Գրադարան
Դաս 132. 3 Նեփի 24–26


Դաս 132

3 Նեփի 24–26

Նախաբան

Հիսուս Քրիստոսը կատարեց Երկնային Հոր պատվիրանը՝ կիսվելով Նեփիացիների հետ Մաղաքիա մարգարեի որոշ մարգարեություններով (տես 3 Նեփի 26.2): Այս մարգարեություններն ուսուցանեցին, որ Իսրայելի տան անդամները պետք է ապաշխարեն և վերադառնան դեպի, Տերը նախապատրաստվելով Փրկչի Երկրորդ Գալստին: Հիսուս Քրիստոսը ևս մեկնաբանեց «բոլոր բաները» Նեփիացիներին, նույնիսկ սկսած սկզբից մինչև այն ժամանակը, երբ նա «պիտի գա իր փառքով» (3 Նեփի 26.3): Մորմոնն ուսուցանեց, որ նրանք, ովքեր հավատում են Մորմոնի Գրքին, նրանց ավելի մեծ բաներ ցույց կտրվեն (տես 3 Նեփի 26.9):

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 24.1–6

Հիսուս Քրիստոսը մեջ է բերում Մաղաքիայի մարգարեությունը Երկրորդ Գալստի վերաբերյալ

Դասը սկսեք, վեր պահելով մի տուփ լուցկի և մի կտոր օճառ (կամ գրատախտակին նկարեք կրակի նկար և մի կտոր օճառ): Հարցրեք ուսանողներին, թե ինչ ընդհանուր բան ունեն կրակը և օճառը: (Օճառը և կրակը կարող են երկուսն էլ օգտագործվել որպես սրբագործող և մաքրագործող միջոցներ:)

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Հոր պատվիրանը (տես 3 Նեփի 26.2)՝ Նեփիացիներին տալով Մաղաքիայի՝ Հին Կտակարանի մարգարեի մարգարեությունները , որն ապրել էր Սուրբ Երկրում՝ Լեքիի և նրա ընտանիքի կողմից Երուսաղեմը թողնելուց մոտ 170 տարի հետո: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 24.1–3, գտնելով նրան, ում Մաղաքիան համեմատել է «զտիչի կրակի» և «թափիչի օճառի» հետ:

  • Ո՞վ է համեմատվում զտիչի կրակի և թափիչի օճառի հետ: (Հիսուս Քրիստոսը)

  • Ի՞նչ իրադարձություն է նկարագրվում այս հատվածներում: («Նրա գալստյան օրը»: Այլ խոսքով, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Ուսանողներին օգնելու համար պատասխանել այս հարցին, դուք կարող եք առաջարկել, որ նրանք պատճենահանեն գլխի ենթավերնագիրը կամ տողատակի ծանոթագրությունները:)

  • Ի՞նչ է հուշում կրակի և օճառի հետ համեմատությունը Հիսուս Քրիստոսի հետ, որ տեղի կունենա Նրա Երկրորդ Գալստյան ժամանակ: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Իր Երկրորդ Գալստյան ժամանակ Հիոսուս Քրիստոսը կմաքրագործի աշխարհը: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում՝ 3 Նեփի 24.2–3 կողքքին:)

Բացատրեք, որ զտիչն օգտագործում է կրակը՝ տաքացնելու համար մետաղը, օրինակ՝ արծաթը կամ ոսկին, մինչև այն հասնի հեղուկ վիճակի: Տաքացման պրոցեսը բարձրացնում է խարամը, կամ անմաքրությունը, հեղուկ մետաղի մակերեսին, որտեղ զտիչը կարող է հեռացնել դրանք, այսպիսով զտելով մետաղը իր անմաքրությունից: Թափիչը մի արհեստավոր է, ով մաքրում է կամ սպիտակեցնում հյուսվածքը, օգտագործելով օճառ: Դուք կարող եք նաև բացատրել, որ «Ղևիի որդիները» քահանայության կրողներ էին հնադարյան Իսրայելում: Այսօր արտահայտությունը կարող է վերաբերվել ժամանակակից քահանյություն կրողներին (տես ՎևՈՒ 84.33–34):

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 24.5–6 :Խնդրեք դասարանին հետևել ընթացքում և նշել, թե ով կայրվի կամ կկործանվի Փրկչի Երկրորդ Գալստյան ժամանակ, և ով չի այրվի: (Դուք կարող եք բացատրել, որ «Հակոբի որդիներ» արտահայտությունը վերաբերվում է Տիրոջ ուխտի ժողովրդին Իսրայելի տանը:)

  • Համաձայն 3 Նեփի 24.5, ի՞նչ կանի Հիսուս Քրիստոսը Իր Երկրորդ Գալստյան ժամանակ: (Չնայած ուսանողները կարող են օգտագործեն տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը կկործանի ամբարիշտներին Երկրորդ Գալստյան ժամանակ:)

3 Նեփի 24.7–18

Հիսուս Քրիստոսը մեջբերում է Մաղաքիայի ուսմունքներն այն բանի վերաբերյալ, թե ինչպես Իսրայելի տունը կարող է վերադառնալ դեպի Տերը:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք ունեն մի մոտիկ ընկեր կամ ընտանիքի անդամ, ով մաքառում է զգալու Տիրոջ սերն ու ազդեցությունը և պահպանելու ավետարանի վերաբերյալ վկայությունը:

  • Ի՞նչ կանեիք դուք՝ փորձելով օգնել այդ մարդուն:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 24.7, և խնդրեք նրանց գտնել Տիրոջ խորհուրդը նրանց վերաբերյալ, ովքեր սկսել են հեռանալ Իրենից և իրենց ուխտերը Իր հետ պահելուց:

  • Ի՞նչ է նշանակում, որ ժողովուրդը «հեռացել էր» Տիրոջ արարողություններից: (Նրանք այլևս չէին պահում ավետարանի ուխտերն ու արարողությունները:)

  • Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը նրանց, ովքեր չէին պահում իրենց ուխտերը: («Ետ դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ»:)

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «ետ դարձեք» դեպի Տերը: Ի՞նչ է նշանակում, որ Տերը «կդառնա» դեպի նրանց, ովքեր ետ են դառնում դեպի Իրեն:

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք վերադառնանք դեպի Տերը, Նա կվերադառնա դեպի մեզ:

  • Ի՞նչ է այս սկզբունքն ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Գրատախտակին գրեք Ետ դարձեք դեպի Տերը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 24.8–12 հատվածները, որոնելով մի ուղի, որով մարդիկ կկարողանային վերադառնալ դեպի Նա: Երբ ուսանողները պատասխանեն, գրեք. վճարել տասանորդներ և նվիրատվություններ՝ Ետ դարձեք դեպի Տերը վերնագրի ներքո:

  • Ինչպե՞ս է տասանորդ վճարելու հոժարակամությունը արտահայտում այն, որ մարդը դրել է իր սերն ու գորովանքը Տիրոջ վրա:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ միտքը.

«Մենքկարող ենք վճարել մեր տասանորդը: Սա այնքան փողի հարց չէ, որքան հավատքի հարց» (“Let Us Move This Work Forward,” Ensign, Nov. 1985, 85):

  • Ինչպե՞ս է տասանորդներ և նվիրատվություններ վճարելու մեր հոժարակամությունը մեր հավատքի դրսևորումն է հանդիսանում առ Տերը:

Ժամանակ տվեք ուսանողներին մտքում վերանայել 3 Նեփի 24.10–12 : Խնդրեք նրանց գտնել Տիրոջ խոստումները նրանց, ովքեր վճարում են լրիվ և ազնիվ տասանորդ:

  • Ի՞նչ ուղիներով եք դուք օրհնվել ձեր տասանորդ վճարելու արդյունքում: Ինչպե՞ս են այս օրինակները «բացել երկնքի պատուհանները» ձեզ համար:

