Գրադարան
Դաս 148. Եթեր 7–11


Դաս 148

Եթեր 7–11

Նախաբան

Հարեդի եղբայրը տխրեց իր ժողովրդի պահանջից՝ ղեկավարվելու թագավորի կողմից: Նա ասաց. «Այս բանը, անկասկած, տանում է գերության» (Եթեր 6.23: Նրա մարգարեությունը կատարվեց երկու սերունդներ անց: Շատ թագավորների թագավորման տարիների ընթացքում Հարեդացիները անցան մի քանի փուլերի միջով, լսելով մարգարեներին և ապրելով արդարակյաց, իսկ հետո մերժեցին մարգարեներին և ապրեցին ամբարշտորեն:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 7

Օրիան և Կիբը արդարությամբ են թագավորում, Կորիհորն ապստամբում է և գրավում թագավորությունը, իսկ նրա եղբայր Սուլեն հետ է գրավում այն, և մարգարեները դատապարտում են ժողովրդի ամբարշտությունը:

Գրատախտակին նկարեք մի պարզ բանտային խցիկ:

Նկար
բանտային խցիկ

Ուսանողներին հարցրեք, թե ինչպե՞ս կզգային մարդիկ գերության մեջ: Նշեք, որ մարդկանց մեղավոր պահվածքը կարող է նրանց տանել հոգևոր ու ֆիզիկական գերության:

  • Ինչպե՞ս է մեղավոր պահվածքը տանում գերության:

Ուսանողները կարող են այսպիսի մտքեր առաջարկել. Իմաստության Խոսքի խախտումը կամ պոռնոգրաֆիայի դիտումը կարող է տանել հակման հանդեպ գերության: Բոլոր տեսակի մեղքերը նվազեցնում են Սուրբ Հոգու զորությունը մեր կյանքում: Բացատրեք, որ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես հեռու մնալ գերությունից:

Բացատրեք, որ երբ Հարեդի եղբայրը իմացավ, որ ժողովուրդը թագավոր է ցանկանում, նա զգուշացրեց, որ նարնց որոշումը կտանի գերության (տես Եթեր 6.22–23): Չնայած դրան հարեդացիները ընտրեցին թագավոր: Նրանց առաջին թագավորը Օրիան էր՝ Հարեդի որդիներից մեկը: Նրանց երկրորդ թագավորը Օրիայի որդի Կիբն էր:

Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն կարդալ Եթեր 7.1–2 , որպեսզի իմանան, թե արդյոք Հարեդի եղբոր մարգարեությունը կատարվեց Օրիայի օրոք: Հանձնարարեք նրանց կիսվել սովորածով:

  • Ի՞նչ կասեիք մեկին, ով ապրել է Թագավոր Օրիայի օրոք և չէր հավատում, որ Հարեդի եղբոր մարգարեությունը կկատարվեր:

Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 7.3–7 , ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես Հարեդի եղբոր մագարեությունը սկսեց ի կատար ածվել: Խնդրեք կիսվել իրենց կարդացածով: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Թագավոր Կիբը և նրա մարդիկ տարվել էին գերության «Կիբը և նրա ժողովուրդը բնակվեցին գերության մեջ» (Եթեր 7.7):

  • Մինչ այս պահը ի՞նչ սկզբունք եք դուք տեսել Եթեր 7-ում: (Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, համոզվեք, որ հետևյալ սկզբունքը պարզ է նրանց համար. Մարգարեների խոսքերի հերքումը կարող է տանել գերության: )

Ուսանողներին հանձնարարեք Եթեր 7.8–13–ում կարդալ Սուլեի մասին, ով ծնվեց Կիբից, մինչ Կիբը գերության մեջ էր: Նախքան կարդալը, թույլ տվեք նրանց պատկերացնել, որ նրանք նորությունների հաղորդավարներ են, որոնց հանձնարարված է խոսել Եթեր 7.8–13 –ի պատմության մասին: Այնուհետև, հանձնարարեք, որ ամեն մի ուսանող դասարանի մյուս անդամին զեկուցի, թե ինչն է առաջ քաշել պատմության մեջ:

Ամփոփեք Եթեր 7.14–22, բացատրելով, որ Սուլեն դարձավ թագավոր և Կորիհորը ապաշխարեց իր արածի համար, Կորիհորի որդի Նոյը ապստամբություն մղեց Սուլեի և Կորիհորի դեմ: Սուլեն տարվեց գերության: Սուլեի որդիները կարողացան սպանել Նոյին և ազատել Սուլեին և Սուլեն որպես թագավոր վերադարձավ իր թագավորություն: Այնուամենայնիվ, Նոյի որդի Կոհորը պահպանեց Նոյի ղեկավարած թագավորությունը: Երկիրը բաժանվեց երկու թագավորների և երկու ժողովուրդների միջև նախքան ճակատամարտը, որտեղ Սուլեն սպանեց Կոհորին: Կոհորի որդի Նիբրովթը Սուլեին հանձնեց Կոհորի թագավորությունը:

Բացատրեք, որ յն բանից հետո, երբ Սուլեն կրկին ստացավ թագավորությունը, մարգարեներ հայտնվեցին ժողովրդի մեջ: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 7.23–25, բացահայտելով այն, թե ինչ ասացին մարգարեները և ինչպես արձագանքեցին մարդիկ: Ուսանողների պատասխաններից հետո, հարցրեք.

  • Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ մարգարեներին: Ինչպե՞ս արձագանքեց Սուլեն:

  • Ինչպե՞ս Սուլեի կողմից մարգարեների պաշտպանությունը օրհնեց նրա ժողովրդին:

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 7.26–27: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց, երբ ժողովուրդը հնազանդվեց մարգարեների խոսքերին: Ուսանողների պատասխաններից հետո, համոզվեք, որ նրանք նշել են հետևյալ սկզբունքը. Եթե մենք հետևենք մարգարեների խորհրդին և հիշենք Տիրոջը, մենք կբարգավաճենք:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել մարգարեների խորհուրդների հանդեպ ձեր հնազանդության շնորհիվ:

Ուսանողներին հորդորեք մտածել այն մասին, թե ինչ կարող են նրանք անել՝ ավելի լավ լսելու ու հնազանդվելու մարգարեների խոսքերին:

Եթեր 8.1–9.13

Գաղտնի խմբակցությունների միջոցով Հարեդը իսկ հետո Աքիսը դառնում են Հարեդացիների թագավոր

Ամփոփեք Եթեր 8.1–14 , բացատրելով, որ երբ Սուլեն մահացավ, Օմերը դարձավ թագավոր: Օմերի որդի Հարեդը ապստամբեց իր հոր դեմ և ցանկացավ դառնալ թագավոր: Նա կարողացավ գրավել թագավորության կեսը, սակայն հետագայում պարտվեց ու ստիպված եղավ հրաժարվել իր թագավորության կեսից: Այնուհետև Հարեդի դուստրը մտածեց մի ծրագիր Հարեդին թագավոր դարձնելու համար: Նա հիշեցրեց իր հորը հնում եղած գաղտնի խմբակցությունների մասին և ասաց, որ կպարի Աքիս անունով մարդու առաջ, ով, նրա կարծիքով, կցանկանար նրան կնության վերցնել: Երբ Աքիսը ցանկանավ նրան կնության վերցնել, Հարեդն ասաց Աքիսին, որ նա պետք է սպանի թագավոր Օմերին: Հարեդը և իր դուստրը մտածեցին այդ ծրագիրը: Աքիսը ցանկացավ կնության վերցնել Հարեդի դստերը և հետո իր ընկերոջ հետ միացավ գաղտնի խմբակցությանը թագավոր Օմերին սպանելու համար:

Նշեք, որ այդ ծրագրի պատճառով գաղտնի խմբակցություններ ստեղծվեցին Հարեդացիների մեջ, որն էլ վերջնականապես պատճառ հանդիսացավ նրանց կործանման: Բացատրեք, որ գաղտնի խմբակցությունը «մարդկանց կազմակերպություն է, որի անդամները միացած են խմբակցության չար նպատակներն առաջ տանելու երդումով» (Սուրբ Գրքերի ուղեցույց, «Գաղտնի Խմբակցություններ», scriptures.lds.org): Գադիանթոնի ավազակները Մորմոնի Գրքում օրինակն են այդ կազմակերպության, որոնք օգտվեցին գաղտնի խմբակցություններից, որպեսզի իրագործեն իրենց չար նպատակները:

Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 8.15–19, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ արեց Աքիսը գաղտնի խմբակցություններ հիմնելու համար: Ուսանողների ուշադրությունը դարձրեք այն բանին, թե ինչ են ուսուցանում այս հատվածները գաղտնի խմբակցությունների վերաբերյալ:

  • Որո՞նք են այն մարդկանց դրդապատճառները, ովքեր միանում են գաղտնի խմբակցություններին: (Ստանալ իշխանություն, որպեսզի կարողանան կատարել չար արարքներ:)

  • Ո՞ւմ իշխանությունն է թաքնված գաղտնի խմբակցությունների ետևում: (Սատանայի:)

  • Ո՞ր արտահայտությունն է Եթեր 8.18-ում ցույց տալիս, թե ի՞նչ է Տերը մտածում գաղտնի խմբակցությունների վերաբերյալ: («Ամենապիղծն է և ամբարիշտը բոլորից առավել»:)

Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 8.20–22, 25: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, փնտրելով լրացուցիչ բաներ, որոնք նրանք կարող են սովորել գաղտնի խմբակցությունների մասին: Ասացեք նրանց, որ հատուկ ուշադրություն դարձնեն այն բանին, թե ինչ ազդեցություն են ունենում գաղտնի խմբակցությունները հասարակության վրա: (Նկատի ունեցեք, որ Եթեր 8.25 –ի սկզբում գրված «հիմնում է դա» արտահայտությունը վերաբերվում է հիմնել գաղտնի խմբակցությանը:)

  • Ձեր կարդացածից ելնելով ի՞նչ ազդեցություն ունեն գաղտնի խմբակցությունները հասարակության վրա: (Երբ ուսանողները իրենց կարծիքները արտահայտեն, համոզվեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. Գաղտնի խմբակցություններին աջակցումը բերում է հասարակության կոծանմանը: )

Դասարանին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 8.23–24, 26, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ էր Մորոնին ցանկանում, որ մենք անենք որպես արդյունք գաղտնի խմբակցությունների մասին նրա զգուշացման:

  • Ի՞նչ ասաց Մորոնին, որ մենք անենք: (Զգուշացեք գաղտնի խմբակցություններից և համոզվեք, որ դրանք դուրս են գցվել մեր հասարակությունից:)

  • Ըստ Եթեր 8.26-ում գրածի, ո՞րն էր Մորոնիի հույսը մեզ համար այս վերջին օրերում:

Ամփոփեք Եթեր 9.1–13, բացատրելով, որ գաղտնի խմբակցությունների պատճառով Աքիսը և նրա ընկերները խորտակեցին Օմերի թագավորությունը: Սակայն Տերը զգուշացրեց Օմերին, որ նա պետք է հեռանա իր ընտանիքով, որպեսզի փրկի նրանց կյանքը: Օմերի ամբարիշտ որդին՝ Հարեդը դարձավ թագավոր և իր դստերը տվեց կնության Աքիսին: Աքիսը և իր ընկերները շարունակեցին իրենց չար ծրագրերը, սպանեցին Հարեդին և նույնիսկ Աքիսի որդուն: Այդ արարքը հանգեցրեց պատերազմի, որը վերջնականապես կործանեց համարյա բոլոր Հարեդացիներին և վերահաստատեց Օմերին իր գահի վրա: Շեշտեք, որ այս իրադարձությունները ցուց են տալիս, որ գաղտնի խմբակցությունները հասարակությունը տանում են դեպի կործանում:

Եթեր 9.14–11.23

Մի թագավորը հաջորդում է մյուսին, ոմանք կառավարում են արդարությամբ, ոմանք էլ՝ ամբարշտությամբ:

Բացատրեք, որ Եթեր 9–11 գլուխները արձանագրում են, որ Հարեդից հետո 24 ավել թագավորներ կառավարեցին Հարեդացիներին, ոմանք՝ արդարությամբ, ոմանք էլ՝ ամբարշտությամբ: Ուսանողներին հիշեցրեք հետևյալ սկզբունքը, որը նախկինում քննարկվել է. Մարգարեների խոսքերի մերժումը տանում է գերության: Դասարանի մի կեսին հանձնարարեք ուսումնասիրել Եթեր 9.26–35 (Քետի թագավորության ժամանակ), իսկ մյուս կեսին հանձնարարեք ուսումնասիրել Եթեր 11.1–8 (Կոմի և Սիբլոմի թագավորության ժամանակ): Երկու խմբին էլ հանձնարարեք փնտրել այդ սկզբունքի ապացույց: Թույ տվեք ուսանողներին համառոտ կիսվել իրենց սովորածով:

Կիսվեք ձեր վկայությամբ մարգարեների խորհուրդներին հետևելու կարևորության մասին: Դուք կարող եք կիսվել կյանքի ձեր փորձառությամբ, որը ձեզ սովորեցրել է մարգարեների խորհուրդներին հետևելու կարևորության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 7․23–27; 9․28–31 Մարգարեները և նրանց ուղերձները հաճախ են մերժվում:

Ինչո՞ւ են մարգարեները հայտարարում ուղերձներ, որոնք սիրով չեն ընդունվում աշխարհի շատ ժողովուրդների կողմից: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը բացատրել է.

«Մարգարեները հաճախ պետք է զգուշացնեն Աստծո օրենքների խախտման հետևանքների մասին: Նրանք չեն քարոզում այն, ինչը սիրով է ընդունվում աշխարհի կողմից: Ինչո՞ւ են մարգարեները հայտարարում պատվիրաններ և կոչ անում հասարակությանը ապաշխարել պատվիրանների մերժման, փոփոխման և նույնիսկ անտեսման համար: Պատճառը շատ պարզ է: Հայտնությունը ստանալուն պես մարգարեները այլ տարբերակ չունեն, քան հայտարարել և վերահաստատել այն, ինչ Աստված պատվիրել է նրանց պատմել աշխարհին» (“If Thou Wilt Enter into Life, Keep the Commandments,” Ensign, May 1996, 37):

Յոթանասունի Նախագահությունից Երեց Լ. Ալդին Փորթերն ուսուցանել է.

«Ոմանք բողոքում են, որ երբ մարգարեները պարզ ու հստակ խոսում են, նրանք հեռացնում են մեր ազատ կամքը: Մենք դեռ ազատ ենք ընտրելու: Բայց մենք պետք է ընդունենք այդ որոշումների հետևանքները: Մարգարեները չեն հեռացնում մեր ազատ կամքը: Նրանք պարզապես զգուշացնում են մեզ, թե մեր որոշումների հետևանքները որոնք են լինելու: Անմիտ բան է մարգարեներին մեղադրել նրանց զգուշացումների մասին» (“Our Destiny,” Ensign, Nov. 1999, 66):