Գրադարան
Դաս 141. Մորմոն 8.12–41


Դաս 141

Մորմոն 8.12-41

Նախաբան

Իր ժողովրդի կործանման մասին գրելուց և իր հոր մահից հետո Մորոնին մարգարեացավ Մորմոնի Գրքի առաջ գալու մասին և նախազգուշացրեց այն մերժելու հետևանքների մասին: Մորոնին տեսավ, որ Նեփիացիների գրառումները առաջ էին գալու մեծ ամբարշտության օրերին, երբ շատերը սիրելու էին աշխարհիկ ունեցվածքներն Աստծուց ավելի: Նա վկայեց, որ Մորմոնի Գիրքը մեծ արժեք էր լինելու հոգևոր վտանգավոր պայմաններում, որոնք պետք է տիրեին վերջին օրերին:

Ուսուցանման առաջարկներ

Մորմոն 8.12–32

Մորոնին մարգարեանում է Մորմոնի Գրքի առաջ գալու մասին

Դասից առաջ պատրաստեք առարկաների կամ նկարների ցուցատախտակ, որոնք ներկայացնում են առաջադեմ տեխնոլոգիաներ: Դասի սկզբում հրավիրեք ուսանողների ուշադրությունը ցուցատախտակին: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Ես կցանկանայի խոսել առավել կարևոր պարգևներից մեկի մասին, որը տրվել է աշխարհին արդի ժամանակներում: Պարգևը, որի մասին ես մտածում եմ, ավելի կարևոր է, քան որևէ հայտնագործություն, որն առաջ է եկել արդյունաբերական կամ տեխնիկական հեղափոխության արդյունքում: Այդ պարգևը ավելի մեծ արժեք ունի մարդկության համար, քան հրաշալի շատ առաջխաղացումներ ժամանակակից բժշկության մեջ: Այն ավելի մեծ արժեք ունի մարդկության համար, քան թռիչքի կամ տիեզերքի բնագավառներում զարգացումները: Ես խոսում եմ…» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4):

  • Դուք կցանկանայի՞ք ունենալ պարգևը, որի մասին խոսում է Նախագահ Բենսոնը: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ո՞րն է այդ պարգևը:

Բացատրեք, որ Մորոնին ուսուցանել է այս պարգևի մասին: Ուսանողներին խնդրեք կարդալ Մորմոն 8.12 և գտնել, թե որն է այդ պարգևը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «այս հիշատակարանը» Մորմոնի Գիրքն է. Բացատրեք, որ Նախագահ Բենսոնը խոսում էր Մորմոնի Գրքի մասին:

Օգնելու համար ուսանողներին գնահատել Մորմոնի Գիրքը, խնդրեք նրանց մտքում կարդալ Մորմոն 8.13–16: Կարդալուց առաջ նրանց խնդրեք տեսնել, թե ինչ էր ուսուցանում Մորոնին Մորմոնի Գրքի մասին: Այնուհետև տվեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը՝ օգնելու համար նրանց քննարկել և վերլուծել իրենց գտածը.

  • Որոշ մարդիկ կարող են մտածել ոսկե թիթեղների դրամային արժեքի մասին: Համաձայն Մորմոն 8.14-ի, թիթեղները ո՞ր իմաստով էին «մեծ արժեքի»: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քանի որ Տերը թույլ չէր տա, որ որևէ մեկը «շահ ստանար» ոսկե թիթեղներից, թիթեղներն իրենցով «ոչ մի արժեք չունեն»: Սակայն թիթեղների վրա գրվածը «մեծ արժեքի էր»:)

  • Մորոնին ասաց, որ Մորմոնի Գիրքը կարող է ի լույս բերվել միայն մեկի կողմից, ով ունի Աստծո «փառքին ուղղված աչք» (Մորմոն 8.15): Ձեր կարծիքով, ի՞նչ է դա նշանակում: (Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.46, որը պարունակում է ավելի ուշ Ջոզեֆ Սմիթին տված Մորոնիի հրահանգները՝ Մորմոնի Գիրքը ի լույս բերելուց առաջ:)

  • Մորմոն 8.16-ում ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ի լույս բերելու Մորոնիի նկարագրությունն օգնում բացատրել գրքի մեծ արժեքը:

Ինչպես գրված է Մորմոն 8.17–21-ում, Մորոնին նախազգուշացնում էր նրանց, ովքեր կմեղադրեն կամ կընդդիմանան Մորմոնի Գրքին: Հրավիրեք ուսանողներին կարդալ այդ հատվածները և գտնել Մորոնիի նախազգուշացումները:

  • Որո՞նք են Մորոնիի նախազգուշացումները նրանց, ովքեր մերժում են կամ մեղադրում Մորմոնի Գիրքը:

  • Ի՞նչ ճշմարտություններ դուք սովորեցիք Մորմոն 8.22-ից: Ինչպե՞ս է վերջին օրերում Մորմոնի Գրքի ի լույս բերելը օգնել Տիրոջ հավերժական նպատակների իրականացմանը:

Բացատրեք, որ Մորմոն 8.23–25-ը պարունակում է Մորոնիի խոսքերը իրենից առաջ ապրող հավատարիմ Սրբերի աղոթքների մասին: Նա խոսում էր նրանց մասին, ասելով, որ նրանք աղաղակում էին Տիրոջը փոշու միջից: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ այդ հատվածը, գտնելով, թե ինչի համար էին աղոթում Սրբերը հին Ամերիկաներում՝ Մորմոնի Գրքի վերաբերյալ:

  • Ո՞ւմ համար էին աղոթում հին օրերի Սրբերը: (Նրանք աղոթում էին իրենց եղբայրների, այսինքն՝ Լամանացիների և նրանց սերունդների համար, և այն մարդու համար, ով ի լույս էր բերելու Մորմոնի Գիրքը, այսինքն՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար:)

Բացատրեք, որ Մորոնին նկարագրում էր պայմանները, որոնք տիրելու էին, երբ Մորմոնի Գիրքը ի լույս գար: Ապա խնդրեք նրանց պատկերացնել իրենց Մորոնիի տեղում, որն ապրում էր 1600 տարի առաջ և ստանում մեր օրերի մասին տեսիլք:

Հրավիրեք ուսանողներին մի պարբերություն գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում՝ նկարագրելով մեր օրերի հոգևոր պայմանները: Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան գրելու համար, հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց գրածով: Այնուհետև խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 8.26–32 և համեմատել իրենց պարբերությունները մեր օրերի Մորոնիի մարգարեական նկարագրության հետ: Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգին խնդրեք կիսվել մի քանի նմանություններով և տարբերություններով իրենց նկարագրությունների և Մորոնիի նկարագրության միջև:

  • Ի՞նչ ճշգրիտ նկարագրություններ եք գտնում մեր օրերի մասին Մորոնիի նկարագրածից:

Գրեք գրատախտակին Մորոնիի մարգարեությունների հետևյալ ամփոփումը. Մորմոնի Գիրքը ի լույս կբերվի Աստծո զորությամբ մեծ ամբարշտության օրը: Եթե դուք ցուցադրել եք առարկաներ, որոնք ներկայացնում են տեխնիկական կամ բժշկական հայտնագործություններ, կարող եք դնել Մորմոնի Գիրքը դրանց կողքին: Օգնելու համար ուսանողներին խորհել և վկայել Մորմոնի Գրքի արժեքի մասին իրենց կյանքում, տվեք այսպիսի հարցեր.

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնում մեզ դիմակայել մեր օրերի ամբարշտություններին:

  • Ինչո՞ւ է Մորմոնի Գիրքն ավելի արժեքավոր, քան տեխնիկական կամ բժշկական հայտնագործությունները:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Մորմոնի Գիրքը «առավել կարևոր պարգևներից մեկը, որը տրվել է աշխարհին արդի ժամանակներում», ինչպես ասել է Նախագահ Բենսոնը:

  • Եթե ձեր ընկերը հարցնի ձեզ, թե ինչու է Մորմոնի Գիրքը արժեքավոր ձեզ համար, դուք ի՞նչ կասեք:

Մորմոն 8.33–41

Մորոնին տեսնում է վերջին օրերը և մեղադրում մեր ժամանակների հոգևոր ամբարշտությունը

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 8.35: Նրա կարդալուց առաջ շեշտեք, որ այդ հատվածում Մորոնին խոսում է անմիջապես մեզ հետ:

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածն ազդել նրա վրա, թե ինչպես ենք մենք կարդում Մորմոնի Գիրքը:

Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, կարդացեք Նախագահ Էզրա Թավթ Բենսոնի հետևյալ խոսքերը Մորմոնի Գրքի մարգարեների մասին.

«Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածը իր հիշատակարանում: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրը և այս դարում» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” 6):

Խրախուսեք ուսանողներին հետևել այդ խորհրդին, երբ ուսումնասիրեն Մորոնիի մնացած խոսքերը Մորմոն 8-ում:

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նկատել են որևէ մեկին կարիքի մեջ՝ ֆիզիկական, հոգեկան, հասարակական կամ հոգևոր: Հրավիրեք նրանց մտածել, թե ինչ կանեին այդ անձին օգնելու համար: Հրավիրեք նրանց նաև մտածել, թե ինչու որոշեցին օգնել կամ չօգնել:

Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Մորմոն 8.33-41:Խնդրեք դասարանին հետևել, գտնելով պատճառները, թե ինչու վերջին օրերում մարդիկ չեն օգնի նրանց, ովքեր կարիքի մեջ են:

  • Ինչո՞ւ վերջին օրերում կլինեն մարդիկ, ովքեր չեն օգնի կարիքավորներին: (Հնարավոր պատասխաններ. հպարտություն, անբարոյականություն, փողի և գեղեցիկ հագուստի հանդեպ ավելի մեծ սեր, քան կարիքավորի հանդեպ, աշխարհի գովասանքի ցանկություն: )

  • Մորմոն 8.38-ում Մորմոնն օգտագործում է աղտոտվածներ բառը: Ի՞նչ ազդեցություններ այսօր աշխարհում կարող են համարվել աղտոտված: (Պատասխանները կարող են ներառել հպարտությունը, պոռնոգրաֆիան և սերը դեպի փողը:)

Խնդրեք ուսանողներին գրել մի նախադասություն, որը կամփոփեր այն, ինչ նրանք սովորեցին Մորմոն 8.36–41-ում աղքատների և կարիքավորների մասին հոգալու մեր պարտականության մասին: Հրավիրեք երկու կամ երեք ուսանողների կարդալ իրենց նախադասությունները դասարանին: Թեև ուսանողների խոսքերը կարող են տարբերվել, նրանք պետք է կարողանան ընդգծել հետևյալ ճշմարտությունը. Աստված մեզ հաշվետու է պահելու նրա համար, թե ինչպես ենք մենք վերաբերվել աղքատներին և կարիքավորներին:

  • Ձեր կարծիքով, որո՞նք են առավել ընդհանուր կարիքները ձեր դպրոցում կամ համայնքում: Ի՞նչ կարող են անել Եկեղեցու երիտասարդները, որպեսզի օգնեն հոգալ այդ կարիքներով մարդկանց համար: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենցից չի ակնկալվում տալ իրենց փողերը և ժամանակը ամեն արժանի գործի համար կամ ամեն մարդու, ով օգնություն է խնդրում: Իրենց ընտանիքներում և Եկեղեցում երիտասարդները շատ հնարավորություններ են ունենում օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են: Բացի դա, նրանք կարող են հետևել Հոգու առաջնորդությանը՝ ինքնուրույն ծառայություն մատուցելով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կարող են անել Եկեղեցու երիտասարդները աղքատների մասին հոգալու համար: (Եթե ուսանողները չնշեն ծոմի նվիրատվությունները, կարող եք շեշտել դրանց մասին, կարդալով «Ծոմի կիրակի» վերնագրով բաժնի պարբերությունները Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004]գրքույկում, էջեր 67–69:)

Այս քննարկումից հետո հրավիրեք ուսանողներին գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մեկ կամ երկու բանի մասին, որ իրենք կարող են անել աղքատի կամ կարիքավորի մասին հոգ տանելու համար: Նրանք կարող են գրել դասի ժամանակ լսած առաջարկությունները կամ իրենց սեփական մտքերը: Հրավիրեք նրանց գրել մի նպատակ՝ այդ բաները հաջորդ շաբաթների ընթացքում անելու համար: Խրախուսեք նրանց իրականացնել իրենց նպատակները:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորմոն 8.14–18 «Օրհնված լինի նա, որ ի լույս կբերի այս բանը»

Մորոնին մարգարեացավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին, ով ընտրվել էր ի լույս բերելու Մորմոնի Գիրքը (տես Մորմոն 8.15–16): Շատ այլ հնադարյան մարգարեներ նույնպես տեղյակ էին Ջոզեֆ Սմիթից և աղոթում էին, որ նա հաջողությամբ թարգմաներ և հրատարակեր ոսկե թիթեղները, այդպիսով իրականացնելով Աստծո նպատակները (տես Մորմոն 8.23–25, ՎևՈւ 10.46): Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոսել է Մորմոնի Գիրքը ի լույս բերելու Ջոզեֆ Սմիթի դերի մասին.

«Ճշմարտությունը, պարզապես, նրանում է, որ նա Աստծո մարգարեն է՝ ոչ ավել, ոչ պակաս:

Սուրբ գրությունները տրվում էին ոչ թե այդքան Ջոզեֆ Սմիթին, այլ նրա միջոցով: Նա փոխանցող էր, որի միջոցով տրվում էին հայտնությունները:…

Մարգարե Ջոզեֆ Սմիթը դպրոցը չավարտած գյուղացի տղա էր: Նրա առաջին բնագիր նամակները ցույց են տալիս, որ նրա ուղղագրությունը, քերականությունը և խոսքի արտահայտումը դեռ հղկված չէին:

Այն, որ հայտնությունները եկել են նրա միջոցով՝ գրական կատարելագործման ցանկացած ձևով, միայն կարող է հրաշք համարվել» (“We Believe All That God Has Revealed,” Ensign, May 1974, 94):

Մորմոն 8.37–38 Ինչպե՞ս է աղքատի և կարիքավորի մասին հոգալը կապված հավերժական երջանկության հետ:

Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթընը՝ Նախագահող Եպիսկոպոսը, վկայել է աղքատի և կարիքավորի մասին հոգալու հավերժական հետևանքների մասին.

«Նպատակը, խոստումները և սկզբունքները, որոնք ամրացնում են աղքատի և կարիքավորի համար հոգալու մեր աշխատանքը, անցնում է մահկանացու կյանքի սահմաններից դուրս: Այս սրբազան աշխատանքը միայն նրանց օգտի և օրհնության համար չէ, ովքեր տառապում են կամ կարիքի մեջ են: Որպես Աստծո որդիներ և դուստրեր մենք չենք կարող ժառանգել հավերժական կյանքի ողջ բաժինը, եթե ամբողջովին չտրվենք իրար մասին հոգալուն, քանիդեռ այստեղ ենք՝ երկրի վրա: Զոհաբերության և մեզանից ուրիշներին տալու բարեգործության շնորհիվ է, որ մենք սովորում ենք զոհաբերության և նվիրաբերման սելեստիալ սկզբունքները» («Բարօրության սրբագործող աշխատանքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 81–82):