Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 21


Տնային ուսումնասիրության դաս

Ալմա 45–63 (Մաս 21)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Ալմա 45–63 (մաս 21)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Ուսանողների կարիքների մասին խորհելիս հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:

Օր 1 (Ալմա 45–49)

Ալման բացատրեց իր որդի Հելամանին, որ Տերը չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով ընդունելի համարել: Նեփիացիների պատերազմներն իրենց իսկ պատերազմների հետ համեմատելով, ուսանողները սովորեցին հետևյալ ճշմարտությունները. Երբ մենք քաջաբար պահենք պատվիրանները, ինչպես արեց Մորոնի զորապետը, Աստված կուժեղացնի և կօրհնի մեզ: Սատանան փնտրում է կործանել մեզ և նա աստիճանաբար գայթակղում է մեզ ցածրացնել մեր չափանիշները:

Օր 2 (Ալմա 50–52, 54–55)

Չնայած նեփիացիները Ամաղիկիայի նահանջելուց հետո որոշ ժամանակ բարգավաճեցին, Մորոնին շարունակեց նախապատրաստել ժողովրդին հետագա հարձակումներին: Դժվարին պայմաններում նեփիացիների ցուցաբերած օրինակն օգնեց ուսանողներին հասկանալ, որ Աստծո հանդեպ հավատարմությունն օրհնություններ է բերում, նույնիսկ իրարանցման մեջ, իսկ տարաձայնությունները և վիճաբանությունները կարող են կործանել մեր խաղաղությունը: Ուսանողները նաև սովորեցին, որ երբ մենք հաստատուն կանգնում ենք ճշտի համար, մենք կարող ենք խուսափել, որ չարի ազդեցությունները զորություն ձեռք չբերեն մեզ վրա:

Օր 3 (Ալմա 53, 56–58)

Պատերազմի ամենադժվար պահերից մեկին Հելամանն առաջնորդեց երիտասարդ տղամարդկանց մի բանակի, ովքեր Ամմոնի մարդկանցից էին: Այս պատանի զինվորները ցույց տվեցին, որ երբ մենք գործում ենք հավատքով, մենք կարող ենք ուժ ստանալ Աստծուց: Այս քաջ զինվորների օրինակից ուսանողները սովորեցին, որ եթե մենք վստահենք Տիրոջը և հնազանդվենք Նրան ճշգրտորեն, Նա կաջակցի մեզ մեր պատերազմներում: Չնայած բազում վերքերի, որ նրանք ստացան և բազում դժվարությունների, որ նրանք տարան, նեփիացիների բանակը և պատանի զինվորները ցույց տվեցին, որ եթե մենք դժվարության պահերին դառնանք դեպի Աստված, մենք կարող ենք աստվածային հավաստիացում ստանալ, որը կարող է ուժեղացնել մեր հավատքը և տալ մեզ հույս:

Օր 4 (Ալմա 59–63)

Ներքին ապստամբության պատճառով նեփիացիները կորցնում են մի շարք քաղաքներ. սա ցույց տվեց ուսանողներին, որ ավելի հեշտ ու ավելի լավ է հավատարիմ մնալ, քան վերադառնալ հավատքին ճանապարհից շեղվելուց հետո: Մորոնին վաղաժամ մեղադրեց գլխավոր դատավոր Պաորանին իր պարտականություներում թերանալու համար, և ուսանողները Պաորանի պատասխանից սովորեցին, որ մենք կարող ենք ընտրել չվիրավորվել ուրիշների խոսքերից և արարքներից: Բացի դրանից ուսանողները սովորեցին, որ երբ մենք ուրիշների հետ միանում ենք արդարությամբ, մենք ավելի ենք ուժեղանում չարի դեմ մեր պայքարում, ինչպես ցույց են տվել Մորոնին և Պաորանը:

Նախաբան

Քանի որ այս դասը ներառում է Ալմայի գրքի 19 գլուխներ, դուք չեք կարողանա սովորեցնել կամ ուշադրություն դարձնել ողջ պատմական ենթատեքստի և շաբաթվա ընթացքում ուսանողների սովորած բոլոր վարդապետությունների և սկզբունքների վրա: Հետևյալ ուսուցանման առաջարկները հնարավորություն են տալիս ուսանողներին կիրառել նեփիացիների պայքարն ուսումնասիրելու ժամանակ սովորած ճշմարտություններն իրենց իսկ կյանքի պայքարում: Աղոթքով ուսումնասիրեք այս դասի սուրբ գրությունները, որպեսզի դուք կարողանաք ոգեշնչվել ճշմարտությունները շեշտելու համար, որոնց վրա դասի ընթացքում ուսանողները կարիք ունեն կենտրոնանալու:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 45–63

Վստահելով Աստծուն և հետևելով ոգեշնչված ղեկավարներին՝ նեփիացիները կարողացան հաղթել լամանացիներին

Նախքան դասը գրատախտակին գրեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը. «Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, թե ինչպես են ապրում Քրիստոսի աշակերտները պատերազմի ժամանակներում» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 7):

Խնդրեք ուսանողներին թվել որոշ պատերազմներ, որոնք մղվել են այն երկրի կողմից, որտեղ նրանք ապրում են: Ապա խնդրեք նրանց թվարկել որոշ դժվարություններ, որոնց մարդիկ կարող են հանդիպել պատերազմի ընթացքում:

Հարցրեք. Ինչո՞ւ կարող է դժվար լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը պատերազմի ընթացքում:

Հրավիրեք ուսանողներին մտածել պատերազմների մասին, որոնք նրանք ուսումնասիրել են նախորդ շաբաթ, ինչպես տրված է Ալմա 45–63-ում: Դուք կարող եք խրախուսել նրանց արագ վերանայել Ալմա 45–63–ից որոշ գլուխների ամփոփումները: Հրավիրեք նրանց թվարկել որոշ դժվարություններ, որոնց նեփիացիները հանդիպեցին պատերազմների ընթացքում:

Հիշեցրեք ուսանողներին, որ եթե նույնիսկ մենք երբեք չկռվենք ֆիզիկական պատերազմում, մենք բոլորս էլ ներգրավված ենք հոգևոր պատերազմում: Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը, ով նկարագրել է հոգևոր պատերազմը, որում մենք այժմ ներգրավված ենք: Դուք կարող եք օրինակներ տալ յուրաքանչյուր ուսանողի:

«Այս վերջին տնտեսությունում դուք ընդգրկված եք Տիրոջ բանակում: Սա խաղաղության ժամանակ չէ: Այդպես է եղել այն ժամանակից ի վեր, ինչ սատանան հավաքեց իր ուժերը մեր Երկնային Հոր ծրագրի դեմ նախագոյության ժամանակ: Մենք չգիտենք այդ ժամանակվա կռվի մանրամասները: Բայց մենք գիտենք մի հետևանքի մասին: Սատանան և նրա հետևորդները վար գցվեցին երկրի վրա: Եվ Ադամի ու Եվայի ստեղծումից սկսած հակասությունը շարունակվում է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է այն սաստկանում: Եվ սուրբ գրությունները հուշում են, որ պատերազմը կդառնա ավելի կատաղի և հոգևոր վիրավորները Տիրոջ կողմում կշատանան» («Մարդ վիրավորվեց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 63):

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակին գրված Նախագահ Բենսոնի հայտարարության վրա: Ասեք նրանց, որ թե ֆիզիկական պատերազմի, թե հոգևոր պատերազմի մասին խոսելիս, հայտարարությունը ճիշտ է: Բացատրեք, որ Մորմոնի Գրքի պատերազմների ընթացքում ապրած աշակերտների կյանքն ուսումնասիրելը կարող է օգնել մեզ զարգացնել որակներ, որոնք կարևոր կլինեն մեր սեփական հոգևոր պայքարում:

Գրատախտակին գրեք հետևյալ անունները և սուրբ գրությունների հղումները կամ պատրաստեք դրանք տպված թերթիկների տեսքով: Խնդրեք ուսանողներին ընտրել այս անձնավորություններից կամ խմբերից մեկին, որ ուսումնասիրեք: Փորձեք ունենալ գոնե մեկ ուսանող, որ ուսումնասիրի յուրաքանչյուր անձնավորությանը կամ խմբին:

  1. Մորոնի.Ալմա 46.11–21, 48.7–17

  2. Հելաման.Ալմա 48.19–20, 56.2–9, 58.4–12, 32–37

  3. 2060 պատանի զինվորները.Ալմա 53.16–22, 56.47–56, 57.19–27

  4. Պաորան.Ալմա 50.39–40, 51.1–7, 61.1–21

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ ուսումնասիրեն որքան հնարավոր է շատ սուրբ գրություններ իրենց ընտրած անձնավորության կամ խմբի մասին: Խնդրեք նրանց պատրաստ լինել սովորեցնելու դասարանին հետևյալ գաղափարները (դուք կարող եք գրել սրանք գրատախտակին կամ նաև տպագրված թերթիկներ պատրաստել).

  • Այս անձնավորության կամ խմբի կյանքից մի իրադարձություն, որը ցույց է տալիս, որ մարդիկ Փրկչի ճշմարիտ աշակերտներն էին:

  • Այս անձնավորության կամ խմբի մեկ կամ ավելի որակներ, որ օգնեցին նրանց քաջ մնալ լամանացիների դեմ մղվող պատերազմի ընթացքում:

  • Ավետարանի մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս անձնավորությունից կամ խմբից, որ կարող է ուժ հաղորդել մեզ այսօրվա մեր հոգևոր պատերազմում:

Հրավիրեք որքան հնարավոր է շատ ուսանողների կիսվել դասարանի հետ իրենց սովորածով: Դուք կարող եք խնդրել ուսանողներին գրել գրատախտակին իրենց սովորած ավետարանի սկզբունքը:

Խորհեք հետևյալ հարցը տալու մասին, որ օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ իրենք սովորեցին Ալմա 45–63–ը ուսումնասիրելիս.

  • Մտածեք Հիսուս Քրիստոսի աշակերտի որակների մասին, որ դուք տեսաք մարդկանց մեջ, ովքեր ապրել են լամանացիների հետ պատերազմի ընթացքում: Այս որակներից ո՞րը դուք ամենաշատը կցանկանաք զարգացնել ձեր կյանքում: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ հոգևոր պատերազմների ենք մենք հանդիպում այսօր: Ինչպե՞ս կարող են Փրկչի այս աշակերտների օրինակներն օգնել ձեզ հավատք և քաջություն ունենալ, երբ դուք հանդիպեք այս պատերազմներին:

Դուք կարող եք կիսվել Ալմա 45–63-ից ձեր սիրած հատվածներից մեկով: Վկայեք, որ սկզբունքները, որոնք մենք սովորում ենք այս գլուխներից, կարող են օգնել մեզ լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները վերջին օրերի հոգևոր պատերազմների ընթացքում:

Հաջորդ Մաս (Հելաման 1–9)

Ասացեք ուսանողներին, որ Հելամանի առաջին գլուխը արձանագրում է երեք գլխավոր դատավորների մահը: Ասեք նրանց, որ իրենք կգտնեն հետևյալ հարցերի պատասխանները. Ինչպե՞ս էին մահացել դատավորները: Ի՞նչ հրաշք պատահեց Նեփիի և Լեքիի հետ, երբ նրանք բանտում էին: Ո՞ւմ ձայնը նրանք լսեցին: Ասեք ուսանողներին, որ Նեփի մարգարեն կարողացավ բացահայտել սպանությունը մարգարեության զորության շնորհիվ: