Գրադարան
Դաս 34. 2 Նեփի 21–24


Դաս 34

2 Նեփի 21–24

Նախաբան

Մորմոնի Գրքում Եսայիայի մարգարեություններից շատերը վերջին օրերի մասին են: Նա մարգարեացել է ավետարանի Վերականգնման, Մարգարե Ջոզեֆ Սմիթի, Երկրորդ Գալստի և ամբարիշտների կործանման մասին: Նա կանխատեսել էր, որ Տերը «դրոշ կբարձրացնի ազգերի համար»՝ հավաքելու Իր ժողովրդին վերջին օրերին (տես 2 Նեփի 21.11–12): Եսայիան նաև վկայում էր, որ Տերը հաղթանակ կտանի Սատանայի դեմ և կտիրի Հազարամյակի ժամանակ՝ խաղաղության և ուրախության դարաշրջանում:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 21.1–5, 10–12

Եսայիան կանխատեսում է վերջին օրերին Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը:

Ցուցադրեք Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին նրա սենյակում նկարը (62492; Ավետարանի արվեստի հավաքածու [2009], հ. 91): Բացատրեք, որ երբ Մորոնին առաջին անգամ հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, նա մեջբերեց տասնմեկերորդ գլուխը Եսայիայից, ասելով, որ այն մոտ է իրականացման» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.40): Եսայիա 11-ի մարգարեությունը գտնվում է նաև 2 Նեփի 21-ում:

Նկար
Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 21.1: Նրանց ուշադրությունը ուղղեք «մի շառավիղ պիտի դուրս գա Հեսսեի ցողունից» արտահայտության վրա: Ապա խնդրեք նրանց մտքում կարդալ 2 Նեփի 21.10: Նրանց ուշադրությունը ուղղեք «Հեսսեի մի արմատ» արտահայտության վրա: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունները: Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն է ստացել այդ արտահայտությունների մասին: Ուսանողներին խնդրեք հերթով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 113.1–6: Բարձրաձայն կարդացեք այդ հատվածը: Կարդալուց առաջ խնդրեք ուսանողներին կարդալ ձեզ հետ և գտնել այդ արտահայտությունների իմաստները: Կարող եք գրել այս իմաստները գրատախտակին, ինչպես ցույց է տրված ստորև. Կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս իմաստները իրենց սուրբ գրություններում:

Հեսսեի ցողունը՝ Հիսուս Քրիստոսը

Շառավիղ՝ Քրիստոսի ծառա, «որի վրա մեծ զորություն է դրվել»

Հեսսեի արմատը՝ անձ, որը վերջին օրերում կկրի քահանայություն և «արքայության բանալիները»:

Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ հայտարարությունը: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել «շառավիղ» և «Հեսսեի արմատ» բառերին:

«Արդյո՞ք մենք կսխալվենք, եթե ասենք, որ մարգարեն ի նկատի ուներ Ջոզեֆ Սմիթին, որին տրվեց քահանայությունը, ով ստացավ արքայության բանալիները և ով դրոշ բարձրացրեց՝ հավաքելու Տիրոջ մարդկանց մեր տնտեսությունում: Եվ արդյո՞ք նա չէ «մի ծառա Քրիստոսի ձեռքում, որը մասամբ Հեսսեի հետնորդ է, ինչպես նաև Եփրեմի, կամ Հովսեփի տան, որի վրա մեծ զորություն է դրվել» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 339–40):

Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 21.10, 12: Դասարանին խնդրեք գտնել այն բառերը և արտահայտությունները, որոնք վերաբերում է Ջոզեֆ Սմիթին, ավետարանի Վերականգնմանը և Տիրոջ Եկեղեցուն: Մինչև ուսանողի կարդալը դուք կարող եք հիշեցնել նրանց, որ դրոշ բառը նշանակում է նշան, դրոշակ կամ ցուցանակ, որն ազդարարում է եզրագծի ավարտը և ծառայում է նշան հավաքվելու համար (տես դաս 32):

  • Ինչպե՞ս Ջոզեֆ Սմիթի աշխատանքը իրականացրեց Հեսսեի արմատի մասին մարգարեությունը:

  • Ինչպե՞ս ենք մենք հավաքվում այսօր՝ որպես Եկեղեցու անդամներ: Ինչպե՞ս ենք մենք դրոշ բարձրացնում, օգնելով ուրիշներին իմանալ, թե որտեղ հավաքվել:

Վկայեք, որ Տերը վերականգնել է Իր ավետարանը և Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով և այժմ հավաքում է Իր ժողովրդին վերջին օրերում:

2 Նեփի 21.6–9; 22

Եսայիան նկարագրում է Հազարամյակը

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենց ընկերը, որը մեկ այլ եկեղեցու անդամ է, հարցրել է իրենց, թե ինչ է Հազարամյակը: Խնդրեք նրանց մտքում ուսումնասիրել 2 Նեփի 21.6–9 և 22.1–6, փնտրելով ճշմարտություններ, որոնք կարելի է օգտագործել նման զրույցի ժամանակ: Նրանց խնդրեք գրել իրենց մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում կամ դասարանային տետրերում: Որպեսզի օգնեք նրանց քննարկել այն, ինչ գտել են, տվեք ոմանց կամ բոլորին հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս են նկարագրվում 2 Նեփի 21.6–8-ում երկրի պայմանները Հազարամյակի ժամանակ:

  • Համաձայն 2 Նեփի 21.9-ի ինչո՞ւ է երկիրը խաղաղության վայր լինելու Հազարամյակի ժամանակ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հազարամյակի ժամանակ երկիրը խաղաղության վայր կլինի, որովհետև լցված կլինի Տիրոջ մասին գիտելիքով:)

  • Ինչպե՞ս կարող է Տիրոջ մասին գիտելիքն օգնել մեզ ավելի խաղաղ ապրել այժմ:

  • 2 Նեփի 22.1–6-ում Եսայիան նկարագրում է երկրպագության ոգին, որ մարդիկ կունենան Հազարամյակի ժամանակ: Ինչպե՞ս մենք կարող ենք նույն վերաբերմունքը զարգացնել այսօր:

  • Հազարամյակի ո՞ր կողմերը կցանկանայիք ունենալ ձեր կյանքում այժմ: (Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կարող են անել՝ իրենց կյանքում այդ օրհնությունները ստանալու համար:)

2 Նեփի 23–24

Եսայիան ուսուցանում է, որ ամբարիշտները կոչնչանան, իսկ Տերը ողորմած կլինի Իր ժողովրդի վրա:

Բացատրեք, որ 2 Նեփի 23-ում Եսայիան մարգարեանում է Բաբելոնի կործանման մասին և համեմատում է այն ամբարիշտներին կործանման հետ Փրկչի Երկրորդ Գալստի ժամանակ: Խնդրեք ուսանողներին կարդալ Բաբելոնի մասին Աստվածաշնչի Բառարանում: Բացատրեք, որ սուրբ գրությունների որոշ հատվածներում Բաբելոն բառը վերաբերում է սովորաբար աշխարհի ամբարիշտներին: Եսայիան մարգարեացել է, որ մեծ կործանում կլինի ամբարիշտների մեջ Բաբելոնում և վերջին օրերին:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ վերջին օրերում ամբարիշտների հետևանքները, խնդրեք նրանց մտքում կարդալ 2 Նեփի 23.1, 5–9, 11, 15, 19, և 22:

Բացատրեք, որ Եսայիան խոսում է Լյուցիֆերի, կամ Սատանայի, անկման մասին որպես մեկ այլ ցուցադրում, թե ինչպես կկործանվեն ամբարիշտները: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 2 Նեփի 24.12–16:

  • Ի՞նչ արտահայտություններ են այս հատվածներում ցույց տալիս Սատանայի մեծամտությունը:

  • Ինչպե՞ս է 2 Նեփի 24.16 նկարագրում այն, թե ինչպես մենք մեզ կզգայինք, եթե տեսնեինք Սատանային այնպիսին, ինչպիսին նա կա:

Մի ուսանողի խնդրեք կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

«Նախաերկրային խորհրդում հպարտությունն էր, որ տապալեց Լյուցիֆերին՝ «արշալույսի որդուն» (2 Նեփի 24.12–15; տես նաև ՎևՈւ 76.25–27; Մովսես 4.3): … Նախաերկրային խորհրդում Լյուցիֆերը առաջ քաշեց իր առաջարկը, մրցելով Հոր ծրագրի հետ, որը պաշտպանում էր Հիսուս Քրիստոսը: (տես Մովսես 4.1–3): Նա ցանկանում էր պատվելի լինել բոլորից առավել (տես 2 Նեփի 24.13): Կարճ ասած, նրա հպարտ ցանկությունն էր զրկել Աստծուն գահից (տես ՎևՈւ 29.36; 76.28)» (“Beware of Pride,” Ensign, May 1989, 4–5):

Ուսանողների ուշադրությունը գրավեք Տիրոջ խոսքի վրա 2 Նեփի 23.22-ի վերջում. «Ես ողորմած կլինեմ իմ ժողովրդի հանդեպ, բայց ամբարիշտները կկորչեն»: Կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս հայտարարությունը իրենց սուրբ գրություններում: (Նշեք, որ այս հատվածի վերջին նախադասությունը բացակայում է Եսայիայի Գրքի համապատասխան հատվածում Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակում: Սա նշանակում է, որ արույրե թիթեղները պարունակում են այնպիսի տեղեկություն, որը չկա Աստվածաշնչում:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել Տիրոջ ժողովրդի մեջ:

Մի քանի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 24.1–7, 24–27, հերթով կարդալով մեկ կամ երկու հատված: Դասարանին խնդրեք գտնել Տիրոջ խոստումները Իր ժողովրդին: Խրախուսեք նրանց կիսվել միմյանց հետ իրենցդիտարկումներով: Կարող եք խնդրել ուսանողներից մեկին գրել այդ դիտարկումները գրատախտակին:

  • Ի՞նչ ուղերձներ են այդ հատվածները հաղորդում նրանց, ովքեր տառապում են այլ մարդկանց ամբարշտությունից:

  • Հույսի և երջանկության ի՞նչ ապացույց եք դուք տեսնում այս հատվածներում:

Հավատսիացեք, որ ուսանողները հասկանում են, որ Տերը ողորմած կլինի Իր ժողովորդի վրա, սակայն ամբարիշտները կկործանվեն: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Եսայիայի մարգարեությունները 2 Նեփի 21–24-ում արտահայտում են Մորմոնի Գրքի հիմնական ուղերձներից մեկը՝ հնազանդը կբարգավաճի, իսկ անհնազանդը կկործանվի: Վկայեք, որ մենք կարող ենք արդարակյաց ապրել և բարգավաճել այսօր, սպասելով Հազարամյակին:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 21.1: «Եվ մի ընձյուղ պիտի աճի նրա արմատներից»

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, թե ով է այն ճյուղը, որի մասին խոսվում է 2 Նեփի 21.1-ում.

««Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կկացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կթագաւորէ ու իմաստութեամբ կվարուի…» (Երեմիա 23.3–6): Այսինքն, Թագավորը, որը անձամբ կկառավարի երկիրը Հազարմյակի ժամանակ, կլինի այն Ճյուղը, որը աճել է Դավթի տնից: Նա կդատի և արդարադատություն կանի ողջ երկրի վրա, որովհետև նա Տեր Եհովան է, ում մենք կոչում ենք Քրիստոս: Այն, որ Դավթի Ճյուղը Քրիստոսն է, լիովին հստակ է: Այժմ մենք պետք է տեսնենք, որ նա նաև կոչվում է Դավիթ, որ նա նոր Դավիթն է, Հավիտենական Դավիթը, որը հավերժ կկառավարի իր հնադարյան նախնու գահին տես Երեմիա 30.8–9» (The Promised Messiah: The First Coming of Christ 1978, 193):