Գրադարան
Դաս 115. Հելաման 15–16


Դաս 115

Հելաման 15–16

Նախաբան

Սամուել Լամանացին զգուշացրեց Նեփիացիներին, որ եթե չապաշխարեն, նրանք կկործանվեն: Նա հայտարարեց, որ Տերը կերկարացնի այն Լամանացիների օրերը, ովքեր ավելի արդար էին դարձել, քան Նեփիացիները: Որոշ Նեփիացիներ հավատացին Սամուելի ուսմունքներին և մկրտվեցին Նեփիի կողմից: Նրանք, ովքեր չհավատացին Սամուելին, փորձեցին սպանել նրան: Բայց նա պաշտպանված էր Աստծո զորությամբ և վերադարձավ իր սեփական երկիրը:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 15

Սամուելը զգուշացնում է Նեփիացիներին և բացատրում, թե ինչպես են Լամանացիները դարձել խոստումի ժողովուրդ

Բարձրաձայն կարդացեք հետևյալ նկարագրությունները.

Մի պատանի դաստիարակվել էր ծնողների կողմից, ովքեր Եկեղեցու անդամ չէին և չէին շեշտում Հիսուս Քրիստոսի ուսմունքները: Նրանք թույլ էին տալիս նրան խմել ալկոհոլ՝ սովորություն, որ նա շարունակեց քոլեջում: Այնուհետև, նա հանդիպեց Վերջին Օրերի Սուրբ միսիոներներին: Միսիոներների հետ մի քանի անգամ հանդիպելուց հետո նա խոստացավ հրաժարվել ալկոհոլից: Մի քանի օր անց նա ընկերների խմբի հետ էր: Նրանք առաջարկեցին նրան ալկոհոլային խմիչք:

Մեկ այլ երիտասարդ տղամարդ դաստիարակվել էր Վերջին Օրերի Սրբերի ընտանիքում: Նրա ծնողներն անցկացնում էին ընտանեկան երեկո և սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն: Նա զարգացրել էր ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրման և անձնական աղոթքի սովորություն: Նա հաճախել էր Երեխաների Միություն, ծառայել էր Ահարոնյան Քահանայության քվորումներում և ավարտել էր սեմինարիան՝ ձեռք բերելով գիտելիք Տիրոջ պատվիրանների և ուղիների մասին: Հաճախելով քոլեջ՝ նա ձեռք բերեց նոր ընկերություն: Մի երեկո ընկերներից մեկն առաջարկեց նրան խմել ալկոհոլային խմիչք:

  • Ալկոհոլային խմիչքն ընդունելն ավելի լուրջ օրինազանցություն կլիներ առաջի՞ն, թե՞ երկրորդ երիտասարդ տղամարդու համար: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Նեփիացիների հոգևոր վիճակը—Հելաման 15.1–3, 17

Լամանացիների հոգևոր վիճակը—Հելաման 15.4–6

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ գրատախտակի վրա նշված սուրբ գրությունների հատվածները: (Նախքան նրանց կարդալը, դուք կարող եք հրավիրել նրանց ուշադրությունը Հելաման 15.5-իզգուշորեն բառի վրա: Զգուշորեն անել ինչ-որ բան, նշանակում է գործել մեծ ուշադրությամբ): Խնդրեք ուսանողներին գրել երկու նախադասություն՝ մեկն ամփոփելով Նեփիացիների հոգևոր վիճակը, իսկ մյուսն ամփոփելով Լամանացիների հոգևոր վիճակը: Բավականաչափ ժամանակ անց հարցրեք.

  • Երիտասարդ տղամարդկանցից, որ մենք քննարկեցինք դասի սկզբում, ո՞րն է նման այս հատվածներում նկարագրված Նեփիացիներին: Ո՞րն է նման Լամանացիներին:

  • Չնայած որ Լամանացիներն ամբարշտության երկար պատմություն ունեին, ինչո՞ւ նրանք կարողացան ստանալ այդքան շատ օրհնություններ:

  • Ինչո՞ւ էին Նեփիացիները կործանման վտանգի մեջ:

  • Ինչպե՞ս է Տիրոջ խրատը հանդիսանում Նրա սիրո նշան: (Դուք կարող եք բացատրել, որ խրատել բառը նշանակում է ուղղել ինչ-որ մեկին պատժի կամ որևէ զրկանքի միջոցով:)

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Երբ մարդիկ գիտեն ճշմարտությունը և հավատում են սուրբ գրություններին, նրանք առաջնորդվում են դեպի… և … , որը բերում է …

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 15.7 հատվածը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող են լրացնել գրատախտակի վրա գրված նախադասությունը: Բավականաչափ ժամանակ անց հարցրեք մի քանի ուսանողների, թե ինչպես կլրացնեին նրանք նախադասությունը: (Օրինակ՝ ուսանողները կարող են ասել հետևյալ սկզբունքը. երբ մարդիկ գիտեն ճշմարտությունը և հավատում են սուրբ գրություններին, նրանք առաջնորդվում են դեպի հավատք և ապաշխարություն, որը բերում է սրտի փոփոխություն:)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 15.8 հատվածը: Խնդրեք ուսանողներին հետևել՝ ուշադրություն դարձնելով Սամուելի նկարագրություններին Լամանացիների մասին, ովքեր սրտի փոփոխություն էին ունեցել: (Նրանք «կայուն ու հաստատուն էին հավատքում»:)

Ուսանողներին խորհելու Ժամանակ տվեք, արդյոք սուրբ գրությունների ուսումնասիրությունն առաջնորդել է նրանց դեպի ավելի մեծ հավատք առ Տերը: Նաև խնդրեք նրանց խորհել, արդյոք սա առաջնորդել է նրանց դառնալ ավելի ամուր և հաստատուն հավատքի մեջ: Կարող եք հրավիրել մեկ կամ երկու ուսանողների բացատրել, թե ինչպես է սուրբ գրությունների ուսումնասիրությունը մեծացրել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Հրավիրեք ուսանողների ուշադրությունը դեպի Հելաման 15.9–17 հատվածները: Բացատրեք, որ այս հատվածներում դուք բառը վերաբերում է Նեփիացիներին, իսկ նրանք և իրենց բառերը վերաբերում են Լամանացիներին: Բարձրաձայն կարդացեք այս հատվածները դասարանի համար՝ անհրաժեշտության դեպքում կանգ առնելով բացատրություն առաջարկելու կամ հարցերին պատասխանելու համար: Այնուհետև ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի կրկին կարդան հատվածները և գրեն մի նախադասություն, որը կարտահայտի այս հատվածներում ուսուցանված ճշմարտություն:

Հրավիրեք մի քանի ուսանողների կարդալ իրենց գրածները: Այլ ճշմարտությունների հետ մեկտեղ՝ ուսանողները կարող են գրել նման մի բան. եթե մարդիկ ավետարանի լրիվությունը ստանալուց հետո դառնում են անհավատ, նրանք կստանան ավելի մեծ անեծք: Դուք կարող եք խորհուրդ տալ ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում՝ Հելաման 15.9–17 հատվածների կողքին:

Մինչ ուսանողները կքննարկեն այս ճշմարտությունը, շեշտեք մեծ օրհնությունները, որոնք գալիս են ավետարանը ներկայումս հասկանալուց և դրանով ապրելուց: Սամուելի ուսմունքները չեն արդարացնում Եկեղեցու նոր անդամի մեղք գործելը: Ոչ էլ ենթադրում է, որ մենք կարող ենք փախչել պատասխանատվությունից և անեծքից՝ հրաժարվելով սովորել ավետարանի մասին: Մինչ ճշմարիտ է, որ ավետարանի մասին գիտելիք ունենալը տանում է դեպի մեծ պատասխանատվություն ինչ-որ սխալ անելու դեպքում, դա նաև ավելի մեծ ուժ է տալիս մեր ջանքերին, որպեսզի անենք այն, ինչ շիտակ է: Եվ երբ մենք հետևում ենք Աստծո կամքին և օգնում ենք մյուսներին անել նույնը, Նա մեզ օրհնում է խաղաղությամբ և երջանկությամբ, որ մենք չենք կարող ստանալ որևէ այլ կերպ:

Հելաման 16

Նրանք, ովքեր հավատում են Սամուելին, ապաշխարում և մկրտվում են, մինչ մյուսները կարծրացնում են իրենց սրտերը

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ներկայիս Նախագահի նկարը: Խնդրեք ուսանողներին նկարագրել իրենց տեսած տարբեր ձևերը, որով մարդիկ (Եկեղեցու և՝ ներսում, և՝ դրսում) արձագանքել են մարգարեի ուղերձին:

Երեխաների մի մասին խնդրեք մտքում կարդալ Հելաման 16.1–5 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Սամուելի ուղերձին հավատացող մարդկանց գործողություններին: Մյուս մասին խնդրեք մտքում կարդալ Հելաման 16.2–3, 6–7 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Սամուելի ուղերձին չհավատացող մարդկանց գործողություններին: (Այս սուրբ գրությունների հղումները կարող եք գրել գրատախտակին:) Հրավիրեք մի քանի ուսանողների ասել, թե ինչ են սովորել:

  • Ձեր կարծիքով ինչու՞ են մարդիկ այդքան տարբեր արձագանքում մարգարեներին և նրանց ուղերձներին:

  • Ձեր կարծիքով ինչու՞ որոշ մարդիկ բարկանում են, երբ մարգարեները խորհուրդ են առաջարկում, ինչպես օրինակ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի խոսքերը:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թավտ Բենսոն

«Երբ մարգարեն ցույց է տալիս աշխարհի մեղքերը, կենսասեր մարդիկ իրենց մեղքերից ապաշխարելու փոխարեն ցանկանում են կամ լռեցնել մարգարեին, կամ իրենց այնպես պահել, որ իբր մարգարեն գոյություն չունի: Ժողովրդականություն վայելելը երբեք ճշմարտության ցուցիչ չէ: Շատ մարգարեներ սպանվել են կամ հեռացվել: Քանի որ մենք ավելի ենք մոտենում Տիրոջ երկրորդ գալստին և աշխարհի մարդիկ ավելի ամբարիշտ են դառնում, կարող եք ակնկալել, որ մարգարեն ավելի քիչ կճանաչվի նրանց կողմից» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 133):

  • Ո՞րոնք են մարգարեի խորհրդին հետևող որոշ մարդկանց օրինակները, նույնիսկ երբ մյուսները հրաժարվեցին այդ խորհրդից:

Խնդրեք ուսանողներին փակել իրենց սուրբ գրությունները: Խնդրեք ուսանողներից մեկին բացել իր սուրբ գրությունները և կարդալ Հելաման 16.13–14՝ մինչ մյուսները կլսեն: Հարցրեք դասարանին, թե իրենց կարծիքով անհավատներն ինչպե՞ս կարձագանքեին այդ նշաններին ու հայտնություններին:

Խնդրեք ուսանողներին բացել իրենց սուրբ գրությունները և հետևել ձեզ՝ մինչ նրանց համար կկարդաք Հելաման 16.15–16 հատվածները: Այնուհետև խնդրեք նրանց պատկերացնել, որ իրենց թույլ է տրվել խոսել Զարահեմլայում գտնվող մարդկանց հետ նշանները տրվելու ժամանակ: Հրավիրեք նրանց մտածել հարցերի մասին, որ նրանք կուզենային տալ հավատացյալին և անհավատին: Հարցերի մասին բավականաչափ ժամանակ ունենալուց հետո խնդրեք նրանցից մի քանիսին իրենց հարցերով կիսվել երեխաների հետ:

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի մասին՝ առանց բարձրաձայն պատասխանելու.

  • Եթե դուք այդտեղ լինեիք և ականատես լինեիք այդ նշաններին ու հրաշքներին, ձեր կարծիքով ինչպե՞ս կարձագանքեիք:

Ուսանողներին մտածելու համար բավականաչափ ժամանակ տալուց հետո հարցրեք.

  • Համաձայն Հելաման 16.16 հատվածի՝ ինչու՞ որոշ մարդիկ չընդունեցին մարգարեների մարգարեության իրականացումը, ներառյալ երկնքի նշանները:

Ուսանողներին մի քանի րոպե տվեք, որպեսզի լուռ կարդան Հելաման 16.17–21՝ ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ պատճառաբանություններին, որ անհավատներն էին անում Սամուելի մարգարեություններին չհավատալու համար: Հրավիրեք մի քանի ուսանողների ասել, թե ինչպիսի պատճառաբանություններ են գտել այդ հատվածներում:

  • Ձեր կարծիքով մարգարեներին հակառակ այդ պատճառաբանություններից կամ վիճաբանություններից որո՞նք են տարածված մեր օրերում:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 16.22–23 հատվածները և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ, երբ շատ մարդիկ շարունակեցին արհամարհել Սամուելի զգուշացումները: Հրավիրեք ուսանողներին հայտնել իրենց պարզաբանումները:

  • Ի՞նչ տեղի կունենա մեզ հետ, եթե մենք չընդունենք Տիրոջ վերջին օրերի մարգարեներին:

Երբ ուսանողները պատասխանեն, շեշտադրեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք չենք ընդունում Տիրոջ վկաներին, մենք թույլ ենք տալիս Սատանային ազդեցություն ունենալ մեր սրտերի վրա: (Դուք կարող եք գրատախտակի վրա գրել այս արտահայտությունը:)

Ամփոփելով այսօրվա դասը՝ հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը: Խնդրեք մյուսներին լսել, թե մենք իսկապես ինչ ենք ընտրում, երբ չենք ընդունում Աստծո խորհուրդը, որի մեծ մասը գալիս է վերջին օրերի մարգարեների միջոցով.

«Երբ մենք մերժում ենք Աստծուց եկող խորհուրդը, մենք չենք ընտրում արտաքին ազդեցությունից ազատ լինելը: Մենք ընտրում ենք այլ ազդեցություն: Մենք հրաժարվում ենք կատարյալ սեր ունեցող, ամենահզոր, ամենագետ Երկնային Հոր պաշտպանությունից, ում, ողջ նպատակն է, ինչը նաև Իր Սիրելի Որդու նպատակն է, տալ մեզ հավերժական կյանք, տալ մեզ այն ամենը, ինչ Նա ունի, և ետ բերել մեզ տուն կրկին ընտանիքներով՝ Իր սիրո գիրկը: Հրաժարվելով Նրա խորհրդից՝ մենք ընտրում ենք մեկ այլ զորության ազդեցությունը, ում նպատակն է դարձնել մեզ թշվառ, և ում շարժառիթն ատելությունն է: Մենք ունեք բարոյական ընտրություն՝ որպես Աստծո պարգև: Մեր անօտարելի իրավունքը ոչ թե որևէ ազդեցությունից ազատ լինելու ընտրությունն է, այլ այն ընտրությունը, թե այս երկու զորություններից որ մեկի ազդեցության տակ ենք ընտրում լինել» («Գտնել ապահովություն խորհրդի մեջ» Ensign, մայիս 1997, 25):

  • Համաձայն Նախագահ Այրինգի՝ ի՞նչ ենք մենք իսկապես ընտրում, եթե չենք ընդունում Աստծո և Նրա մարգարեների խորհուրդը:

Հրավիրեք ուսանողներին հանգիստ խորհել արդյոք նրանք ինչ-որ ձևով կարծրացրել են իրենց սրտերը մարգարեների և առաքյալների միջոցով Աստծո տված խորհրդի դեմ: Խրախուսեք նրանց ամուր և հաստատուն լինել ավետարանով ապրելու և Իր մարգարեների միջոցով Տիրոջ խորհրդին լսելու մեջ: Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին:

Հելամանի կրկնություն

Որոշ ժամանակ հատկացրեք ուսանողներին օգնելու համար կրկնել Հելամանի գիրքը: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են սովորել այս գրքից և՛ սեմինարիայի ժամանակ, և՛ իրենց սուրբ գրությունների անձնական ուսումնասիրման ժամանակ: Հրավիրեք նրանց հակիրճ ձևով կրկնել Հելամանի որոշ գլուխների ամփոփումներ, որոնք կօգնեն նրանց մտաբերել: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել ինչ-որ բանով Հելամանից, որը նրանց համար ոգեշնչող է եղել կամ օգնել է նրանց ավելի մեծ հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս: Խորհելու ժամանակ տալով՝ խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով և զգացումներով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 15.3–4 Աստծո աստվածային սերը

Ուսանողները կարող են հարցնել Սամուելի խոսքերի մասին, որ Տերը սիրել է Նեփիացիներին և ատել է Լամանացիներին (տես Հելաման 15.3–4): Տերը սիրում է բոլոր մարդկանց, բայց չի կարող հանդուրժել մեղքը: Սամուելն ուսուցանեց. «Լամանացիներին ատել է նա, որովհետև նրանց գործերը շարունակ չար են եղել», բայց նա նաև ասաց, որ Տերը «երկարացրել է նրանց օրերը», որպեսզի նրանք կարողանային ընդունել ավետարանը (տես Հելաման 15.4):

Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Ռասսել Մ. Նելսոնը վկայել է բոլոր մարդկանց նկատմամբ Փրկչի սիրո մասին և ուսուցանել է, որ Տիրոջ աստվածային սիրո ամբողջական օրհնությունները գալիս են միայն նրանց, ովքեր ձգտում են պահել Նրա պատվիրանները և ապաշխարում են իրենց մեղքերից.

«Աստվածային սերն անսահման է և համընդհանուր: Տերը սիրում է և՛ սրբերին, և՛ մեղսագործներին: Հովհաննես Առաքյալը հաստատել է. «Մենք սիրենք նորան, որովհետեւ առաջ նա սիրեց մեզ»:[Ա Հովհաննես Դ.19]: Եվ Նեփին, տեսիլքում տեսնելով Տիրոջ մահկանացու ծառայությունը, հայտարարեց. «Եվ աշխարհը, իր անօրինությունների պատճառով, կդատի նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի. ուստի, նրանք կխարազանեն նրան, և նա կտանի դա. և նրանք կզարկեն նրան, և նա կտանի դա։ Այո, նրանք կթքեն նրա վրա, և նա դա կտանի՝ մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության և երկայնամտության պատճառով:[1 Նեփի 19.9, շեղագիրն ավելացված է:] Մենք գիտենք Քավիչի սիրո ընդարձակության մասին, որովհետև Նա մահացավ, որպեսզի բոլորն, ովքեր մեռնեն, կրկին ապրեն ….

«… Աստվածային սիրո կատարյալ ծաղիկը և այդ սիրուց բխող մեր ամենամեծ օրհնությունները պայմանական են` կախված հավերժական օրենքին մեր հնազանդությունից» («Աստվածային սեր», Ensign, Փետր. 2003, 24–25):