Ամփոփեք 3 Նեփի 24.13–18, բացատրելով, որ այս հատվածներում Տերը մատնանշում է, որ ոմանք հնադարյան Իսրայելում կասկածի տակ էին դնում ավետարանի արարողությունները պահելու անհրաժեշտությունը: Նրանք բողոքում էին, որ հպարտներն ու ամբարիշտները, կարծես, բարգավաճ էին, չնայած իրենց անարդարակեցությանը: 3 Նեփի 24.16-ում Տերը պատասխանեց, որ «հիշատակի գիրք» կգրվի, որում հավատարիմների անունները կարձանագրվեն (տես ՎևՈՒ 85.7–9, 128.6–7, Մովսես 6.5–8): Տերն այնուհետև նշեց, որ երբ Նա կրկին գա, Նա կպահպանի հավատարիմներին և կպահի նրանց Իր համար որպես գանձ, կամ «կդարձնի [Իր] գոհարները»:

  • Ինչո՞ւ է օրհնություն իմանալը, որ Տերը կպահպանի հավատարիմներին և կդարձնի նրանց Իր գանձը:

  • 3 Նեփի 24.16-ում, ո՞ր արտահայտություններն են նկարագրում նրանց, ում Տերը կպահպանի որպես Իր գանձ: («Նրանց, ովքեր երկյուղում են Տիրոջից և «պատկառում են նրա անունից»:)

Գրեք երկյուղում են Տիրոջից և պատկառում են Տիրոջ անունից՝ Ետ դարձեք դեպի Տերը վերնագրի ներքո: (Դուք կարող եք բացատրել, որ այս ենթատեքստում երկյուղել բառը նշանակում է ակնածել կամ հարգել:) Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում.

  • Մտածեք, թե ինչպես եք դուք վարվում տասանորդներ և նվիրատվություններ վճարելու և Քրիստոսի մասին հաճախ մտածելու ոլորտում: Ի՞նչ ուղիներով կարող եք դուք «վերադառնալ» դեպի Նա կամ բարելավվել այս բնագավառներում:

3 Նեփի 25

Հիսուս Քրիստոսը մեջբերում է Մաղաքիայի մարգարեությունն այն մասին, որ Եղիան վերադառնալու է Երկրորդ Գալստից առաջ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 25.1–3: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով պատճառ, թե ինչո՞ւ Երկրորդ Գալուստը կլինի օրհնություն նրանց համար, ովքեր հավատարիմ են Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել: Դուք կարող եք բացատրել, որ 3 Նեփի 25.1-ում արմատ բառը հավանաբար վերաբերում է նախնիներին, իսկ ճյուղեր բառը վերաբերում է հետնորդներին: Այսպիով հաջորդ կյանքում ամբարիշտները չեն վայելի իրենց նախնիների և հետնորդների հետ կնքվելու օրհնությունները: 3 Նեփի 25.2-ում «հորթերը գոմում» արտահայտությունը վերաբերում է հորթերին, որոնք ապահով են, լավ կերակրված և լավ խնամված: Տերը խոստանում է, որ Նա նմանապես կպաշտպանի և հոգ կտանի նրանց համար, ովքեր «երկյուղում են [Նրա] անունից»:

Բացատրեք, որ Մաղաքիան մարգարեացավ մի իրադարձության վերաբերյալ, որը տեղի էր ունենալու մինչև Երկրորդ Գալուստը և որին կմասնակցեր Հին Կտակարանի մարգարե Եղիան: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 25.5–6 և խնդրեք դասարանին որոնել, թե ինչ պետք է աներ Եղիան՝ օգնելու համար պատրաստել աշխարհը Տիրոջ գալստին:

Հարցրեք ուսանողներին, թե ինչ գիտեն որպես ավետարանի Վերականգման մի մաս՝ Եղիայի երկիր վերադառնալու մասին: Դուք կարող եք լրացնել նրանց պատասխանները, բացատրելով որ 1836թ. ապրիլի 3- ին Եղիան հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին նոր նվիրագործված Կիրթլենդի Տաճարում (տես ՎևՈՒ 110.13–16): Այդ ժամանակ Եղիան վերականգնեց քահանայության բանալիները, որոնք անհրաժեշտ էին հավերժության համար Տիրոջ սուրբ տաճարներում ընտանիքները կնքելու համար: Ընտանեկան պատմության հետազոտության միջոցով, մենք գտնում ենք ընտանիքի անդամներին, որոնց համար կարող են կատարվել տաճարային արարողություններ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Եղիան «պիտի հայրերի սիրտը դարձնի դեպի զավակները և զավակների սիրտը՝ դեպի իրենց հայրերը»:

  • Ինչո՞ւ է օրհնություն ձեզ համար իմանալը, որ դուք կարող եք կնքվել ձեր ընտանիքի հետ հավերժության համար:

Վկայեք, որ երբ մեր սրտերը դառնում են դեպի մեր հայրերը ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով, մենք օգնում ենք պատրաստել երկիրը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին:

3 Նեփի 26.1–12 

Հիսուս Քրիստոսը մեկնաբանում է սուրբ գրությունները, և Մորմոնն ուսուցանում է, թե ինչ պետք է արվի Փրկչի կողմից հայտնած ավելի մեծ բաները ստանալու համար:

Ամփոփեք 3 Նեփի 26.1–5, բացատրելով, որ Փրկիչը Մաղաքիայի մարգարեություններով կիսվելուց հետո, ուսուցանեց ժողովրդին «բոլոր բաները, որոնք պիտի գան երկրի երեսին», սկսած Արարումից մինչև Վերջին Դատաստանը (3 Նեփի 26.3–4):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 26.6–8, և խնդրեք դասարանին որոնել այն ամենը, ինչ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որն արձանագրվել էր Մորմոնի Գրքում: Ապա հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 26.9–11, որոնելով այն պատճառը, թե ինչու Մորմոնը չներառեց իր կրճատման մեջ այն ամենը, ինչ Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին: Շեշտեք, որ հավատալ բառը այս հատվածներում նշանակում է, որ մենք պետք է գործենք վարդապետությունների և սկզբունքների հիման վրա, որոնք Աստված հայտնի է դարձրել, և ոչ միայն հույս ունենալ, որ դրանք ճշմարիտ են:

  • Համաձայն 3 Նեփի 26.9-ի, ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատում են և գործում այն բաների հիման վրա , ինչ Աստված հայտնել է: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ, երբ մենք հավատում ենք և գործում նրա հիման վրա, ինչ Աստված է հայտնել, մենք պատրաստում ենք մեզ ստանալ ավելի մեծ հայտնություն:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ անհրաժեշտ է, որ մենք հավատանք այն ճշմարտություններին, որոնք մենք արդեն ստացել ենք, մինչև որ կարող ենք ստանալ հավելյալ ճշմարտություն:

  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ հավատում ենք նրան, ինչ Տերը հայտնել է:

Խոստացեք ուսանողներին, որ եթե նրանք հավատարմորեն ուսումնասիրեն և կիրառեն Մորմոնի Գրքի սկզբունքները, նրանք կստանան ավետարանի ավելի մեծ հասկացողություն: Օգնեք ուսանողներին խորհել, թե որքան լավ են նրանք ստանում Մորմոնի Գրքի ճշմարտությունները՝ նրանց հրավիրելով պատասխանել հետևյալ հարցերին տետրերում կամ սուրբ գրության ուսումնասիրության օրագրերում (դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին):

  • Ի՞նչ եք անում դուք ձեր կյանքում, որ ցոյց տաք ձեր հավատքը Մորմոնի Գրքի հանդեպ:

  • Ե՞րբ է անկեղծ միտումով Մորմոնի Գրքի ընթերցանությունը տարել ձեզ անձնական հայտնություն ստանալուն:

3 Նեփի 26.13–21

Փրկիչն ավարտում է Իր երկրային ծառայությունը Նեփիացիների մեջ և Նրա աշակերտները հետևում են Նրա օրինակին իրենց ծառայության մեջ:

Բացատրեք, որ 3 Նեփի 26-ում, Մորմոնն ամփոփեց Փրկչի ծառայության մնացած մասը Նեփիացիների մեջ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 26.13–16 հատվածները: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն մի քանի բաներ, որոնք Փրկիչն արեց, որ Մորմոնը ընտրեց շեշտել:

Եթե ժամանակը ների, հրավիրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 11–25 ուսումնասիրությունից իրենց գրառումները և սուրբ գրություններում իրենց նշումները և խորհել դրանց շուրջ: Խրախուսեք նրանց որոնել ուսմունքներ և իրադարձություններ Նեփիացիների մեջ Փրկչի ծառայությունից, որոնք նշանակալի են և հիշարժան իրենց համար: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով և զգացումներով Նեփիացիների մեջ Փրկչի ծառայության վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 24.11 Օրհնություններ տասանորդի օրենքին հնազանդվելու համար:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

«Տերը խոստացել է, որ նա կկշտամբի խժռողին մեզ համար … Թող որ այդ կշտամբանքը խժռողի չվերաբերվի մեր անձնական տարբեր ջանքերին և մտահոգություններին:

Կա մեծ իմաստության, գիտության, նույնիսկ թաքնված գիտության գանձերի օրհնությունը: Մեզ խոստացված է, որ մերը կլինի հրաշալի երկիրը, եթե մենք քայլենք հնազանդությամբ այս օրենքին: Ես կարող եմ մեկնաբանել երկիր բառը որպես ժողովուրդ, որ նրանք, ովքեր քայլում են հնազանդությամբ, կլինեն հրաշալի ժողովուրդ: Ինչպիսի սքանչելի վիճակ է հրաշալի ժողովուրդ լինելը, ում ուրիշները կնկարագրեն որպես օրհնված» : (“Tithing: An Opportunity to Prove Our Faithfulness,” Ensign, May 1982, 40)։

3 Նեփի 25.1–6 «Ես կուղարկեմ ձեզ Եղիային»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը մեկնաբանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Եղիայի հայտնվելը.

«Հետաքրքիր է իմանալը, որ ապրիլի երրորդ օրը, 1836թ., Հրեաները տոնում էին Զատիկի տոնը, և բաց էին թողնում իրենց տների դռները՝ Եղիայի գալստյան համար: Այդ օրը Եղիան եկավ, բայց ոչ Հրեաների տները, այլ՝ Տաճար Կիրթլանդ գյուղում …3 Նեփի 25.1–6: «Ես կուղարկեմ ձեզ Եղիային» երկու Տիրոջ խոնարհ ծառաների մոտ (Church History and Modern Revelation, 4 vols. [1946], 3:84):

Այս միտքն արտահայտելով, Նախագահ Սմիթն ակնարկել է Հրեա ժողովրդի մի ավանդական սովորույթի մասին, ովքեր հավատում էին Եղիայի վերադարձի վերաբերյալ Մաղաքիայի մարգարեությանը (տես Մաղաքիա Դ.5–6): Ամեն Զատիկ բազմաթիվ հավատարիմ Հրեա ընտանիքներ ճաշակում են Զատկի ճաշ և մի ավելորդ տեղ հատկացնում սեղանի շուրջը Եղիայի համար: Նրանք թողնում են իրենց դռները բաց այն դեպքի համար, որ գուցե Եղիան որոշի իրենց միանալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է Կիրթլենդի Տաճար Եղիայի այցելության կարևորությունը.

«Եղիայի վերադարձը երկիր տեղի ունեցավ այս տնտեսությունում կառուցված առաջին տաճարում, որտեղ նա և ուրիշ երկնային սուրհանդակներ, Տիրոջ ղեկավարության ներքո, վստահեցին քահանայության իշխանության հատուկ բանալիներ վերականգված Եկեղեցուն:…

Եղիան եկավ ոչ միայն խթանելու նախնիների համար հետազոտությունը: Նա նաև հնարավորություն տվեց ընտանիքներին հավերժորեն կապվել մահկանացու կապերից այն կողմ: Իրականում, մեր հետազոտությունների իսկական պատճառը հավերժ միասին կնքվելու հնարավորությունն է» (“A New Harvest Time,” Ensign, May 1998, 34):

3 Նեփի 25.1–6 «Սովորեք և զգացեք Եղիայի Հոգին»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.

Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել այդ մասին և զգալ Եղիայի Հոգին: Ես խրախուսում եմ ձեզ սովորել, փնտրել ձեր նախնիներին և պատրաստել ձեր անձերը` լինելու փոխանորդ և կատարելու մկրտություններ Տիրոջ տանը ձեր մահացած ազգականների համար (տես ՎևՈւ 124.28–36): Եվ ես հորդորում եմ ձեզ օգնել ուրիշ մարդկանց գտնել իրենց ընտանիքի պատմությունները:

Եթե դուք հավատքով արձագանքեք այս հրավերին, ձեր սրտերը կդառնան դեպի ձեր հայրերը: Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները կարմատավորվեն ձեր սրտերում: Ձեր հայրապետական օրհնությունը, իր տոհմագծի հայտարարությամբ, կկապի ձեզ այս հայրերի հետ և կլինի ավելի իմաստալի ձեզ համար: Ձեր նախնիների հանդեպ ձեր սերն ու երախտագիտությունը կմեծանան: Ձեր վկայությունն ու դարձը դեպի Փրկիչը կդառնա խորը և մնայուն: Եվ ես խոստանում եմ, որ դուք պահպանված լինեք հակառակորդի ուժգնացող ազդեցությունից: Երբ մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք ապահով կլինեք ձեր երիտասարդության ժամանակ և ձեր ողջ կյանքի ընթացքում» («Զավակների սիրտը դեպի իրենց հայրերը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 26–27):

3 Նեփի 25.6 Որդիների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը:

Մոտավորապես 430 տարում Ք.ծ.ա., Մաղաքիա Մարգարեն մարգարեացավ, որ Եղիան վերադառնալու է երկիր «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ» (Մաղաքիա Դ.5): Այս մարգարեությունն այնպիսի կարևորության է, որ այն գտնվում է Աստվածաշնչում, Մորմոնի Գրքում, Վարդապետություն և Ուխտերում և Թանկագին Մարգարիտում (տես Մաղաքիա 4․5–6; 3 Նեփի 25․5–6; ՎևՈւ 2․1–3; Ջոզեֆ Սմիթ - Թարգմանություն 1․37–39): Այս մարգարեությունը բացահայտում է, որ Եղիայի վերադարձի նպատակներից մեկը՝ որդիների սրտերն իրենց հայրերին դարձնելն էր:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է որոշ ուղիներ, որոնցով որդիների սրտերը դառնում են դեպի իրենց հայրերը:

«Հայրերը մեր մահացած նախնիներն են, ովքեր մահացել են առանց ավետարանը ստանալու արտոնության, բայց ովքեր ստացել են խոստում, որ կգա ժամանակը, երբ այդ արտոնությունը նրանց կշնորհվի: Որդիները նրանք են, ովքեր այժմ ապրում են, ովքեր պատրաստում են ծագումնաբանական տվյալներ և ովքեր փոխարինաբար արարողություններ են կատարում տաճարներում:

Որդիների սրտերը դեպի հայրերը դարձնելը դնում է կամ արմատավորում որդիների սրտերում այն զգացումն ու ցանկությունը, որը կոգեշնչի նրանց հետազոտել մահացածների արձանագրությունները: Բացի այդ, ցանկության և ոգեշնչման սերմանումը նրանց սրտերում անհրաժեշտ է: Սա նրանք պետք է ունենան որպեսզի կարողանան գնալ Տիրոջ տունը և կատարեն անհրաժեշտ աշխատանքը իրենց հայրերի համար, ովքեր մահացել են առանց ավետարանի իմացության, կամ առանց ավետարանի լրիվության արտոնությունը ստանալու» (Վարդապետություն և Ուխտեր, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2.127–28):