Գրադարան
Ալմա


Ալմայի գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Ուսումնասիրելով Ալմայի գիրքը, ուսանողները կսովորեն Հիսուս Քրիստոսի մասին և փրկության ծրագրում՝ Նրա Քավության ու Հարության անհրաժեշտության մասին: Նրանք նաև կսովորեն Աստծո խոսքի զորության մասին, որպեսզի հաղթահարեն քահանանենգությունը, կեղծ վարդապետությունը, մեղքը, ատելությունը և ուրացությունը, և որը անհատներին կտանի դեպի սրտի մեծ փոփոխության: Ուսանողները կարող են հրահանգվել և ոգեշնչվել, կարդալով Ալմայի, Ամուղեկի և Մոսիայի որդիների միսիոներական ջանքերի, ինչպես նաև Անթի-Նեփի-Լեքիի (Ամոնիայի ժողովրդի) դարձի և հավատարմության մասին: Երբ նրանք ուսումնասիրեն Նեփիացիների և Լամանացիների պատերազմները մեկնաբանող գլուխները, նրանք կսովորեն սկզբունքներ, որոնք կառաջնորդեն նրանց կյանքի խառը պահերին և կօգնեն հաղթել չարի դեմ իրենց անձնական ճակատամարտերում:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը Նեփիի մեծ թիթեղներից կազմել և կրճատել է գրառումները, ստեղծելով Ալմայի գիրքը: Գիրքը կոչվել է Ալմայի անունով, ով Ալմայի որդին էր և հաճախ կոչվում էր Ալմա Կրտսեր: Երբ թագավոր Մոսիան Նեփիացիների մեջ հաստատեց դատավորների պաշտոնը, Ալմա Կրտսերը դարձավ առաջին գլխավոր դատավորը և իր հոր կողմից նշանակվեց Եկեղեցու քահանայապետը (տե՛ս Մոսիա 29.42): Նա վերջնականապես հանձնեց գլխավոր դատավորի իր պաշտոնը և սահմանափակվեց «սուրբ կարգի բարձրագույն քահանայությամբ» և «հաղորդեց Աստծո խոսքը ժողովրդին» Նեփիացիների ողջ երկրով մեկ (Ալմա 4.20; 5.1): Մորմոնն օգտագործել է Ալմայի կառավարման արձանագրությունները (տե՛ս Ալմա 1–44) և Ալմայի որդիներ՝ Հելամանի (տե՛ս Ալմա 45–62) և Սիբլոնի (տե՛ս Ալմա 63) գրառումները, որպեսզի կազմի Ալմայի գիրքը:

Ո՞ւմ և ինչո՞ւ համար է գրվել այս գիրքը:

Մորմոնը Ալմայի գիրքը չեր գրել որոշակի լսարանի համար կամ նշել, թե ինչու է այն գրել: Սակայն Հիսուս Քրիստոսի քավող առաքելության մասին գրքի բազմաթիվ ուսմունքները նպաստում են Մորմոնի Գրքի կենտրոնական նպատակին, որն է՝ վկայելը, «որ Հիսուսը Քրիստոսն է՝ հավերժական Աստվածը» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ; տես նաև Ալմա 5; 7; 13; 32–34; 36; 39–42):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Որպես Ալմայի գրքի համար օգտագործվող աղբյուրներ, բնօրինակ արձանագրությունները, հավանաբար, գրվել են մ.թ.ա. 91թ. և մ.թ.ա. 52թ.: Մորմոնը կրճատել է այս գրառումները մ.թ. 345 և մ.թ. 385թթ- միջև: Մորմոնը չի նշել, թե այս գիրքը գրելու ժամանակ որտեղ էր նա գտնվում:

Որո՞նք են այս գրքի որոշ առանձնահատկությունները:

Չնայած Ալմայի գիրքը ամենածավալունն է Մորմոնի Գրքում, այն ընդգրկում է միայն 39 տարվա ժամակաշրջան՝ մոտավորապես մ.թ.ա. 91-ից մինչև մ.թ.ա. 52թթ.: Գիրքը պատմում է Լամանացիների մեջ առաջին հաջողված միսիոներական աշխատանքի մասին: Այն նաև ընդգծում է դարձի եկած Լամանացիների հավատարմությունը իրենց ուխտերը պահելիս (տե՛ս Ալմա 23.6–7; 24): Բացի այդ, Ալմայի գիրքը պարունակում է ուսմունքներ նախասահմանվածության և Մելքիսեդեկյան ծառայության վարդապետության մասին (տե՛ս Ալմա 13), Աստծո խոսքի զորության մասին (տե՛ս Ալմա 31), առ Հիսուս Քրիստոս հավատք զարգացնելու մասին (տե՛ս Ալմա 32–34), մաքրաբարոյության օրենքի խախտման խստության մասին (տե՛ս Ալմա 39), մահից հետո մեր հոգիների վիճակի մասին (տե՛ս Ալմա 40), հարության և վերականգնման վարդապետությունների մասին (տե՛ս Ալմա 40–41), Երկնային Հոր փրկագնման ծրագրում արդարադատության և ողորմության դերի մասին (տե՛ս Ալմա 42): Այս գիրքը նաև պարունակում է Տիրոջ հրահանգները՝ ինքնապաշտպանության և պատերազմի հիմնավորման վերաբերյալ (տես՝ Ալմա 43.45–47):

Համառոտ շարադրանք

Ալմա 1–3 Նեորը Նեփիացիների նկատմամբ քահանանենգություն է անում: Ալման ինքնապաշտպանության համար առաջնորդում է արդարակյաց Նեփիացիներին Ամղիկիի և նրա հետնորդների դեմ, ովքեր միավորվել էին Լամանացիների բանակի հետ: Եկեղեցին քանդելու և թագավոր դառնալու Ամղիկիի փորձը խափանելուց հետո Նեփիացիները հաղթում են Լամանացիների ևս մեկ բանակի:

Ալմա 4–16 Ալման հանձնում է դատավորի աթոռը: Նա ճամփորդում է Նեփիացիների երկրով մեկ, պայքարելով հպարտության և ամբարշտության դեմ, քարոզելով Աստծո խոսքը: Ամուղեկը միանում է Ալմային և նրանք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի Քավության, հարության, և Տիրոջ հանդեպ հավատքի ու ապաշխարության մասին: Զիզրոմը մկրտվում է և դարձի գալիս:

Ալմա 17–28Մոսիայի որդիներն ու ուրիշները Նեփիի երկրում Լամանացիներին քարոզում են Աստծո խոսքը: Հազարավոր մարդիկ դարձի են գալիս դեպի Տերը: Նորադարձները հրաժարվում են իրենց զենքերից և գնում բնակվելու Նեփիացիների մեջ: Շատերը մահանում են Լամանացիների և Նեփիացիների միջև տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ:

Ալմա 29–42 Ալման ցանկանում է հոգիներ բերել դեպի ապաշխարություն: Նա շփոթեցնում է Կորիհորին՝ հակաքրիստոսին: Նեփիացիներից առանձնացած Զորամացիներին քարոզելու ժամանակ Ալման Աստծո խոսքը համեմատում է սերմի հետ, որը պետք է սնուցվի հավատքով: Ամուղեկը վկայում է քավության մասին և Զորամացիներին սովորեցնում է գործադրել հավատք ի ապաշխարություն: Ալման վկայում է և իր խորհուրդն է հղում իր որդիներ Հելամանին, Սիբլոնին և Կորիանթոնին: Ալման սրբազան հիշատակարանը վստահում է Հելամանին: Նա ուսուցանում է հետ մահկանացու հոգևոր աշխարհի, հարության և Աստծո ծրագրում արդարադատության ու ողորմության դերի մասին:

Ալմա 43–45 Դրդված լինելով բարկությամբ Նեփիացի պառակտիչների կողմից, Լամանացիները պատերազմով գալիս են Նեփիացիների դեմ: Մորոնիի առաջնորդությամբ Նեփիացիները հաղթանակ են տանում Զերահեմնայի բանակի նկատմամբ: Ալման խոսում և օրհնում է Հելամանին, մարգարեանում է Նեփիացիների կործանման մասին և հեռանում երկրից:

Ալմա 46–63 Մորոնին, Լեքին, Թեանկումը, Հելամանը և Պաորանը առաջնորդում են Նեփիացիներին ընդդեմ Լամանացիների բանակի, որը ղեկավարվում էր Ամաղիկիայի և Ամմորոնի կողմից: Մորոնին և Պաորանը նույնպես ճնշում են Նեփիացի պառակտիչների ապստամբությունը, ովքեր հայտնի են որպես թագավորասերներ: Սիբլոնը ստանում է Նեփիացիների հիշատակարանները , իսկ հետո փոխանցում այն Հելամանի որդի Հելամանին: Մորոնիայի բանակը մեկ այլ ճակատամարտում պարտության է մատնում Լամանացիներին: