Գրադարան
Դաս 87. 27–29


Դաս 87

Ալմա 27–29

Նախաբան

Երբ Լամանացիները հաջողություն չունեցան Նեփիացիների վրա իրենց հարձակումներում, նրանք իրենց զայրույթը թափեցին Անթի Նեփի Լեքիների վրա: Անթի Նեփի Լեքիների ուխտի պատճառով, որ նրանք արել էին, որ էլ երբեք ուրիշների արյունը չհեղեն, նրանք հրաժարվեցին զենք վերցնել իրենց պաշտպանելու համար: Ամմոնը Անթի Նեփի Լեքիներին տարավ Զարահեմլա, որտեղ նրանք պաշտպանություն ստացան Նեփիացիներից և հայտնի դարձան որպես Ամմոնի ժողովուրդ: Երբ Նեփիացիները պաշտպանեցին Ամմոնի ժողովրդին Լամանացիներից, հազարավոր Նեփիացիներ և Լամանացիներ ոչնչացան ճակատամարտում: Չնայած Նեփիացիների վշտին, որ նրանք զգում էին իրենց սիրելիների մահվան պատճառով, շատերը հույս և ուրախություն գտան Տիրոջ խոստման մեջ, որ արդարները պիտի «բարձրացվեն՝ ապրելու Աստծո աջ կողմում, երբեք չվերջացող երջանկության մի վիճակում» (Ալմա 28.12):

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 27:

Ամմոնը Անթի Նեփի Լեքիի ժողովրդին առաջնորդում է դեպի ապահովություն՝ Նեփիացիների հետ:

Խնդրեք ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանք երբևէ որևէ մեկին խոստում են տվել, իսկ հետո խախտել այդ խոստումը: Ապա խնդրեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերը, եթե նրանք խոստում են տվել ինչ որ մեկին և ապա պահել այն:

  • Ինչպե՞ս եք զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր պահում են իրենց խոստումները: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է Տերը զգում նրանց հանդեպ, ովքեր պահում են իրենց խոստումներն Իր հանդեպ:

Ներկայացրեք Ալմա 27 գլուխը՝ բացատրելով, որ Լամանացիները Նեփիացիներին կործանելու անհաջող փորձ կատարելուց հետո հարձակվեցին Անթի Նեփի Լեքիների վրա՝ այն Լամանացիների, ովքեր դարձի էին եկել Ամմոնի և նրա եղբայրների ծառայության միջոցով: Խնդրեք ուսանողներին վերհիշել, թե ինչ արեցին Անթի Նեփի Լեքիները ցույց տալու Տիրոջը, որ իրենք պահելու էին իրենց ուխտերը երբեք այլևս «զենքեր չէին օգտագործելու … մարդու արյուն թափելու համար» (Ալմա 24.18): (Նրանք թաղեցին իրենց պատերազմի զենքերը:) Պարզելու համար, թե ինչպես էին Անթի Նեփի Լեքիները վճռական իրենց խոստումը պահելիս, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 27.2–3 : (Կարող եք առաջարկել նաև, որ ուսանողները կարդան Ալմա 24.18–19 և գրել այդ հղումը Ալմա 27.3 հատվածի լուսանցքի մոտ:)

  • Եթե դուք լինեիք Անթի Նեփի Լեքիներից մեկը, որքա՞ն դժվար կլիներ ձեզ համար պահել ձեր ուխտը և չգնալ պատերազմելու պաշտպանելու ձեզ և ձեր սիրելիներին:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 27.4–10, որոնելով, թե Ամմոնն ինչ առաջարկեց անել պաշտապանելու համար Անթի Նեփի Լեքիներին և օգնելու նրանց պահել իրենց ուխտերը: Խնդրեք որևէ ուսանողի ամփոփել այս հատվածը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 27.11–12, և խնդրեք դասարանին փնտրել այն հրահանգը, որն Ամմոնը ստացավ Տիրոջից: Բացատրեք որ Անթի Նեփի Լեքիները հետևեցին Ամմոնին, գնալով Զարահեմլա (տես Ալմա 27.13–15): (Դուք կարող եք նաև ամփոփել Ալմա 27.16–19, նշելով, որ այս հանգամանքների ներքո էր, որ Ամմոնը և Մոսիայի մյուս որդիները հանդիպեցին Ալմային, ինչպես պատմվում է Ալմա 17.1–4 հատվածներում:)

Բացատրեք, որ Նեփիացիների գլխավոր դատավորը հարցրեց ժողովրդին, թե նրանք կկամենային թույլ տալ Անթի Նեփի Լեքիներին ապրել իրենց մեջ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 27.22–24, որոնելով գլխավոր դատավորի հայտարարությանը տրված Նեփիացիների պատասխանը:

  • Ըստ Նեփիացիների, ինչպե՞ս էին նրանք օգնելու Անթի Նեփի Լեքիներին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին Նեփիացիները կամենում պաշտպանել իրենց նախկին թշնամիներին:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 27.26 պարզելու, թե ինչպես էին Նեփիացիները սկսել կոչել Անթի Նեփի Լեքիներին:

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 27.27–30: Հանձնարարեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով, թե Ամմոնի ժողովուրդն ինչով հայտնի դարձավ: Հրավիրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը:

  • Ի՞նչն է Ամմոնի ժողովրդի մեջ ձեզ վրա տպավորություն գործում: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ են Ալմա 27.27–30 հատվածներն ուսուցանում դեպի Տերը դարձի եկած լինելու և պատվիրանները պահելու միջև փոխհարաբերության մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է ցույց տան, որ իրենք հասկանում են հետևյալ ճշմարտությունը.Երբ մենք լիովին դարձի եկած ենք լինում դեպի Տերը, մենք պահում ենք ուխտերը, որ կապել ենք Նրա հետ: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ձեր կյանքում ո՞վ է այս սկզբունքի օրինակ հանդիսանում:

Ալմա 28

Նեփիացիները պարտության են մատնում Լամանացիներին մի մեծ ճակատամարտում:

Նշեք, որ չնայած շատ Նեփիացիներ հավատարիմ էին, նրանք, այնուամենայնիվ, դիմակայում էին դժվարին փորձությունների:

Բացատրեք, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվեց իր երիտասարդության ժամանակ ունեցած մի փորձառությամբ: Երկրորդ Համաշխարհային Պատերազմում իր ընկերոջ Արթուր Փաթնի մահվան մասին լսելուց հետո, երիտասարդ Թոմաս Մոնսոնը գնաց այցելելու Արթուրի մորը, որն Եկեղեցու անդամ չէր: Նա հետագայում վերհիշում էր.

«Տիկին Փաթընի կյանքում հանգչեց մի լույս: Նա խարխափում էր լիակատար խավարում և խորը հուսահատության մեջ:

Աղոթքը սրտումս ես մոտեցա Փաթընի տան ծանոթ արահետին, մտորելով, թե ինչ մխիթարության խոսքեր կարող էին գալ մի սովորական տղայի շուրթերից:

Դուռը բացվեց և Տիկին Փաթընը գրկեց ինձ ինչպես իր սեփական որդուն: Տունը դարձել էր աղոթատուն վշտահար մոր համար և, լինելով ավելի քան անհամապատասխան մի պատանի, ծնկի իջա աղոթելու:

Երբ ոտքի կանգնեցինք, Տիկին Փաթընը սևեռուն նայեց աչքերիս մեջ և խոսեց. «Թոմի, ես ոչ մի եկեղեցու չեմ պատկանում, բայց դու պատկանում ես: Ասա ինձ, արդյոք Արթուրը կրկին կապրի՞» (“Mrs. Patton—the Story Continues,” Ensign կամ Liahona, Nov. 2007, 22):

  • Ինչպե՞ս կպատասխանեիք Տիկին Փաթընի հարցին:

Կարդացեք Նախագահ Մոնսոնի պատասխանը.

«Իմ ունակությունների լավագույնով ես վկայեցի նրան, որ Արթուրն իսկապես կրկին կապրի» (“Mrs. Patton—the Story Continues,” 22):

  • Ինչպե՞ս է փրկության ծրագրի իմացությունը փոխում նրանց տեսադաշտը, ում սիրելիները մահանում են:

Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 28.1–3: Խնդրեք դասարանին փնտրել այն գինը, որ Նեփիացիները վճարեցին՝ օգնելու Ամմոնի ժողովրդին պահել իրենց ուխտերը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 28.4–6 հատվածները, փնտրելով, թե ինչպես մահը՝ այդպիսի քանակով, ազդեց Նեփիացիների վրա: Խնդրեք ուսանողներին հետազոտել Ալմա 28.11–12, գտնելով պատճառները, թե ինչու որոշ մարդիկ կարող է զգան վախ, երբ սիրելիները մահանում են, մինչդեռ ուրիշները կարող է զգան հույս:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող է վախ զգան, երբ սիրելիները մահանում են:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ կարողանում են հույս զգալ, երբ սիրելիները մահանում են: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է արտահայտեն, որ երբ մենք հավատք ունենք Հիսուս Քրիստոսի և Տիրոջ խոստումների հանդեպ, մենք կարող ենք ունենալ հույս և ուրախություն մահվան դեպքերում: )

Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Եվ այսպիսով մենք տեսնում ենք …

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կավարտեին նախադասությունը, հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցին Ալմա 28 գլխում:

Ուսանողներին պատասխանելու համար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք որևէ ուսանողի կարդալԱլմա 28.13–14 : Հանձնարարեք ուսանողներին համեմատել իրենց պատասխանները այն սկզբունքների հետ, որոնք ուսուցանվում են այս հատվածներում: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «և այսպիսով մենք տեսնում ենք» արտահայտությունը, երբ ամեն անգամ այն հայտնվում է այս հատվածներում: Բացատրեք, որ Մորմոնը հաճախ օգտագործում է այս արտահայտությունը՝ ներկայացնելու այն կարևոր դասերը, որոնք մենք կարող ենք սովորել Մորմոնի Գրքի պատմություններից:)

  • Ի՞նչ կարդացիք Ալմա 27–28-ում, որ օժանդակում են «և այսպիսով մենք տեսնում ենք» Մորմոնի դրույթներին:

  • Ե՞րբ եք տեսել ինչ որ մեկին, ով Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ հույսով է վերաբերվել իր կամ իր սիրելիի մահին:

  • Ինչպե՞ս կարող եք բացատրել հարությունը, օգնելով ինչ որ մեկին հույս ունենալ իր սեփական կամ սիրելիներից մեկի մահվան դեպքում:

Ալմա 29

Ալման փառավորվում է, հոգիներ բերելով դեպի Աստված:

Ասացեք ուսանողներին, որ Ալմա 29-ը պարունակում է Տիրոջ ձեռքերում գործիք լինելու Ալմայի արտահայտած ցանկությունը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 29.1–3 հատվածները: Հանձնարարեք դասարանին փնտրել, թե ինչ Ալման կաներ, եթե նա կարողանար ունենալ «[իր] սրտի իղձը»: (Նա «ապաշխարություն կաղաղակեր ամեն ժողովրդի:)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 29.4–5 , փնտրելով, թե Տերն ինչ է շնորհում նրանց, ովքեր ունեն արդար ցանկություններ: (Եթե ուսանողները կարիք ունեն օգնության այս հարցին պատասխանելու համար, դուք կարող եք նշել «Ես գիտեմ, որ նա մարդկանց շնորհում է ըստ իրենց ցանկության» արտահայտությունը: Բացատրեք որ, եթե մենք ցանկանանք արդար բաներ, Տերը կօրհնի մեզ համաձայն այդ ցանկությունների: Նշեք, որ եթե մեր բոլոր արդար ցանկությունները չեն իրականացվում այս կյանքում, ապա դրանք կիրականանան հավերժության մեջ:)

Խնդրեք ուսանողներին ինքնուրույն հետազոտել Ալմա 29.10, 14, 16, փնտրելով այն օրհնությունները, որոնք Ալման էր ստացել, երբ նա օգնեց մյուսներին գալ դեպի Քրիստոսը: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

  • Ի՞նչ բառ օգտագործեց Ալման՝ նկարագրելու, թե ինչ էր զգում, երբ օգնում էր մարդկանց գալ դեպի Քրիստոսը: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն ուրախություն բառի յուրաքանչյուր օգտագործումը այս հատվածներում:)

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ալմայի փորձառությունից՝ օգնելով ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Հիսուս Քրիստոսը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է ցույց տան, որ իրենք հասկանում են հետևյալ սկզբունքը. Մենք կզգանք ուրախություն, երբ օգնենք ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Հիսուս Քրիստոսը: )

  • Ե՞րբ եք զգացել ուրախություն, երբ օգնել եք ուրիշներին գալ դեպի Քրիստոսը:

Խրախուսեք ուսանողներին որոնել հնարավորություններ՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Կարող եք կիսվել ձեր սեփական միսիոներական փորձառությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 28․11-12 Գտնել խաղաղություն, երբ տեղի է ունենում մահ:

Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոսել է այն մասին, թե ինչպես մեր գործողություններն այս կյանքում կարող են բերել մեզ խաղաղություն, երբ տեղի ունենա մահ.

«Եղբայրներ և քույրեր, մենք ապրում ենք մեռնելու համար և մենք մեռնում ենք ապրելու համար մեկ այլ աշխարհում: Եթե մենք լավ պատրաստված լինենք, մահը սարսափ չի ներշնչի: Հավերժական տեսանկյունից մահը անժամանակ է միայն նրանց համար, ովքեր պատրաստված չեն հանդիպելու Աստծուն:

Այժմ է պատրաստվելու ժամանակը: Ապա, երբ գալիս է մահը, մենք կարող ենք շարժվել դեպի սելեստիալ փառք, որը Երկնային Հայրն է պատրաստել Իր հավատարիմ զավակների համար: Միևնույն ժամանակ, սիրելիների համար սգալը ետևում թողնելը … թեթևացնում է մահվան խայթը՝ անսասան հավատքով առ Քրիստոս՝ հույսի կատարյալ պայծառությամբ, Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ սիրով և նրանց ծառայելու խորը ցանկությամբ» (Այժմ է պատրաստվելու ժամանակը, Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 18):

Երեց Վիլֆորդ Վ. Անդերսենը՝ Յոթանասունից, պատմել է, թե ինչպես որոշ ընկերներ վերաբերվեցին իրենց հոր մահվանը.

«Վերջերս իմ սիրելի ընկերներից մեկը քաղցկեղից հեռացավ կյանքից: Նա և նրա ընտանիքը մեծ հավատքով մարդիկ են: Ոգեշնչող էր տեսնելը, թե ինչպես նրանց հավատքը տարավ նրանց այս դժվարին ժամանակաընթացքի միջով: Նրանք լցված էին ներքին խաղաղությամբ, որը հաստատում և զորացնում էր նրանց: Նրանց թույլտվությամբ ես կկամենայի կարդալ ընտանիքի անդամներից մեկի նամակից, որը գրվել է նրանց հոր մահանալուց հենց մի քանի օր առաջ.

«Վերջին մի քանի օրերը հատկապես դժվար էին:… Անցած գիշեր, երբ մենք հավաքված էինք հայրիկի մահճակալի կողքին, Տիրոջ Հոգին զգալի էր և իսկապես գործում էր, մխիթարելով մեզ: Մենք խաղաղության մեջ ենք:… Դա դժվարագույն բանն է, որ մեզանից որևէ մեկը երբևէ տարել է, բայց մենք խաղաղություն ենք զգում, գիտենալով, որ … մեր Հայրը Երկնքում խոստացել է, որ մենք կրկին միասին կապրենք որպես ընտանիք: Երբ բժիշկը հիվանդանոցում հայտնեց հայրիկին, որ այլևս ոչինչ չէր մնացել անելու, նա նայեց մեզ բոլորիս կատարյալ հավատքով և համարձակորեն հարցրեց. «Որևէ մեկն այս սենյակում խնդիր ունի՞ փրկության ծրագրի հետ»» («Մեր Քավչի վեմը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 17–18):