Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս 30


Տնային ուսումնասիրության դաս

Եթեր 4–12 (Դաս 30)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Եթեր 4–12-ում (դաս 30) ուսանողների սովորած վարդապետությունների և ուխտերի հետևյալ ամփոփումը ուսումնասիրության ժամանակ նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և ուխտերից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին ձեր ուսանողների կարիքները հաշվի առնելիս:

Օր 1 (Եթեր 4–5)

Մորոնին կնքեց Հարեդի եղբոր գրածները և ուսուցանեց այն պայմանների մասին, որոնցում մենք կհայտնվենք նախքան այդ հիշատակարանը ստանալը: Այս ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ եթե մենք գործադրենք մեծ հավատք Տիրոջ խոսքի հանդեպ, Նա կօրհնի մեզ հետագա հայտնություններով:

Օր 2 (Եթեր 6)

Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու Հարեդացիների օրինակից, երբ իրենց բեռնանավերով անցնում էին «մեծ ջրերը» (Եթեր 6.3), ուսանողները իմացան, որ եթե մենք վստահենք Տիրոջը և կատարենք Նրա կամքը, Նա ցույց կտա մեր կյանքի ուղին: Քամիները քշեցին բեռնանավերը դեպի խոստումի երկիր և ուսանողները սովորեցին, որ եթե մենք վստահենք Տիրոջը, ձախորդություններն ու դժվարությունները կարող են օգնել մեզ զարգանալ և ձեռք բերել խոստացված օրհնությունները:

Օր 3 (Եթեր 7–11)

Երբ Հարեդացիները մերժեցին Հարեդի եղբոր զգուշացումները և ընտրեցին թագավոր, ուսանողները բացահայտեցին, որ մարգարեների խոսքերի մերժումը տանում է գերության: Սուլեն թագավոր էր, ով ղեկավարեց արդարությամբ: Երբ նրա ժողովուրդը ապաշխարեց և սկսեց լսել մարգարեներին, նրանք սկսեցին բարգավաճել: Ուսանողները իմացան, որ երբ մենք ապաշխարում ենք մեր անօրինություններից, մենք սկսում ենք բարգավաճել: Հարեդացիները, ի վերջո, դարձան ամբարիշտ և ցույց տվեցին, որ գաղտնի խմբակցություններին աջակցելը տանում է հասարակության կործանմանը:

Օր 4 (Եթեր 12)

Մարգարե Եթերից ուսանողները սովորեցին, որ եթե մենք ունենանք հույս ու հավատք առ Հիսուս Քրիստոսը, մենք ուժ կունենանք լինելու հաստատուն և լցված բարի գործերով: Մորոնին գրել է, որ եթե մենք ապացույց ենք ցանկանում, ապա սկզբում մենք պետք է գործադրենք հավատք առ Հիսուս Քրիստոսը: Իր և Մորմոնի Գրքի մյուս գրողների գրելու մեջ թուլություն ունենալու Մորոնիի մտավախության նկատմամաբ Տիրոջ պատասխանից ուսանողները բացահայտեցին, որ եթե մենք խոնարհեցնում ենք մեզ և գործադրում հավատք Տիրոջ հանդեպ, ապա Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ:

Նախաբան

Այս դասը ուղղված է Եթեր 12.23–41–ին: Մորոնին ուսուցանում է, թե ինչու մարդիկ ունեն թուլություններ և ինչ պետք է նրանք անեն, որպեսզի հաղթահարեն դրանք:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 4–11; 12.6

Հարեդացիները բարգավաճում են և օրհնվում, երբ արդար են

Հանձնարարեք երեք ուսանողների կրկնել և ամփոփել հետևյալ գլուխները՝ օգտագործելով գլուխների ամփոփումները. Եթեր 4–5; Եթեր 6; և Եթեր 7–11: Մեկ այլ ուսանողի հանձնարարեք կրկնել Եթեր 12.6: Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց սովորած մեկ կամ երկու սկզբունքով:

Եթեր 12.23–41

Մորոնին արտահայտում է մտահոգություն այն մասին, թե ինչպես հեթանոսները կարձագանքեն Մորմոնի Գրքին

Գրատախտակի մի կողմում գրեք ուժեղ, իսկ մյուս կողմում թույլ բառերը: Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե որոնք են իրենց ուժեղ կողմերը և որոնք են իրենց մի քանի թուլությունները կամ անհամապատասխանությունները: Բացատրեք, որ Եթեր 12-ում Մորոնին ուսուցանել է, թե ինչպես մեր թույլ կողմերը կարող են դառնալ ուժեղ:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 12.23–25 և դասարանին հանձնարարեք բացահայտել այն թույլ կողմերը, որոնք, Մորոնիի կարծիքով, ինքը և Մորմոնի Գրքի այլ գրողները ունեին: Այնուհետև ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Այս հատվածներում Մորոնին ի՞նչ թույլ կողմերի մասին էր խոսում:

  • Ինչի՞ մասին էր Մորոնին անհանգստանում, որ կպատահեր Մորմոնի Գիրքը գրողների թուլությունների պատճառով:

Ուսանողների պատասխաններից հետո թույլ տվեք նրանց մտքում կարդալ Տիրոջ պատասխանը Եթեր 12.26–27-ում Մորոնիի մտահոգությանը և ուշադրություն դարձնել, թե ինչու է Աստված տալիս մեզ թուլություններ: Երբ ուսանողները կարդան հատվածները, հիշեցրեք նրանց, որ Եթեր 12.27–ը սուրբ գրությունների սերտման հատված է:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածում թուլություն բառը, հանձնարարեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ արտահայտությունը.

«Երբ սուրբ գրություններում մենք կարդում ենք մարդու «թուլության» մասին, այդ բառը իր մեջ ներառում է … թուլություն, որը բնորոշ է մարդկային ընդհանուր վիճակին, որի դեպքում մարմինն ունի անընդհատ [կամ մշտական] ազդեցություն հոգու վրա: Թուլությունը նույնպես ներառում է մեր հատուկ, անհատական թուլությունները, որոնք մենք ցանկանում ենք հաղթահարել» (Lord, Increase Our Faith [1994], 84):

Կարող եք բացատրել, որ Երեց Մաքսվելի նկարագրած մարդկային ընդհանուր վիճակը վերաբերում է այն թուլությանը, որը տղամարդը և կինը ձեռք են բերում Ադամի ու Եվայի անկման միջոցով: Անկման պատճառով բացի մեր անձնական թերությունները մենք բոլորս հակված ենք գայթակղությունների և մարդկային անկատարության:

Հանձնարարեք ուսանողներին բացահայտել Եթեր 12.27–ում ուսուցանած սկզբունքը: (Եթե մենք խոնարհեցնենք մեզ և գործադրենք հավատք Տիրոջ հանդեպ, ապա Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ մեզ համար:)

Եթեր 12.27-ում ուսուցանված սկզբունքի կիրառությունը խրախուսելու համար, գրեք հետևյալը գրատախտակին.

1. Ճանաչել իմ թուլությունը  2. Խոնարհեցնել ինքս ինձ  3. Գործադրել հավատք առ Քրիստոսը

Հանձնարարեք ուսանողներին այս արտահայտությունները գրել թղթի վրա: Վերնագրերի տակ ուսանողներին խնդրեք մտածել ու գրել այժմ կամ հետագայում՝(1) թուլությունը, որն իրենք ունեն, (2) ինչպես կարող են խոնարհեցնել իրենց այդ թուլության համար, և (3) ինչպես կարող են գործադրել հավատք առ Քրիստոսը, որպեսզի ստանան Նրա օգնությունը, կամ շնորհը, որպեսզի հաղթահարեն իրենց նշած թուլությունը:

Երբ ավարտեն, հորդորեք նրանց տեղադրել թուղթը իրենց անձնական օրագրերում կամ մի այլ տեղ, որպեսզի կարողանան հաճախակի տեսնել այն և հիշել իրենց ցանկացած ջանքի մասին: Վկայեք ուսանողներին, որ եթե նրանք խոնարհաբար ձգտեն հաղթահարել իրենց թուլությունները, Տերը «նրանց թույլ կողմերը կդարձնի ուժեղ» (Եթեր 12.27):

Ուսանողներին հանձնաարրեք կարդալ Եթեր 12.26, 28, որպեսզի տեսնեն, թե հետագայում Տերն ինչպես պատասխանեց գրելու իր թուլության Մորոնիի մտավախությանը: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Եթեր 12.26-ում խոսվում է հեզության մասին, որը նշանակում է մեղմ, խոնարհ և հլու աստվածային կամքին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պահանջվում հեզություն, որպեսզի չնկատենք ուրիշների թուլությունները:

  • Ինչպե՞ս կարող է Տիրոջ շնորհը (Նրա օգնությունը կամ աստվածային հնարավորության զորությունը) օգնել մեզ օգտվել ուրիշների թուլություններից:

Ընդգծեք, որ երբ մենք զարգացնում ենք հավատք, հույս և գթություն, Տիրոջ շնորհն օգնում է մեզ, երբ մենք հանդիպում ենք ուրիշների թուլություններին: Ամփոփեք Եթեր 12.29–32-ը, բացատրելով, որ Մորոնին վերանայեց հավատք գործադրելու կարևորությունը և դրանից բխող ապացույցներն ու հրաշքները: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Եթեր 12.33–35 և բացահայտել, թե ինչ գրեց Մորոնին գթություն գործադրելու կարևորության մասին:

Հարցրեք. Ինչո՞ւ է կարևոր գթություն ունենալ ուրիշների թուլությունների հետ առնչվելիս:

Հանձնարարեք ուսանողներին իրենց կողքի ուսանողի հետ կիսվել նրանվ, թե ինչ են իրենք անում, որպեսզի ունենան Հիսուս Քրիստոսի շնորհը ավելի շատ իրենց կյանքում: Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսին մոտ գտնվելու ձգտումը ազդել իրենց կյանքի վրա:

Հաջորդ Մաս (Եթեր 13Մորոնի 7)

Երբ ուսանողները պատրաստվեն ուսումնասիրել հաջորդ մասը, հորդորեք նրանց հաշվի առնել հետևյալը. Ի՞նչ կլիներ, եթե ձեր բոլոր ընկերներն ու ընտանիքի անդամները սպանվեին և դուք լինեիք միակ փրկվածը, ով հավատարիմ էր Հիսուս Քրիստոսի ավետարանին: Թե՛ Եթերը, և թե՛ Մորոնին ունեցել են միայնակության այդպիսի փորձառություն: Ինչպե՞ս կարող եք դիմակայել որևէ փորձություն և ձեռք բերել հավերժական կյանք: Մորոնի 7-ը բացատրում է, թե ինչու են հավատքը, հույսը և գթություննը կարևոր այս ընծաների ձեռք բերման համար: