Գրադարան
Դաս 79. Ալմա 14


Դաս 79

Ալմա 14

Նախաբան

Ալմայի և Ամուղեկի քարոզը լսելուց հետո, որոշ մարդիկ Ամմոնիայում հավատացին և ապաշխարեցին: Ժողովրդի մեծ մասը բարկացած էին և ձգտում էին կործանել Ալմային, Ամուղեկին և նրանց, ովքեր հավատացել էին նրանց խոսքերին: Ալման և Ամուղեկը ձերբակալվեցին, դատվեցին և, ի վերջո, բանտարկվեցին: Ամմոնիայի ամբարիշտ մարդիկ դուրս գցեցին տղամարդկանց, ովքեր հավատում էին, և այրեցին նրանց կանանց, երեխաներին և սուրբ գրությունները, մինչ Ալմային և Ամուղեկին ստիպում էին նայել: Շատ օրեր անց Տերն Ալմային և Ամուղեկին բանտից ազատեց և կործանեց Ամմոնիայի ամբարիշտ ղեկավարներին:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 14.1–13

Ալման և Ամուղեկը բանտարկվում են, իսկ հավատացող Ամմոնիացիները դուրս են գցվում կամ այրվում են:

Հրավիրեք ուսանողներին մտածել անցյալում ունեցած կամ ներկայիս մարտակոչերի մասին:Ապա հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ միտքը.

«Ձախորդությունը գալիս է տարբեր աղբյուրներից: Երբեմն, դուք գուցե հանդիպեք փորձությունների, որոնք հանդիսանում են ձեր հպարտության և անհնազանդության արդյունքը: Այս փորձություններից կարելի է խուսափել արդարակյաց ապրելակերպով: Մյուս փորձություններն ուղղակի կյանքի բնական մասն են և կարող են գալ, երբ դուք արդարակյաց եք ապրում: Օրինակ՝ դուք գուցե դիմակայեք փորձությունների՝ կապված հիվանդության կամ անորոշության կամ էլ սիրելիների մահվան հետ: Ձախորդությունը, գուցե, երբեմն գա մյուսների վատ ընտրությունների պատճառով և վիրավորական խոսքերի կամ գործողությունների հետևանքով:

Ձեր հաջողությունը և երջանկությունը, ինչպես այժմ, այնպես էլ՝ հավերժություններում, հիմնականում կախված են կյանքի դժվարություններին ձեր արձագանքելու ձևից» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում, [2004], 8–9):

Բացատրեք, որ այսօրվա դասի ժամանակ ուսանողները կքննարկեն մի ժողովրդի պատմություն, որը տարավ սոսկալի փորձություններ: Այդ փորձությունների մեծ մասը ուրիշների պատճառով էր առաջ եկել: Քաջալերեք ուսանողներին մտածել, թե ինչպես են այն ճշմարտությունները, որոնք նրանք քննարկում են այս դասում, վերաբերում իրենց՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների նրանք կարող է դիմակայեն:

Գրատախտակին գրեք հետևյալը.

Ալմա և Ամուղեկ

Զիզրոմ

Տղամարդ նորադարձներ

Կին նորադարձներ և երեխաներ

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 14.1–10 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ որոնելով մարդկանց կողմից տարած տառապանքների օրինակներ, որոնք թվարկվում են գրատախտակին:

  • Ինչի՞ց էին տառապում այդ մարդիկ: (Ուսանողների պատասխանները գրի առեք գրատախտակին):

Նշեք, որ երբ Ամուղեկը տեսավ կանանց և երեխաների տառապանքը, նա կամեցավ գործի դնել քահանայության զորությունը՝ նրանց փրկելու համար: Առաջարկեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 14.11 հատվածը և խնդրեք դասարանին փնտրել Ամուղեկի խնդրանքին Ալմայի պատասխանը:

  • Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ այդ կանայք և երեխաներն այրվեին: (Գուցե կարիք լինի բացատրել, որ այս հատվածում, «հանդուրժում է» արտահայտությունը նշանակում է «թույլ է տալիս»: Տերը թույլ է տալիս, որ ժողովուրդը տառապի, որպեսզի նրանց մահը կանգնի որպես վկայություն այն մարդկանց դեմ, ովքեր սպանեցին նրանց: Տես նաև Ալմա 60.13:)

  • Ըստ Ալմայի, ինչպե՞ս էին օրհնվելու կանայք և երեխաները՝ Տիրոջ հանդեպ իրենց վստահության համար:

Կարող եք շեշտել, որ այս առանձնահատուկ դեպքում Տիրոջ կամքն էր՝ թույլ տալը մարդկանց տառապել: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ դա այդպես է: Հավաստիացրեք ուսանողներին, որ Տերը սիրում է իրենց և ուզում է, որ նրանք երջանիկ լինեն և ունենան խաղաղություն իրենց կյանքում: Եթե նրանց ցավ են պատճառում կամ վիրավորում ինչ որ ձևով, նրանք պետք է օգնություն որոնեն ծնողից կամ Եկեղեցու ղեկավարից, որպեսզի կարողանան լուծել խնդիրը:

  • Որո՞նք են որոշ այլ պատճառները, որոնցով Տերը կարող է թույլ տալ մեզ տառապել: (Պատասխանները կարող են ներառել, որ Նա կամենում է, որ մենք հասկանանք ոչ իմաստուն որոշումների հետևանքները, որ Նա կամենում է, որ մենք համբերատարություն զարգացնենք, որ Նա կամենում է, որ մենք տառապող մարդկանց վիճակի մեջ մտնելու կարողություն ձեռք բերենք, և որ Նա կամենում է, որ մենք հասկանանք, որ պետք է ապավինենք Իրեն:)

Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Երբ մենք վստահում ենք Տիրոջը, Նա զորացնում է մեզ մեր փորձությունների մեջ: Ապա խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 14.12–13 հատվածները:

  • Ինչպե՞ս Ալմայի խոսքերը ցույց տվեցին նրա վստահությունն առ Տերը:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ալմայի և Ամուղեկի օրինակը լուսավորում է մեզ: Մինչ նրանք ձգտում էին բարիք անել Ամմոնիայի ժողովրդին, նրանց գերի վերցրեցին:Ամուղեկը վստահում էր իր ավելի փորձառու ընկերակից Ալմային, որը նրան առաջնորդում էր դեպի ավելի մեծ վստահություն Տիրոջ հանդեպ: Հարկադրված լինելով նայել կանանց և երեխաներին, ովքեր այրվում էին կրակի մեջ, Ամուղեկն ասաց. «Ահա, գուցե նրանք մեզ էլ այրեն»: Ալման պատասխանեց. «Թող լինի համաձայն Տիրոջ կամքի»: Դա մի կենսական սկզբունք է: «Բայց … մեր գործը չի ավարտվել, հետևաբար նրանք չեն այրի մեզ» [Ալմա 14.12–13, շեշտադրումն ավելացված է]» (“To Be Healed,” Ensign, May 1994, 8):

«Այս կյանքը խորը վստահության փորձառություն է՝ վստահություն առ Հիսուս Քրիստոս: … Վստահել նշանակում է հնազանդվել հոժարակամորեն, առանց իմանալու վերջը սկզբից ի վեր (տես Առակաց Գ.5–7): Արդյունք տալու համար Տիրոջ հանդեպ ձեր վստահությունը պետք է լինի ավելի զորեղ և տոկուն, քան ձեր անձնական զգացմունքների և փորձի հանդեպ վստահությունը» (“Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 17):

Բացատրեք, որ Ալմա 14.14–29-ում ուսանողները կհանդիպեն Տիրոջն ապավինելու Ալմայի և Ամուղեկի ավելի շատ օրինակների: Նրանք նաև կտեսնեն, թե ինչպես Տերը զորացրեց նրանց, որպեսզի նրանք կարողանային կատարել Իր աշխատանքը:

Ալմա 14.14–29

Աստված ազատում է Ալմային և Ամուղեկին բանտից և կործանում Ամմոնիայի բազմաթիվ ամբարիշտ ղեկավարներին:

Դասարանը բաժանեք երկու կեսի: Հանձնարարեք դասարանի կեսին հետազոտել Ալմա 14.14–19-ը, մինչ մյուս կեսը հետազոտում է Ալմա 14.20–25-ը: Խնդրեք երկու խմբերին գտնել, թե ինչ տարան Ալման ու Ամուղեկը Ամմոնիայի ամբարիշտ ղեկավարների ձեռքից, և խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով: Գրի առեք նրանց պատասխանները գրատախտակին «Ալմա և Ամուղեկ» վերնագրի ներքո:

  • Այս փորձություններից ո՞րը ձեզ համար ամենադժվարը կլիներ: Ինչո՞ւ:

  • Ե՞րբ եք տեսել, որ մարդիկ փորձություններից տառապեն, թեև ձգտում են արդարակյաց լինել:

Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 14.25–29 հատվածները : Խնդրեք դասարանին հետևել, գտնելով, թե Տերն ինչ արեց՝ Ալմային և Ամուղեկին բանտից ազատելու համար: Ուսանողներին օգնելու համար գտնել և հասկանալ այդ հատվածների սկզբունքները, տվեք հետևյալ հարցերը՝ մի քանիսը, կամ բոլորը.

  • Ինչո՞ւ էին Ալման և Ամուղեկը կարողանում զորություն և ուժ ստանալ Տիրոջից: (տես Ալմա 14.26, 28):

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել Ալմայի և Ամուղեկի բանտում ունեցած փորձառությունից: (Ուսանողների պատասխանները կարող են տարբերվել, բայց դրանք պետք է արտացոլեն այն ճշմարտությունը, որ եթե մենք աղաղակենք առ Տերը հավատքով, Նա կզորացնի մեզ մեր չարչարանքներում և կազատի մեզ Իր ձևով և Իր իսկ ժամանակին: Հանձնարարեք ուսանողներին նշել արտահայտություններըԱլմա 14.26, 28 հատվածներում, որոնք շեշտում են այս սկզբունքը:)

  • Որո՞նք են ուղիներից մի քանիսը, որոնցով մարդիկ կարող են հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս դժվար ժամանակ:

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ ականատես են եղել այն ուժին, որը կարող է գալ մեր կյանք, երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և խոնարհաբար ծառայում Նրան:Նրանք կարող են կիսվել իրենց իսկ փորձառություններով կամ իրենց ծանոթ մարդկանց փորձառություններով: Դուք կարող եք նաև կիսվել փորձառությամբ ձեր կամ ինչ որ մեկի կյանքից, ում դուք գիտեք:

Եզրափակեք, վկայելով մեզ ուժ տալու և Իր իսկ ձևով և Իր իսկ ժամանակին փորձանքներից ազատելու Տիրոջ զորության մասին: Հավաստիացրեք ուսանողներին, որ երբ մենք վստահենք Տիրոջ կամքին, Նա կմեծացնի դժվարություններին դիմանալու մեր ուժն ու զորությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 14․7-11 «Տերն ընդունում է նրանց վեր՝ իր մոտ»

Չնայած մենք սգում ենք արդարների մահը, մենք ուրախանում ենք, իմանալով հոգևոր աշխարհում նրանց պարգևների մասին (տես Ալմա 40.12) և նրանց վերջնական վիճակի մասին սելեստիալ արքայությունում (տես ՎևՈՒ 76.50–70): «Նրանք, ովքեր մահանում են ինձանում, մահ չեն ճաշակի, քանզի այն քաղցր կլինի նրանց համար» (ՎևՈՒ 42.46): Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը բացատրել է․

«Ճիշտ է, որ բավականին թույլ եմ՝ արտասվելով ընկերներիս և ազգականներիս մահվան համար: Ես գուցե արտասուք թափեմ, երբ տեսնեմ ուրիշների վիշտը: Ես կարեկցանք ունեմ հոգումս մարդկանց զավակների հանդեպ: Ես կարող է արտասվեմ նրանց հետ, երբ նրանք արտասվում են, ես, կարող է, ուրախանամ նրանց հետ, երբ նրանք ուրախանում են, բայց ես պատճառ չունեմ սգալու կամ տրտում լինելու, որովհետև մահն աշխարհ է գալիս:… Այս մահվան ողջ վախը վերացվել է Վերջին Օրերի Սրբերից: Նրանք սոսկում չունեն ժամանակավոր մահից, որովհետև նրանք գիտեն, որ ինչպես որ մահը եկավ նրանց վրա Ադամի օրինազանցությամբ, այնպես էլ Հիսուս Քրիստոսի արդարությամբ կյանք կգա նրանց, և չնայած նրանք մահանում են, նրանք կրկին կապրեն: Այս գիտելիքն ունենալով, նրանք ուրախություն ունեն նույնիսկ մահվան մեջ, քանզի նրանք գիտեն, որ կրկին բարձրանալու են և հանդիպելու են նորից գերեզմանից այն կողմում» (in Conference Report, Oct. 1899, 70):

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

«Երբեմն Տիրոջ ժողովուրդը հետապնդվում է և հալածվում: Երբեմն Նա դիտավորյալ թողնում է Իր հավատարիմ սրբերին վարանելու և տառապելու՝ ինչպես մարմնով, այնպես էլ՝ հոգով՝ ստուգելու նրանց բոլոր բաներում և տեսնելու, թե նրանք կմնան Իր ուխտի մեջ, նույնիսկ, մինչև մահ, որպեսզի նրանք կարողանան արժանի գտնվել հավերժական կյանքին: Եթե այդպիսին լինի մեզանից որևէ մեկի ճակատագիրը, թող լինի այդպես» (“The Dead Who Die in the Lord,” Ensign, Nov. 1976, 108):