսավորվածություն, գիտելիք, վեհացում, վսեմություն, հարատև ազդեցություն, որ գալիս է մարդկությանը Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Օրինակ, Քրիստոսն է «ճշմարիտ լույսը, որը լուսավորում է ամեն մարդու, որ գալիս է աշխարհ» (ՎևՈւ 93.2; տես Հովհաննես 1.9): Քրիստոսի լույսը լցնում է «տարածության անսահմանությունը» և այն միջոց է, որով Քրիստոսը կարողանում է լինել «ամենի մեջ և ամենուրեք»: Այն «կյանք է տալիս բոլոր բաներին» և «այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները»: Դա նաև «այն լույն է, որ կենդանացնում է» մարդու հասկացողությունը (տես ՎևՈւ 88.6–13, 41): Այդպես Քրիստոսի լույսը կապված է մարդու գիտակցության հետ և օգնում տարբերակել ճիշտը սխալից (Մորո. 7.12-19):

Քրիստոսի լույսը չպետք է շփոթել Սուրբ Հոգու անձի հետ, քանզի Քրիստոսի լույսը ամենևին էլ անձնավորություն չէ: Այն նախապես ազդում և նախապատրաստում է Սուրբ Հոգին ստացողին» (Bible Dictionary, “Light of Christ”):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետևյալն է ուսուցանել Քրիստոսի Լույսի մասին.

«Քրիստոսի Լույսը այն աստվածային զորությունն է կամ ազդեցությունը, որը ճառագայթում է Աստծուց Հիսուս Քրիստոսի միջոցով: Այն լույս և կյանք է տալիս բոլոր բաներին: Այն օգնում է բոլոր բանական մարդկանց երկրի վրա տարբերել ճշմարտությունը մոլորությունից, ճիշտը սխալից: Այն ակտիվացնում է ձեր խիղճը» (“Peace of Conscience and Peace of Mind,” Ensign or Liahona, Nov. 2004, 15):

Հովհաննես 1.14, 29 Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու անունները, որոնք են՝ «Բանը» և «Աստծո գառը»

Հովհաննես Առաքյալը հայտարարել է, որ այս գիրքը գրելու իր նպատակն էր՝ համոզել մյուսներին հավատալ Հիսուս Քրիստոսին: Իր ավետարանում Հովհաննեսն օգտագործել է մի քանի անուններ կամ տիտղոսներ, որպեսզի օգնի ընթերցողներին թե հասկանալ և թե ճանաչել Հիսուս Քրիստոսին որպես Աստծո աստվածային Որդի: Օրինակ, Հովհաննես 1-ում Հիսուսին վերագրվում է որպես «Բան» և «Աստծո Գառ»:

Հիսուսն Աստծո Խոսքն է, որովհետև Նա է աշխարհի Հոր խոսքի արտահայտումը կամ ներկայացուցիչը. Նա հայտարարում է Հոր խոսքերը. Նա է փրկության բանբերը [ՎևՈւ 93.8]. Նա է կատարյալ օրինակը, թե ինչպես պետք է ապրել ըստ Աստծո խոսքի. Նա տալիս է հավերժական կյանքի խոսքերը. և Նրա խոսքերը կյանք են պարգևում:

Հիսուսն Աստծո Գառն է, որովհետև ճիշտ ինչպես Զատկի գառների արյունը փրկեց Իսրայելին մահից և ազատում պարգևեց Եգիպտական գերությունից, «Աստծո Գառ» տիտղոսը ցույց էր տալիս, որ Հիսուսն Իր արյունը պիտի հեղեր՝ փրկելու Իր ժողովրդին և ազատելու նրանց մեղքից: (Տես նաև Թեմատի ուղեցույց, «Հիսուս Քրիստոսը Աստծո Գառ»:)

Հովհաննեսի ավետարանը տարբեր անուններ կամ տիտղոսներ է նշում, որոնք կարող են օգնել ընթերցողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը: Որոշ տիտղոսներ ակնարկներ են, մինչդեռ մյուսները բացահայտորեն նշվում են՝ «Ես եմ …» արտահայտությամբ: Որոշ օրինակներում Հիսուսը ներկայացվում է որպես Կենդանի ջուր պարգևող (տես Հովհաննես 4.10–14) և Հիսուսն ասում է՝ «Ես եմ կյանքի հացը» (Հովհաննես 6.35), «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհաննես 8.12), «Ես եմ բարի հովիվը» (Հովհաննես 10.11), «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես 11.25), «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6) և «Ես եմ ճշմարիտ որթը» (Հովհաննես 15.1):

Հովհաննես 1.19–28: Ովքե՞ր են Եղիասը և Եղիան:

«Հրեա ղեկավարները հարցրեցին Հովհաննեսին, թե արդյոք նա է «Եղիա» մարգարեն, ում մասին մարգարեացվել էր, որ մի օր վերադառնալու էր (տես Մաղաքիա 4.5-6): Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Տերը հայտնեց Հրեա ղեկավարներին տված Հովհաննեսի պատասխանի վերաբերյալ ավելի ամբողջական պատմությունը, որը ներկայացնում է իր առաքելության մասին Հովհաննեսի գիտելիքը, ով եկել էր պատրաստելու Մեսիայի ճանապարհը: Նրանց հարցումներին ի պատասխան Հովհաննեսը «խոստովանեց և չժխտեց, որ ինքը Եղիասն է. բայց խոստովանեց՝ ասելով. Ես Քրիստոսը չեմ» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.21 [Աստվածաշնչի հավելված]):

«Հովհաննեսը հասկանում էր այն, ինչը քահանաներն ու Ղևտացիները չէին հասկանում, որ Եղիաս անուն-տիտղոսը տարբեր իմաստներ ունի (տես Աստվածաշնչի բառարան, «Եղիաս», Սուրբ գրքերի ուղեցույց, «Եղիաս», scriptures.lds.org): Հովհաննեսը Եղիասն էր, որը նշանակում է Մեսիայի նախակարապետ, բայց նա Եղիասը չէր, ով Հիսուս Քրիստոսն է, Մեսիան: Հովհաննեսը նաև Եղիա մարգարեն չէր, որի անունը հունարենով Եղիաս է: …

Երբ Հովհաննեսը ժխտեց, որ ինքը Եղիան էր, Հրեա ղեկավարները հարցրեցին նրան. «Մարգարե՞ն ես դու» (Հովհաննես 1.21): Նրանց հարցը հավանաբար հիմնված էր Երկրորդ Օրինաց 18.15-ում տրված Մովսես մարգարեի խոսքի վրա. «Քո Եհովա Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պես մի մարգարե վեր կկացնե ձեզ համար. նորան լսեցեք»: Սակայն Հովհաննեսին հարցնելով, թե արդյոք ինքն էր այդ «մարգարեն», երբ Հովհաննեսն արդեն ժխտել էր, որ ինքը Քրիստոսն էր, այդ Հրեաները ցույց տվեցին, որ իրենք չէին հասկանում Մովսեսի մարգարեության մեսիական բնույթը: Հրեաներից շատերը Հիսուսի օրերին սպասում էին մի մարգարեի գալուն, ով կլիներ Մովսեսի պես, բայց ոչ Մեսիան: Դա ակնհայտ է, երբ շատերը Երուսաղեմում ավելի ուշ հայտարարում էին, որ Հիսուս Քրիստոսը «Մարգարե» էր, մինչդեռ մյուսները հայտարարում էին, որ Նա էր «Քրիստոսը» (Հովհաննես 7.40-41; տես նաև 6.14)» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 201–2):