Գրադարան
Դաս 76. Ալմա 11


Դաս 76

Ալմա 11

Նախաբան

Մինչ Ալման ու Ամուղեկը շարունակում են ուսուցանել Ամմոնիայի ժողովրդին, Զիզրոմ անունով մի իրավաբան Ամուղեկին գումար է առաջարկում, որպեսզի նա ժխտի Աստծո գոյությունը: Զիզրոմը նաև ցանկանում է աղավաղել Ամուղեկի խոսքերը և վարկաբեկել Հիսուս Քրիստոսի մասին նրա ուսմունքները: Ամուղեկը պաշտպանում է իրեն թակարդը գցելու Զիզրոմի փորձերից և վկայում է, որ մեղքերից փրկությունը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Ամուղեկը նաև վկայում է, որ ողջ մարդկությունը հարություն կառնի և կբերվի «ու դատի ներկայացվի Քրիստոս Որդու, Հայր Աստծո, և Սուրբ Հոգու դատարանի առաջ» (Ալմա 11.44):

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 11.1–25

Ամուղեկը չի ենթարկվում Աստծո գոյությունը ժխտելու Զիզրոմի գայթակղությանը:

Ուսանողներին խնդրեք մտածել իրենց ունեցած ինչ-որ արժեքավոր բանի մասին, որը նրանք չէին վաճառի: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով այդ մասին և թե ինչու են այդ բաները արժեքավոր իրենց համար:

Բացատրեք, որ Ալմա 11-ը շարունակում է Ամմոնիայի ժողովրդին Ալմայի ու Ամուղեկի ուսմունքների պատմությունը: Ամուղեկի ուսուցանելու ընթացքում, նա ընդհարվում է Զիզրոմ անունով մի մարդու հետ, ով նրան գումար էր առաջարկել մի բանի դիմաց, որը շատ արժեքավոր էր Ամուղեկի համար:

Ուսանողներին հանձնարարեք ոուսումնասիրել Ալմա 11.21–22 , որպեսզի գտնեն, թե որքան գումար էր Զիզրոմն առաջարկել Ամուղեկին, և թե ինչի համար: Թող ուսանողները կիսվեն իրենց սովորածով:

Նշեք, որ Մորմոնի բացատրությունը Նեփիացիների դրամային համակարգի վերաբերյալ Ալմա 11.4–19 –ում օգնում է մեզ հասկանալ Զիզրոմի առաջարկած կաշառքի չափը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ օնթին մեծագույն արժեք ունեցող աարծաթի կտոր էր (տե՛ս Ալմա 11.6, 11–13): Մեկ օնթին համարյա հավասար էր դատավորի մեկ շաբաթվա աշխատավարձին (տե՛ս Ալմա 11.3, 11–13), որը նշանակում էր, որ օնթին հավասար էր դատավորի վեց շափաթվա աշխատավարձին:

  • Ինչո՞ւ կարող էր Զիզրոմի առաջարկը գայթակղիչ լինել որոշ մարդկանց համար:

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 11.23–25:

  • Ամուղեկի պատասխանը ի՞նչ է խոսում նրա մասին:

  • Ըստ Ալմա 11.25–ի, ի՞նչ էր Զիզրոմը ծրագրել անել, եթե Ամուղեկը ընդուներ նրա առաջարկը: Ինչպե՞ս է դա նման նրան, թե ինչ է անում Սատանան, երբ մարդիկ ենթարկվում են նրա գայթակղություններին:

Օգնելու համար ուսանողներին բացահայտել, թե ինչպես Ամուղեկը կարողացավ դիմակայել Զիզրոմի առաջարկությանը, գրեք հետևյալը գրատախտակին. Ես չեմ … ոչինչ, ինչը Տիրոջ Հոգուն հակառակ է:

Հանձնարարեք մեկ ուսանողի կարդալ Ալմա 11.22: Դասարանին խդնրեք փնտրել այն բառը, որն Ամուղեկն օգտագործեց այս նախադասությունն ավարտելու համար:

  • Ի՞նչ այլ բառեր մենք կարող ենք դնել բաց թողնված, որոնք մեզ կօգնեն ապավինել Սուրբ Հոգուն՝ գայթակղությանը դիմակայելիս («անել», «մտածել», «նայել»:)

Ուսանողներին խնդրեք, հիմնվելով Ալմա 11.22-ի վրա, շարադրել այն սկզբունքը, որը կարող է օգնել նրանց հիշել, թե ինչպես նրանք կարող են հաղթահարել գայթակղությունները: Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, բայց նրանք պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ապավինում ենք Սուրբ Հոգուն, մենք կարող ենք հաղթահարել գայթակղությունները: (Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները գրեն սկզբունքը իրենց սուրբ գրություններում Ալմա 11.22–ի կողքին:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգու հուշումներին զգայուն լինելը օգնել մեզ հաղթահարել գայթակղությունները:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խորհուրդը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Եթե դուք սայթաքում եք, ընկնելով բաների մեջ, որոնց մեջ դուք չպիտի հայտնվեիք, կամ ընկերակցում մարդկանց, ովքեր տանում են ձեզ սխալ ուղղությամբ, ապա ժամանակն է օգտագործել ձեր անկախությունը, ձեր ազատ կամքը: Լսեք Հոգու ձայնը և չեք մոլորեցվի:

… Որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց» («Խորհուրդ երիտասարդությանը», Ensign կամ Լիահոնա, նոյ., 2011, 18):

Օգնելու համար ուսանողներին հասկանալ և զգալ Սուրբ Հոգու հետևյալ հուշումների կարևորությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են այն իրավիճակները, որոնց ժամանակ երիտասարդությունը կարող է գայթակղվել՝ գործելու իր վկայություններին հակառակ:

  • Ի՞նչ եք դուք անում Սուրբ Հոգուն ապավինելու համար: Ինչպե՞ս է այն օգնում ձեզ:

  • Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ հաղթահարել գայթակղությունները:

Հորդորեք ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել են Ամուղեկի օրինակից, եթե հաջորդ անգամ իրենց հավատքը մի կողմ դնելու գայթակղության առաջ կանգնեն: Վկայեք, որ եթե արժանի ապրեն Սուրբ Հոգու ընկերակցությանը, կարող են ավելի մեծ վստահությամբ պաշտպանեն ճշմարտությունը և հաղթահարեն գայթակղությունը:

Ալմա 11.26–40

Ամուղեկը վկայում էԱստծո Որդու մասին և դիմադրում է իր խոսքերը վարկաբեկելու Զիզրոմի փորձերին:

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք որևէ մեկը փորձել է վիճաբանության կամ ստի միջոցով հարցականի տակ դնել կամ հակադրվել նրանց հավատքին: Հրավիրեք մեկ-երկու ուսանողի կիսվել իրենց փորձառություններով:

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Զիզրոմին չհաջողվեց դրդել Ամուղեկին ժխտել Աստծո գոյությունը, նա փոխեց իր մարտավարությունը և սկսեց հարձակվել Հիսուս Քրիստոսի հանդեպ Ամուղեկի հավատքի վրա:

Մի քանի ուսանողների հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 11.26–35: Դասարանին խնդրեք փնտրել այն եղանակները, որոնցով Զիզրոմը փորձեց աղավաղել Ամուղեկի խոսքերը: Թող ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով: Այնուհետև հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 11.36–37: Ուսանողների ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե ինչպես է Ամուղեկն ուղղում Զիրոմի կեղծ ուսուցանումը: Ուսանողներին հանձնարարեք նայել տողատակի 34ա. ծանոթագրություններին: (Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները իրենց սուրբ գրություններում նշեն տողատակի ծանոթագրություն 34ա:) Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 5.10–11:

  • Ինչո՞ւ է անհնար փրկվելը մեր մեղքերի մեջ: Ո՞րն է տարբերությունը մեր մեղքերի մեջ փրկվելու և մեր մեղքերից փրկվելու միջև:

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 11:40: Բացատրեք, որ այս հատվածը պարունակում է սկզբունք, որին մենք պետք է հետևենք, որպեսզի փրկվենք մեր մեղքերից: Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Երբե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք փրկագնվել մեր մեղքերից:

  • Ձեր համար ի՞նչ է նշանակում հավատալ Հիսուս Քրիստոսին:

  • Ինչո՞ւ մենք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին, որպեսզի փրկվենք մեր մեղքերից:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչպես է ապաշխարության միջոցով Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը տանում դեպի փրկագնում, կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Մենք առ Քրիստոս անսասան հավատքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապաշխարել: Մեր հավատքը պետք է «ճիշտ ներկայացնի Աստծո բնավորությունը, կատարյալ արժանիքներն ու հատկանիշները» ( [1985], 38): Եթե հավատանք, որ Աստված գիտի բոլոր բաները, սիրող և ողորմած է, մենք կկարողանանք անվարան վստահել Նրան մեր փրկության համար: Քրիստոսի հանդեպ հավատքը կփոխի մեր այն մտքերը, համոզմունքները և բնավորությունը, որոնք համահունչ չեն Աստծո կամքին»(«Ապահով վերադարձի կետ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 100):

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի խնդրեք հերթականությամբ միմյանց բացատրել, թե ինչպես իրենք կպատասխանեին, եթե իրենցից ավելի երիտասարդ մարդ հարցներ հետևյալը. (Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին:)

  • Ինչո՞ւ ես պետք է հավատամ Հիսուս Քրիստոսին, որպեսզի ապաշխարեմ և փրկվեմ իմ մեղքերից:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը օգնել ձեզ ապաշխարել:

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել, փրկվել մեր մեղքերից և ստանալ հավերժական կյանք:

Ալմա 11.41–46

Ամուղեկն ուսուցանում է ողջ մարդկության հարության և դատաստանի մասին:

Օգնելու համար ուսանողներին խորհել, թե ինչու է կարևոր իմանալը, որ մենք, ի վերջո, հարություն կառնենք և կդատվենք, հարցրեք.

  • Ինչպե՞ս որևէ մեկը կապրեր իր կյանքն այլ կերպ, եթե հավատար, որ մահից հետո կյանք չկա:

Գրատախտակին գրեք Հարություն և Դատաստան բառերը: Ուսանողներին հանձնարարեք մտքում ուսումնասիրել Ալմա 11.41–45, փնտրելով որքան հնարավոր է շատ տեղեկություն հարության ու դատաստանի վերաբերյալ: Երբ ուսանողները պատասխանեն, գրեք այդ պատասխանները գրատախտակին: Համոզվեք, որ գրատախտակին գրված արտահայտություններից մեկը արտահայտում է այն ճշմարտությունը, որ երկրի վրա ապրող բոլոր մարդիկ, ի վերջո, հարություն կառնեն: Մատնանշեք Ալմա 11. 45–ում տրված հարության պարզ սահմանումը. «Նրանք այլևս չեն կարող մեռնել. ոգին միավորվելով մարմնի հետ, որ երբեք չբաժանվի»: (Կարող եք հորդորել ուսանողներին նշել այդ արտահայտությունը:) Ուսանողների պատասխաններից հետո կարող եք առաջարկել, որ նրանք գրեն հետևյալ ճշմարտությունը իրենց սուրբ գրությունների էջի վերևում. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, բոլորը հարություն կառնեն և կդատվեն համաձայն իրենց գործերի:

  • Գրատախտակին գրված ո՞ր ճշմարտություններն են խրախուսում ձեզ պատրաստվել հանդիպելու Աստծուն:

  • Ինչո՞ւ է հարության մասին ճշմարտությունը արդարներին տալիս խաղաղություն և հույս:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 11.46, փնտրելով Ամուղեկի ուսմունքների ազդեցությունը Զիզրոմի վրա:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ինչ-որ մեկն այդ կերպ արձագանքում Ամուղեկի ուսմունքներին:

  • Ձեր կարծիքով, Ալմա 11.41–45 –ի ո՞ր ուսմունքները կարող էին անհանգստացնել Զիզրոմին: Ինչո՞ւ:

Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն և կկանգնեն Աստծո առաջ՝ «դատվելու համաձայն իրենց գործերի» (Ալմա 11.44): Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու, թե ինչ նրանք այսօր սովորեցին և ինչպես է այն վերաբերվում իրենց: Այնուհետև թույլ տվեք նրանց գրել հետևյալ հարցերի պատասխանները տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Կարող եք այս հարցերը գրել գրատախտակին:)

  • Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ մտածում եք, որ հարություն եք առել և դատվել:

  • Ի՞նչ պետք է դուք անեք, որպեսզի նախապատրաստվեք Աստծո առաջ կանգնելուն:

  • Ինչպե՞ս է ձեր հավատքն առ այն, որ դուք հարություն կառնեք և կդատվեք, ազդում այն որոշման վրա, թե ինչպես դուք կապրեք յուրաքանչյուր օր:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 11․28: Կա՞ ավելի քան մեկ Աստված:

Վերջին Օրերի Սրբերի վարդապետությունը Աստվածագլխի վերաբերյալ (որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երեք առանձին անձնավորություններ են, ովքեր կատարելապես միավորված են նպատակի և վարդապետության մեջ) ընկել է հարձակման տակ ներկայիս Քրիստոնեական աշխարհում: Քրիստոնեաները, ովքեր Աստծո մասին իրենց գաղափարները կապում են չորրորդ-հինգերորդ դարերի հավատամքների հետ, որոնք հայտարարում են երրորդության վարդապետությունը (որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ չեն), հաճախ Եկեղեցու անդամների մոտ հարցադրումներ են առաջացնում Աստծո մասին մեր յուրահատուկ գաղափարների շուրջ: Ալմա 11.28–33-ում այդ բարձրացված հարցն իր պատասխանի հետ մեկտեղ նույնպես շատ հարցադրումների պատճառ է հանդիսացել վերականգնված Եկեղեցու Աստվածագլխի վարդապետության մասին: Տասներկուսի Խորհրդի գրասենյակի օգնական և Բրիգամ Յանգ Համալսարանի Կրոնի հրահանգման պատվավոր դեկան՝ Ռոյ Վ. Դոքսին, բացատրել է Ամուղեկի պատասխանի հնարավոր պատճառը, որ կա միայն մեկ Աստված.

«Կա՞ ավելի քան մեկ Աստված: Այս հարցը հաճախ է բարձրացվում ի պատասխան Ալմա գլուխ 11-ի, որտեղ Զիզրոմը, ով քննադատ էր, վիճում է միսիոներ Ամուղեկի հետ:…

Որպեսզի հասկանանք Ամուղեկի հայտարարությունը, [որ կա միայն մի ճշմարիտ ու կենդանի Աստված], մենք պետք է դիտարկենք ամբողջ համատեքստը: Իրենց պատմության մեծ մասի ընթացքում, շատ Իսրաելացիներ (Նեփիացիների նախնիները) ընդունում էին Եգիպտացիների և Քանանացիների բազմաթիվ հեթանոսական աստվածների: Չնայած Մորմոնի Գիրքը լռում է որոշակի կրոնափոխ հասկացությունների մասին, որոնք անց էին կացվում Ամմոնիա քաղաքի Զիզրոմի ժողովրդի կողմից, պարզ էր, որ Ալմայի ժամանակների որոշ կրոնափոխ Նեփիացիներ կռապաշտ էին, ինչպես իրենց որոշ Իսրաելացի նախնիները: Երբ Ալման՝ Ամուղեկի միսիոներ զուգընկերը, գլխավոր դատավորն ու Եկեղեցու քահանայապետն էր, նա օգնեց ստեղծել ուժեղ ու հավատարիմ Եկեղեցու անդամների բանակ: Այնուամենայնիվ, «նրանք, ովքեր չէին պատկանում նրանց եկեղեցուն, իրենց տվել էին կախարդությունների և կռապաշտության» (Ալմա 1․32)։ Ուխտադրժությունը այնպիսի մեծ խնդիր էր, որ Ալման հետագայում վայր դրեց դատավորի իր աթոռը, «որ ինքն անձամբ կարողանար առաջ գնալ իր ժողովրդի մեջ, կամ Նեփիի ժողովրդի մեջ, որպեսզի կարողանար քարոզել նրանց Աստծո խոսքը» :(Ալմա 4․19)

Որպես միսիոներ, Ալման իմացավ, որ շատ մարդիկ ընդունել էին կռապաշտությունը: Օրինակ, նա հայտնաբերեց, որ Զորամացիները «խեղաթյուրում էին Տիրոջ ճանապարհները, և որ Զորամը, որը նրանց առաջնորդն էր, ժողովրդի սրտերը մոլորեցնում էր՝ վար խոնարհվելու համր կուռքերին»:Ալմա 31․1

Այս է համատեքստը, այնուհետև հետևում է Ալմայի ու Ամուղեկի Զիզրոմի հետ քննարկումը: Այս տեսանկյունից, Ամուղեկի պաատասխանը լիովին հասկանալի է և, իհարկե՛, ճշմարտացի. Կա միայն մեկ «ճշմարիտ ու կենդանի Աստված, որը Աստվածագլխի իր անդամներից ոչ մեկին չի կիսում մարդկության հորինած կեղծ աստվածների բանակի հետ» (“I Have a Question,” Ensign, Aug. 1985, 11):

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչպես և ինչու է Վերջին Օրերի Սրբերի հավատքը Աստվածագլխի վերաբերյալ տարբերվում ավանդական Քրիստոնեության երրորդության հավատքից.

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մեր առաջին և ամենակարևոր հավատքի հանգանակն է․ «Մենք հավատում ենք Աստծուն` Հավիտենական Հորը, Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն» [Հավատո Հանգանակ 1.1]։ Մենք հավատում ենք, որ Նրանք մեկ են մարդկային ընտանիքի փրկության համար գործելակերպով, մեթոդներով և պարտավորություններով: Մենք հավատում ենք, որ Նրանք լցված են ողորմության և սիրո, արդարության և շնորհի, համբերության, ներողամտության և փրկագնման նույն աստվածային զգացումով: Կարծում եմ, ճիշտ կլինի ասել` մենք հավատում ենք, որ նրանք մեկ են` ամեն մի էական և հավերժական հատկանիշով, բացի հավատալուց, որ Նրանք երեք անձնավորություն են` միավորված մեկ էության մեջ, Երրորդության մի հասկացություն, որը երբեք չի ուսուցանվել սուրբ գրքերում, որովհետև այն ճիշտ չէ։…

Ք.ծ.հ. 325թ.հռոմեացի կայսր Կոնստանտիանոսը հրավիրեց Նիկիայի Խորհուրդը՝ այլ հարցերի շարքում քննարկում ծավալելու Աստծո «երրորդության միության» խորացող հարցի վերաբերյալ: Այն, ինչ հայտնվեց կղերականների, փիլիսոփաների և բարձրաշխարհիկ պաշտոնյաների թեժ վիճաբանությունների արդյունքում, հայտնի է (ևս 125 տարի հետո և երեք նոր խորհրդից հետո) [Կոնստանդնուպոլիս, Ք.ծ.հ. 381; Եփեսոս, Ք.ծ.հ. 431; Քալկեդոն, Ք.ծ.հ. 451] որպես Նիկիայի Հանգանակ, իսկ հետագա վերաձևակերպումներով՝ որպես Աթանասյան Հանգանակ: Այս զանազան զարգացումները և հանգանակների տարբերակները՝ և այլ հանգանակներ, որոնք ի հայտ եկան դարերի ընթացքում, հայտարարում էին որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին վերացական, բացարձակ, գերհզոր, անսահման, մշտագո, բազմակերպ, հավերժական, անիմանալի, անմարմին, առանց անդամների կամ զգացմունքների են և ապրում են տարածությունից և ժամանակից դուրս: Այդպիսի հանգանակներում բոլոր երեք անդամները առանձին անձնավորություններ են, բայց նրանք մի էակ են, հաճախ հիշատակվելով որպես «երրորդության առեղծված»: Նրանք երեք որոշակի անձնավորություններ են, սակայն ոչ երեք Աստվածներ, այլ՝ մեկ: Բոլոր երեքն էլ անհասկանալի են, բայց դա մեկ Աստված է, որն անհասկանալի է:

Մենք համաձայն ենք մեր քննադատների հետ առնվազն այն հարցում՝ որ աստվածության այդպիսի ձևակերպումն իսկապես անըմբըռնելի է: …

Մենք հայտարարում ենք, որ ակնհայտ է սուրբ գրություններից, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին անձնավորություններ են, երեք աստվածային էակներ, հաշվի առնելով այնպիսի անհերքելի օրինակներ, ինչպիսիք են՝ Փրկչի մեծ Միջնորդական Աղոթքը … , Նրա մկրտությունը Հովհաննեսի կողմից, Կերպարանափոխության Սարի վրա Նրա փորձառությունը և Ստեփանոսի— նահատակությունը, որոնք միայն չորս օրինակներ են» —(«Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց» Ensign կամ Լիահոնա, նոյ 2007, 40–41):

Ալմա 11․38-39 Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը Հավերժական Հայրը:

Եթե ուսանողները կարիք ունեն հասկանալու, թե ինչպես Հիսուս Քրիստոսը կարող է լինել և՛ Աստծո Որդին և՛ Հավերժական Հայրը, դուք կարող եք ուսուցանել կամ վերանայել 60-րդ դասի Մոսիա 15.1–9 –ի ուսուցանման լրացուցիչ մտքերը: