Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 25


Տնային ուսումնասիրության դաս

3 Նեփի 11.18–16.20 (մաս 25)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ համառոտ շարադրանքը, որն ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրեցին 3 Նեփի 11.18–16.20 հատվածները (մաս 25), նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք ուսուցանում եք, կենտրոնացած է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (3 Նեփի 11.18–12.48)

Ուսանողները սովորեցին, որ մկրտությունը պետք է կատարվի մի մարդու կողմից, ով կրում է համապատասխան իշխանությունը և պետք է կատարվի այն ձևով, ինչպես Տիրոջ կողմից սահմանվել է: Նրանք նաև ուսումնասրել են Քրիստոսի վարդապետությունը և իմացել, որ Սուրբ Հոգին վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Երանիների իրենց ուսումնասիրության և բարձրագույն օրենքի Փրկչի բացատրության ժամանակ նրանք սովորեցին, որ եթե մենք ապրենք Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն, մենք կօրհնվենք և կպատրաստվենք մտնել Երկնքի արքայությունը: Նրանք նաև սովորեցին, որ երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոս և պահում Նրա պատվիրանները, մենք կարող ենք ավելի նման դառնալ Նրան և մեր Հորը, որ Երկնքում է, ովքեր կատարյալ են:

Օր 2 (3 Նեփի 13)

Ողորմություն տալու, աղոթելու և ծոմ պահելու դրդապատճառների մասին Փրկչի ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ եթե մենք անենք արդար գործեր գոհացնելու Երկնային Հորը, Նա մեզ կվարձատրի հայտնապես: Երբ նրանք ուսումանսիրեցին Փրկչի ուսմունքները երկու տերերի ծառայելու անհնարինության մասին, նրանք սովորեցին հետևյալ սկզբունքները. Որպեսզի ունենանք Աստծուն որպես մեր Տեր, մենք պետք է սիրենք և ծառայենք Նրան աշխարհի բաներից վեր: Եթե մենք ձգտում ենք առաջինը Աստծո արքայությանը, Նա կօգնի մեզ ապահովել մեր կարիքները:

Օր 3 (3 Նեփի 14)

Արդար դատելու վերաբերյալ Փրկչի ուսմունքներն օգնեցին ուսանողներին հասկանալ, որ մենք կդատվենք համաձայն այն ձևի, ինչպես մենք ենք դատում ուրիշներին: Նրանք նաև սովորեցին, որ Երկնային Հայրն օրհնում է մեզ, երբ մենք աղոթում ենք Նրա օգնության համար: Ուսանողները նկարներ նկարեցին, որոնք պատկերում էին Փրկչի ուսմունքները և սովորեցին, որ մենք պետք է կատարենք Երկնային Հոր կամքը, որպեսզի մտնենք երկնքի արքայությունը:

Օր 4 (3 Նեփի 15–16)

Ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսն է ավետարանի բոլոր օրենքների և պատվիրանների աղբյուրը: Եթե մենք հետևում ենք Նրան, պահելով Նրա պատվիրանները և համբերելով մինչև վերջ, Նա կտա մեզ հավերժական կյանք: Երբ ուսանողները ուսումնասիրեցին Փրկչի խոսքերը «ուրիշ ոչխարների մասին» (3 Նեփի 15.21), նրանք սովորեցին, որ Աստված հոգ է տանում բոլոր Իր զավակների մասին և ցույց է տալիս Իրեն նրանց: Նրանք նաև սովորեցին, որ Աստված տալիս է մեզ գիտելիք և ճշմարտություն՝ համաձայն մեր հավատքի և հնազանդության:

Նախաբան

Այս դասում ուսանողները կմտածեն, թե ինչպես է հակառակությունն ազդում Հոգին զգալու իրենց ունակության վրա: Նրանք նաև կկարողանան մտածել նրանց մասին, ովքեր դրական օրինակ են եղել իրենց համար և կմտածեն, թե ինչպես իրենք կարող են ավելի լավ օրինակներ ծառայել ուրիշների համար:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 11.18–41

Հիսուս Քրիստոսը սահմանում է մկրտության ձևը, դատապարտում է հակառակությունը և հայտարարում Իր վարդապետությունը

Գրեք հակառակություն բառը գրատախտակին և խնդրեք ուսանողներին սահմանել այս բառը (բանավեճ, ընդհարում, կամ վիճաբանություն):

Հրավիրեք ուսանողներին համառոտ գրի առնել գրատախտակին որոշ իրավիճակներ կամ գործողություններ, որոնցում նրանք հակված կլինեն հակառակություն զգալ: (Դուք կարող եք մեկ ուսանողի հանձնարարել գրել, մինչ դասարանը կտա պատասխանները:) Այս անելիս ակտիվորեն խուսափեք նրանից, ինչ Երեց Դալլին Հ. Օուքսն անվանել է «հակառակորդի տեխնիկա», որը կարող է խրախուսել «վիճաբանություն և հակաճառություն» (The Lord’s Way [1991], 139):

Հիշեցրեք ուսանողներին, որ3 Նեփի 11գլխում նրանք կարդացել են, որ Հիուս Քրիստոսը հայտնվեց Նեփիացիներին, ովքեր հավաքվել էին տաճարի մոտ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.28 հատվածը, և խնդրեք դասարանին գտնել այն թեան, որի շուրջ որոշ Նեփիացիներ հակառակություն էին ունեցել: (Ուսանողներին օգնելու համար, որպեսզի ավելի լավ հասկանան այս հատվածը, դուք կարող եք բացատրել, որ վիճաբանություններ բառը նշանակում է բանավեճեր կամ անհամաձայնություններ:)

Հարցրեք. Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է խուսափել վիճաբանություններից կամ հակառակությունից, երբ ուրիշների հետ քննարկում եք ավետարանը:

Գրեք հետևյալը գրատախտակին. Հակառակության ոգին Աստծուց չէ, այլ … Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.29–30 հատվածները, և խնդրեք ուսանողներին գտնել, թե որտեղից է գալիս հակառակության ոգին: Նրանց գտած ճշմարտությունը կարող է արտահայտվել հետևյալ ձևով. Հակառակության ոգին Աստծուց չէ, այլ դևից: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում:

Հարցրեք. Ինչպե՞ս կարող է 3 Նեփի 11.29–30 հատվածների Փրկչի ուսմունքները հիշելը օգնել ձեզ, երբ դուք հայտնվեք մի իրավիճակում, որը կարող է հակառակություն առաջացնող լինել: (Դուք կարող եք ընդգծել գրատախտակին գրված առանձնահատուկ իրավիճակները, երբ ինչ որ մեկը կամենում է վիճել ավետարանի կետերի վերաբերյալ:)

Ուսանողներին օգնելու համար հասկանալ հակառակության մի կարևոր հետևանք, կարդացեք կամ ցույց տվեք Առաջին նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ միտքը. «Եթե հակառակություն կա, Տիրոջ Հոգին կհեռանա, անկախ նրանից, թե ով է մեղավոր»: (“What I Want My Son to Know before He Leaves on His Mission,” Ensign, May 1996, 41):

Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս միտքը իրենց սուրբ գրություններում, կամ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Հարցրեք. Երբևէ զգացե՞լ եք, թե ինչպես է Տիրոջ Հոգին հեռացել հակառակության պատճառով: Ինչպիսի՞ զգացում եք ունեցել:

Ընդգծեք Փրկչի խոսքերը հակառակության վերաբերյալ 3 Նեփի 11.30-ում. «Այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն»: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող ենք վերացնել հակառակությունը և վիճաբանությունը:

  • Ինչպե՞ս կարող ենք չհամաձայնվել ուրիշների հետ և խուսափել հակառակությունից:

  • Ի՞նչ ուղիներով եք օրհնված զգացել ձեր ջանքերի համար՝ խուսափելով կամ հաղթահարելով հակառակությունը:

Դուք կարող եք կիսվել մի փորձառությամբ, որ ունեցել եք, երբ օրհնված եք զգացել ձեր ջանքերի համար՝ խուսափելով կամ հաղթահարելով հակառակությունը: Հրավիրեք ուսանողներին հղում անել գրատախտակի վրայի գրված ցուցակին և ընտրել մի իրավիճակ, երբ նրանք կարող է հաճախ հակառակություն զգան: Նրանց ժամանակ տվեք՝ գրելու մի նպատակ, թե ինչպես նրանք կձգտեն խուսափել կամ հաղթահարել հակառակությունը այդ իրավիճակում:

3 Նեփի 12–16

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է սկզբունքներ, որոնք օգնում են Իր զավակներին շարժվել դեպի կատարելություն:

Հրավիրեք ուսանողներին կանգնել և արտասանել 3 Նեփի 12.48 հատվածը: Դուք գուցե կարիք ունենաք մի քանի անգամ փորձել, որպեսզի նրանք կարողանան անթերի արտասանել սուրբ գրության սերտման այս հատվածը: Խնդրեք ուսանողներին օգտագործել իրենց սուրբ գրությունները՝ ընդգծելու կատարելության որոշ առանձնահատկություններ, որոնք նշված են 3 Նեփի 12.1–12 հատվածներում, որոնք նրանք հույս ունեն զարգացնել ավելի մեծ չափով:

Գդալին դրեք փոքր քանակությամբ աղ և խնդրեք ուսանողներին գուշակել, թե ինչ նյութ է: Հետո հրավիրեք որևէ ուսանողի առաջ գալ և որոշել նյութը՝ այն համտես անելով: Երբ ուսանողը որոշի, որ այն աղ է, խնդրեք դասարանին թվել աղի օգտակար հատկությունները: Երբ նրանք պատասխանեն, հավաստիացեք, որ պարզ է, որ բացի ուտելիքին համ տալուց, աղն օգտագործվում է որպես պահպանիչ՝ կանխարգելելով մսի փչանալը:

Խնդրեք ուսանողներին կարդալ 3 Նեփի 12.13 հատվածը, պարզելու, թե ում հետ է Փրկիչը համեմատում աղը: Երբ ուսանողները պատասխանեն, բացատրեք, որ Նա ի նկատի ուներ ոչ միայն տաճարի մոտի բազմությանը այդ օրը, այլ նաև բոլորին, ովքեր մկրտվել են Իր ուխտում:

Հարցրեք. Ի՞նչպես կարող ենք մենք, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, նման լինել աղի: (Մենք պետք է օգնենք պահպանել կամ փրկել մարդկանց և բարելավենք աշխարհը՝ ազդելով ուրիշների վրա ի բարին:)

Բացատրեք, որ 3 Նեփի 12.13 հատվածում համ բառը ոչ միայն աղի համին է վերաբերվում, այլ նաև այն ունի պահպանիչ հատկություն:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Կառլոս Ի. Էսեյի հետևյալ միտքը, թե ինչպես աղը կարող է կորցնել իր համը.

«Աղը չի կորցնում իր համը տարիքի հետ: Համը կորչում է խառնուրդից և աղտոտվելուց: Նմանապես …համն ու որակը կորչում է մարդուց, երբ նա աղտոտում է իր միտքը անմաքուր մտքերով, սրբապղծում է բերանը, խոսելով այն, ինչը ճշմարիտ չէ և սխալ է օգտագործում իր ուժը՝ կատարելով չար գործեր» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42):

Հարցրեք. Ինչո՞ւ մենք պետք է ձգտենք ավելի մաքուր լինել, որպեսզի ազդենք ուրիշների վրա:

Ուսանողներին ցույց տվեք մի գրպանի լապտեր: Միացրեք և հրավիրեք ուսանողներին կարդալ 3 Նեփի 12.14–16 հատվածները և որոնել, թե ինչպես Փրկիչն օգտագործեց լույսը՝ ավելի շատ բան ուսուցանելու Իր ուխտի ժողովրդի դերի մասին աշխարհում: Նախքան նրանց կարդալը, օգտակար կլինի բացատրել, որ գրվանը զամբյուղ է:

Հարցրեք. Ինչպե՞ս կարող են Եկեղեցու անդամները, ովքեր պահում են իրենց ուխտերը, լինեն լույս ուրիշների համար:

Ծածկեք լույսը զամբյուղով կամ սրբիչով և տվեք հետևյալ հարցը.

  • Ի՞նչ ուղիներով որոշ դեպքերում մենք կարող է գայթակղվենք ծածկել մեր լույսը:

  • Համաձայն 3 Նեփի 12.16 հատվածի, ինչո՞ւ Փրկիչը կամեցավ, որ մենք արդարակյաց օրինակ լինենք ուրիշների համար: (Երբ մենք արդարակյաց օրինակ լինենք, մենք կարող ենք օգնել ուրիշներին փառավորել Երկնային Հորը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց սուրբ գրությունների լուսանցքում:)

  • Ո՞ւմ արդար օրինակն է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը կամ ուժեղացրել ավելի լիովին ավետարանով ապրելու ձեր ցանկությունը:

Խրախուսեք ուսանողներին լինել աղի նման և լույս աշխարհին՝ ընտրելով լինել արդարակյաց օրինակներ:

Բացատրեք, որ Փրկիչը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին, որ իսկական վարձքը պատվիրանները արդարակյաց ձևով պահելու համար կգա, երբ նրանք երկրպագեն առանց կեղծավորության և առանց դնելու իրենց սրտերը երկրային գանձերի կամ պարգևների վրա: Գրեք հետևյալ սուրբ գրության հղումները գրատախտակին. 3 Նեփի 13.22, 13.31–33, 14.7–8, 15.9, 16.13: Հրավիրեք ուսանողներին հետազոտել այս հատվածները և գտնել այն պարգևները, որոնք Երկնային Հայրը խոստացել է մեզ, եթե մեր սրտերը կենտրոնացած լինեն արդար կյանքով ապրելու վրա: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք նրանց հաղորդել, թե ինչ են գտել:

Կիսվեք ուսանողների հետ ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստսը կօգնեն և կօրհնեն նրանց իրենց ջանքերում՝ վերացնելու հակառակությունը և լինելու արդարակյաց օրինակ աշխարհի համար:

Հաջորդ Մաս (3 Նեփի 17–22)

Ասեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն 3 Նեփի 17–22 հատվածները, նրանք կկարդան, որ Հիսուս Քրիստոսն արտասվեց, երբ Նա Նեփիացի երեխաների հետ էր: Խրախուսեք նրանց որոնել պատասխաններ հետևյալ հարցերին. Ի՞նչ արեց Նա նրանց համար: Ի՞նչ այլ հրաշքներ Հիսուսն արեց, երբ ծառայում էր Նեփիացիներին: