Գրադարան
Դաս 4. Տիտղոսաթերթ, նախաբան և Վկաների վկայությունները


Դաս 4

Տիտղոսաթերթ, նախաբան և վկաների վկայությունները

Նախաբան

Երբ դուք ուսուցանեք Մորմոնի Գիրքը, դուք կօգնեք ուսանողներին հայտնաբերել ճշմարտություններ, որոնք նրանց ավելի կմոտեցնեն Աստծուն: Գրքի սկզբից պարզ է որ Մորմոնի Գրքի գրողները մտադրված էին վկայել, որ Հիսուսը Քրիստոսն է: Գիրքը նաև վերահաստատում է Աստծո ուխտերը Իսրայելի տան հետ և ցույց տալիս Աստծո բոլոր զավակների համար ուխտեր կապելու և պահելու անհրաժեշտությունը: Երբ ուսանողները աղոթքով լցված ուսումնասիրեն Մորմոնի Գիրքը, նրանք ձեռք կբերեն ավելի մեծ վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի և վերջին օրերին Նրա Եկեղեցու Վերականգման մասին: Նրանք նաև կսովորեն գործադրել ավելի մեծ հավատք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ:

Ուսուցանման առաջարկներ

Այս դասն ուսուցանելու առաջարկները կարող են ավելի երկար ժամանակ խլել ուսուցանելու համար, քան այն ժամանակը, որը հատկացված է ձեր դասի համար: Աղոթքով մտածեք, թե որ մասերն են ձեր դասարանի համար ամենաանհրաժեշտը:

Տիտղոսաթերթ

Հրավիրեք ուսանողներին բացել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը: Այս էջը սկսվում է հետևյալ խոսքերով. «Մորմոնի Գիրքը, պատմություն գրված Մորմոնի ձեռքով թիթեղների վրա՝վերցված Նեփիի թիթեղներից»: Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է տիտղոսաթերթի ծագումը.

«Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը տառացի թարգմանություն է, որը վերցված է թիթեղների գրքի ամենավերջին թիթեղի ձախ կողմից, որը պարունակում էր հիշատակարանը, որը թարգմանվել է, …և…նշված տիտղոսաթերթը ոչ մի դեպքում ժամանակակից հորինվածք չէ, լինի իմ, թե որևէ այլ մարդու կողմից, ով ապրել է կամ ապրում է այս սերնդում» (in History of the Church, 1:71):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը: Խնդրեք նրանց որոնել արտահայտություններ, որոնք արտահայտում են Մորմոնի Գրքի նպատակները: (Դուք կարող եք ուսանողներին մի հուշում տալ, որ այս նպատակները արտահայտվում են որպես բաներ, որոնք Մորմոնի Գիրքը ցույց «կտա նրանց», ովքեր կկարդան այն): Հրավիրեք մի քանի ուսանողների գրել իրենց գտածը գրատախտակին: Երբ նրանք ավարտեն, խնդրեք ուսանողներին վերընթերցել երկրորդ պարբերությունը իրենց մտքում, մտցնելով իրենց սեփական անունները «Իսրայելի Տան մնացորդի» տեղում:

  • Երբ դուք կարդացիք Մորմոնի Գիրքը, դրա նպատակներից որո՞նք են կատարվել ձեր կյանքում: Ինչպե՞ս:

  • Ինչպե՞ս է օգնում ձեզ իմանալը, որ նրանք, ովքեր ուխտեր են կապում Տիրոջ հետ, չեն «վտարվի» հավիտյան:

Ասեք ուսանողներին, որ կարող են լինել ժամանակներ, երբ նրանք իրենց կզգան միայնակ կամ «վտարված»:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս ժամանակներում, որ դուք «վտարված չեք հավիտյան»

  • Ինչպե՞ս է այս խոստումը Աստծո սիրո արտահայտություն հանդիսանում ձեզ համար:

Օգնելու համար ուսանողներին գնահատել Մորմոնի Գրքի հիմնական նպատակը խնդրեք որևէ ուսանողի կարդալ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոն

«Մորմոնի Գրքի գլխավոր առաքելությունը, ինչպես որ արձանագրված է դրա տիտղոսաթերթի վրա, կայանում է նրանում, «որպեսզի համոզի հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:

Ճշմարտության ազնիվ որոնողը կարող է ձեռք բերել վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է, երբ աղոթքով խորհի Մորմոնի Գրքի ոգեշնչված խոսքերի մասին:

Մորմոնի Գրքի բոլոր հատվածների կեսից ավելին վերաբերում է մեր Տիրոջը: Քրիստոսի անունը տարբեր ձևով ավելի հաճախ է նշվում Մորմոնի Գրքի յուրաքանչյուր հատվածում, քան նույնիսկ Նոր Կտակարանում:

Նրան տրվել է հարյուրից ավելի տարբեր անուններ Մորմոնի Գրքում: Այդ անուններն առանձնահատուկ նշանակություն ունեն Նրա աստվածային էությունը նկարագրելու համար» (“Come unto Christ,” Ensign, Nov. 1987, 83):

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Մորմոնի Գիրքը վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Մորմոնի Գրքի Նախաբանը

Գրատախտակին նկարեք մի կամար (տես կից նկարը) կամ պատրաստեք փայտյա կամ այլ նյութերից կամարի մի մոդել:

Նկար
քարե կամար

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Ջոզեֆ Սմիթի միտքը Մորմոնի Գրքի նախաբանում (վեցերորդ պարբերություն): Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները նշեն միտքը իրենց սուրբ գրություններում:

  • Ի՞նչ նպատակի է ծառայում պորտաքարը

Բացատրեք, որ պորտաքարը կամարի գագաթի կենտրոնական քարն է: Երբ կամարը կառուցվում է երկու կողմերը կառուցվում են դեպի վեր և պահվում նեցուկների օգնությամբ: Կամարի գագաթի տարածությունը խնամքով չափվում է և պորտաքարը կտրվում է ճշգրտորեն համապատասխանելու համար: Երբ պորտաքարը դրվում է այդ տեղում, կամարը կարող է կանգուն մնալ առանց նեցուկների:

  • Ի՞նչ է պատահում կամարի հետ, եթե պորտաքարը հեռացվում է: (Եթե դուք մոդել եք օգտագործում, ցուցադրեք դա, հեռացնելով պորտաքարը:)

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը գործում որպես պորտաքար վերականգված ավետարանի համար:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ միտքը: (Դուք կարող եք պատրաստել այդ միտքը որպես թեմատիկ տեղեկություն ուսանողների համար իրենց սուրբ գրություններում մտցնելու համար: Այլընտրանքային մի տարբերակ է նաև հրավիրելը ուսանողներին գրել Նախագահ Բենսոնի միտքը իրենց սուրբ գրություններում՝ նախաբանի առաջին էջի վերևի կամ ներքևի մասում):

Կան երեք ուղիներ, որոնցով Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է: Այն Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն մեր վկայության պորտաքարն է» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5):

Ուսանողներին օգնելու համար հասկանալ, թե ինչպես է Մորմոնի Գիրքը վկայության պորտաքար հանդիսանում, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Բենսոնի հետևյալ խոսքերը.

«Մորմոնի Գիրքը վկայության պորտաքարն է: Ճիշտ ինչպես կամարն է քանդվում, եթե պորտաքարը հեռացվում է, այնպես էլ ողջ Եկեղեցին է կանգնում կամ ընկնում Մորմոնի Գրքի ճշմարտացիությամբ: … Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է,… ուրեմն մարդ պետք է ընդունի Վերկանգման պնդումները և բոլորն, ինչ ուղեկցում է դրան» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” 6):

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունն ազդել ավետարանի վարդապետությունների և սկզբունքների մասին ձեր վկայության վրա:

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ձեզ ավելի մոտեցրել Աստծուն:

Դուք կարող եք պատմել այն մասին, թե ինչպես է Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունը ուժեղացրել ձեր վկայությունը և բերել ձեզ ավելի մոտԱստծուն:

Հրավիրեք ուսանողներին մասնակցել դերակատարմանը: Խնդրեք նրանց պատկերացնել, որ Մորմոնի Գրքի մի օրինակ են տալիս ինչ որ մեկին, ով Եկեղեցու անդամ չէ: Օգնեք նրանց պատրաստվել դերակատարման համար, բաժանելով նրանց երկու խմբերի: Խնդրեք առաջին խմբին կարդալ Մորմոնի Գրքի Նախաբանի 2–4 պարբերությունները: Խնդրեք երկրորդ խմբին կարդալ 5–8 պարբերությունները: Հանձնարարեք երկու խմբերին որոնել տեղեկություններ, որոնցով, ըստ նրանց, կարևոր կլինի կիսվել, երբ ուսուցանեն Մորմոնի Գրքի մասին:

Ուսանողներին ուսումնասիրելու և պատրաստվելու ժամանակ տալուց հետո, հրավիրեք որևէ ուսանողի գալ դասարանի առջև կատարելու մի մարդու դերը, ով Եկեղեցու անդամ չէ: Խնդրեք նաև որևէ ուսանողի յուրաքանչյուր երկու խմբից գալ դասարանի առջև: Բացատրեք, որ այս երկու ուսանողները կխաղան երկու ընկերակից միսիոներների դերերը:Նրանք կօգտագործեն նյութը, որն իրենց խմբերը հայտնաբերել են Նախաբանում՝ ուսուցանելու համար առաջին ուսանողին Մորմոնի Գրքի մասին:

Երբ ուսանողներն ավարտեն դերակատարումը, դուք կարող եք հարցնել դասարանի մնացած անդամներին, թե կան արդյոք լրացուցիչ հարցեր նախաբանից, որոնցով նրանք կկիսվեին, եթե ընտրվեին ուսուցանելու համար:

Դուք կարող եք շեշտել, որ Մորմոնի Գիրքը չի պնդում, որ տալիս է բոլոր ժողովուրդների պատմությունը, ովքեր հին դարերում ապրել են Արևմտյան կիսագնդի մայրցամաքում: Այն հանդիսանում է միայն Լեքիի (Նեփիացիների և Լամանացիների) և Հարեդի ժողովրդի պատմությունը: Հավանական է, եղել են այլ մարդիկ, ովքեր բնակվել են Արևմտյան կիսագնդի մայրցամաքներում Մորմոնի Գրքում արձանագրված իրադարձություններից առաջ, այդ ընթացքում կամ հետո:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 10.3–5 հատվածները:

  • Ըստ Մորոնիի, ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Հրավիրեք ուսանողներին կարդալ 8–9 պարբերությունները Մորմոնի Գրքի նախաբանում: Խնդրեք նրանց նշել երեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնց մասին նրանք ձեռք կբերեն վկայություն, եթե ընդունեն Մորոնիի մարտահրավերը:

Վկայեք ուսանողներին, որ երբ կարդանք, խորհենք և աղոթենք Մորմոնի Գրքի մասին, Սուրբ Հոգին կվկայի, որ այն ճշմարիտ է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ թագավորությունն է երկրի վրա:

Երեք վկաների և ութ վկաների վկայությունները

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք ականատես են եղել, երբ ինչ որ մեկը մի արժեքավոր իր է վերցրել իրենց հարևանի տնից:

  • Երբ հանցագործությունը քննության է ենթարկվում, ինչո՞ւ է կարևոր ունենալ վկա:

  • Ինչո՞ւ է օգտակար ունենալ մեկից ավելի վկաներ:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ «Երեք վկաների վկայությունը»: Հրավիրեք նրանց որոնել այն արտահայտությունները, որոնք հատկապես իմաստալի են իրենց համար: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունները:

  • Ո՞ր արտահայտությունները դուք նշեցիք: Ինչո՞ւ են դրանք իմաստալի ձեզ համար: (Դուք կարող եք շեշտել, որ Աստծո ձայնը հայտարարեց Երեք վկաներին, որ թիթեղները թարգմանվեցին Աստծո պարգևով և զորությամբ):

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ «Ութ վկաների վկայությունը»: Հրավիրեք դասարանի մնացած մասին լսել Երեք վկաների և Ութ վկաների վկայությունների միջև գոյություն ունեցող տարբերությունների մասին:

  • Ի՞նչ տարբերություններ դուք նկատեցիք:

Հրավիրեք ուսանողներին գրել իրենց սեփական վկայությունները կամ զգացումները Մորմոնի Գրքի մասին: Նրանք կարող են գրել դրանք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության տետրի կամ իրենց սուրբ գրքերի դատարկ էջերից մեկի վրա: Որոշ ուսանողներ կարող է զգան, որ իրենք դեռ չգիտեն, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Բացատրական և պատմական տեղեկություն

Տիտղոսաթերթ

Հետևյալ սահմանումը կարող է օգտակար լինել, երբ ուսումնասիրեք Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը:

Իսրայելի Տունը վերաբերվում է Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետնորդներին: Աբրահամի թոռը՝ Հակոբը, որի անունը փոխվեց Իսրայել, ուներ տասներկու որդի: Նրանց սերունդը հայտնի դարձավ որպես Իսրայելի տասներկու ցեղեր: Ինչպես Աբրահամի սերունդը, Իսրայելի տունը նաև Տիրոջ ուխտյալ ժողովուրդն էր: Այսօր Իսրայելի տունը ներառում է նրանց, ովքեր ուխտեր են կապում Տիրոջ հետ և պահում են Նրա պատվիրանները: «Այդ պատճառով Իսրայել անունը տարբեր ձևով է օգտագործվում, արտահայտելով տղամարդ Հոկոբին, (2) տառացիորեն Հակոբի հետնորդներին, և (3) Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին, անկախ նրանց ծագումից կամ աշխարհագրական վայրից» (Աստվածաշնչի բառարան, «Իսրայել»):

Հրեաներ բառը սկզբում վերաբերվում էր Հուդայի ցեղին պատկանող ամեն մեկին (Իսրայելի տասնեկու ցեղերից մեկը): Այն սկսել է նշանակել Հուդայի թագավորությունից ամեն մեկը (Հին Կտակարանի ժամանակներում Իսրայելի բաժանված թագավորության հարավային մասը), եթե նույնիսկ նրանք Հուդայի ցեղից չեն: Այն նաև վերաբերվում է «մարդկանց, ովքեր գործադրում են Հուդայիզմի կրոնը, կենսակերպը և ավանդույթները, բայց կարող է լինեն կամ չլինեն ծագումով Հրեա» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հրեաներ», scriptures.lds.org):

Հեթանոսներ նշանակում է «ազգեր»: Դա վերաբերվում է (1) նրանց, ովքեր Իսրայելի տնից չեն, (2) նրանց, ովքեր չեն հավատում Իսրայելի Աստծուն կամ ովքեր չունեն ավետարանը, անկախ նրանց ծագումից, և (3) նրանց, ովքեր Հուդայի երկրից չեն կամ այնտեղ չեն ապրում: Օրինակ՝ պանդուխտները և գաղութաբնակները կոչվում են հեթանոսներ 1 Նեփի 13.3–13 հատվածներում: Նրանք, ովքեր առաջ բերեցին Մորմոնի Գիրքը, կոչվել են Հեթանոսներ 1 Նեփի 13.34: Վարդապետություններ և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը նույնպես առաջ են բերվել Հեթանոսների կողմից (տես 1 Նեփի 13.39): Ամերիկայի Միացյալ Նահանգները անվանվել է հեթանոսական ազգ 1 Նեփի 13.34, 39-ում:

Կրճատումը որևէ բանի կարճացված տարբերակն է:

Մնացորդը մնացած մասն է: Մորմոնի Գրքի տիտղոսաթերթի «Իսրայելի Տան մնացորդ» արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, ովքեր պատկանում են ցրված Իսրայելի ժողովրդին և նրանց սերնդին: Երբ Մորոնին իր հիշատակարանն ավարտեց և կնքեց ոսկյա թիթեղները ի հայտ բերվելու վերջին օրերում, նա հատկապես մտահոգված էր կենդանի մնացած Լամանացիներով և նրանց սերունդներով, ովքեր, ինչպես նրա հայրն ասել էր, «Իսրայելի տան մնացորդ են» (Մորմոն 7.1): Մորոնին սպասում էր մի օրվա, երբ Լամանացիները մեկ անգամ ևս կիմանան և կընդունեն Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Մորոնի 1.4):

Նախաբան Ներկա օրերի Լամանացիների հետնորդները

Լամանացիները Ամերիկայի հնդկացիների նախնիների մեջ են: Այնուամենայնիվ, Մորմոնի Գիրքը չի պնդում, որ բոլոր Ամերիկայի հնդկացիները Լամանացիների հետնորդներն են: Նախագահ Էնթոնի Վ. Իվինսը Առաջին Նախագահությունից նշել է.

«Մենք պետք է զգույշ լինենք մեր եզրակացություններում: Մորմոնի Գիրքը սովորեցնում է երեք առանձին ժողովուրդների պատմությունը,… ովքեր հին աշխարհից եկել էին այս մայրցամաք: Այն մեզ չի ասում, որ նախքան նրանց այստեղ ոչ ոք չի եղել: Այն մեզ չի ասում, որ մարդիկ չեն եկել հետո: Եվ այսպիսով, եթե հայտնագործություններ են կատարվում, որոնք ենթադրում են տարբերություններ ռասայական ծագման մեջ, այն կարելի է շատ հեշտությամբ հաշվի առնել և ընդունելի համարել, քանի որ մենք կարծում ենք, որ այլ մարդիկ ևս եկել են այս մայրցամաք» (in Conference Report, Apr. 1929, 15):

Երեք վկաների վկայությունը: «Թարգմանված Աստծո պարգևով և զորությամբ»

Երեց Նիլ Ա. Մաքսվելը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ընդունում էր, որ չնայած Մորմոնի Գիրքը թարգմանվել էր Աստծո պարգևով ու զորությամբ, մենք չգիտենք թարգմանության գործընթացի մանրամասները.

«Շատերը, ովքեր կարդացել են Մորմոնի Գիրքը հասկանալիորեն ցանկանում են իմանալ ավելին դրա ի հայտ գալու մասին, ներառյալ թարգմանության իրական գործընթացի մասին: Նույն ցանկությունը ուներ ազնիվ ու հավատարիմ Հայրում Սմիթը: Ցանկանալով իմանալ դա, Մարգարե Ջոզեֆն ասում է Հայրումին, որ «աշխարհին նախատեսված չի եղել պատմել Մորմոնի Գրքի ի հայտ գալու բոլոր առանձնահատկությունները և որ նպատակահարմար չի եղել այդ բաներն ասել» (Եկեղեցու պատմությունը 1․220)։ Այսպիսով, այն, ինչ մենք իրականում գիտենք Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին բավարար է, բայց ոչ համապարփակ:

Մարգարե Ջոզեֆը միայն ինքը գիտեր լիարժեք գործընթացը և նա դիտավորյալ դժկամորեն էր նկարագրում մանրամասները: Մենք նկատի ենք առնում Դեյվիդ Ուիթմերի, Ջոզեֆ Նայթի և Մարտին Հարիսի խոսքերը, ովքեր դիտորդներ էին, ոչ թարգմանիչներ: Դեյվիդ Ուիթմերը նշեց, որ երբ Մարգարեն օգտագործում էր աստվածային միջոցները, որոնք տրվել էին նրան օգնելու համար, հայտնվում էին հիերոգլիֆները և նաև անգլերեն լեզվով թարգմանությունը … պայծառ լուսաշող տառերով»: Ապա Ջոզեֆը կարդում էր խոսքերը Օլիվերին (մեջբերում, James H. Hart, “About the Book of Mormon,” Deseret Evening News, 25 Mar. 1884, 2): Մարտին Հարրիսը գրել է տեսանող քարի մասին․ «Նախադասությունները կերևային և Մարգարեն կկարդար դրանք, իսկ Մարտինը կգրեր դրանք» (մեջբերում՝ Edward Stevenson, “One of the Three Witnesses: Incidents in the Life of Martin Harris,” Latter-day Saints’ Millennial Star, 6 Feb. 1882, 86–87)։ Ջոզեֆ Նայթը նմանատիպ դիտարկումներ է արել (տես՝ Dean Jessee, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies 17 [Autumn 1976]: 35)։

Օլիվեր Քաուդերին, ասում են, վկայել է դատարանում, որ Ուրիմն ու Թումիմը հնարավորություն էին տալիս Ջոզեֆին «կարդալ վերափոխված եգիպտերեն տառերը անգլերեն, որոնք փորագրված էին թիթեղների վրա (“Mormonites,” Evangelical Magazine and Gospel Advocate, 9 Apr. 1831)։ Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, դրանք ենթադրում են մի գործընթաց, որը բնորոշ է Աստծո կողմից Ջոզեֆին «թարգմանելու համար տեսողություն և զորություն տալուն» (ՎևՈւ 3.12):…

Հայտնության գործընթացը ակնհայտորեն չէր պահանջում Մարգարեից դառնալ հնադարյան լեզվի գիտակ: Հայտնության հաստատունությունը ավելի կրիտիկական էր, քան բացված թիթեղների անընդհատ ներկայությունը, որն ըստ ցուցումների պետք է ամեն դեպքում պահվեին ոչ լիազորված աչքի տեսողությունից:

Չնայած աստվածային միջոցների օգտագործումը կարող էր նաև արագացնել թարգմանության ընթացքը, Մարգարեն երբեմն օգտագործում էր ավելի քիչ մեխանիկական ընթացակարգ: Մենք ուղղակի չգիտենք մանրամասները:

Մենք, այնուամենայնիվ, գիտենք, որ հավատքով լի այս գործընթացը հեշտ չէր: Այս փաստը հստակորեն ցույց է տրվել Օլիվեր Քաուդերիի թարգմանության սեփական փորձից: Օլիվերը ձախողվեց, որովհետև «նա չշարունակեց, ինչպես որ սկսել էր», և որովհետև հավատքի և գործերի պակասություն ունենալով, նա «միտք չարեց, այլ միայն խնդրեց» (ՎևՈՒ 9:5, 7): Նա դա անելու համար պատշաճորեն նախապատրաստված չէր:…

Ինչպիսին էլ որ լինեին գործընթացի մանրամասները, այն պահանջում էր Ջոզեֆի լարված, անձնական ջանքերը հայտնության միջոցների օգնության հետ համատեղ: Գործընթացը կարող էր փոփոխվել Ջոզեֆի ունակությունների աճի հետ մեկտեղ, Ուրիմն ու Թումիմ օգտագործելու հետ կապված, հավանաբար ավելի քիչ ապավինելով այդ միջոցներին Մարգարեի թարգմանչական հետագա աշխատանքի ընթացքում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Օրսոն Փրատի խոսքերով, Ջոզեֆ Սմիթն ասել է իրեն, որ նա օգտագործում էր Ուրիմն ու Թումիմը, երբ անփորձ էր թարգմանության մեջ, բայց հետագայում նա դրանց կարիքը չուներ, և այդպես Ջոզեֆը թարգմանեց Աստվածաշնչի բազմաթիվ հատվածներ (տես Latter-day Saints’ Millennial Star, 11 Aug. 1874, 498–99)» (“By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 39):