Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 15


Տնային ուսումնասիրության դաս

Ալմա 5–10 (Մաս 15)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրեցին Ալմա 5–10 (Մաս 15), որը նախատեսված չէ ուսուցանվելու որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այդ վարդապետությունների և սկզբունքների միայն մի մասի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի հաշվի առնեք ուսանողների կարիքները:

Օր 1 (Ալմա 5.1–36)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին Ալմայի քարոզը Զարահեմլայի ժողովրդին, նրանք իմացան, որ երբ մենք հավատում ենք Աստծո խոսքին և օգտագործում մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, մենք կարողանում ենք զգալ սրտի զորեղ փոփոխություն: Երբ ուսանողները պատասխանեցին Ալմայի հարցերին, նրանք նաև սովորեցին, որ երբ մենք ունենում ենք սրտի փոփոխություն, մենք պատրաստվում ենք ստանալ տեղ երկնային արքայությունում:

Օր 2 (Ալմա 5.37–62)

Ուսումնասիրելով Ալմա 5-ի երկրորդ մասը, ուսանողները սովորեցին հետևյալ սկզբունքները. Եթե մենք հետևենք Տիրոջ (արի Հովվի) ձայնին, մենք կհավաքվենք Նրա արքայությունում: Սուրբ Հոգու միջոցով մենք կիմանանք, որ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է:

Օր 3 (Ալմա 6–7)

Ուսումնասիրելով Ալմա 6, ուսանողներն իմացան, որ Նեփիացիների օրոք և մեր օրոք Եկեղեցին հիմնվել է ի բարօրություն բոլոր մարդկանց: Ալմայի քարոզից մինչև Գեդեոնի ժողովուրդը, ուսանողները սովորեցին, որ Հիսուս Քրիստոսը տառապեց մեզ մեղքից ու մահից փրկելու, և մահկանացու փորձությունների ժամանակ մեզ օգնելու համար: Նրանք նաև սովորեցին, որ ավետարանի սկզբունքներով ապրելով, մենք հետևում ենք Աստծո արքայություն տանող ուղուն:

Օր 4 (Ալմա 8–10)

Ուսումնասիրելով Ամմոնիայի ժողովրդի մոտ վերադառնալու Ալմայի ցանկության մասին՝ այդ նույն ժողովրդի կողմից մերժվելուց հետո, ուսանողներն իմացան, որ երբ մենք արագ ենք արձագանքում Տիրոջ խոսքին, Նա օգնում է մեզ հնազանդվել Իր պատվիրաններին: Ալման ժողովրդին ապաշխարություն աղաղակեց և ուսուցանեց Փրկչի գալստյանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Հրեշտակի ու Ամուղեկի հանդիպումից ուսանողները իմացան, որ երբ մենք ականջ ենք դնում և հնազանդվում Տիրոջ կանչին, մենք և մյուսները ևս օրհնվում ենք:

Նախաբան

Այս դասի ժամանակ ձգտեք ուսանողների ուշադրությունը կենտրոնացնել այն սկզբունքների վրա, որոնք բերում են սրտի փոփոխություն: Եղանակներ գտեք օգնելու համար նրանց ապավինել Աստծո խոսքին և ամրապնդել Փրկչի հանդեպ իրենց վկայությունները:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 5.1–36

Ալման ուսուցանում է, որ երկնային արքայություն մտնելու համար մեզանից պահանջվում է սրտի զորեղ փոփոխություն:

Գրեք փոփոխություն բառը գրատախտակին կամ թղթի վրա: Ուսանողներին խնդրեք կիսվել այն ճանապարհներով, որոնցով մարդիկ կարող են փոխվել, ինչպես օրինակ՝ արտաքինով, վարքագծով կամ վերաբերմունքով: Թույլ տվեք նրանց բացատրել, թե ինչն է մարդկանց ստիպում կատարել այդ փոփոխությունները:

Խնդրեք ուսանողներին կարդալ Ալմա 5.14 և գտնել այն երեք հարցերը, որոնք Ալման ուղղեց Զարահեմլայի ժողովրդին: Մի քանի ուսանողների խնդրեք նկարագրել, թե ինչ է նշանակում «հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:

Խնդրեք ուսանողներին կարդալ Ալմա 5.3–7 և տեսնել, թե ինչ Ալման ասաց Զարահեմլայի ժողովրդին, օգնելով նրանց սրտերը նախապատրաստել փոփոխությանը:

Ալման Զարահեմլայի ժողովրդին պատմեց իր հոր և մյուս մարդկանց դարձի գալու, նաև գերությունից նրանց ազատվելու մասին: Հարցրեք. «Ձեր կարծիքով, այս փորձառությունների մասին սվորելը ինչպե՞ս է օգնում մարդկանց նախապատրաստվել սրտի փոփոխությանը: (Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ իրենք գրել են այս հարցի պատասխանը օր 1-ի դասում՝ իրենց ուսանողի ուսումնասիրության ուղեցույցներում:)

Հարցրեք, թե արդյոք ուսանողներից որևէ մեկը կկիսվի այն փորձառությամբ, որը նրան բերել է սրտի փոփոխություն: Դուք կարող եք ձեր անձնական վկայությամբ կիսվել: Կարող եք նաև ուսանողներին հիշեցնել Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի արած հայտարարությունը ( օր 1-ի դասի ուսանողի ուսումնասիրության ուղեցույցում): Բացատրեք, որ շատ մարդկանց համար սրտի հզոր փոփոխությունը աստիճանաբար է կատարվում, երբ մենք սովորում և աճում ենք ավետարանի մեջ:

Հանձնարարեք ուսանողներին նայել «Ալմա 5 Հոգևոր սրտագիր» աղյուսակին՝ ուսանողների ուսումնասիրության ուղեցույցի օր 1-ի դասի մեջ: Նրանց հանձնարարեք վերանայել մի քանի հատվածներ Ալմա 5–ից, որոնք ընդգրկված են աղյուսակի մեջ են: Այնուհետև տվեք հետյալ հարցերը.

  • Ալմայի հարցերից, որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար:

  • Ինչպե՞ս կարող են այս հարցերը օգնել ինչ-որ մեկին զգալ սրտի փոփոխություն:

Բացատրեք ուսանողներին, որ Փրկիչը շատ էր ցանկանում, որ բոլոր մարդիկ գան դեպի Իրեն և ունենան սրտի զորեղ փոփոխություն, որպեսզի նրանք ստանան հավերժական կյանք: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 5.33–36: Հարցրեք.

  • Ի՞նչ հրավեր է Տերը ուղարկում մեզ:

  • Որո՞նք են Նրա հրավերը ընդունելու պարգևները:

Ալմա 5.43–52

Ալման պատմում է, թե ինչպես է ստացել վկայություն և ուսուցանում է քավության մասին:

Բացատրեք, որ Զարահեմլայի ժողովրդին խրախուսելու համար, որպեսզի ձգտեն սրտի փոփոխության, Ալման բերեց իր վկայությունը և պարզաբանեց, թե ինչպես է այն ստացել: Նրա խորհրդի միջոցով մենք կարող ենք իմանալ, թե ինչպես ստանալ կամ ամրապնդել մեր վկայությունները: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 5.45–48: Խնդրեք նրանց գտնել Ալմայի խոսքերն այն մասին, թե ինչ նա գիտեր: Նաև նրանց հանձնարարեք բացատրել Ալմայի պատասխանները այս հարցին. «Եվ, ի՞նչ եք դուք կարծում, ի՞նչպես ես գիտեմ դրանց հավաստիության մասին»:

Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց պատասխաններով և գրել այդ պատասխանները գրատախտակին: Նաև գրեք այս սկզբունքը. Մենք կարող ենք իմանալ Սուրբ Հոգու միջոցով, որ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մի օր նրանց վկայությունները կարող են փորձվել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի կողմից: Դա, միգուցե, արդեն պատահել է: Ալմայի խորհուրդը մեզ ուղի է առաջարկում ամուր և հաստատուն կանգնելու՝ անկախ մեր վկայությունների դժվարություններից: Կարող եք պատմել ձեր վկայությունները ձեռք բերելու դժվարությունների և դրանք հաղթահարելու մասին, կամ մեկ ուրիշին բաժին ընկած այդպիսի դժվարությունների մասին: Կարող եք նաև կիսվել գերագույն համաժողովից կամ Եկեղեցու ամսագրերից վերցված փորձառություններով: Նաև կարող եք մի ուսանողի խնդրել կիսվել այդպիսի փորձառությամբ:

Բացատրեք, որ Ալման գնաց ժողովրդին ապաշխարություն ուսուցանելու: Կարող եք խնդրել մի ուսանողի կարդալ Ալմա 5.50 և Երեց Դալլին Հ. Օուքսի հայտարարությունը, որը կարող եք գտնել դաս 15-ում, օր 2-ի ուսանողի ուսումնասիրության ուղեցույցում: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչու մենք պետք է յուրաքանչյուր օրն ապրենք այնպես, կարծես, մենք պատրաստվում ենք հանդիպել Տիրոջը:

Ալմա 7–10

Ալման քարոզում է Գեդեոնում և Ամմոնիայում

Ուսանողներին ներկայացրեք հետևյալ իրավիճակը և խնդրեք հիշել այն, երբ վերանայեն Ալմայի ուսմունքները Գեդեոնի ժողովրդին.

  1. Երիտասարդ կինը հասկանում է, որ Քավությունը կարող է օգնել նրան հաղթահարել մեղքը, բայց իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, և նա չի կարծում, որ Քավությունը կարող է օգնել:

  2. Երիտասարդ տղամարդը տանջվում է իր ծնողների ամուսնալուծությունից, բայց նա չի փնտրում Փրկչի օգնությունը:

  3. Երիտասարդ կինը դժվարանում է վերահսկել իր բարկությունը: Նա չի իմանում, թե ինչպես կարող է Քավությունը օգնել իրեն:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ալմա 7.11–13 և վերանայել այն բաները, որ Փրկիչը ցանկանում է «վեր առնի» Իր վրա մեր իսկ օգտի համար: Մի քանի ուսանողների խնդրեք ամփոփել, թե ինչ են այս հատվածներն ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Նաև հորդորեք ուսանողներին նայել աղյուսակին, որը ցույց է տալիս այն մի քանի բաները, որոնցով մենք տառապում ենք մահկանացու կյանքում (ուսանողի ուսումնասիրության ուղեցույցի օր 3-ի դասի մեջ):

Ուսանողներին բացատրեք, որ Քավության զորության միջոցով կյանքի տառապանքների ցավը և դառնությունները կարող են մեզանից հեռացվել: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այդ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկագնի մեզ մեղքից և մահից, և օգնի մեզ մահկանացու կյանքի դժվարությունների միջով անցնելիս:

Ուսանողներին խնդրեք կիսվել նրանով, թե ինչ նրանք կասեին երիտասարդ տղամարդուն ու կնոջը այդ երեք ներկայացված իրավիճակների դեպքում: Հարցրեք, թե ինչպե՞ս կարող են Քավության մասին Ալմայի ուսմունքները կիրառվել այդ իրավիճակներում:

Հիշեցրեք ուսանողներին երեք նկարների և Ամմոնիայում Ալմայի մասին սուրբ գրության հատվածների մասին (ուսանողների ուսումնասիրության ողեցույցի 4-րդ օրվա դասի մեջ), որոնց մասին նրանք սովորել են և նշումներ արել: Մի քանի ուսանողների կարող եք խնդրել կիսվել Ալմայի և հրեշտակի հանդիպման նշումներով: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց զգացումներով, թե ինչպես է այս պատմությունը վերաբերվում հետևյալ սկզբունքին. Երբ մենք արագ ենք արձագանքում Տիրոջ խոսքին, Նա օգնում է մեզ հնազանդվել Իր պատվիրաններին:

Հաջորդ Մաս (Ալմա 11–16)

Ուսանողներին հանձնարարեք մտածել հետևյալ հարցերի շուրջ, մինչ նրանք պատրաստվում են սովորել հաջորդ շաբաթվա հանձնարարությունը. Ինչպե՞ս կզգայիք դուք, եթե ձեզ ստիպեին նայել, թե ինչպես են անմեղ մարդկանց սպանում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ հավատքի պատճառով: Ձեր կարծիքով, ի՞նչ էին Ալման ու Ամուղեկը զգում այս տեսարանը դիտելով: Ի՞նչ ասացին նրանք միմյանց, երբ տեսան այդ ամենը: Ի՞նչպես վարվեցին նրանք: