Գրադարան
Դաս 65. Մոսիա 25


Դաս 65

Մոսիա 25

Նախաբան

Մոսիա 25-ը տալիս է Զենիֆի ժողովրդի (տես Մոսիա 7–24) պատմության վերջաբանը: Լիմքիի ժողովուրդը և Ալմային հետևողները վերադարձան Զարահեմլա և ապահով կերպով միացան Մոսիա թագավորի կառավարման ներքո: Այս խմբերի ժամանումից հետո Լիմքին և իր ժողովուրդը մկրտվեցին: Մոսիա թագավորը Ալմային իշխանություն տվեց երկրով մեկ եկեղեցիներ հաստատելու և Նեփիի ժողովրդի մեջ Աստծո Եկեղեցու գործերը կարգավորելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 25.1–13

Զարահեմլայի երկրում հավաքվածները միավորվում են և հայտնի են դառնում որպես Նեփիացիներ

Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց կարդացած կամ լսած այն պատմությունների մասին, որոնք լուսաբանում են, թե ինչպես է Տերն օգնել ինչ-որ մեկին, տալով առաջնորդություն, ուժ, պաշտպանություն կամ ազատում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք մտածեն սուրբ գրությունների, Եկեղեցու պատմության կամ ընտանիքի անդամների կամ ընկերների կյանքի պատմությունների մասին: Օրինակ, կիսվեք հետևյալ պատմությամբ, որը պատմել է մի երիտասարդ կին, ով հետ էր մնացել իր խմբից և քայլում էր բլուրն ի վար ծխի բացօթյա մի միջոցառման ժամանակ.

«Նախազգուշացնող ձայնը՝ հաստատուն, սակայն մեղմ, ասաց. «Ետ դարձիր»: Ես գրեթե ուշադրություն չդարձրեցի, սակայն այն նորից եկավ: Այս անգամ ես լսեցի և վերադարձա խմբի մոտ: Երբ մենք սկսեցինք ցած իջնել, մենք տեսանք երկու արագ քայլող և կատաղած բլուրը բարձրացող հսկայական սև ցլեր: Ամենամեծը սկսեց թաթով հարվածել գետնին, երբ աչքերը հառեց մեզ վրա: Մեր քահանայության ղեկավարը փորձեց շեղել նրա ուշադրությունը և մենք կարողացանք ապահով անցնել ցանկապատի մյուս կողմը:

Երբ մենք կրկին մտանք ճամբար, ես հասկացա, որ եթե չլսեի Հոգու նախազգուշացումը, ես կարող էի շատ ծանր վիրավորվել կամ նույնիսկ սպանվել: Ես գիտեի, որ Երկնային Հայրը հոգում էր անձամբ ինձ համար և ապահովության մեջ պահեց ինձ: Ես անչափ շնորհակալ եմ Տիրոջն այդ նախազգուշացման համար: Այս փորձառությունն ամրացրեց իմ վկայությունը և ավելի մեծ սեր տվեց առ Տերը» (“Turn Back,” New Era, Nov. 2010, 47):

Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց մտածած պատմությամբ, որը լուսաբանում է Աստծո բարությունը և զորությունը մեկ ուրիշի կյանքում: Հարցրեք դասարանին.

  • Ինչպե՞ս է ձեզ օգնում ուրշների կյանքում Աստծո բարության և զորության մասին լսելը:

Ամփոփեք Մոսիա 25.1–6, բացատրելով, որ այն բանից հետո, երբ Լիմքիի ժողովուրդը և Ալմայի ժողովուրդը (ովքեր բոլորը Զենիֆի ժողովրդի սերունդներն էին) փախան ստրկությունից և միավորվեցին Զարահեմլայում ապրող մարդկանց հետ, Մոսիա թագավորը կարդաց նրանց հիշատակարանները բոլոր մարդկանց համար: Ուսանողները թող մտքում կարդան Մոսիա 25.7, փնտրելով ժողովրդի ընդհանուր արձագանքը Զենիֆի ժողովրդի հետ Աստծո գործերի պատմության մասին: Հրավիրեք ուսանողներից մեկին կիսվել իր գտածով:

Գրատախտակին գծեք հետևյալ աղյուսակը: Բացատրեք, որ Մոսիա 25.8–11-ում մենք ավելի շատ բան ենք սովորում այն մասին, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց Զենիֆի և Ալմայի մարդկանց հիշատակարաններին: Խնդրեք ուսանողներին սուրբ գրությունների հղումներում փնտրել, թե ինչ լսեցին մարդիկ և ինչ զգացին դրանց հետ կապված: Առաջին հղման պատասխանները, որպես օրինակ, տրված են փակագծերում:

Ինչ լսեց ժողովուրդը

Ինչ զգաց ժողովուրդը

Մոսիա 25.8

(Նրանք լսեցին, թե ինչպես էր Լիմքիի ժողովուրդն ազատվել ճորտությունից:)

(Այն լցրեց նրանց մեծ ուրախությամբ:)

Մոսիա 25.9

Մոսիա 25.10

Մոսիա 25.11

Սուրբ գրությունների հղումներն ուսումնասիրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներից մի քանիսին գրել գրատախտակին, թե ինչ են իրենք գտել: Խնդրեք ուսանողներին ամփոփել, թե ինչ են իրենք սովորել Մոսիա 25.8–11-ից, շարադրելով սկզբունքներ այս հատվածից, որը նրանք կարող են իրենց վերագրել: Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ, որ ուսումնասիրելով ուրիշների կյանքում Աստծո գործերի հիշատակարանները, մենք կարող ենք ուրախություն և երախտագիտություն զգալ Աստծո բարության համար: (Երբ ուսանողները կարդան այս հատվածները, նրանք կարող են նաև նկատել մեղքի հետևանքով առաջացած տխրությունը և կորուստը:)

  • Ի՞նչ աղբյուրների մենք կարող ենք անդրադառնալ, որպեսզի իմանանք Աստծո բարության վերաբերյալ ուրիշների փորձառությունների մասին: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին: Դրանք կարող են ներառել սուրբ գրությունները, գերագույն համաժողովի ելույթները, Եկեղեցու ամսագրերը, Եկեղեցու ղեկավարների և այլոց կենսագրությունները և ընտանեկան պատմությունները:)

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե երբ են իրենք սովորել ուրիշների հանդեպ Աստծո բարության մասին գրատախտակին նշված աղբյուրներից:

  • Ինչպե՞ս է ձեզ համար օգտակար եղել այս աղբյուրներից մեկից ուրիշների հանդեպ Աստծո բարության մասին սովորելը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ տևական ազդեցություն կարող է մեկի վրա թողնել ուրիշների կյանքում Աստծո բարության մասին շարունակաբար սովորելը:

Խրախուսեք ուսանողներին ժամանակ տրամադրել և ինքնուրույն ընտրել գրատախտակին նշված աղբյուրներից մեկը և փնտրել Աստծո բարության վերաբերյալ ոգեշնչող պատմություններ:

Մոսիա 25.14–24

Ալման հիմնում է Աստծո Եկեղեցին նեփիացիների ողջ երկրով մեկ

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել նեփիացիների մեջ Եկեղեցու կազմակերպումը և ուսմունքները, հարցրեք.

  • Ե՞րբ եք դուք հաճախել Վերջին Օրերի Սրբերի մեկ այլ ծուխ կամ ճյուղ, բացի ձեր ծխից կամ ճյուղից: Ի՞նչ նմանություններ եք դուք նկատել ձեր ծխի կամ ճյուղի և ձեր այցելածի միջև:

  • Ինչպե՞ս է օգտակար լինում տեսնելը, որ Եկեղեցու կառուցվածքը և ուսմունքները նույնն են Եկեղեցու յուրաքանչյուր ծխում կամ ճյուղում:

Ամփոփեք Մոսիա 25.14–17, բացատրելով, որ մարդկանց հետ խոսելուց և նրանց համար կարդալուց հետո, Մոսիան հրավիրեց Ալմային ուսուցանել նրանց: Ապա Լիմքի թագավորը և նրա ժողովուրդը խնդրեցին մկրտվել: Ալման մկրտեց նրանց և սկսեց կազմակերպել Եկեղեցին երկրով մեկ:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 25.18–22: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Եկեղեցին կազմակերպված և ինչպես էր այն ղեկավարվում նեփիացիների մեջ Ալմայի օրերում: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Եկեղեցու կազմակերպությունը հետևում է, որ բոլոր անդամները կարողանան ստանալ ճշմարտությունը , տվեք նմանատիպ հարցեր.

  • Ինչպե՞ս է նեփիացիների ժամանակների Եկեղեցին նման այսօրվա Եկեղեցուն: (Մենք ունենք ծխեր և ճյուղեր, որոնք նման են Մոսիա 25.21–ում նշված «տարբեր խմբերին»: Ճյուղի նախագահները, եպիսկոպոսները և ցցի նախագահները նման են քահանաներին և ուսուցիչներին, ովքեր ղեկավարում էին Եկեղեցին Ալմայի օրերում:)

  • Համաձայն Մոսիա 25.15–16, 22, որ ճշմարտությունների վրա էին հատուկ ուշադրություն դարձնում Մոսիայի օրերի Եկեղեցու քահանաները և ուսուցիչները: (Դուք կարող եք նշել, որ Տերը տվել է նմանատիպ հրահանգ ծնողներին, Եկեղեցու ղեկավարներին և միսիոներներին վերջին օրերում: [Տես ՎևՈՒ 15.6, 19.31, 68.25:])

  • Ինչո՞ւ է կարևոր շարունակ ուսուցանել ապաշխարություն և հավատք առ Աստված:

Խնդրեք ուսանողներին կարդալ Մոսիա 25.23–24, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են օրհնությունները, որոնք ստացել են Աստծո Եկեղեցուն միացողները:

  • Ինչպե՞ս էին մարդիկ օրհնվել մկրտվելու և Աստծո Եկեղեցուն միանալու արդյունքում:

  • Ի՞նչ եղանակներով է Տերն օրհնել ձեզ Եկեղեցու անդամության միջոցով:

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք մեր վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և ապրում համապատասխան ձևով, Տերը դուրս կթափի Իր Հոգին մեզ վրա:

Վկայեք ուսանողներին, որ օրհնությունները, որոնք նրանք ունեցել են որպես Եկեղեցու անդամներ, կարող են շատանել, երբ նրանք պահեն իրենց ուխտերը և ստանան Հոգին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 25.17–22: Քահանայության իշխանությունը նեփիացիների մեջ

Մորմոնի Գիրքը հատուկ մանրամասներ չի տալիս նեփիացիների և լամանացիների մեջ մարգարեների և այլ եղբայրների կողմից քահանայություն կրելու մասին: Այնուամենայնիվ, արարողությունների և Եկեղեցու ղեկավարման ձևի մասին հղումները տալիս են բավականաչափ փաստեր, որ նրանք կրել են Մելքիսեդեկյան Քահանայություն: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ «քահանայությունը, որը կրում էին նեփիացիները և որի ներքո նրանք պաշտոնավարում էին, Քահանայություն էր ըստ սուրբ կարգի` Աստծո Որդու կարգի [ես Ալմա 13.1–20]: Այս բարձրագույն քահանայությունը կարող է պաշտոնավարել ավետարանի յուրաքանչյուր արարողությունում» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. 1954–56, 3:87):

Մորմոնի Գրքում քահանայության իշխանության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Մոսիա 18–ի բացատրական և պատմական տեղեկությունները: