Գրադարան
Հելաման


Հելամանի գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Հելամանի գրքի իրենց ուսումնասիրությունում ուսանողները կսովորեն մեծ մարդկանց օրինակներից և ուսմունքներից, ինչպիսին են Հելամանը, նրա որդիներ Նեփին ու Լեքին և Սամուել Լամանացին, ովքեր խիզախորեն հնազանդվեցին Տիրոջը և վկայեցին Նրա մասին: Այս մարդկանց ծառայությունները ցույց են տալիս, որ Աստված շնորհում է զորություն, որպեսզի օգնի Իր ծառաներին կատարել Իր կամքը, և որ արդար մարդկանց ջանքերը կարող են օրհնել հազարավորների: Ուսանողները նաև կսովորեն հպարտության, ամբարշտության և գաղտնի խմբակցությունների կործանարար հետևանքների մասին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը հավաքեց և կրճատեց հիշատակարանները Նեփիի մեծ թիթեղներից, որպեսզի ստեղծի Հելամանի գիրքը: Գիրքը կոչվում է Հելամանի անունով, ով Հելամանի որդին էր և Ալմա կրտսերի թոռը: Հելամանը ստացավ գրառումները Սիբլոնից՝ իր հորեղբորից, և Նեփիացիների համար ծառայեց որպես արդար գլխավոր դատավոր: Նա ուսուցանեց իր որդիներ Նեփիին ու Լեքիին պահել պատվիրանները, հիշել իրենց Քավիչին և դարձնել Նրան իրենց կյանքի հիմքը (տես Հելաման 5.9–14): Ոգեշնչված այս ուսմունքներից և վրդովված մարդկանց ամբարշտությունից՝ Նեփին ու Լեքին ապաշխարություն քարոզեցին Նեփիացիներին ու Լամանացիներին: Նեփին հրաժարվեց իր գլխավոր դատավորի պաշտոնից: Հազարավոր Լամանացիների դարձի գալուց հետո Սամուել անունով Լամանացի մի մարգարե ոգեշնչված էր քարոզել ապաշխարություն և մարգարեանալ Նեփիացիների մեջ: Հելամանի գիրքն առաջ է եկել Հելամանի իշխանության և ծառայության ընթացքում պահված հիշատակարաններից (Հելաման 1.3) և (Հելաման 4.16): Նեփիի հիշատակարաններն ընդգրկում են Սամուել Լամանացու մարգարեությունները և ուսմունքները:

Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:

Մորմոնը գրել է Հելամանի գիրքը վերջին օրերի մարդկանց համար, ովքեր կստանային նրա հիշատակարանը: Նեփիի մեծ թիթեղներից նրա մյուս կրճատումների նման՝ Հելամանի գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի աստվածայնության և քավող առաքելության մասին (տես Հելաման 3.27–30; 5.9–12; 8.13–23; 14.1–29; 16.4–5):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Բնագիր հիշատակարանները, որ ծառայել են որպես աղբյուր Հելամանի գրքի համար, հավանական է, որ գրվել են Ք.ծ.ա. 52թ.-ի և Ք.ծ.ա. 1թ.-ի միջև: Մորմոնը կրճատեց այդ հիշատակարանները Ք.ծ.հ. 345թ.-ի և Ք.ծ.հ. 385թ.-ի միջև ընկած ժամանակահատվածում: Մորմոնը չի հիշատակել, թե որտեղ է եղել նա այս գիրքը կազմելիս:

Որո՞նք են այս գրքի առանձնահատկությունները:

Հելամանի գիրքը նկարագրում է Նեփիացիներին արդարակեցության և չարության միջև առավել հաճախականությամբ տատանվելիս, քան իրենց պատմության մեջ որևէ այլ ժամանակահատվածում: Գիրքը պատմում է երկպառակության, պատերազմի, սպանության և գաղտնի խմբակցությունների բազում օրինակների մասին: Այն նաև ներկայացնում և նկարագրում է Գադիանթոնի ավազակների գործունեությունները, ում մութ գործերը, վերջիվերջո, հանգեցնում են Նեփիացիների կործանմանը (տես Հելաման 2.13–14): Հելամանի գիրքը նաև յուրահատուկ է նրանով, որ այն նկարագրում է մի ժամանակահատված, երբ Լամանացիների «մեծ մասը» դարձի եկան և «նրանց արդարությունը գերազանցում էր Նեփիացիներինը» (Հելաման 6.1): Ավելին, այն ցուցադրում է Աստծո տված զորությունն իր մարգարեներին, ինչպես երբ Նեփին բացահայտեց գլխավոր դատավորի սպանությունը և մարգարեացավ դատավորի եղբոր խոստովանության մասին (տես Հելաման 8.9), երբ Նեփին ստացավ կնքման զորությունը Տիրոջից, հետո գործադրեց այն սով առաջացնելիս և արձակելիս (տես Հելաման 10.11): Բացի այդ, պահպանելով Սամուելի խոսքերը, այս գիրքը պարունակում է Լամանացի մարգարեի քարոզի միակ հիշատակարանը՝ ուղղված Նեփիացիներին (տես Հելաման 13.15): Այս քարոզում Սամուելը մարգարեանում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և մահվան նշանների մասին:

Համառոտ շարադրանք

Հելաման 1–3 Երկու գլխավոր դատավորները՝ Պաորանը և Պակումենին, սպանվում են: Մորոնիան ետ է մղում Լամանացիների ներխուժումը, որն առաջնորդվում էր Կորիանթումրի կողմից: Հելամանին՝ նոր նշանակված գլխավոր դատավորին սպանելու փորձ անելիս Կիսկումենը սպանվում է: Չնայած Գադիանթոնը և իր ավազակները տարածում են գաղտնի խմբակցություններ՝ տաս հազարավոր մարդիկ մկրտվում են Եկեղեցում: Հելամանի մահից հետո Նեփին դառնում է գլխավոր դատավոր:

Հելաման 4–6 Նեփիացիների մի բազմություն պառակտվում է, և Լամանացիները գրավում են Նեփիացիների ողջ հարավային հողերը՝ ներառյալ Զարահեմլան: Նեփիացիները թուլանում են իրենց ամբարշտության պատճառով: Նեփին դատավորական աթոռը հանձնում է Քեզորամին: Նեփին և Լեքին հիշում են իրենց հոր՝ Հելամանի խոսքերը և իրենց նվիրում են ավետարանը քարոզելուն: Շատ պառակտիչներ ապաշխարում և վերադառնում են Նեփիացիների մոտ: Նեփիին ու Լեքիին բանտում զարմանալիորեն Տիրոջ պաշտպանելուց հետո, Լամանացիների մեծ մասը դարձի են գալիս և Նեփիացիներին են հանձնում այն հողերը, որ նրանք գրավել էին: Բարգավաճման ընթացքում Գադիանթոնի ավազակները շատանում են: Շատ Նեփիացիներ միանում են նրանց ամբարշտությանը՝ քայքայման հասցնելով Նեփիացիների կառավարությունը:

Հելաման 7–12 Նեփին աղոթում է իր պարտեզի աշտարակի վրա և զգուշացնում է մարդկանց ապաշխարել: Նա մեջ է բերում շատերի վկայությունները, ովքեր մարգարեացել են Քրիստոսի մասին: Նա նաև բացահայտում է, որ Սեզորամը՝ գլխավոր դատավորը, սպանվել է իր եղբայր Սեանթումի կողմից: Նեփին ստանում է կնքելու զորությունը և շարունակում է քարոզել ապաշխարություն: Նա խնդրում է Տիրոջը, որ Նեփիացիների պատերազմի փոխարեն սով լինի, և նրա աղոթքներն անձրև են բերում, որպեսզի ժողովրդի ապաշխարելուց հետո վերջ տրվի սովին: Բարգավաճման և խաղաղության կարճ ժամանակաշրջանից հետո հակառակությունն ու ամբարշտությունը տարածվում են մարդկանց մեջ: Մորմոնը սգում է՝ մարդկանց անկայուն և հիմար գործերի պատճառով:

Հելաման 13–16 Սամուել Լամանացին զգուշացնում է Նեփիացիներին ապաշխարել, մարգարեանում է նրանց հնարավոր կործանման մասին և կանխագուշակում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և մահվան նշանները: Նրա խոսքերին հավատացողները մկրտվում են: Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը մերժում են Սամուելին և բաց են թողնում տրված նշաններն ու հրաշքները: