Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 2


Տնային ուսումնասիրության դաս

1 Նեփի 1–6, 9 (Մաս 2)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Այն վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորել են 1 Նեփի 1–6, 9-ում (Մաս 2) ուսումնասիրելիս, նախատեսված չէ ուսուցանելու համար որպես ձեր դասի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (1 Նեփի 1)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին, որ Լեքին մարգարեացել է ժողովրդին և նախազգուշացրել նրանց, որ ապաշխարեն, նրանք սովորեցին, որ մարգարեները նախազգուշացնում են մեղք գործելու մասին և սովորեցնում են Հիսուս Քրիստոսի միջոցով փրկություն ունենալու մասին: Նրանք նաև սովորեցին, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները տրվում են նրանց, ովքեր հավատում են Նրան:

Օր 2 (1 Նեփի 2)

Լեքին արձագանքեց Երուսաղեմից հեռանալու Տիրոջ պատվիրանին: Նա օրինակ հանդիսացավ այն սկզբունքի, որ եթե մենք հավատարիմ ենք, Տերը կօգնի մեզ փորձության ժամանակ: Նեփին ցուցաբերեց հնազանդ հոգի և սովորեց, որ երբ մենք կանչում ենք առ Աստված, Նա կարող է փափկացնել մեր սրտերը, որ հավատանք Իր խոսքերին: Ուսանողները սովորեցին, որ Աստված օրհնում է նրանց, ովքեր հնազանդ են և հավատարիմ:

Օր 3 (1 Նեփի 3–4)

Երբ Լեքին ասաց Նեփիին և նրա եղբայրներին Աստծո պատվիրանի մասին, ըստ որի նրանք պետք է վերադառնային Երուսաղեմ և ձեռք բերեին արույրե թիթեղները, Նեփին արձագանքեց, վկայելով, որ եթե մենք անենք այն, ինչ Տերը պատվիրում է, ապա Նա ուղի կպատրաստի մեզ համար, որ իրագործենք այն: Նեփին և նրա եղբայրները զգացին, որ դժվար էր իրագործել Տիրոջ պատվիրանը: Երուսաղեմ վերադառնալու Նեփիի վճռականությունը օգնեց ուսանողներին տեսնել, որ երբ մենք հավատք ենք դրսևորում առ Աստված և փնտրում ենք անել այն, ինչ Նա պատվիրում է, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք կարողանում տեսնել հետևանքները, Նա մեզ կառաջնորդի Սուրբ Հոգով:

Օր 4 (1 Նեփի 5–6, 9)

Մինչ ուսանողները ծանոթացան Լեքիի փորձառությանը արույրե թիթեղները ուսումնասիրելու վերաբերյալ, նրանք հայտնաբերեցին հետևյալ սկզբունքը. երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք կարողանում ենք լցվել Սուրբ Հոգով և հայտնություն ստանալ: Սովորելով իր հիշատակարանը գրելու Նեփիի նպատակի մասին, ուսանողները նաև իմացան, որ Մորմոնի Գրքի նպատակն է համոզել բոլոր մարդկանց գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Նախաբան

Այս շաբաթվա դասը ուսանողներին հնարավորություն կտա կրկնել և քննարկել, թե ինչ նրանք սովորեցին Լեքիի ընտանիքի օրինակից և նրանց հավատքի գործերից: Մինչ դուք ուսուցանեք դասը, ընդգծեք Նեփիի հավատարիմ հնազանդությունը Տիրոջ պատվիրանների հանդեպ և նրա ջանասիրությունը, երբ նա փնտրում էր իմանալ ճշմարտությունը «բոլոր այն խոսքերի, որոնք ասվել էին [նրա հոր] կողմից» (1 Նեփի 2.16): Մինչ ուսանողները հետևեն Նեփիի հնազանդության օրինակին, նրանք կզորացնեն իրենց իսկ վկայությունը ավետարանի վերաբերյալ:

Ուսուցանելիս հետևեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խրատին.

«Մենք պետք է բարելավենք հիանալի ուսուցումը Եկեղեցում՝ տանը, ամբիոնից, մեր ղեկավարների ժողովներում և, իհարկե, դասարանում: Ոգեշնչված ուսուցումը չպետք է երբևիցե Եկեղեցում դառնա կորած արվեստ, և մենք պետք է վստահ լինենք, որ ուսուցման մեր որոնումները չեն դառնա կորած ավանդույթ: …

… Թող որ մենք վեհացնենք ուսուցանելու փորձառությունը տանը և Եկեղեցում, և բարելավենք շենացնելու և ուսուցանելու մեր յուրաքանչյուր ջանքը» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 25, 27):

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 1

Տերը տալիս է Իր գորովագութ ողորմությունները հավատարիմներին

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Տիրոջ գորովագութ ողորմությունները տրվում են նրանց, ովքեր հավատք են գործադրում Նրա հանդեպ: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել 1 Նեփի 1 և ներկայացնել այն հատվածը, որում ուսուցանվում է այս ճշմարտությունը (հատված 20):

Տվեք հետևյալ հարցը, որ օգնեք ուսանողներին վերհիշել և ամփոփել այն, ինչ նրանք սովորել են, մինչ նրանք շաբաթվա ընթացքում ուսումնասիրել են 1 Նեփի 1–6, 9:

  • Ելնելով այն ամենից, ինչ դուք սովորել եք այս շաբաթ ուսումնասիրած գլուխներից, ինչպե՞ս էր Տերը տալիս Իր գորովագութ ողորմությունները Լեքիին ու իր ընտանիքին:

  • Հնազանդության և հավատքի ի՞նչ օրինակներ ցույց տրվեցին Լեքիի և նրա ընտանիքի կողմից:

  • Ե՞րբ եք դուք տեսել, որ Տերը Իր գորովագութ ողորմությունները տա ձեզ կամ մեկին, ում դուք գիտեք:

Դուք կարող եք պատմել այն ժամանակների մասին, երբ Տերը ողորմած է եղել ձեր և ձեր ընտանիքի հանդեպ, մինչ դուք գործել եք հավատքով, կամ կիսվել փորձառությամբ, որը դուք գտել եք Եկեղեցու ամսագրերում: Խրախուսեք ուսանողներին փնտրել օրինակներ, որտեղ Տերը ողորմած է հավատարիմների հանդեպ, մինչ նրանք տարվա ընթացքում կուսումնասիրեն Մորմոնի Գիրքը:

1 Նեփի 2

Տերը կարող է փափկացնել մեր սրտերը, որ հավատանք Իր խոսքերին

Հիշեցրեք ուսանողներին, որ այն բանից հետո, երբ Լեքիին պատվիրվեց հեռանալ Երուսաղեմից իր ընտանիքի հետ միասին, նրա որդի Նեփին ջանաց անձամբ իմանալ և հասկանալ իր Հոր հայտնությունների ճշմարտացիությունը: Հրավիրք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.16, 19:

Հարցրեք ուսանողներին. Չնայած, որ Նեփին չէր տրտնջում, ի՞նչ հիմքեր կան 1 Նեփի 2.16, որ Երուսաղեմից հեռանալը դժվար էր նրա համար: (Նեփին գրեց, որ նա աղոթեց հասկացողության համար և Տերը փափկացրեց նրա սիրտը: Սա հուշում է, որ Երուսաղեմից հեռանալը հեշտ չէր նրա համար, ուստի Տերը օգնեց նրան ընդունել այդ:)

Հարցրեք. Ի՞նչ փաստեր եք դուք տեսնում, որ չնայած Լեքին և իր ընտանիքը հնազանդ էին Տիրոջը, կյանքը հեշտ չէր նրանց համար (Տես 1 Նեփի 2.4, 11:)

Խնդրեք ուսանողներին կիսվել մտքերով, որոնք նրանք ունեցել են Նեփիի ցանկությունների վերաբերյալ և այն մասին, թե ինչ արեց նա, որը առաջնորդեց նրան ընդունելու իր հոր միջոցով տրված Տիրոջ պատվիրանները:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են նրանք գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում՝ օր 2, հանձնարարություն 4: Կիսվեք օրինակով այն ժամանակի վերաբերյալ, երբ Նեփիի պես դուք կանչել եք առ Երկնային Հայրը և ձեր սրտերը փափկանալու փորձառություն եք ունեցել Հոգու միջոցով, կամ մի պահի մասին, երբ դուք ստացել եք վկայություն մի բանի վերաբերյալ, որ ասել էր Տերը:

Կիսվեք ձեր իսկ վկայությամբ, որ երբ մենք կանչում ենք առ Աստված, Նա կարող է փափկացնել մեր սրտերը, որ հավատանք Նրա խոսքերին:

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են նրանք անել, որ ամրացնեն իրենց վկայությունները և ձեռք բերել անձնական համոզվածություն, ինչպես Նեփին արեց: Հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց մտքերով, եթե նրանք կցանկանան: Խրախուսեք նրանց գործել համաձայն իրենց մտքերի և տպավորությունների:

1 Նեփի 3–4

Տերը կպատրաստի ճանապարհը, մինչ մենք հավատարմորեն հնազանդվենք Նրա պատվիրաններին

Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի աշխատել զուգընկերոջ հետ: Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները. 1 Նեփի 3.6–7 և 1 Նեփի 4.6–13: Հրավիրեք ուսանողներին կարդալ հատվածները և քննարկել հետևյալ հարցերը իրենց զուգընկերոջ հետ.

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Նեփիի հետևյալ հայտարարությունում. «Այնուամենայնիվ, ես առաջ գնացի» (1 Նեփի 4.7):

  • Ինչպե՞ս Նեփիի հավատքը հնարավոր դարձրեց, որ նա ձեռք բերեր արույրե թիթեղները:

Այն բանից հետո, երբ ուսանողները կքննարկեն իրենց մտքերը իրենց զուգընկերների հետ, բացատրեք, որ Տերը կարող է մեզ պատվիրել անել մի բան, ինչպես Նա արեց Նեփիի և նրա եղբայրների հետ, առանց անմիջապես հայտնելու, թե ինչու, երբ կամ ինչպես մենք պետք է անենք այդ: Նեփին իմացավ, թե ինչու, երբ և ինչպես Տերը կօգներ իրեն միայն այն բանից հետո, երբ նա թույլ տվեց Հոգուն առաջնորդել իրեն, և այն բանից հետո, երբ նա որոշեց առաջ գնալ հավատքով: Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Աստված և փնտրում ենք անել այն, ինչ Նա պատվիրում է, նույնիսկ երբ մենք չենք կարող տեսնել արդյունքը, Նա կառաջնորդի մեզ Սուրբ Հոգու ազդեցությամբ:

Եթե ժամանակը թույլ տա, դուք կարող եք հարցնել ուսանողներին, արդյոք նրանք հարցեր ունեն կամ ցանկանում են կիսվել մտքերով իրենց ուսումնասիրությունից օր 4 1 Նեփի 5–6, 9-ի վերաբերյալ: Օրինակ, դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել, թե ինչպես են նրանք արձագանքել հանձնարարություն 4-ին, որում նրանցից խնդրվում էր գրել մի ժամանակի մասին, երբ նրանք ուսումնասիրել են սուրբ գրությունները և զգացել են Տիրոջ Հոգին:

Վերջում խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ (կամ անգիր ասել) սերտելու համար նախատեսված սուրբ գրության հատվածը՝՝ 1 Նեփի 3.7: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սկզբունք է ուսուցանում 1 Նեփի 3.7 Տիրոջ պատվիրաններին հնազանդ լինելու վերաբերյալ: (Ուսանողները պետք է կարողանան արտահայտել այն սկզբունքը, որ եթե մենք փնտրենք կատարել այն, ինչ Տերը պատվիրում է, Նա ուղի կպատրաստի մեզ համար, որ իրագործենք այն:)

  • Համաձայն այն ամենի, ինչ դուք կարդացիք 1 Նեփի 1–6 և 9, որո՞նք էին Լեքիի և Նեփիի կողմից Աստծո պատվիրաններին հնազանդվելու արդյունքները:

  • Ե՞րբ է Տերը ուղի նախապատրաստել, որպեսզի օգներ ձեզ հնազանդվել ինչ-որ պատվիրանի:

Հրավիրեք ուսանողներին խորհել մի ասպարեզի վերաբերյալ, որում նրանք կարող են լիարժեք ձևով ներկայացնել իրենց հնազանդությունն առ Աստված: Դուք կարող եք ավարտել դասը վկայելով այն օրհնությունների մասին, որոնք եղել են ձեր կյանքում Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու ձեր ջանքերի միջոցով:

Հաջորդ Մասը (1 Նեփի 7–14)

Հաջորդ մասում ուսանողները կուսումնասիրեն Լեքիի և Նեփիի տեսիլքները: Լեքիի և Նեփիի տեսիլքները կենաց ծառի վերաբերյալ այսօր կիրառելի են մեր կյանքում: Նեփիի գրառումները իր տեսիլքի վերաբերյալ ներառում են Հիսուս Քրիստոսի ծննդյան, ծառայության և Քավության նկարագրությունները, Հեթանոսների կողմից Ամերիկայի հայտնագործումը և գաղութացումը, և Աստվածաշնչից կարևոր ճշմարտությունների կորուստը և դրանց վերականգնումը Մորմոնի Գրքի միջոցով: Նեփիի հիշատակարանը նրա տեսիլքի վերաբերյալ ավարտվում է ավետարանի Վերականգնման նկարագրությամբ: