Գրադարան
3 Նեփի


Նեփիի Երրորդ գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

3 Նեփիի ուսումնասիրության ընթացքում ուսանողները կսովորեն Նեփիացիների մեջ Իր երեքօրյա ծառայության ժամանակ Փրկչի խոսքերի և գործողությունների մասին: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է.«3 Նեփին պարունակում է բոլոր սուրբ գրություններում ամենահուզիչ և ամենազորավոր հատվածներից մի քանիսը: Այն վկայում է Հիսուս Քրիստոսի, Նրա մարգարեների և փրկության վարդապետությունների մասին»: (“The Savior’s Visit to America,” Ensign, May 1987, 6): Երբ ուսանողները տեսնեն, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը «մեկ առ մեկ» ցույց տալիս իր կարեկցանքը մարդկանց հանդեպ, նրանք ավելի լավ կարող են գնահատել Նրա մտահոգությունը նրանց հանդեպ, որպես անձնավորություններ (տես 3 Նեփի 11.15, 17.21): Նրանք կարող են սովորել կարևոր դասեր նրանց արդարակյաց օրինակներից, ովքեր պատրաստվեցին հանդիպելու Փրկչին: Նրանք կարող են նաև սովորել անարդարակյացների օրինակից, ովքեր չպատրաստվեցին հանդիպելու Փրկիչին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը կրճատեց արձանագությունները Նեփիի մեծ թիթեղներից՝ ստեղծելու 3 Նեփիի գիրքը: Գիրքն անվանվեց Նեփիի անունով (Նեփիի որդու), որն ընդգրկում էր Փրկչի հայտնվելուց առաջ, այդ ընթացքում և հետագա ժամանակահատվածներում ժողովրդի գործերը: Մեծ ամբարշտության ժամանակաընթացքում, որը նախորդեց Հիսուս Քրիստոսի այցելություններին, Նեփին սպասավորեց «զորությամբ և մեծ իշխանությամբ» (3 Նեփի 7.17): Նրա ջանքերը նախաբան էին Հիսուս Քրիստոսի ծառայության, որի խոսքերն ու գործերը կազմում են 3 Նեփիի կիզակետը: Կրճատելով Նեփիի հիշատակարանը՝ Մորմոնը նաև ներառեց իր իսկ մեկնաբանությունը և վկայությունը (տես 3 Նեփի 5.8–26, 26.6–12, 29–30):

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Մորմոնը նախատեսել էր 3 Նեփիի գրվածքները երկու խմբի համար: Առաջինը, նա բացատրել է, որ դրանք գրել էր Լեքիի հետնորդների համար (տես3 Նեփի 26.8): Երկրորդը, Մորմոնը դիմում է Հեթանոսներին վերջին օրերին և արձանագրել է Տիրոջ հորդորը, որ նրանք գան դեպի Իրեն և դառնան Իր ուխտի ժողովրդի մի մասը (տես3 Նեփի 30): 3 Նեփիի գիրքը ընդգծում է այս հրավերը Հիսուս Քրիստոսի մասին իր հզոր վկայությամբ և ուխտերի կարևորության իր շեշտադրմամբ:

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Սկզբնական գրառումները, որոնք օգտագործվել են որպես աղբյուրներ3 Նեփի գրքի մասին, հավանաբար, մ.թ. 1 և 35-ի միջև: Մորմոնը կրճատեց այդ գրառումները մ.թ. 345 և մ.թ. 385 միջև: Մորմոնը չէր գրել, թե որտեղ էր, երբ գրում էր այս գիրքը:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

3 Նեփին փաստագրում է Հիսուս Քրիստոսի ծննդյան, մահվան և Հարության վերաբերյալ մարգարեությունների իրականացումը (տես 3 Նեփի 1, 8, 11): Դրա արձանագրումը Նեփիացիներին Փրկչի հայտնվելու մասին ներկայացնում է, ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է կոչում, «Մորմոնի Գրքի ողջ պատմության մեջ կիզակետը, գերագույն պահը» (Քրիստոսը և Նոր Ուխտը՝ Մորմոնի Գրքի Մեսիայական ուղերձը [1997], 250): Երեսուն գլուխներից քսանը 3 Նեփիում պարունակում են ուսմունքներ, որոնք Փրկիչը ուղղակիորեն հաղորդեց ժողովրդին (տես 3 Նեփի 9–28):

Համառոտ շարադրանք

3 Նեփի 1–5 Նեփին ստանում է հիշատակարանները իր հորից: Տրվում են Քրիստոսի ծննդյան նշանները, հավատացյալներին ոչնչացնելու դավադրությունը խափանվում է և շատ մարդիկ դարձի են գալիս: Նեփիացիներն ու Լամանացիները միավորվում են՝ Գադիանթոնի ավազակների դեմ կռվելու համար: Նրանք ապաշխարում են իրենց մեղքերից և, ի վերջո, պարտության են մատնում ավազակներին Լաքոնիուսի և Գիդգիդոնիի ղեկավարության ներքո: Մորմոնը մեկնաբանում է իր դերը՝ որպես Քրիստոսի հետևորդ և որպես հիշատակարանը գրող:

3 Նեփի 6–7 Բարգավաճումը Նեփիացիների մեջ տանում է հպարտության, ամբարշտության և գաղտնի խմբակցությունների: Կառավարությունը տապալվում է և ժողովուրդը բաժանվում է ցեղերի: Նեփին ծառայում է մեծ ուժով:

3 Նեփի 8–10 Մրրիկները, ավերումներն ու խավարը ազդանշան են տալիս Փրկչի խաչելության և մահվան մասին: Մարդիկ սգում են նրանց մահը, ովքեր սպանվեցին ավերումների ժամանակ: Հիսուս Քրիստոսի ձայնը հրավիրում է փրկվածներին ապաշխարել և գալ դեպի Իրեն:

3 Նեփի 11–18 Հիսուս Քրիստոսը հայտնվում է բազմությանը տաճարի մոտ և հրավիրում յուրաքանչյուր մարդու շոշափել գամերի հետքերը Իր ձեռքերում և ոտքերում: Նա նշանակում է տասներկու առաքյալների և նրանց իշխանություն է տալիս արարողություններ կատարելու և սպասավորելու Եկեղեցում: Փրկիչը ոսուցանում է Իր վարդապետությունը, սահմանում է արդարակեցության օրենքներ և բացատրում, որ Նա կատարել է Մովսեսի օրենքը: Նա բժշկում է մարդկանց տկարությունները, աղոթում է նրանց համար և օրհնում նրանց երեխաներին: Հաղորդությունը հաստատելուց և լրացուցիչ ուսմունքներ տալուց հետո Նա հեռանում է:

3 Նեփի 19–26 Տասներկու աշակերտները ծառայում են ժողովրդին և Սուրբ Հոգին դուրս է թափվում նրանց վրա: Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ է հայտնվում և աղոթում է բոլոր նրանց համար, ովքեր կհավատան Իրեն: Նա սպասավորում է հաղորդությունը և ուսուցանում, թե ինչպես Հայրը կկատարի Իր ուխտը Իսրայելի հետ: Փրկիչը պատվիրում է ժողովրդին հետազոտել Եսայիայի և բոլոր մարգարեների խոսքերը, և Նա հրահանգում է Նեփիին արձանագրել մարգարեությունների իրականացումը, որոնք հայտարարվել էին Սամուել Լամանացու կողմից: Նա հայտնում է Հոր կողմից Մաղաքիային տրված խոսքերը և մեկնաբանում «բոլոր բաները … սկզբից, մինչև այն ժամանակը, երբ նա պիտի գա իր փառքով (3 Նեփի 26.3): ՀետոՆա հեռանում է:

3 Նեփի 27–28 Հիսուս Քրիստոսը հայտնվում է և հրահանգում տասներկու աշակերտներին կոչել Եկեղեցին Իր անունով: Նա քարոզում է Իր ավետարանը և ուղղորդում Իր աշակերտներին լինել ինչպես Ինքը: Հիսուս Քրիստոսը շնորհում է տասներկու աշակերտներին համաձայն իրենց ցանկություների:

3 Նեփի 29–30 Մորմոնը բացատրում է, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է, որ Աստված սկսել է հավաքել Իսրայելը վերջին օրերում: Տերը հորդորում է Հեթանոսներին ապաշխարել և դառնալ Իր ուխտի ժողովրդի մի մասը: