Գրադարան
Դաս 143. Եթեր 1


Դաս 143

Եթեր 1

Նախաբան

Մորոնին կրճատել է Եթերի գիրքը այն քսանչորս ոսկյա թիթեղներից, որոնք գտնվել էին Լիմքիի կողմից ուղարկված որոնման խմբի կողմից (տես Մոսիա 8.7–11): Այս թիթեղները պարունակում էին Հարեդացիների պատմությունը: Հարեդացիների հիշատակարանը սկսվում է Հարեդից և իր եղբորից, ովքեր փնտրում էին Տիրոջ գթությունն ու առաջնորդությունը իրենց ընտանիքների ու ընկերների համար, երբ Տերը խառնեց Բաբելոնյան աշտարակի մոտ գտնվող մարդկանց լեզուները (տես Ծննդոց 11): Քանի որ Հարեդի եղբայրը հավատարմորեն աղոթեց Տիրոջը, Տերը պահպանեց Հարեդի, նրա եղբոր և նրանց ընտանիքների ու ընկերների լեզուն: Տերն ասաց, որ Նա կառաջնորդի նրանց դեպի խոստումի երկիր, որտեղ նրանք կդառնան մեծ ազգ:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 1.1–32

Մորոնին գրանցում է Եթերի տոհմաբանությունը ընդհուպ մինչև Բաբելոնյան աշտարակի Հարեդը:

Ուսանողներին հիշեցնելու համար, թե Եթերը որտեղից էր եկել, նրանց հետ վերանայեք այս ձեռնարկի հավելվածում տեղ գտած Մոսիա 7–24 –ի ճամփորդությունների ակնարկը: Հանձնարարեք նրանց անդրադառնալ Զարահեմլան գտնելու ճամփորդության փորձ 4-ին: Այնուհետև նրանց ուշադրությունը դարձրեք այն բանին, թե Լիմքիի մարդիկ ինչ գտան այդ ճամփորդության ժամանակ: Այնուհետև թող նրանք բացեն Եթերի գրքի առաջին էջը: Վերնագրի տակ տրված ամփոփումը մեկնաբանում է, որ Եթերի գիրքը վերցված է այն քսանչորս թիթեղներից, որոնք Լիմքիի ժողովուրդը գտել էր:

Նկար
Մոսիա 7–24-ի ճամփորդությունները

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը նա գրեց մի համառոտագիր կամ կրճատված մի տարբերակ գտնված 24 ոսկյա թիթեղների համար: Հիշատակարանը պարունակում է Հարեդացիների պատմությունը, ովքեր ապրել են Ամերիկյան մայրցամաքում նախքան Լամանացիներն ու Նեփիացիները: Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 1.1–5 փնտրելով այն, թե ինչ էր Մորոնին ներառել Հարեդացիների հիշատակարանի իր կրճատման մեջ: Խնդրեք ուսանողներին պատմել իրենց սովորածը:

Եթե դուք ունեք Բաբելոնյան աշտարակի նկարները, ցուցադրեք դրանք: Հանձնարարեք ուսանողներին ամփոփել Եթեր 1.5–ում պատմվող աշտարակի մասին, և թե ինչ պատահեց նրանց, ովքեր ցանկանում էին կառուցել այն: (Այն կոչվում էր Բաբելոնյան աշտարակ: Տերը խառնեց այն մարդկանց լեզուները, ովքեր ցանկանում էին կառուցել այն, և ցրեց նրանց աշխարհով մեկ իրենց ամբարշտությունների պատճառով; տես Ծննդոց 11.1–9):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հարեդացիների պատմության և Նեփիացիների պատմության միջև կապը, հանձնարարեք նրանց նայել Մորմոնի Գրքի էջանիշի ժամանակագրությանը (հոդվածի համարը՝ 32336): Բացատրեք, որ Մորոնին Հարեդացիների հիշատակարանի պատմությունը սկսել է մարգարե Եթերի նախնիների գրառումներով, ովքեր գրել են այդ 24 ոսկյա թիթեղների վրա: Մորոնին գրանցել է Եթերի նախնիներին ընդհուպ մինչև Հարեդ անունով մարդուն, ով ապրել էր Բաբելոնյան աշտարակի ժամանակաշրջանում:

Եթեր 1.33–43

Հարեդի եղբոր աղոթքների շնորհիվ, նրա ընտանիքը և ընկերները ստացան գթություն և առաջնորդություն

Ուսանողներին հարցրեք, թե արդյոք նրանցից որևէ մեկը եղել է մի վայրում, որտեղ նա չի կարողացել հասկանալ իրեն շրջապատողների լեզուն: Հրավիրեք նրանց կիսվել այդ իրավիճակում ունեցած իրենց զգացմունքներով: Այնուհետև թող նրանք պատկերացնեն, թե ինչպես էին իրենց զգում Բաբելոնյան աշտարակի մոտ հավաքված մարդիկ, երբ նրանք հասկացան, որ բոլորի լեզուն փոխվել է: Թույլ տվեք նրանց լուռ մտածել այս հարցերի շուրջ.

  • Եթե դուք լինեիք այդ իրավիճակում, ո՞ւմ հաղորդակցությունը առավել շատ կկարոտեիք: Ինչո՞ւ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 1.33–34: Նախքան կարդալը նրանց ուշադրությունը հրավիրեք նրան, թե (1) ում հետ էր Հարեդը ցանկանում հաղորդակցվել և (2) ինչպես նա առաջարկեց լուծել այդ խնդիրը: (Նա ցանկանում էր հաղորդակցվել իր ընտանիքի հետ, և նա խնդրեց իր եղբորը աղոթել, որպեսզի իրենց լեզուն չխառնվեր:) Ուսանողների պատասխաններից հետո հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում ձեր համար «Աղաղակել առ Տերը» արտահայտությունը:

  • Եթեր 1.33–34-ից ի՞նչ եք սովորել իր եղբոր և իր եղբոր աղոթքի հանդեպ ունեցած Հարեդի կարծիքի մասին:

Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգ թող հերթով բարձրաձայն կարդա Եթեր 1.35–42: Նրանց ուշադրությունը դարձրեք Հարեդի եղբոր աղոթքին և այդ աղոթքի հանդեպ Տիրոջ պատասխանին: Կարդալուց հետո ուսանողներին հարցրեք.

  • Հարեդի եղբոր աղոթքի մեջ ի՞նչը ձեզ վրա տպավորություն թողեց:

  • Ինչպե՞ս Տերը պատասխանեց Հարեդի եղբոր աղոթքներին:

  • Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել նրանից, թե ինչպես էր Հարեդի եղբայրը աղոթում, և թե ինչպես Տերը պատասխանեց նրան: (Ուսանողների մտքերը լսելուց հետո, հորդորեք նրանց խորհել իրենց հանդեպ Երկնային Հոր գթության և սիրո մասին: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք շարունակաբար հավատքով աղաղակենք առ Տերը, Նա գթություն կունենա մեր հանդեպ:)

Դասարանի առջև գրատախտակին գրեք հետևյալ հարցը: (Կամ կարող եք նրանց թռուցիկ բաժանել, կամ էլ դանդաղ ու բարձրաձայն կարդալ, որպեսզի ուսանողները հասցնեն գրի առնել:)

Ի՞նչ ձևով է Երկնային Հորն աղաղակելը տարբերվում պարզապես «աղոթք ասելուց»:

Ե՞րբ եք զգացել Երկնային Հոր գթությունը ի պատասխան ձեր աղոթքների: Ե՞րբ են ընտանիքի անդամները կամ ընկերները պատմել Երկնային Հոր գթության մասին ի պատասխան աղթքների:

Ի՞նչ է Աստծո պատասխանը մեր աղոթքներին ուսուցանում մեր հանդեպ Նրա զգացմունքների մասին:

Ի՞նչ կարող եք անել ձեր աղոթքներն ավելի իմաստալից դարձնելու համար:

Ուսանողներին հանձնարարեք պատասխանել այս հարցերին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Կարող եք նրանց հնարավորություն տալ կիսվել իրենց գրածով: Վկայություն բերեք այն մասին, որ Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում էօրհնել մեզ, եթե մենք կանոնավոր կերպով նրան ենք դիմում:

Բացատրեք, որ Եթեր 1-ի հիշատակարանը կարող է մեզ լրացուցիչ հասկացողություն տալ մեր հանդեպ Աստծո սիրո և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են աղոթքի միջոցով: Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն վերանայել Եթեր 1.34, 36, 38, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ պահանջեց Հարեդը, որպեսզի իր եղբայրը հարցներ իր աղոթքում: Խնդրեք ուսանողներից մեկին գրել ուսանողների պատասխանները գրատախտակին: Կարող եք առաջարկել, որ գրատախտակին գրող ուսանողը այդ բոլոր բառերը գրի «աղաղակել առ Տերը» սկզբունքի տակ, որը դուք գրել եք գրատախտակին:

Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց մոտ նշել Եթեր 1.38-ի վերջում գրված «եկեք հավատարիմ լինենք Տիրոջը» արտահայտությունը: Շեշտեք, որ Հարեդի և նրա եղբայրների արարքները ցույց են տալիս Տիրոջը հնազանդվելու նրանց հավատքն ու ցանկությունը:

Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն վերանայել Եթեր 1.35, 37, 40–42, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչպես է Աստված օրհնել Հարեդին, նրա եղբայրներին, ընտանիքին և ընկերներին: Մեկ ուսանողի խնդրեք գրատախտակին գրել ուսանողների կարդացածը ձեր գրած սկզբունքի գթություն բառի տակ: Համոզվեք, որ ուսանողները տեսնում են կապը, որը կա Հարեդի եղբոր խնդրանքի և Տիրոջ տված օրհնությունների միջև:

Հանձնարարեք ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 1.43: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն օրհնություններին, որոնք Աստված խոստացավ, չնայած Հարեդի եղբայրը հատուկ չեր խնդրել դրանք:

  • Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ Տերը խոստացավ մարդկանց: (Հարեդը խնդրեց իր եղբորը, որպեսզի նա Տիրոջից հարցներ, թե ուր պետք է գնային նրանք: Հարեդը մտածում էր, թե Տերը կտանի նրանց մի երկիր, որն «ամենաընտիրն է աշխարհում» [Եթեր 1.38]: Տերը խոստացավ առաջնորդել նրանց խոստումի երկիր: Բացի այդ Նա տվեց հատուկ հրահանգներ, թե ինչպես նախապատրաստվել այդ ճամփորդությանը: Նա նաև խոստացավ, որ Նա կառաջացնի մի մեծ ազգ նրանց ընտանիքներից և որ երկրի երեսին չի լինի ավելի մեծ ազգ):

Ուսանողներին հանձնարարեք վերադառնալ 2 Նեփի 4.35-ին: (Կարող եք նրանց առաջարկել իրենց սուրբ գրություններում 2 Նեփի 4.35 գրել Եթեր 1.43 –ի կողքին): Այնուհետև առաջարկեք նրանց ցածրաձայն կարդալ 2 Նեփի 4.35 և Եթեր 1.43, ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչ են ուսուցանում այդ հատվածները Աստծո այն օրհնությունների մասին, որոնք Նա տվել է ի պատասխան մեր աղոթքների:

  • 2 Նեփի 4.35-ում, ի՞նչ է Նեփին ուսուցանում աղոթքի հանդեպ Աստծո պատասխանի մասին: (Աստված առատորեն կտա նրանց, ովքեր աղոթքով փնտրում են Իրեն: Դուք կարող եք բացատրել, որ առատորեն բառը նշանակում է շռայլորեն): Ինչպե՞ս է Եթեր 1.43 հաստատում այն, թե ինչ Նեփին ասաց 2 Նեփի 4.35 –ում:

  • Ըստ Եթեր 1.43-ի, ո՞րն էր պատճառը, որը Տերը տվեց, օրհնությունների խոստումների համար, որոնք տրվեցին Հարեդացիներին ի լրում իրենց խնդրած օրհնություններին: (Տերը խոստացավ լրացուցիչ օրհնություններ, քանի որ նրանք հավատարիմ էին իրենց աղոթքներում: Ուսանողներին կարող եք առաջարկել, որպեսզի նշեն հետևյալ արտահայտությունը Եթեր 1.43. «որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ»):

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Եթեր 1.43-ից: (Ուսանողները կօգտագործեն տարբեր բառեր, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք կանոնավոր կերպով աղոթենք Աստծուն, մենք կստանանք օրհնություններ մեր խնդրածից առավել: Կարող եք ուսանողներին առաջարկել, որպեսզի այս սկբունքը գրեն իրենց սուրբ գրություններում):

  • Ե՞րբ եք դուք տեսել այս սկզբունքը ձեր կյանքում կամ մեկի կյանքում, ում դուք ճանաչում եք:

Ուսանողների պատասխանները լսելուց հետո դուք կարող եք կիսվել օրինակներով ձեր կամ ուրիշների կյանքից: Մարգարե Ջոզեֆ Սմիթը լավ օրինակ է այս սկզբունքի: Նա ստացավ օրհնություններ առավել նրանցից, որոնք նա խնդրել էր, երբ աղոթեց իմանալու համար, թե որ եկեղեցին է ճշմարիտ (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.10–20), և երբ աղոթեց իմանալու համար Տիրոջ մոտ իր դերի մասին (տես Ջոզեֆ Սմիթ — Պատմություն 1.29–47):

Ավարտելով, ուսանողներին հորդորեք ջանքեր գործադրել ավելի անկեղծ աղոթելու համար: Նաև խրախուսեք նրանց, որ հիշեն, որ Երկնային Հայրը գթությամբ է լցված և որ նա կպատասխանի նրանց աղոթքներին համաձայն նրանց հավատարմության և այնպես, ինչպես, Նրա գիտելիքով, կբերի մեծագույն օրհնություններ նրանց կյանք:

Սուրբ գրության սերտման կրկնություն

Դասարանը բաժանեք զույգերի: Ժամանակ տվեք նրանց վերանայելու հղումները և հիմնական արտահայտությունները Մորմոնի Գրքի սուրբ գրությունների սերտման բոլոր 25 հատվածներից: Կարող եք առաջարկել, որպեսզի նրանք օգտվելով սուրբ գրությունների սերտման քարտերից, ստուգեն միմյանց գիտելիքները (տես սուրբ գրությունների սերտման վերանայման մտքերը 45-րդ դասի վերջում): Այնուհետև, ստուգեք հատվածների մասին նրանց գիտելիքը, հավանաբար, օգտվելով սուրբ գրությունների սերտման քարտերի հուշումներից: Դասարանով ուղղեք միմյանց: Ուսանողներին հանձնարարեք գրի առնել այն հատվածները, որոնք նրանք պետք է վերանայեն, և նրանց խրախուսեք ինքնուրույն ուսումնասիրել: Երբ ուսումնական տարին ավարտին մոտենա, կարող եք ավարտական քննություն անցկացնել Մորմոնի Գրքի սուրբ գրությունների սերտման հատվածների վերաբերյալ:

Նշում. Կարող եք այս վարժությունը կատարել կամ դասի սկզբում կամ էլ վերջում: Եթե դուք անում եք վարժությունը դասի սկզբում, ապա այն կարճ անցկացրեք՝ դասը հասցնելու համար: Վերանայման այլ վարժությունների համար տես այս ձեռնարկի հավելվածը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 1.34–35 Ի՞նչ էր Հարեդի եղբոր անունը:

Յոթանասունականից Երեց Ջորջ Ռեյնոլդսը պատմել է հետևյալ պատմությունը, որտեղ ասվում է որ Հարեդի եղբոր անունը հայտնի է դարձվել Մարգարե Ջոզեֆ Սմիթին.

«Կիրթլենդում բնակվելու ժամանակ Երեց Ռեյնոլդս Կահունը տղա է ունենում: Մի օր, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը քայլում էր իր դռան առջևով, նա խնդրեց մարգարեին օրհնել և անվանակոչել երեխային: Ջոզեֆը այդպես էլ արեց և երեխային անվանակոչեց Մահոնրի Մորիանկումեր: Երբ նա ավարտեց օրհնելը, նա երեխային պառկեցրեց անկողնում և, շրջվելով դեպի Երեց Կահունը, ասաց. «Այն անունը, որը տվեցի քո որդուն դա Հարեդի եղբոր անունն է, որը Տերը հենց նոր բացահայտեց ինձ»: Երեց Վիլիամ Ֆ. Կահունը, ով մոտ էր կանգնած, լսեց, թե ինչպես էր մարգարեն ասում այդ մասին իր հորը, և դա առաջին անգամ էր, երբ Հարեդի եղբոր անունը հայտնի դարձվեց Եկեղեցում այս տնտեսության ժամանակ» (“The Jaredites,” Juvenile Instructor, May 1, 1892, 282):

Եթեր 1.43 «Այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ»

Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ մենք պետք է ջանասիրաբար և հաճախակի աղոթենք.

«Դուք ստանո՞ւմ եք ձեր աղոթքների պատասխանները: Եթե ոչ, հավանաբար, դուք չեք վճարել արժեքը: Դուք օգտագործո՞ւմ եք ծեծված բառեր և մաշված արտահայտություններ, կամ Տիրոջ հետ հաղորդակցվում եք մտերմաբար: Դուք հազվադե՞պ եք աղոթում, երբ դուք պետք է պարբերաբար, հաճախակի, շարունակական կերպով աղոթեք: Դուք առաջարկո՞ւմ եք կոպեկներ ծանր պարտքերը մարելու համար, երբ դուք պետք է տայիք դոլարներ պարտավորությունը ջնջելու համար:

Երբ դուք աղոթում եք, դուք միայն լսո՞ւմ եք, թե նաև աղոթում եք: Ձեր Փրկիչն ասել է «Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ»(Հայտնություն 3․20)։ (“Prayer,” New Era, Mar. 1978, 17)