Գրադարան
Դաս 114. Հելաման 14


Դաս 114

Հելաման 14

Նախաբան

Շարունակելով քարոզել Նեփիացիներին Զարահեմլայում՝ Սամուել Լամանացին հայտարարեց այն նշանները, որոնք ցույց կտային Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը: Նա բացատրեց, որ մարգարեացել է այս նշանների մասին, որպեսզի օգնի մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին և համոզի նրանց ապաշխարել իրենց մեղքերից: Նա ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով ողջ մարդկությունը ետ կբերվի Աստծո ներկայության մեջ: Կանչելով մարդկանց ապաշխարության՝ նա խոստացավ, որ ապաշխարողները կներվեն իրենց մեղքերից, բայց նրանք, ովքեր չկարողացան ապաշխարել, կրկին կհեռացվեն Աստծո ներկայությունից:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 14.1–13

Սամուելը մարգարեանում է Փրկչի ծննդյան հետ կապված նշանների մասին

Դասից առաջ գրատախտակի վրա նկարեք երեք սլաք ինչպես հետևյալը: Երբ դասը ծավալվի, սլաքների շուրջ կտեղադրեք բառեր և արտահայտություններ:

Նկար
սլաք

Հրավիրեք ուսանողներին վերհիշել այն ամենը, ինչ քննարկեցին անցած դասին Հելաման 13 գլխի մասին: Եթե հիշեցման կարիք ունեն, հիշեցրեք նրանց, որ սովորեցին Սամուել անունով մի մարգարեի մասին: Խնդրեք նրանց կիսվել մանրամասներով, որ հիշում են նրա մասին, ինչպես օրինակ՝ ով էր նա, ուր գնաց, ինչ ուսուցանեց և նրանց հոգևոր վիճակը, ում նա ուսուցանում էր: Խնդրեք ուսանողներին վերհիշել, թե ինչպես մարդիկ արձագանքեցին Սամուելի ուղերձին: Բացատրեք, որ Հելաման 14 գլուխը ներառում է Սամուելի ուսմունքների շարունակությունը:

Բացատրեք, որ Սամուելը մարգարեացավ այն դեպքերի մասին, որոնք տեղի էին ունենալու ապագայում, դրանցից մի քանիսը Զարահեմլայից հազարավոր մղոններ այն կողմ: Խնդրեք ուսանողներին արագ կարդալ Հելաման 14.1–2 և նշել մի դեպք, որի մասին Սամուելը մարգարեացավ (Հիսուս Քրիստոսի ծնունդը):

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 14.3–6 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն նշաններին, որ Նեփիացիները Հելամանի տեսնելու էին Փրկչի ծննդի ժամանակ: Դուք կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել այդ նշանները: Դուք նաև կարող եք ուսանողների ուշադրությունը հրավիրել այս հատվածների տողատակի ծանոթագրություններին, որոնք վկայում են Սամուելի մարգարեությունների իրականացման մասին:

  • Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար Փրկչի ծնունդը:

Բարձրաձայն կարդացեք Հելաման 14.8–9 հատվածները: Շեշտեք Փրկչին հավատալու կարևորությունը հավերժական կյանք ստանալու համար: Գրատախտակի վրա պատկերված վերջին սլաքից հետո գրեք Հավիտենական կյանք: Բացատրեք, որ «հավիտենական կյանք» և «հավերժական կյանք» արտահայտություններն ունեն նույն իմաստը: Դա նշանակում է ապրել այնպիսի կյանքով, ինչպես Աստված է ապրում, և մեր ընտանիքների հետ ընդմիշտ ապրել Նրա ներկայության մեջ: Սամուելը Զարահեմլայում ուսուցանեց Նեփիացիներին, թե ինչ պետք է անեին նրանք, որպեսզի ստանային հավիտենական կյանք:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 14.11–13 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ էր ուզում Սամուելը, որ մարդիկ իմանային և անեին: Դուք կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն բաները, որ Սամուելն ուզում էր մարդիկ իմանային ու անեին:

Գրատախտակի վրա պատկերված առաջին սլաքի ձախ կողմում գրեք Գիտելիք: Այնուհետև, հարցրեք ուսանողներին ինչ պարզեցին, որ Սամուելն ուզում էր մարդիկ իմանային: Խնդրեք մի քանի ուսանողների թվարկել այդ բաները գրատախտակի վրա՝ Գիտելիք բառի ներքևում: (Պատասխանները պետք է ներառեն, որ Սամուելն ուզում էր մարդիկ իմանային Աստծո դատաստանի մասին նրանց համար, ովքեր մեղանչում են, ապաշխարության պայմանների մասին, Հիսուս Քրիստոսի գալստյան և Նրա գալստյան հետ կապված նշանների մասին:)

  • Ըստ Սամուելի հույսերի՝ դեպի ո՞ւր կառաջնորդեր այդ գիտելիքը մարդկանց: (Հավատալ Հիսուս Քրիստոսին և ապաշխարել իրենց մեղքերից:)

Խնդրեք ուսանողներին գրել մի սկզբունք՝ հիմնվելով Հելաման 14.13 հատվածի վրա: Այնուհետև, խնդրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ իրենց գրածը: (Հավանական պատասխաններից մեկը կարող է լինել այն, որ հավատքն առ Հիսուս Քրիստոս տանում է դեպի ապաշխարություն և մեղքերի թողություն:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «նրա արժանիքների միջոցով» արտահայտության նշանակությունը, բացատրեք, որ արժեքները դրանք որակներ կամ արարքներ են, որոնք մարդուն դարձնում են պարգևին արժանի: Որպեսզի մեղքերից թողություն ստանալու համար արժանի լինենք, մենք պետք է կատարենք որոշ բաներ, ինչպես օրինակ՝ ի սրտե ապաշխարենք, մկրտվենք ու հաստատվենք և պահենք պատվիրանները: Այնուամենայնիվ, ներման պարգևը մենք ստանում ենք ոչ թե մեր, այլ Փրկչի արժանիքների շնորհիվ: Դուք կարող եք ուսանողներին հիշեցնել 2 Նեփի 25.23-ի ՝ սուրբ գրությունների սերտման հատվածի մասին. «Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»: Դուք նաև կարող եք խորհուրդ տալ ուսանողներին կարդալ Ալմա 22.14 և Ալմա 24.10–11հատվածները:

Գրատախտակի վրա պատկերված գծապատկերը ավարտեք հետևյալ կերպ.

Նկար
Knowledge
  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի մասին գիտելիք ձեռք բերելը մեծացրել ձեր հավատքն առ Նա:

  • Ինչպե՞ս է ձեր հավատքն առ Փրկիչ առաջնորդել ձեզ ապաշխարելու և ձգտելու լինել Նրա նման:

Վկայեք, որ միայն Հիսուս Քրիստոսի արժանիքների միջոցով մենք կարող ենք ստանալ մեղքերի թողություն և հավերժական կյանք:

Հելաման 14.14–31

Սամուելը մարգարեանում է Փրկչի մահվանը վերաբերող նշանների մասին

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 14.14 հատվածը: Այնուհետև, խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 14.20–27 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն նշաններին, որ Նեփիացիները տեսնելու էին Հիսուս Քրիստոսի մահվան ժամանակ: Դուք կարող եք խորհուրդ տալ նրանց ընդգծելել այդ նշանները: Կարդալու համար բավականաչափ ժամանակ ունենալուց հետո հրավիրեք նրանց ասել, թե ինչ են հասկացել: Ասացեք նրանց, որ այս նշանների իրականացումը հիշատակված է 3 Նեփիում (տես Հելաման 14.20, տողատակի ծանոթագրություն ա):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 14.28–29 հատվածները: Խնդրեք երեխաներին հետևել՝ ուշադրություն դարձնելով այն պատճառներին, թե ինչու է Տերը ցույց տալիս նշաններ և հրաշքներ: Խնդրեք մի քանի ուսանողների իրենց սեփական բառերով արտահայտել այդ պատճառները: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց հավաստիացեք, որ նրանք նշում են հետևյալ ճշմարտությունը. Տերը ցույց է տալիս նշաններ և հրաշքներ, որպեսզի օգնի մարդկանց հավատալ Իրեն:)

  • Ի՞նչ կարող է մեզ ուսուցանել այս ճշմարտությունն այն նշանների մասին, որոնք կնախորդեն Փրկչի Երկրորդ Գալստին:

Խնդրեք ուսանողներին խորհել այն նշանների և ապացույցների մասին, որ Տերը տվել է նրանց, որպեսզի օգնի հավատալ Իրեն: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով (բայց հիշեցրեք նրանց, որ չպետք է կիսվեն խիստ անձնական կամ մասնավոր բաներով): Վկայեք, որ Տերը ցույց է տալիս նշաններ և ուղարկում է մարգարեներ, ինչպես Սամուելը, որպեսզի մեր օրերում համոզի մարդկանց հավատալ Իրեն:

Նշում. Քանի որ սուրբ գրություններում շատ հատվածներ զգուշացնում են մեզ չփնտրել նշաններ, ուսանողները կարող են շփոթված զգալ նշանների մասին այս քննարկումներից: Օգնեք նրանց հասկանալ, որ Աստծո սիրո նշանները ճանաչելու և եսասիրական նկատառումներով նշաններ փնտրելու միջև տարբերություն կա (տես Հակոբ 7.9–14; Ալմա 30.43–50; ՎևՈւ 46.9; 63.7–11): Երբ մարգարեները զգուշացնում են նշաններ փնտրելու դեմ, նրանք ակնարկում են այն մարդկանց, ովքեր հրաժարվում են հավատալ, մինչև որ նշաններ չտեսնեն, ոչ թե այն մարդկանց, ովքեր հավատք են գործադրում հրաշքներ որոնելիս՝ համաձայն Տիրոջ կամքի:

Բացատրեք, որ մինչ լավ է իմանալ Փրկչի մահվանը վերաբերող նշանների մասին, որ Նեփիացիները տեսնելու էին, ավելի կարևոր է հասկանալ Սամուելի ուսմունքները Հիսուս Քրիստոսի մահվան և հարության նշանակալիության մասին: Գրատախտակի վրա նկարեք հետևյալ գծապատկերը՝ բաց թողնելով համարակալված բացատրությունները: Ավելացրեք այդ բացատրությունները Հելաման 14.15–19 հատվածների քննարկման համապատասխան պահին: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին արտագրել այս գծապակերը տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրում:)

Նկար
շրջանաձև գծապատկեր

Բացատրեք, որ «հոգևոր մահ» արտահայտությունը վերաբերում է Աստծո ներկայությունից բաժանված լինելուն: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 14.15–16:

  • Ո՞րն է առաջին հոգևոր մահը, որի մասին խոսվում է Հելաման 14.16 հատվածում: (Դուք կարող եք բացատրել, որ Ադամի և Եվայի Անկման պատճառով մենք բաժանված ենք Աստծո ներկայությունից:)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 14.17 հատվածը: Խնդրեք երեխաներին հետևել և խորհել, թե ինչպես կարող են հաղթահարել առաջին հոգևոր մահը: Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը փրկագնում է Անկումից ողջ մարդկությանը, այնպես որ մենք կարող ենք վերադառնալ Աստծո ներկայություն: Բացատրեք, որ ողջ մարդկությունը վերադառնալու է Աստծո ներկայություն՝ դատվելու համար (տես 2 Նեփի 2.10):

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 14.18–19 հատվածները:

  • Ո՞րն է երկրորդ հոգևոր մահը, որի մասին խոսվում է Հելաման 14.18–19 հատվածներում: (Դուք կարող եք բացատրել, որ նրանք, ովքեր չեն ապաշխարում, կրկին կզրկվեն Հոր ներկայությունից:)

  • Ի՞նչ կարող ենք անել երկրորդ մահից խուսափելու համար, որի մասին խոսեց Սամուելը: (Կարող եք ուսանողներին հրավիրել կարդալ Հելաման 14.13 և Մորմոն 7.7–8 հատվածները: Նշեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով նրանք, ովքեր ապաշխարում են, ընդմիշտ կապրեն Աստծո ներկայության մեջ:)

Փրկչի Քավության օրհնությունները փնտրելիս ընտրության կարևորությունը շեշտադրելու համար հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 14.30–31 հատվածները: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել իրենց ընտրությանը վերաբերող բառերին ու արտահայտություններին: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտած բառերով և արտահայտություններով: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես են այս բառերն ու արտահայտություններն օգնում նրանց հասկանալ ամեն օր իրենց կատարած ընտրությունների կարևորությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 14.14–29 Սամուելի մարգարեությունը Փրկչի մահվան մասին

Հիսուս Քրիստոսի մահվան մասին Սամուելի մարգարեությունը սուրբ գրություններում գրառված ամենաառանձնահատուկ մարգարեություններից մեկն է: Հետևյալ աղյուսակը համառոտ շարադրում է այդ մարգարեության հատվածների մասին՝ ներառյալ իրենց իրականացումը: (Դուք կարող եք նշել, որ Հելաման 14.20–27 հատվածների տողատակի ծանոթագրությունները հղում են որոշ հատվածների, որոնք նկարագրում են Սամուելի մարգարեությունների իրականացումը:)

Փրկչի մահվան մասին մարգարեություն

Իրականացում

Հելաման 14.20, 27

Արևը խավարեցվում է երեք օր

3 Նեփի 8.19–23

Հելաման 14.21

Որոտ, կայծակ, երկրաշարժ

3 Նեփի 8․6-7, 12

Հելաման 14.22

Երկիրը ճեղքված մասերի

3 Նեփի 8.11–18

Հելաման 14.23

Մեծ փոթորիկներ. ցածրացված լեռներ և լեռներ դարձած հովիտներ

3 Նեփի 8․5-6, 12, 17-18

Հելաման 14.24

Կործանված մայրուղիներ և քաղաքներ

3 Նեփի 8․8-11, 13-14

Հելաման 14.25

Գերեզմանները բացվում են և հարություն առած սրբերը ծառայում են մարդկանց

3 Նեփի 23. 9-13

Հելաման 14.15–19 Քավությունը հաղթում է մահը

Սամուել Լամանացին նկարագրել է ֆիզիկական մահվան, առաջին հոգևոր մահվան և երկրորդ հոգևոր մահվան միջև եղած տարբերությունը, ինչպես նաև թե ինչպես է Փրկչի Քավությունը մեզ օգնում հաղթահարել այդ մահերը: Մարգարեներն ու Եկեղեցու այլ առաջնորդներ նույնպես ուսուցանել են այդ ճշմարտությունները:

Ֆիզիկական մահ: Յոթանասունից Երեց Էրլ Ս. Թինգին ուսուցանել է.

«Ֆիզիկական մահը հոգու բաժանումն է մահկանացու մարմնից: Ադամի Անկման պատճառով ողջ մարդկությունը կրեց ֆիզիկական մահ» («Երջանկության մեծ ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 73):

Առաջին հոգևոր մահը: Հոգևոր մահը «Տիրոջ ներկայությունից կտրված» լինելն է (Ալմա 42.9):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է, որ ֆիզիկական մահը և առաջին հոգևոր մահն ադամի և Եվայի Անկման արդյունք են.

«Մեր առաջին ծնողները՝ Ադամն ու Եվան, չհնազանդվեցին Աստծուն: Ճաշակելով արգելված պտուղը՝ նրանք մահկանացու դարձան: Հետևաբար, նրանք և նրանց հետնորդները ֆիզիկապես և հոգեպես մահկանացու դարձան (ֆիզիկական մահ՝ մարմնի և հոգու բաժանումը; և հոգևոր մահ՝ հոգու հեռացումն աստծո ներկայությունից և հոգու բաներին վերաբերող մահը)» («Կյանքի և փրկության ճշմարիտ ճանապարհը», Ensign, մայիս 1978, 6):

Հոգևոր մահն աշխարհ եկավ Ադամի և Եվայի Անկմամբ: Քանի որ մենք ծնվում ենք անկում ապրած աշխարհում, մենք ժառանգում ենք այս վիճակը—մենք բաժանված ենք Աստծո ներկայությունից: Սամուել Լամանացին այս վիճակը վերագրեց որպես «առաջին մահ» (Հելաման 14.16):

Սամուել Լամանացին ուսուցանեց, որ Երկնային Հոր բոլոր զավակները, ովքեր ապրել են մահկանացու կյանքում, Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ կհաղթահարեն ֆիզիկական և հոգևոր մահը (տես Հելաման 14.17): Շատ այլ սուրբ գրություններ նույնպես վկայում են այս ճշմարտության մասին (տես 2 Նեփի 2․9–10; 9․15, 22, 38; Ալմա 11․43–44; 12․12–15, 24; 42․23; 3 Նեփի 26․4–5

Երկրորդ հոգևոր մահը: Երկրորդ մահը վերջին և եզրափակիչ հոգևոր մահն է՝— չապաշխարած անձնական մեղքի պատճառով Աստծո ներկայությունից ընդմիշտ դուրս նետվելը:

Այս երկրորդ հոգևոր մահը հաղթահարելու համար Փրկիչը նույնպես օգնություն է ապահովել: Նա տառապել է մեր մեղքերի համար, որպեսզի կարողանա առաջարկել մեզ ապաշխարելու հնարավորությունը: Բայց նրանց վրա, ովքեր չեն ապաշխարում, «գալիս է կրկին մի հոգևոր մահ, այո, մի երկրորդ մահ, քանզի նրանք կրկին կտրված են, ինչ վերաբերում է արդարությանը պատկանող բաներին» (Հելաման 14.18): Սա նշանակում է, որ չփարատված մեղքով որևէ անձնավորություն չի կարող մնալ Աստծո ներկայության մեջ, երբ նա ետ բերվի Նրա մոտ դատաստանի համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է այս վիճակը.

«Եթե ֆիզիկական մահը հասներ նախքան բարոյական սխալների ուղղումը, ապաշխարության հնարավորությունը կորած կլիներ: Այսպիսով, «մահի խայթոցը մեղքն է» (Ա Կորնթ. 15․56)

«Նույնիսկ Փրկիչը չի կարող փրկել մեզ մեր մեղքերի մեջ: Նա կքավի մեզ մեր մեղքերից, բայց միայն մեր ապաշխարության պայմանով: Այսպիսով, մենք պատասխանատու ենք մեր իսկ հավատքի համար: (Sես Հռովմ․ 8․13–14; Հել. 14․18; ՎևՈւ 29․41–45։) (“Doors of Death,” Ensign, May 1992, 73)։

Հելաման 14.18–19 Ապաշխարության աստվածային պարգևը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է այն ուրախության մասին, որը գալիս է ապաշխարության միջոցով.

«Ես երախտագիտությամբ ընդունում և վկայում եմ, որ մեր Տիրոջ աննկարագրելի տառապանքները, մահը և Հարությունը «իրագործում է ապաշխարության պայմանը» (Հելաման 14.18): Ապաշխարության աստվածային պարգևը երջանկության բանալին է այստեղ և հետագայում: Փրկչի խոսքերով և խորին հնազանդությամբ և սիրով, ես հրավիրում եմ բոլորին «ապաշխարել, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթեոս 4.17): Ես գիտեմ, որ ընդունելով այս հրավերը, դուք ուրախություն կգտնեք այժմ և հավիտյան»: («Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign or Liahona, նոյ. 2011, 38):