Գրադարան
Դաս 125. 3 Նեփի 15–16


Դաս125

3 Նեփի 15–16

Նախաբան

Երբ Հիսուսը շարունակեց ժողովրդին ուսուցանելը Լիառատ երկրի տաճարի մոտ, Նա հայտարարեց, որ Մովսեսի օրենքը կատարվեց և որ Ինքն էր լույսը և օրենքը, որին պետք է հետևեն մարդիկ: Ապա Նա բացատրեց տասներկու աշակերտներին, որ Ամերիկաների ժողովուրդը «ուրիշ ոչխարներն էին», որոնց մասին Նա խոսել էր Երուսաղեմում (տես Հովհաննես Ժ.14–16): Նա նաև խոստացավ, որ նրանք, ովքեր ապաշխարում են և վերադառնում դեպի Իրեն, կհամարվեն Իր ուխտի ժողովրդի թվում:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 15.1–10 

Փրկիչը հայտարարում է, որ Նա կատարել է Մովսեսի օրենքը:

Նախքան դասը սկսվելը գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.

Ինչո՞ւ վճարել տասանորդ: Ինչո՞ւ սուրբ պահել Հանգստության օրը: Ինչո՞ւ պատվել ծնողներին:

Դասը սկսելու համար մատնացույց արեք գրատախտակի վրայի հարցերը և հարցրեք.

  • Որոշ մարդիկ կարող է զարմանան, թե ինչո՞ւ է Տերը պատվիրաններ տալիս: Ինչպե՞ս կարող եք բացատրել պատվիրանների նպատակը:

Պատմեք ուսանողներին, որ երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր Նեփիացիներին, Նա սովորեցնում էր նրանց, որ Իր պատվիրանների նպատակներից մեկը մարդկանց ուշադրությունը դեպի Իրեն ուղղելն էր: Հրավիրեք ուսանողներին որոնել այդ նպատակը, երբ նրանք ուսումնասիրեն 3 Նեփի 15 գլուխը:

Բացատրեք, որ երբ Փրկիչը խոսեց բազմության հետ, Նա զգաց, որ նրանց միջից ոմանք հարց ունեին: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել 3 Նեփի 15.1–2 հատվածները, գտնելու համար, թե ինչ էին այդ մարդիկ ուզում իմանալ: (Նրանք հետաքրքրվում էին, թե ինչ էր Փրկիչն ուզում, որ իրենք անեին «Մովսեսի օրենքի կապակցությամբ»:Նեփիացիների պաշտամունքը, ծիսակատարությունները և Եկեղեցու կազմակերպությունը կառուցվել էր Մովսեսի օրենքի հիման վրա՝ նախապատրաստելու մարդկանց Հիսուս Քրիստոսի գալուստին և օգնելու նրանց ապավինել Նրա քավող զոհաբերությանը: Ակնհայտորեն, ոմանք շփոթված էին, թե ինչ պետք է անեին Մովսեսի օրենքը պահելու փոխարեն:)

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 15.3–5, 9 հատվածները: Հրավիրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով արտահայտություններ Փրկչի բացատրության մեջ, որոնք կարող էին հավաստիացնել Նեփիացիներին, որ նրանց հավատքը կարիք չկար փոխելու: Հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտած արտահայտություններով: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու էին նրանք կարծում, որ այս արտահայտությունները կարող էին օգտակար լինել Նեփիացիների համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր ուսուցանում Հիսուսը, երբ Նա հայտարարեց, որ Ինքն է «օրենքը» (3 Նեփի 15.9):

Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ: Երբ նրանք պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունները. (գրեք այս ճշմարտությունները գրատախտակի վրա): Հիսուս Քրիստոսն է օրենքի սկզբնաղբյուրը: Ավետարանի բոլոր օրեքները մեր ուշադրությունը կենտրոնացնում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վրա: Եթե մենք հետևենք Նրա պատվիրաններին, մենք կստանանք հավերժական կյանք:

  • Ինչո՞ւ էր Նեփիացիների համար այս ճշմարտությունները հասկանալը կարևոր այդ ժամանակ: (Դուք կարող եք մատնանշել, որ Մովսեսի օրենքի նման, նոր օրենքը ուշադրությունը կենտրոնացնում էր Փրկչի և Նրա Քավության վրա: Չնայած մարդկանց երկրպագության որոշ մեթոդներ կփոխվեին, նրանք կշարունակեին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և երկրպագել Հորը Նրա անունով:)

Ամփոփեք 3 Նեփի 15.6–8 հատվածները, բացատրելով, որ Փրկիչը վերահավաստիացրեց ժողովրդին, որ ճիշտ ինչպես մարգարեների խոսքերը Քավչի վերաբերյալ իրականացել էր Իրենում, նրանց մարգարեությունները ապագա իրադարձությունների վերաբերյալ նույնպես տեղի էին ունենալու: Նա նաև բացատրեց, որ ուխտը, որ նա կապել էր Իր ժողովրդի հետ դեռ ուժի մեջ էր և իրագործվելու էր:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ3 Նեփի 15.9–10 հատվածները: Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, որոնելով, թե ինչ է ուզում Փրկիչը, որ Իր ժողովուրդն անի ճշմարտությունների իրենց գիտելիքի հետ, որոնք գրված են գրատախտակին:

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար «հետևել» Քրիստոսին:

Խնդրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 15.9–10 հատվածները և ամփոփել, թե ինչպես է Տերը կամենում, որ մենք մոտենանք այն ուղուն, թե ինչպես ենք ապրում ավետարանով և օրհնությունը, որը գալիս է արդյունքում: (Ուսանողները կարող է ամփոփեն այս հատվածը տարբեր ձևերով, բայց նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը.Եթե մենք նայենք Հիսուս Քրիստոսին, պահելով Նրա պատվիրանները և համբերելով մինչև վերջ, Նա կտա մեզ հավերժական կյանք:)

  • Արդյոք հնարավո՞ր է հետևել Հիսուս Քրիստոսին՝ առանց պահելու Նրա պատվիրանները: Ինչո՞ւ ոչ:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն հարցերի շուրջ, որոնք դուք գրեցիք գրատախտակին նախքան դասը:

  • Արդյոք հնարավո՞ր է մարդու համար պահել պատվիրանները արտաքնապես՝ առանց հետևելու Հիսուս Քրիստոսին:

  • Որո՞նք են այն մի քանի պատճառները, հանուն որոնց մարդ կարող է հնազանդվել պատվիրաններին արտաքնապես՝ առանց հետևելու Հիսուս Քրիստոսին: (Պատասխանները կարող են ներառել պարտականություն, պատժվելու վախը, ցանկություն ցույց տալու կամ ձևը պահելու համար, կամ կանոնների հանդեպ սերը:)

  • Որո՞նք պետք է լինեն այն պատճառները, հանուն որոնց մենք պարտավոր ենք հնազանդվել պատվիրաններին: (Մենք պետք է պահենք պատվիրանները, որովհետև մենք սիրում ենք Տիրոջը, մենք ցանկանում ենք գոհացնել Նրան, և մենք ուզում ենք գալ դեպի Նա: )

  • Ինչպե՞ս եք օրհնվել, երբ պահել եք պատվիրաններն անկեղծ միտումով:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի պատվիրանի կամ ավետարանի չափանիշի մասին, որը նրանց համար դժվար է եղել հասկանալ և հետևել: Հրավիրեք նրանց մտածել, թե ինչպես նրանց զգացումները այս պատվիրանի կամ չափանիշի հանդեպ կարող է փոխվել, եթե նրանց սերը Տիրոջ հանդեպ դառնա հնազանդվելու իրենց պատճառը: Խրախուսեք նրանց հնազանդվել պատվիրաններին Տիրոջ հանդեպ սիրուց ելնելով: Կիսվեք, թե ինչպես են պատվիրաններն օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին:

3 Նեփի 15.11–16.5

Հիսուս Քրիստոսը խոսում է Իր աշակերտների հետ Իր մյուս ոչխարների մասին

Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք երբևէ իրենց ավելի քիչ կարևոր են զգացել, քան որևէ մեկ ուրիշը: Խնդրեք նրանց մտածել, թե արդյոք զգացել են մոռացված կամ միայնակ, կամ արդյոք երբևէ կասկածել են, թե Երկնային Հայրը գիտի, թե ով են իրենք:

Գրեք հետևյալ միտքը գրատախտակին. Աստված հոգ է տանում բոլոր իր զավակների համար և Նա Իրեն ցույց է տալիս նրանց: Հավաստիացրեք ուսանողներին այս ճշմարտության մասին և հրավիրեք նրանց որոնել այս ճշմարտության ապացույցը, երբ նրանք ուսումանսիրեն 3 Նեփի 15 գլխի մնացած մասը և 3 Նեփի 16 գլխի սկիզբը:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ 3 Նեփի 15.11–17 հատվածները, և խնդրեք ուսանողներին գտնել, թե Տերն ինչ ասաց Երուսաղեմի մարդկանց՝ Ամերիկաներում գտնվող Իր ժողովրդի մասին: Դուք կարող եք նաև հանձնարարել ուսանողներին կարդալ Հովհաննես Ժ.14–16 հատվածները: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «ուրիշ ոչխարները» ակնարկ է Հովվի՝ Հիսուս Քրիստոսի ուրիշ հետևորդների մասին: Հոտ բառը կարող է վերաբերվել ոչխարի փարախին, բայց այն նաև արտահայտում է ընդհանուր հավատքով մարդկանց խումբ:)

  • Համաձայն 3 Նեփի 15.17 հատվածի, ինչպե՞ս խոստացավ Տերը ցույց տալ Իրեն Իր ուրիշ ոչխարներին կամ հետևորդներին: (Նրանք կլսեն Նրա ձայնը:)

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ3 Նեփի 15.18–19 հատվածները : Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով պատճառը, թե ինչո՞ւ Երկնային Հայրը պատվիրեց Հիսուս Քրիստոսին ետ պահել Իր ուրիշ ոչխարների մասին գիտելիքը Երուսաղեմի ժողովրդից: Երբ ուսանողներն իրենց գտածի մասին հաղորդեն, հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել սրանից: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Աստված մեզ գիտելիք և ճշմարտություն է տալիս մեր հավատքի և հնազանդության համաձայն:)

Ամփոփեք 3 Նեփի 15.21–23 հատվածները բացատրելով, որ Տերը պատմեց նեփիացիներին, որ նրանք ուրիշ ոչխարներն են, որոնց մասին Նա խոսել էր, սակայն Հրեաները Երուսաղեմում մտածեցին, թե Նա խոսում էր Հեթանոսների մասին, կամ ոչ Իսրայելացիների մասին: Նրանք չհասկացան, որ Հեթանոսները անձնապես չէին լսի Նրա ձայնը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 15.24 հատվածը, և խնդրեք դասարանին լսել, թե ինչպես Տերը հավաստիացրեց Նեփիացիներին նրանց հանդեպ Իր հոգատարության մասին: Դուք կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչպես նրանք կզգային, եթե նրանք լսեին Տիրոջն այս խոսքերն իրենց ասելիս:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 16.1–3 հատվածները և գտնել, թե էլ ով կարող է լսել Փրկչի ձայնը: Բացատրեք, որ մենք արձանագրություններ չունենք այլ վայրերի և մարդկանց մասին, ուր այցելել է Փրկիչը, բայց պարզ է, որ Նա այցելել է այլ խմբերի կամ «հոտերի»:

Ներկայացնելու համար այն միտքը, որ Փրկիչը Իրեն ցույց է տալիս նաև նրանց, ովքեր չեն լսում Իր ձայնը, տվեք հետևյալ հարցերը՝ նախքան ուսանողներին հրավիրելը փնտրել սուրբ գրությունները պատասխանի համար.

  • Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր չեն լսում Փրկչի ձայնը: Ինչպե՞ս է Նա ցույց տալիս նրանց, որ Նա հոգ է տանում նրանց մասին:

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել 3 Նեփի 15.22–23 հատվածները և 3 Նեփի 16.4 հատվածը, որոնելով, թե ինչպես Տերը հայտարարեց, որ Նա ցույց կտա Իրեն Հեթանոսներին (Ուրիշների քարոզելու միջոցով, Սուրբ Հոգու վկայության միջոցով, և մարգարեների գրվածքների միջոցով):

  • Ինչպե՞ս են այս դրսևորումները ցույց տալիս, որ Աստված հոգ է տանում բոլոր Իր զավակներին:

  • Ինչպե՞ս է Տերը ցույց տվել Իրեն ձեզ և ձեր ընտանիքին:

  • Ինչպե՞ս կարող եք դուք օգնել Տիրոջը՝ ողջ Իր ժողովրդին Իրեն ցույց տալու ջանքերում:

3 Նեփի 16.6–20

Հիսուս Քրիստոսը օրհնություններ և նախազգուշացումներ է տալիս Հեթանոսներին, ովքեր կընդունեն ավետարանը վերջին օրերում

Հարցրեք ուսանողներին, թե նրանք երբևէ կամեցել են լինել ինչ-որ խմբի, ակումբի կամ թիմի անդամ: Հարցրեք, թե ինչ որակավորումներ են պահանջվել, այդ խմբի անդամը դառնալու համար, որին նրանք ուզել են միանալ: Խորհուրդ տվեք, որ ամենահիանալի խումբը, որի անդամները մենք կարող ենք դառնալ, Տիրոջ ուխտյալ խողովրդի խումբն է:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ3 Նեփի 16.6–7 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այն բաները, որոնք Տերն ասել է կպատահեն վերջին օրերին, որովհետև Հեթանոսները կհավատան Իրեն, իսկ Իսրայելի տունը չի հավատա Իրեն: (Դուք կարող եք բացատրել, որ Մորմոնի Գրքի մարգարեները օգտագործել են Հեթանոսներ տերմինը այն մարդկանց վերաբերյալ, ովքեր Սուրբ Երկրից չէին: Ուստի, այդ բառը կարող է վերաբերվել Եկեղեցու անդամներին, ինչպես նաև անհավատներին և այլ հավատքների անդամներին:) Ուսանողների պատասխանները լսելուց հետո ամփոփեք 3 Նեփի 16.8–9 հատվածները, բացատրելով, որ Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, որ կլինեն նաև անհավատ Հեթանոսներ վերջին օրերում, ովքեր կցրեն և վատ կվերաբերվեն Իսրայելի տան անդամներին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ3 Նեփի 16.10 հատվածը: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով, թե ինչ կպատահի այս անհավատ Հեթանոսների հետ:

  • Ի՞նչ հայտարարեց Տերը, որ անհավատ Հեթանոսները կկորցնեն:

  • Ինչպե՞ս կարող է սա վերաբերվել նրանց, ովքեր գիտեն ճշմարտությունը, բայց բարձրամտանում են հպարտությունից:

Բացատրեք, որ Տերը խոստացել է պահել Իր ուխտը Իսրայելի տան հետ՝ ավետարանը նրանց բերելով (տես3 Նեփի 16.11–12): Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ 3 Նեփի 16.13 հատվածը: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այն բաները, որոնք պահանջվում են մարդուց Տիրոջ ուխտի ժողովրդի անդամ դառնալու համար: Գրեք հետևյալը գրատախտակին. «Եթե մենք … , ապա մենք …: Խնդրեք ուսանողներին օգտագործել 3 Նեփի 16.13 հատվածը՝ այս միտքը լրացնելու համար: Ուսանողները պետք է կարողանան հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ապաշխարենք և վերադառնանք դեպի Հիսուս Քրիստոսը, ապա մենք կհամարվենք Իր ժողովրդի շարքում:

  • Ինչո՞ւ է օրհնություն համարվում լինել Տիրոջ ժողովրդի շարքում:

Եզրափակեք, կիսվելով ձեր վկայությամբ այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք ուսուցանվել են այսօրվա դասում:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 15.1–2 «Հին բաներն անցել են, և …բոլոր բաները դարձել են նոր»:

Մինչև Փրկչի մահկանացու ծառայությունը, Մովսեսի օրենքը եղել էր Իսրայելացիների կրոնական և հասարակական կյանքի հիմքը ավելի քան հազար տարի: Նեփիացիներն ունեին արույրե թիթեղների վրա գրված հիշատակարաններ, և Նեփիացի մարգարեները ուսուցանում էին և պահում օրենքը: Երբ Փրկիչն այցելեց Նեփիացիներին, Նա ուսուցանեց նրանց, որ օրենքը լիովին կատարվել էր Իրենում: Սակայն նրանք չպետք է մտածեին Մովսեսի օրենքի մասին, որ այն կործանվել էր կամ «վերացել»(3 Նեփի 12.17–18): Ինչպե՞ս էր, որ Փրկիչը «կատարել» էր, բայց չէր «կործանել» Մովսեսի օրենքը: Մովսեսի օրենքը ներառում էր բարոյական և ծիսական կողմեր:

Բարոյական կողմերն ընդգրկում էին այնպիսի պատվիրաններ, ինչպիսին էին «Սպանություն մի անիր» և «Շնություն մի անիր» պատվիրանները: Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Նեփիացիներին, որ նրանք պետք է խուսափեին ոչ միայն սպանությունից և շնությունից, այլ նաև բարկությունից և տենչանքից՝ սրտի վիճակներ, որոնք տանում են սպանության և շնության (տես 3 Նեփի 12.21–30): Այսպիսով, Հիսուս Քրիստոսի ավետարանը իրականացրեց օրենքն այն առումով, որ այն ընդլայնեց Մովսեսի օրենքի բարոյական կողմերը, լինելով ավելի բարձր օրենք, այն ներառեց Մովսեսի օրենքի բարոյական հրամայականները և դրեց դրանք ավետարանի սկզբունքների ավելի լայնածավալ ենթատեքստում, որը պահանջում էր սրտի փոփոխություն:

Մովսեսի օրենքի ծիսական կողմերը ներառում էին պատվիրաններ կենդանիների զոհաբերության և ողջակեզների վերաբերյալ, որոնք Աբինադին անվանեց «ծիսակատարություններ» և «արարողություններ» (Մոսիա 13.30): Նեփիացի մարգարեները հասկանում էին, որ Մովսեսի օրենքի այս մասերը նախատեսված էին օգնելու ժողովրդին սպասել Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությանը (տես 2 Նեփի 25․24; Հակոբ 4․5; Մոսիա 16․14–15): Ուստի, երբ Փրկչի մահկանացու առաքելությունն ավարտվեց, այս առաջ նայող արարողությունները չէին կարող այլևս նայել առաջ ապագա իրադարձության. իրադարձությունը տեղի էր ունեցել: Այսպիսով, Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին, որ կենդանիների զոհաբերությունները և ողջակեզները պետք է «վերացվեին» և որ Իր հետևորդները պետք է փոխարենը «զոհաբերեին» կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9.19–20): Այն արարողությունների փոխարեն, որոնք սպասում էին Քավությանը, Փրկիչը հաստատեց հաղորդությունը, հիշատակի արարողություն՝ ետ նայելու Փրկչի քավող զոհաբերությանը (տես 3 Նեփի 18.1–11):

Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին նշել է. «Հիսուսը եկավ վերականգնելու ավետարանի այն լրիվությունը, որը մարդիկ վայելել էին մինչև Մովսեսի օրերը, մինչև ավելի ցածր օրենքի ժամանակը: Ակնհայտորեն Նա չեկավ կործանելու այն, ինչ ինքն էր հայտնել Մովսեսին, ոչ ավելի քան համալսարանի դասախոսը կործանում է թվաբանությունը՝ հայտնելով ինտեգրալ հաշվարկի սկզբունքներն իր աշակերտներին: Հիսուսը եկավ կառուցելու Մովսեսի կողմից դրված հիմքի վրա: Ավետարանի լրիվության վերականգնումն իրականացնելով՝ Նա կատարեց դա՝ հավատարիմ մնալով նախապատրաստական ավետարանի պահանջներին և պայմաններին: Ոչ ոք այլևս կարիք չուներ քայլելու լուսնի լույսով, քանի որ արևը բարձրացել էր իր ողջ վեհափառությամբ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:219–20; see also Stephen E. Robinson, “The Law after Christ,” Ensign, Sept. 1983, 69–73):

3 Նեփի 15.1–10 Հիսուս Քրիստոսը տվեց և կատարեց Մովսեսի օրենքը:

Վաղ ժամանակներից Մորմոնի Գրքի մարգարեներն ուսուցանում էին, որ Մովսեսի օրենքը ի վերջո կկատարվի: Նեփին, Հակոբը և Աբինադին՝ բոլորը պատրաստեցին իրենց ժողովրդին ի վերջո ընդունել Մովսեսի օրենքի ավարտը: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, նշել է հին օրենքից Նեփիացիների հրաժարվելու և նորն ընդունել կարողանալու պատճառները.

«ՊարզապեսՆեփիացիների համայնքը հասկացել էր դա ավելի պատրաստակամորեն, մասնավորապես այն պատճառով, որ Նեփիացի մարգարեները շատ ուշադիր էին եղել օրենքի անցողիկ բնույթն ուսուցանելիս, քան հրեական աշխարհը: Ես ասում եմ ձեզ, որ անհրաժեշտ է, որ դուք առայժմ պահեք Մովսեսի օրենքը. բայց ես ասում եմ ձեզ, որ պիտի գա ժամանակը, երբ այլևս անհրաժեշտ չի լինի պահել Մովսեսի օրենքը:[Մոսիա 13․27, շեղագիրն ավելացված է։] «Մենք խոսում ենք օրենքի վերաբերյալ, որ մեր զավակները կարողանան իմանալ օրենքի մեռածությունը. և նրանք, իմանալով օրենքի մեռած լինելը, կարողանան սպասել այն կյանքին, որը Քրիստոսում է և իմանան, թե ինչ նպատակով էր տրված օրենքը: Եվ օրենքը Քրիստոսում կատարվելուց հետո, որ նրանք կարիք չունենան՝ կարծրացնելու իրենց սրտերը նրա դեմ, երբ օրենքը պետք է դադարեցվի:[2 Նեփի 25.27, շեղագիրն ավելացված է:]

Այդպիսի ուսուցումը՝ զգուշացնելը մարդկանց սրտերը Քրիստոսի դեմ կարծրացնելու վերաբերյալ, որ անտեղյակորեն չպաշտպանեին Մովսեսի օրենքը, կարող էր ծառայած լինել (և փրկած) այնքան շատ ապրողների այն ժամանակ Հին Աշխարհում և ապրողների ողջ աշխարհում այժմ» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 156–57):

3 Նեփի 15.5–8-8 Ուխտը ամբողջովին չի կատարվել

Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ Նա ասաց. «Ուխտը, որը ես արել եմ իմ ժողովրդի հետ, ամբողջը չի կատարվել»(3 Նեփի 15․8): Եհովան հնում ուխտ է կապել Աբրահամի հետ։ Աբրահամին խոստացվեց (1) հավերժական սերունդ, (2) ժառանգության երկիր, և (3) Աստծո քահանայության իշխանությունը: Այս խոստումներն արվել են նաև Աբրահամի սերնդին (տես ՎևՈՒ 132.30–31) և կկատարվեն ապագայում: