Գրադարան
Դաս 89. Ալմա 31


Դաս 89

Ալմա 31

Նախաբան

Ալման իմացավ, որ Նեփիացիների մի պառակտված խումբ, որոնք կոչում էին իրենց Զորամացիներ, հեռացել էր ավետարանի ճշմարտությունից և ընկել կեղծ գործառույթների մեջ: Տխրելով ամբարշտության մասին այս հաղորդումներից, Ալման վերցրեց մի խումբ միսիոներներ՝ ուսուցանելու Աստծո խոսքը Զորամացիներին: Ալման և նրա ընկերակիցները տեսան Զորամացիների ուխտադրուժ երկրպագությունը, նյութապաշտությունը և հպարտությունը: Ալման անկեղծորեն աղոթեց, որ Տերը հանգստացներ իրեն և իր ընկերակիցներին, երբ նրանք հանդիպեցին այդ մարտահրավերին, և որպեսզի նրանք հաջողություն ունենային Զորամացիներին դեպի Տերը ետ բերելիս:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 31.1–7

Ալման և նրա ընկերակիցները մեկնում են Զարահեմլայից՝ քարոզելու Աստծո խոսքը ուխտադրուժ Զորամացիներին:

Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ իրենք կանեին, եթե մի ընկեր կամ ընտանիքի անդամ սկսեր հեռանալ ավետարանով ապրելուց:

  • Ի՞նչ կանեիք օգնելու համր այդ ընկերոջը վերադառնալ Եկեղեցի: Ինչպե՞ս պատվիրանները պահելու ցանկություն կարթնացնեիք այդ մարդու մեջ: Ո՞ւմ կդիմեիք օգնության համար ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ աշխատելիս:

Պատմեք ուսանողներին, որ այսօրվա դասը լուսաբանում է, թե ինչպես Ալման և մի քանի այլ մարդիկ փորձեցին օգնել մի խումբ մարդկանց, ովքեր հեռացել էին ավետարանից: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալԱլմա 31.1–4: Խնդրեք դասարանին որոնել այն մտահոգությունները, որոնք Ալման և մյուսներն ունեին Զորամացիների վերաբերյալ:

  • Ինչպիսի՞ն էին Ալմայի զգացումները, երբ նա լսեց Զորամացիների անօրինության մասին:

  • Ինչո՞ւ Նեփիացիները սկսեցին վախենալ Զորամացիների պատճառով:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք հնարավորություն ունեն խորհուրդ տալու Ալմային, թե ինչպես լուծեն նրա մտահոգությունները Զորամացիների վերաբերյալ: Հարցրեք ուսանողներին, թե ինչ նրանք կառաջարկեին անել: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 31.5: Խնդրեք դասարանին գտնել այն, ինչ ըստ Ալմայի, Զորամացիներին օգնելու համար ամենաարդյունավետ ուղին էր:

  • Ի՞նչ որոշեց Ալման անել Զորամացիներին օգնելու համար:

  • Ջանալով մարդկանց օգնել փոխվել, ինչո՞ւ եք կարծում, որ Աստծո խոսքն ավելի հզոր է, քան հարկադրանքը կամ այլ միջոցներ:

Հիմնվելով Ալմա 31.5 հատվածի վրա, ի՞նչ կարող ենք սովորել մեր կյանքում Աստծո խոսքի զորության մասին: (Ուսանողները կարող են տարբեր խոսքեր օգտագործել, բայց հավաստիացեք, որ ճանաչեն հետևյալ ճշմարտությունը՝ Եթե մենք ուսումնասիրենք Աստծո խոսքը, այն մեզ կառաջնորդի անելու այն, ինչը ճիշտ է: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)

Ուսանողներին օգնելու համար ավելի լավ հասկանալ Աստծո խոսքի ուժը մեզ օգնելիս անելու այն, ինչը ճիշտ է, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ մտքով: (Դուք կարող եք գրել այս միտքը գրատախտակին կամ պատրաստել այն թերթիկների վրա:)

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ճշմարիտ վարդապետությունը, եթե հասկացվում է, փոխում է մտածելակերպը և վարքը:

Ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը ավելի արագ կբարելավի վարքը, քան վարքի ուսումնասիրությունը կփոխի վարքը:… Այդ պատճառով մենք այսքան ուժգնորեն շեշտադրում ենք ավետարանի վարդապետությունների ուսումնասիրությունը» (“Little Children,” Ensign, Nov. 1986, 17):

Հրավիրեք ուսանողներին պատմել մի ժամանակի մասին, երբ նրանք կամ որևէ մեկը, ում նրանք գիտեն, ձեռք են բերել ավելի մեծ ցանկություն անելու այն, ինչը ճիշտ է՝ սուրբ գրությունների ուսմունքների կամ Եկեղեցու առաջնորդների ուսմունքների շնորհիվ:

Ամփոփեք Ալմա 31.6–7, պատմելով ուսանողներին, որ Աստծո խոսքի զորության հանդեպ Ալմայի վստահության շնորհիվ, նա և յոթ ուրիշ մարդիկ գնացին քարոզելու Զորամացիներին:

Ալմա 31.8–23

Զորամացիներն աղոթում են և երկրպագում կեղծ ձևով:

Ասացեք ուսանողներին, որ երբ Ալման և նրա ընկերակիցները գնացին Զորամացիների մեջ, նրանք տեսան որ ժողովուրդը մի ապշեցուցիչ ձևով էր երկրպագում Աստծուն:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 31.8–11 հատվածները, նշելով բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Զորամացիների երկրպագությունը: Նշեք, որ տողատակի ծանոթագրություն 10ա-ն առաջարկում է, որ «եկեղեցու ծիսակատարություններ» արտահայտությունը կապված է ինչպես արարողությունների, այնպես էլ «ամենօրյա Աստծուն ուղղված աղոթքի և աղաչանքի հետ»:

  • Համաձայն 10 հատվածի, ի՞նչ էին Զորամացիներն անում, որը նրանց խոցելի էր դարձնում գայթակղությանը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել «ամեն օր աղոթքով և աղաչանքով շարունակելու առ Աստված» սկզբունքի Զորամացիների տապալումից: (Ուսանողների պատասխանները կարող են տարբերվել, բայց դրանք պետք է արտահայտեն, որ աղոթելու և պատվիրանները պահելու մեր ամենօրյա ջանքերն ամրացնում են մեզ՝ գայթակղության դեմ: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին: Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում Ալմա 31.9–11-ի կողքին:)

  • Ե՞րբ եք տեսել, որ ամենօրյա աղոթքը կարողացել է օգնել մեզ գայթակղությանը դիմակայելիս:

Որպես այս հարցի քննարկման մաս կարդացեք Յոթանասունից Երեց Ռուլոն Գ. Քրեյվնի հետևյալ միտքը.

«Անցյալ տարիների ընթացքում ինձ երբեմն խնդրվել է Եղբայրների կողմից հանդիպել Եկեղեցու ապաշխարող անդամների և հարցազրույց անցկացնել նրանց հետ՝ նրանց տաճարային օրհնությունները վերականգնելու նպատակով: Սա միշտ էլ եղել է հոգևոր հուզումնալի փորձառություն՝ վերականգնել այն հիանալի մարդկանց օրհնությունները, ովքեր ապաշխարել են: Ես նրանցից մի քանիսին ուղղեցի հետևյալ հարցը. «Ի՞նչ պատահեց ձեր կյանքում, որն անդամակցության ձեր ժամանակավոր կորստի պատճառը դարձավ»: Արցունքով լցված աչքերով նրանք պատասխանեցին. «Ես չէի հնազանդվում ավետարանի հիմնական սկզբունքներին՝ աղոթքի, կանոնավորապես Եկեղեցի հաճախելու, Եկեղեցում ծառայելու և ավետարանն ուսումանսիրելու: Այնուհետև ես տեղի տվեցի գայթակղություններին և կորցրեցի Սուրբ Հոգու առաջնորդությունը» (“Temptation,” Ensign, May 1996, 76):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 31.12–14 : Ապա հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 31:15–18: Նախքան երկրորդ ուսանողի կարդալը խնդրեք դասարանին մտածել, թե ինչպես նրանք կպատասխանեին, եթե լսեին ինչ որ մեկին այդպես աղոթելիս:

  • Ի՞նչ մտահոգություններ կունենայիք, եթե լսեիք որևէ մեկին այդպես աղոթելիս:

  • Ի՞նչ կեղծ վարդապետություններ Զորամացիները արտասանեցին իրենց աղոթքում:

  • Ինչպիսի՞ն էր Զորամացիների վերաբերմունքը մյուս մարդկանց հանդեպ: (Դուք կարող եք ուղղել ուսանողների ուշադրությունը մենք և մեզ բառերի հաճախակի օգտագործման վրա, որոնք հայտնվում են Զորամացիների աղոթքներում:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 31.19–23: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում և որոնել լրացուցիչ խնդիրներ Զորամացիների երկրպագության ձևի մեջ: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխություններ պետք է կատարեին Զորամացիները, որպեսզի իրենց երկրպագությունն ակնածալի և հաճելի լիներ Տիրոջը:

Բացատրեք, որ մենք երկրպագում ենք Աստծուն, տալով Նրան մեր սերը, ակնածանքը և նվիրվածությունը: (Դուք կարող եք գրի առնել երկրպագության այս տարրերը գրատախտակին): Մենք պետք է երկրպագությամբ լցված լինենք ոչ միայն մեր վերաբերմունքով և գործողություններով, երբ աղոթում ենք, ծոմ պահում և հաճախում Եկեղեցի, այլ ամենօրյա մեր վերաբերմունքով և գործողություններով: Խրախուսեք ուսանողներին գնահատել իրենց երկրպագության կենտրոնացված ու անկեղծ լինելու փաստը:

Խնդրեք ուսանողներին որոշել տարբեր ուղիներ, որոնցով կարող են պատշաճորեն երկրպագել Աստծուն: Նրանց բավականաչափ ժամանակ տրամադրեք՝ իրենց գաղափարներով կիսվելու համար: Կարող եք խնդրել ուսանողներից մեկին գրել դրանք գրատախտակին:

  • Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք, երբ երկրպագում ենք: Ինչպե՞ս կարող ենք պահել այդ վերաբերմունքը յուրաքանչյուր օրվա ընթացքում:

Ուսանողներին օգնելու համար հասկանալ, թե ինչպես է մեր վերբերմունքն ազդում մեր երկրպագության վրա, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երկրպագությունը հաճախ ներառում է գործողություններ, բայց ճշմարիտ երկրպագությունը միշտ ներառում է մտածելակերպ:

Երկրպագության մտածելակերպն առաջացնում է միաձուլման, հիացմունքի և երկյուղի ամենախորը զգացումներ: Երկրպագությունը միավորում է սեր և ակնածանք՝ նվիրվածության մի վիճակ, որը մեր հոգիներն ավելի է մոտեցնում Աստծուն (Pure in Heart [1988], 125):

Հրավիրեք ուսանողներին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում համառոտ գնահատել իրենց անձնական երկրպագության ներկայիս եղանակները և իրենց վերաբերմունքը երկրպագությանը հետևյալ հարցերում՝ ամենօրյա անձնական աղոթք, սուրբ գրությունների ամենօրյա անձնական ուսումնասիրություն, հնազանդություն պատվիրաններին և հաճախելիություն Եկեղեցի, ամեն շաբաթ հաղորդության մասնակցություն: Խնդրեք ուսանողներին նպատակ դնել բարելավելու իրենց անձնական ամենօրյա երկրպագությունը:

Ալմա 31.24–38

Ալման աղոթում է Զորամացիներին դեպի Տերը ետ բերելու զորության և հաջողության համար:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 31.24–25, գտնելով այն մտածելակերպը և վերաբերմունքը, որոնք զուգորդվում էին Զորամացիների ուրացության հետ: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Բացատրեք, որ երբ Ալման տեսավ Զորամացիների ամբարշտությունը, նա աղոթեց: Խնդրեք ուսանողներին զույգերի բաժանվել: Հանձնարարեք զույգերին ուսումնասիրել Ալմա 31.26–35 հատվածները և քննարկել հետևյալ հարցերը: (Դուք կարող եք տալ այս հարցերը թերթիկների վրա տպված կամ գրված, կամ կարող եք գրել դրանք գրատախտակին նախքան դասը սկսելը:)

  • Ո՞րն էր Զորամացիների աղոթքի առանցքը: (Նրանք կենտրոնացած էին իրենց վրա:)

  • Ո՞րն էր Ալմայի աղոթքի առանցքը: (Նա կենտրանացած էր ուրիշներին օգնելու վրա: Երբ նույնիսկ նա աղոթեց իր և իր ընկերակիցների համար, նա ուժ խնդրեց ծառայելու Զորամացիներին:)

  • Ալմայի աղոթքի ո՞ր տարրերը կկամենայիք կիրառել ձեր անձնական աղոթքներում:

Գրատախտակի վրա գրեք.

Եթե մենք աղոթենք և գործենք հավատքով, …

Բացատրեք, երբ Ալման Զորամացիներին օգնության հասնելու համար աղոթեց, նա և նրա ընկերակիցները սկսեցին ծառայել՝ «առանց իրենց մասին մտածելու»(Ալմա 31.37): Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 31.36–38, որոնելով այն օրհնությունները, որոնք եկան Ալմային և նրա ընկերակիցներին, երբ նրանք ստացան քահանայության օրհնությունները և քարոզեցին ավետարանը: (Դուք կարող եք բացատրել, որ Ալմա 31.36-ում «դրեց իր ձեռքերը նրանց վրա» արտահայտությունը վերաբերում է ձեռնադրմանը: Տես տողատակի ծանոթություն 36բ:)

  • Ի՞նչ օրհնություններ եկան Ալմային և նրա ընկերակիցներին նրանց աղոթքների և գործողությունների շնորհիվ:

Հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք Ալմայի և նրա ընկերակիցների օրինակից, ինչպե՞ս կավարտեիք գրատախտակի վրա գրված միտքը: (Ուսանողները կարող է տալ մի քանի տարբեր ճիշտ պատասխաններ: Ամփոփեք նրանց պատասխանները, լրացնելով գրատախտակի վրա գրված միտքը: Եթե մենք աղոթենք և հավատքով գործենք, Տերը կզորացնի մեզ մեր փորձությունների մեջ:)

Բացատրեք, որ իր աղոթքից հետո Ալման և իր ընկերակիցները դրսևորեցին իրենց հավատքը՝ գնալով աշխատելու և ապավինելով Տիրոջը նրանում, որ Նա կապահովեր իրենց, մինչ նրանք կծառայեին Նրան: Հրավիրեք ուսանողներին հետևել հավատքով աղոթելու Ալմայի օրինակին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 31․22 «Հենց նույն աղոթքն»

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը Տասներկու Առաքյալների Քվորումից քննարկել է անկեղծ աղոթելու կարևորությունը.

«Արդյո՞ք ձեր աղոթքները երբեմն հնչում են և զգացվում նույն ձևով: Երբևէ մեխանիկորեն աղոթք ասե՞լ եք, երբ խոսքերը դուրս են թափվում, կարծես, մի մեքենայից: Արդյոք երբևէ ձանձրանո՞ւմ եք, երբ աղոթում եք:

Արդյո՞ք աղոթքները, որոնք այնքան էլ շատ միտք չեն պահանջում ձեզանից, կարժենա՞ն մեծ ուշադրության մեր Երկնային Հոր կողմից: Երբ տեսնում եք, որ ձեր աղոթքները դառնում են սովորական, մի քայլ ետ դարձեք և մտածեք: Մի պահ խորհեք այն բաների մասին, որոնց համար դուք իսկապես երախտապարտ եք: Որոնեք դրանք: Դրանք, պարտադիր չէ, որ լինեն սքանչելի կամ փառահեղ: Երբեմն մենք պետք է արտահայտենք մեր երախտագիտությունը փոքր և հասարակ բաների համար, ինչպես օրինակ՝ անձրևի բույրի, ձեր սիրելի ուտելիքի համի կամ ձեր սիրելիի ձայնի» (“Improving Our Prayers,” Ensign, Mar. 2004, 26):

Ալմա 31․26-35 Աղոթել ուրիշների համար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, վկայել է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են մեզ, երբ մենք աղոթում ենք ուրիշների համար.

«Երկնային Հորն աղոթելը մեր անձնական կյանքում այն օրհնությունների համար, որոնք մենք ենք ցանկանում, բարի է և պատշաճ: Այնուամենայնիվ, ուրիշների համար՝ ինչպես նրանց, ում մենք սիրում ենք, այնպես էլ՝ նրանց, ովքեր չարասրտորեն օգտագործում են մեզ, անկեղծորեն աղոթելը նույնպես կարևոր է որպես իմաստալի աղոթք: Մեր հոգու ողջ ավյունով ուրիշների համար աղոթելը մեծացնում է մեր լսելու և Տիրոջ ձայնին հնազանդվելու կարողությունը» (“Pray Always,” Ensign or Liahona, Nov. 2008, 43):