Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 5


Տնային ուսումնասիրության դաս

1 Նեփի 202 Նեփի 3 (Մաս 5)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որը ուսանողները սովորեցին մինչ նրանք ուսումնասիրում էին 1 Նեփի 20 մինչև 2 Նեփի 3 (մաս 5), չի նախատեսված ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք մաս 5-ում, կենտրոնանում է այս վարդապետություններից ու սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (1 Նեփի 20–22)

Երբ Նեփին իր եղբայրների համար մեջբերում էր Եսայիայի մարգարեություններից, ուսանողները սովորեցին, որ Տերը հրավիրում է նրանց, ովքեր անհնազանդ են եղել, ապաշխարել և վերադառնալ Իր մոտ: Սա մեզ ցույց է տալիս, որ Տերը սիրում է մեզ և երբեք մեզ չի մոռանա: Ուսանողները նաև սովորեցին, որ չնայած Իսրայելը կցրվեր նրանց անհնազանդության պատճառով, Տերը խոստացավ վերականգնել ավետարանը և հավաքել Իսրայելը վերջին օրերում:

Օր 2 (2 Նեփի 1)

Ուսանողները ուսումնասիրեցին Լեքիի վերջին ուսմունքները ուղղված իր ընտանիքին՝ իր մահից առաջ: Լեքին նշում է, որ Տերը օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները, և Նա հետ է պահում օրհնությունները, երբ մենք չենք պահում Նրա պատվիրանները: Երբ Լեքին գիտեր, որ նա շուտով մահանալու էր, նա հորդորեց իր ընտանիքին հետևել Նեփիին: Ուսանողները տեսան, որ երբ մենք հետևում ենք նրանց, ում Աստված կանչել է առաջնորդել մեզ, մենք օրհնվում ենք հոգևոր բարեկեցությամբ և ապահովությամբ:

Օր 3 (2 Նեփի 2)

Լեքին բացատրեց իր որդի Հակոբին երկու հիմնական ճշմարտություններ. (1) որ Ադամի ու Եվայի Անկումը Երկնային Հոր երջանկության ծրագրի կարևոր մաս է և (2) որ Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը ազատում է մեզ Անկման հետևանքներից և առաջարկում է փրկություն մեր մեղքերից: Լեքին բացատրեց, որ անկման և Քավության արդյունքում մենք ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ (տես 2 Նեփի 2.27):

Օր 4 (2 Նեփի 3)

Խոսելով իր որդի Հովսեփի հետ, Լեքին մեջբերեց Եգիպտոսի Հովսեփի մարգարեությունը, որը գտնվում էր արույրե թիթեղներում: Այս մարգարեությունը կանխատեսում էր, որ Տերը բարձրացնելու էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ օգներ առաջ բերել ավետարանի Վերականգնումը: Ուսանողներին խնդրել էին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես են Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից կատարված աջակցությունները մեծ արժեք ունեցել իրենց համար:

Նախաբան

Այս դասը նախատեսված է ուսանողներին օգնելու համար, որ հասկանան Աստծո հավերժական նպատակները: Լեքին գիտեր, որ իր ժառանգները կարող էին կատարել ընտրություններ, որոնք կառաջնորդեին նրանց դեպի ուրախություն, ազատություն և հավերժական կյանք միայն այն ժամանակ, երբ նրանք հասկանան կարևոր վարդապետությունները և հավատան դրանց, ինչպես օրինակ՝ Անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, ազատ ընտրությունը և հնազանդությունը (տես 2 Նեփի 2.25, 27): Քաջալերեք ուսանողներին ընտրել հավերժական կյանքը, որպեսզի նրանք կարողանան ի վերջո «հավերժորեն օղակվել [Աստծո] սիրո բազուկների մեջ» (2 Նեփի 1.15), ինչպես Լեքին:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 1-2

Նախքան մահանալը, Լեքին հորդորում է իր զավակներին պահել Աստծո պատվիրանները և սովորեցնում է նրանց փրկության ծրագրի հիմնական վարդապետությունները

Սկսեք՝ խնդրելով ուսանողներին կարդալ 2 Նեփի 3.25 վերջին նախադասությունը («Հիշիր քո մեռնող հոր խոսքերը»): Հարցրեք նրանց, թե ինչպես կարող է փոխվել նրանց ուշադրությունը ընտանիքի անդամի խորհրդի վերաբերյալ, եթե նրանք գիտեն, որ այդ անձնավորությունը մոտ է մեռնելուն:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ ճշմարտությունները, որ Լեքին ներկայացրեց իր ընտանիքին ուղղված իր վերջին խոսքերում: Սա նաև թույլ կտա նրանց կիսվել միմյանց հետ, թե ինչպես կարող են այս ճշմարտությունները օգնել նրանց հետևել իրենց փրկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագրին:

  1. Հետևյալ սուրբ գրությունների հատվածները հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի կամ զույգի. 2 Նեփի 1.16–20, 2 Նեփի 2.6–10, 2 Նեփի 2.19–20, 22–25 և 2 Նեփի 2.11–13, 27–29: (Եթե դուք ունեք չորսից քիչ ուսանողներ, դուք կարող եք հարմարեցնել այս վարժությունը, հանձնարարելով ուսանողներին մեկից ավելի սուրբ գրության հատված կամ քննարկման համար ընտրելով ավելի քիչ հատվածներ:)

  2. Երբ ուսանողները ուսումնասիրեն այս հատվծները, թող նրանք պատասխանեն հետևյալ հարցերին իրենց սուրբ գրությունների օրագրերում: (Դուք կարող եք հարցերը գրել գրատախտակին:)

    1. Ի՞նչ կարևոր ճշմարտություններ ուսուցանեց Լեքին:

    2. Ինչո՞ւ են այս ճշմարտությունները կարևոր մեր մշտական բարեկեցության համար:

  3. Իրենց հանձնարարությունը կատարելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք յուրաքանչյուր ուսանողի կամ զույգի զեկուցել, թե ինչ են իրենք հայտնաբերել: Քաջալերեք որքան հնարավոր է շատ ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք գտել և ինչու է այն կարևոր նրանց համար:

Վարժությունն ավարտելուց հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Ադամի ու Եվայի անկումը Երկնային Հոր երջանկության ծրագրի կարևոր մասն է:

Կիսվեք Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերով.

«Ադամն ընդամենն արեց այն, ինչ նա պետք է աներ: Նա ճաշակեց այդ պտղից մի լավ պատճառով, և դա այն էր, որ բացեր ձեզ և ինձ և մնացածներին այս աշխարհ բերելու դուռը: …

Եթե չլիներ Ադամի այդ ընտրությունը, ես այստեղ չէի լինի. դուք այստեղ չէիք լինի. մենք որպես հոգիներ դեռ կսպասեինք երկնքում» (in Conference Report, Oct. 1967, 121–22):

Ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են Անկման որոշ հետևանքները, որ Լեքին նկարագրում է 2 Նեփի 2.21–24:

  • Ինչպե՞ս են այս հետևանքները մեր համար հնարավոր դարձնում, որ զարգանանք համաձայն մեր փրկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագրի:

Գրատախտակին ավելացրեք հետևյալ ճշմարտությունը. Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ Անկումից և առաջարկում է փրկություն մեր մեղքերից:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, թող մի ուսանող բարձրաձայն կարդա Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի հետևյալ խոսքերը.

«Հիսուս Քրիստոսի Քավությունը՝ մաքուր սիրո այդ դրսևորումը, հաղթահարեց Անկման ազդեցությունները և ճանապարհ պատրաստեց ամբողջ մարդկության համար, որ վերադառնան Աստծո ներկայություն: Որպես Քավության մի մաս, Փրկիչը հաղթահարել էր ֆիզիկական մահը և Հարության միջոցով անմահություն ապահովել Աստծո զավակներից յուրաքանչյուրի համար: Նա նաև հաղթեց հոգևոր մահին և հնարավորություն տվեց հավերժական կյանք ունենալու համար, կյանք, որով Աստված է ապրում և Աստծո բոլոր պարգևներից ամենամեծն է» (“Christians in Belief and Action,” Ensign, Nov. 1996, 71):

Հարցրեք ուսանողներին. Որո՞նք են Քավության որոշ օրհնությունները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ ազատ ընտրության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը.

«Առանց ընտրությունների գոյության, առանց մեր ընտրելու ազատության և առանց հակադրության չի լինի իրական գոյություն: … Փաստորեն մենք չենք կարող զարգանալ հոգևորապես կամ դրա շնորհիվ լինել իսկապես երջանիկ, մինչև մենք իմաստուն ձևով չօգտագործենք մեր բարոյական ազատությունը» (One More Strain of Praise [1999], 80):

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Մենք ազատ ենք ընտրելու ազատություն և հավերժական կյանք կամ գերություն և մահ:

Թող ուսանողները անդրադառնան իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերի օր 3-ի հանձնարարություն 4-ին: Հրավիրեք նրանցից մի քանիսին բացատրել, թե ինչ են իրենք սովորել ազատ ընտրության վերաբերյալ 2 Նեփի 2.26–29:

Բարձրաձայն կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը.

«Փրկություն ստանալու համար մենք չպետք է միայն որոշ բաներ անենք, այլ ամեն բան, որ պատվիրել է Աստված» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 161):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հնազանդության կարևորությունը, դուք կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով ինչո՞ւ Լեքին նախքան մահանալը իր ընտնիքին ուղղված վերջին խորհուրդները տալիս շեշտեց հնազանդությունը:

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որ օգնել են ձեզ իմանալ, որ Տերը օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք Նրա պատվիրանները, և Նա հետ է պահում օրհնությունները, երբ մենք չենք պահում Նրա պատվիրանները: (Ավելացրեք այս ճշմարտությունը գրատախտակի վրա գրված ցանկին:)

Դասի վերջում կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ՝ Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

«Հնազանդությունը հզոր հոգևոր դեղամիջոց է: Այն մոտ է բոլոր խնդիրների լուծում լինելուն» (“Balm of Gilead,” Ensign, Nov. 1987, 18):

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված սիրում է ձեր ուսանողներին և ցանկանում է օգնել նրանց հաղթահարել Անկման ազդեցությունները և ստանալ հավերժական կյանք:

Հաջորդ մաս (2 Նեփի 4–10)

Լեքիի մահից հետո Լամանը և Լեմուելը կրկին փնտրում էին զրկել Նեփիին կյանքից: Ի՞նչ նախազգուշացում տվեց Տերը, որը փրկեց Նեփիի կյանքը: Նաև, ինչ կպատահեր մեր մարմինների և հոգիների հետ, եթե չլիներ Քավությունը: Ուսանողները այս հարցի շուրջ պատասխաններ կգտնեն 2 Նեփի 9.7–9: