Գրադարան
Դաս 20. 1 Նեփի 19


Դաս 20

1 Նեփի 19

Նախաբան

Այս գլխում Նեփին բացատրել է, որ որոշ մարդիկ ակնածանք չեն ունենա Իսրայելի Աստծո՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Փոխաբերական իմաստով՝ նրանք ոտնակոխ կանեն Հիսուս Քրիստոսին, համարելով Նրան ոչինչ և հրաժարվելով լսել Նրա խորհուրդը: Նեփին նաև պատմեց հին օրերի մարգարեների ուսմունքների մասին, ովքեր մարգարեացել էին այն մասին, որ նրանք, ովքեր պատասխանատու կլինեն Փրկչին պատժելու և խաչելու համար, ինչպես նաև նրանց սերունդները, կցրվեն և կչարչարվեն, մինչև որ նրանք դարձնեն իրենց սրտերը դեպի Տերը: Այդ ժամանակ Տերը «կհիշի այն ուխտերը, որոնք նա արել էր նրանց հայրերին» (տես 1 Նեփի 19.15): Նեփին բացատրել է, որ նա գրել է այս բաները, որ համոզի իր ժողովրդին հիշել Տիրոջը և հավատալ Նրան: Նա նաև սովորեցրեց իր ժողովրդին նմանեցնել սուրբ գրությունները իրենց, որը կօգնի նրանց հավատալ Տիրոջը:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 19.1–19

Նեփին արձանագրում է Հիսուս Քրիստոսի վերաբերյալ մարգարեությունները, որ օգնի մարդկանց հիշել իրենց Փրկչին

Ցույց տվեք Մորմոնի Գրքի մի օրինակ: Ամփոփեք 1 Նեփի 19.1–4, բացատրելով, որ Նեփիին պատվիրվել էր պատրաստել երկու տեսակի թիթեղներ, մեկը սուրբ (հոգևոր) պատմություն արձանագրելու համար և մյուսը իր ժողովրդի աշխարհիկ պատմության համար: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 19.3, 5–6: Խնդրեք դասարանի մնացած ուսանողներին փնտրել, թե ինչ է Նեփին ասում «սուրբ» բաների վարաբերյալ:

  • Ի՞նչ պատճառներ բերեց Նեփին սուրբ բաների վերաբերյալ հիշատակարան պահելու համար:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 19.7: Նախքան նրա կարդալը բացատրեք, որ այս հատվածում «Իսրայելի Աստվածը» արտահայտությունը վերաբերվում է Հիսուս Քրիստոսին: Հատվածն ընդգրկում է նաև ոչինչ բառը, որը նշանակում է «դատարկ բան»: Որևէ մեկին ոչինչ համարել նշանակում է վերաբերվել այդ անձնավորությանը այնպես, ասես թե նա անարժան մեկն է:

  • Այն բանից հետո, երբ նա ասաց, որ գրելու է միայն սուրբ բաների վերաբերյալ, ինչի՞ մասին սկսեց գրել Նեփին:

  • Համաձայն 1 Նեփի 19.7-ի, ինչպե՞ս են որոշ մարդիկ Փրկչին ոտնակոխ անում կամ «ոչինչ համարում»:

  • Ինչպե՞ս է Տիրոջ խորհրդին չլսելը նման Նրան ոչինչ համարելուն կամ Նրան ոտնակոխ անելուն:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 19.8–10: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես մարդիկ Փրկչին կվերաբերվեն որպես ոչինչ մի բանի Իր մահկանացու ծառայության ընթացքում: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն իրենց գտած բառերն ու արտահայտությունները:)

  • Ի՞նչ ուղիներով մարդիկ կվերաբերվեին Փրկչին որպես ոչինչ մի բանի Իր մահկանացու ծառայության ընթացքում:

  • Այս հատվածների ո՞ր մանրամասներն են ցույց տալիս, որ Փրկիչը մեզ չի համարում որպես «ոչ պիտանի մի բան»: (Ուսանողները պետք է հասկանան, որ Փրկիչը տանում է այն ամենը, ինչ Նա տարավ «մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության պատճառով»:)

  • Երբ դուք մտածում եք այս հատվածների շուրջ, ի՞նչ եք զգում Փրկչի հանդեպ:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Նեփի 19.13–14, և թող դասարանը փնտրի, թե ինչ է ասել մարգարե Զենոսը այն մասին, թե ինչու նրանք, ովքեր կխաչեն Փրկչին (և նրանց սերունդները) «կխարազանվեն բոլոր ժողովուրդների կողմից»:

  • Ըստ մարգարե Զենոսի, ինչո՞ւ նրանք, ովքեր խաչել էին Փրկչին (և նրանց սերունդները) «կխարազանվեն բոլոր ժողովուրդների կողմից»:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունը. Նրանք կխոտորեն իրենց սրտերը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ մեկի սիրտը խոտորում է Տիրոջից:

Ուսանողների պատասխանները լսելուց հետո ասեք դասարանին, որ դուք կցանկանայիք, որ մի քանի ուսանողներ օգնեն ձեզ ներկայացնել, թե ինչպես է այս արտահայտությունը մեզ վերաբերվում այսօր: Հրավիրեք մի քանի ուսանողների գալ գրատախտակի մոտ: Նրանցից յուրաքանչյուրին խնդրեք գրել մի արարքի օրինակ, որը կարող է ցույց տալ, որ անձը խոտորել է իր սիրտը Տիրոջից: Այնուհետև խնդրեք նրանց բացատրել, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե մեկը խոտորի իր սիրտը այնպես, ինչպես նրանք են նշել: (Օրինակ, ուսանողը կարող է գրել դադարել ուսումնասիրել սուրբ գրությունները և հետո բացատրել, որ սրա հետևանքներից մեկը կարող է լինել հայտնություն ստանալու ունակության կորուստը:)

Այն բանից հետո, երբ մի քանի ուսանողներ կբացատրեն իրենց օրինակները, ասեք դասարանին, որ անկախ այն բանից, թե ինչու մենք կխոտորենք մեր սրտերը Տիրոջից, մենք կարող ենք ընտրել ետ դարձնել մեր սրտերը դեպի Տերը: Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 19.14–17, փնտրելով Տիրոջ խոստումները նրանց, ովքեր ետ կդարձնեն իրենց սրտերը դեպի Նա:

  • Ե՞րբ է Տերը ցրում Իսրայելին: (Երբ նրանք խոտորում են իրենց սրտերը Նրանից:)

  • Ե՞րբ է Տերը հավաքում Իսրայելին: (Երբ նրանք իրենց սրտերը դարձնում են դեպի Նա:)

  • Ի՞նչ է ասել Տերը, որ Նա կանի նրանց համար, ովքեր այլևս չեն խոտորի իրենց սիրտը ընդդեմ Նրան:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Տերը կհիշի այս մարդկանց և ուխտերը, որ Նա կապել է նրանց հայրերի հետ:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը չի մոռացել այս մարդկանց: Նրանք այնպես են ապրել, որ Նա չի կարողացել տալ նրանց ավետարանի բոլոր օրհնությունները: Երբ նրանց սերունդները դարձնում են իրենց սրտերը դեպի Նա, Տերը խոստանում է հիշել նրանց, հավաքել նրանց Իր Եկեղեցում և տալ նրանց ավետարանի բոլոր օրհնությունները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունեն 15-17 հատվածների խոստումները մեզ համար: (Մի միտք, որին կարելի է հանգել այս քննարկման արդյունքում, այն է, որ երբ մենք դարձնենք մեր սրտերը դեպի Տերը, Նա կպահի ուխտերը, որոնք մենք կապել ենք Նրա հետ:)

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ և գրել պատասխանները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: (Դուք կարող եք հարցերը գրել գրատախտակին:)

  • Ո՞ր արարքներն են ցույց տալիս, որ դուք և ձեր ընտանիքը դարձրել եք ձեր սրտերը դեպի Տերը:

  • Ե՞րբ են նման արարքները օգնել ձեզ կամ ձեր ընտանիքին ստանալ Տիրոջ օրհնությունները:

Խորհեք այն մասին, որ հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:

Հակիրճ ձևով բացատրեք, որ Նեփին նախատեսել էր իր հիշատակարանը Իսրայելի ողջ տան համար՝ ներառյալ մեզ: Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Նեփի 19.18–19, և խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ էր ուզում մեզ համոզել Նեփին անել: Վկայեք, որ եթե մենք հիշենք Տիրոջը և մեր սրտերը դարձնենք դեպի Նա, Նա կտա մեզ Իր ավետարանի օրհնությունները:

1 Նեփի 19.20–24

Նեփին բացատրում է, թե ինչու է նա օգտագործել հին ժամանակների սուրբ գրությունները

Կիսվեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերով, որոնք վերցված են Եկեղեցու Կրթական Համակարգի կրոնի ուսուցիչներին հղած ելույթից.

«Ես ձեզ կտամ այս խոստումը Մորմոնի Գիրքը կարդալու վերաբերյալ. այն կգրավի ձեր ուշադրությունը, երբ դուք հասկանաք, որ Տերը այն լցրել է ձեզ ուղղված Իր ուղերձներով: Նեփին, Մորմոնը և Մորոնին գիտեին դա, և նրանք, ովքեր կազմեցին այն, ուղերձներ հղեցին ձեզ: Ես հուսով եմ, որ դուք համոզված եք, որ գիրքը գրված է ձեր ուսանողների համար: Այնտեղ կան պարզ, հենց նրանց ուղղված ուղերձներ, որոնք կասեն նրանց, թե ինչպես փոխվել: Գիրքը հենց սրա մասին է: Այն վկայություն է Տեր Հիսուս Քրիստոսի և Քավության մասին և թե ինչպես այն կարող է գործել իրենց կյանքում: Այս տարի դուք փորձառություն կունենաք փոփոխություն զգալու հետ կապված, որը գալիս է Քվության զորությամբ այս գիրքը ուսումնասիրելու արդյունքում» (“Á Book of Mormon Will Change Your Life,” Ensign, Feb. 2004, 11):

  • Երբ դուք ուսումնասիրում եք Մորմոնի Գիրքը, ինչպե՞ս է ձեզ օգնում իմանալը, որ Նեփին, Մորմոնը և Մորոնին ներառել են ուղերձներ ձեզ համար:

Կիսվեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերով.

«Մորմոնի Գիրքը գրվել է մեզ համար, մեր օրերի համար: Աստված գրքի հեղինակն է: Այն ընկած մի ազգի հիշատակարան է, կազմված ոգեշնչված մարդկանց կողմից՝ մեր օրհնության համար: Այդ մարդիկ երբեք չեն ունեցել այս գիրքը, այն նախատեսված էր մեզ համար: Մորմոնը՝ հնադարյան մարգարեն, ում անունով կոչվել է գիրքը, կրճատել է դարերի հիշատակարանները: Աստված, ով գիտի վերջն ի սկզբանե, ասել է նրան, թե ինչ ներառի իր կրճատման մեջ, ինչի կարիքը մենք կունենանք մեր օրերում» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3):

«Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս մենք պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այս կամ այն հատվածը իր գրառումների մեջ: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրը և այս տարիքում»» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6):

Հրավիրեք դասարանին լուռ կարդալ 1 Նեփի 19.22–23, փնտրելով Նեփիի տված նկարագրությունը այն մասին, թե ինչպես նա օգնեց իր եղբայրներին սուրբ գրություններում գտնել իրենց ուղղված ուղերձներ:

  • Ի՞նչ ակնկալիքներ ուներ Նեփին, երբ նմանեցնում էր սուրբ գրությունները իրեն և իր եղբայրներին:

  • Ի՞նչ է նշանակում օգուտ բառը: (Շահ, առավելություն,արժեքավոր ձեռքբերում:)

Պատրաստեք հետևյալ ցուցակը ուսանողներին բաժանելու համար կամ գրեք այն գրատախտակին և թող ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրությունների օրագրերում:

Նմանեցնել սուրբ գրությունները մեզ

Կիրառել սուրբ գրությունների ճշմարտությունները

Ի՞նչ իրադրություն կամ հան գամանք է նկարագրվում սուրբ գրության հատվածում:

Ինչպե՞ս է սա նման իմ կյանքի իրավիճակին կամ իմ շուրջը եղած աշխարհին:

Ի՞նչ ճշմրտություն կամ ուղերձ է ուսուցանվում սուրբ գրության այս հատվածում:

Ինչպե՞ս ես կարող եմ կիրառել այս ճշմարտությունը կամ ուղերձը իմ իրավիճակում:

Ներկայացրեք ցուցակը, բացատրելով, որ նմանեցնել նշանակում է համեմատել: Նմանեցնել սուրբ գրությունները մեզ նշանակում է, որ մենք համեմատում ենք սուրբ գրության իրադրությունը մեր իսկ կյանքի իրավիճակի հետ կամ աշխարհում մեր շուրջն առկա իրավիճակի հետ: Սուրբ գրությունների իրավիճակների և մեր իսկ կյանքի իրավիճակների միջև նմանությունները տեսնելը նախապատրաստում է մեզ գտնել և կիրառել սուրբ գրությունների ճշմրտությունները: Միևնույն ճշմարտությունները, որոնք կիրառելի են եղել այն մարդկանց կյանքում, ում մասին մենք կարդում ենք սուրբ գրոթյուններում, կարող են կիրառելի լինել մեզ համար, երբ մենք գտնվում ենք նմանատիպ իրավիճակներում:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է նմանեցնելը տանում դեպի կիրառում, հրավիրեք նրանց լրացնել իրենց ցուցակները, երբ դուք նրանց հետ միասին կվերանայեք առաջին Մորմոնի Գրքի սերտելու համար նախատեսված հատվածը՝ 1 Նեփի 3.7: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 3.7:

  • Ի՞նչ իրավիճակների էր արձագանքում Նեփին, երբ նա ասաց այս խոսքերը: (Նրան խնդրել էր մարգարեն՝ նրա հայր Լեքին, վերադառնալ Երուսաղեմ, որ վերցներ արույրե թիթեղները: Նրա եղբայրները բողոքել էին հանձնարարության դժվարության պտճառով:)

  • Ինչպե՞ս է Նեփիի իրավիճակը նման ձեր կյանքի իրավիճակին: Ե՞րբ է Տերը ակնկալել, որ դուք անեք ինչ-որ դժվար բան:

  • Ի՞նչ ճշմարտություն օգնեց Նեփիին իր իրավիճակում: (Նեփին գիտեր, որ երբ Տերը պատվիրան է տալիս Իր զավակներին, Նա ուղի է պատրաստում նրանց համար այն իրագործելու համար:)

  • Ի՞նչ կարող եք դուք անել, որ ձեր իրավիճակում գործեք համաձայն այս ճշմարտության:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են նրանք նմանեցրել 1 Նեփի 3.7 հատվածն իրենց և ինչպես կարող են նրանք կիրառել այն իրենց կյանքում: (Հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է կիսեն խիստ անձնական կամ գաղտնի տեղեկություններ:)

Որպես վերջաբան, կրկին ցուցադրեք Մորմոնի Գրքի մի օրինակ: Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին Փրկչի վերաբերյալ իր գրառումները համարում էր սուրբ և մեծ արժեք ունեցող իր և ուրիշների համար: Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունները և փնտրել ուղերձներ, որ Տերը և Նրա մարգարեները ներառել են այնտեղ մեզ համար: Վկայեք, որ երբ մենք նմանեցնում ենք սուրբ գրությունները մեզ, մենք սովորում ենք և օգուտ քաղում դրանցից:

Խրախուսեք ուսանողներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները և գտնել հատվածներ, որոնք նրանք կարող են նմանեցնել իրենց: Նրանք կարող են փորձել տեղադրել իրենց անունները որոշ հատվածներում և կարդալ հատվածները այնպես, կարծես Տերը կամ նրա մարգարեն ուղղակի խոսում են իրենց հետ: Օրինակ, նրանք կարող են կարդալ 2 Նեփի 31.20 առաջին մասը այսպես. «Ուստի, դուք [տեղադրեք անուն] պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ»:

Դուք կարող եք ուսանողների համար նախապատրաստել հարցացուցակի չլրացված օրինակներ՝ տանը օգտագործելու համար: Հրավիրեք նրանց պատրաստված գալ հաջորդ դասին, որ կիսվեն, թե ինչպես են նրանք սուրբ գրությունները նմանեցրել իրենց և ինչպես է այդ փորձառությունը օգտակար եղել նրանց համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

1 Նեփի 19.10-16: Զենոք, Նեում և Զենոս

Նեփին մեջբերում է Զենոքի, Նեումի և Զենոսի գրառումներից: Նրանք Հին Կտակարանի ժամանակների մարգարեներ են եղել, ում մարգարեությունները Հիսուս Քրիստոսի վերաբերյալ գրառվել են արույրե թիթեղներում, ուստի, մենք գիտենք, որ նրանք ապրել են նախքան Ք.ա. 600թ.: Նրանք խոսել են Մեսիայի կյանքի և ծառայության մասին և Իսրայելի տան ճակատագրի մասին (տես նաև Հելաման 8.19−20): Առանց Մորմոնի Գրքի մենք ոչինչ չէինք իմանա այս երեք մարգարեների կամ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ նրանց վկայության մասին: