Գրադարան
Մորոնի


Մորոնիի գրքի Նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Մորմոնի Գիրքն ուսումնասիրելով ուսանողները կստանան ուժ Մորոնիի և նրա հոր՝ Մորմոնի զորեղ օրինակներից և ուսմունքներից: Նրանք կսովորեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հիմնական արարողությունների և սահմանված կարգերի մասին, անկեղծ միտումով արդար գործեր անելու կարևորության մասին, բարու և չարի միջև դատողություններ անելու մասին, հավատքի, հույսի և գթության փոխկապվածության և փոքր երեխաների փրկության մասին: Ուսանողները կկարդան նաև Մորմոնի գրքի ճշմարտացիության մասին ինքնուրույն աղոթելու Մորոնիի հորդորի վերաբերյալ (տես Մորոնի 10.3–5) և գալու «Քրիստոսի մոտ և կատարելագործվելու նրանում» (Մորոնի 10.32):

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորոնին գրել է այս գիրքը, որը ներառում է իր խոսքերը, Իր տասներկու Նեփիացի աշակերտներին ուղղված Հիսուս Քրիստոսի խոսքերը (տես Մորոնի 2), և նրա հոր՝ Մորմոնի խոսքերը (տես Մորոնի 7–9): Նախքան Նեփիացիների կործանումը Մորոնին ծառայեց նրանց մեջ որպես ռազմական և Եկեղեցու առաջնորդ (տես Մորմոն 6.12, Մորոնի 8.1): Մորոնին Փրկչի վկան էր ինչպես Մորմոնի Գրքի մյուս հիմնական գրողները և կազմողները: Նա վկայում էր. «Ես տեսել եմ Հիսուսին … նա խոսել է ինձ հետ երես առ երես» (Եթեր 12.39): Մորոնին հավատարիմ էր իր վկայությանը, հրաժարվելով ուրանալ Քրիստոսին մի ժամանակաըթացքում, երբ Լամանացիները սպանում էին ամեն Նեփիացու, ով Նրան չէր ուրանում (տես Մորոնի 1.1–3): 1823թվականին, մոտ 1,400 տարի Մորմոնի Գրքի հիշատակարանն ավարտելուց հետո, Մորոնին հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին որպես հարություն առած էակ և տեղեկացրեց Ջոզեֆին, որ հիշատակարանը պահված էր իր տան մոտի մի բլրում (տես JՋոզեֆ Սմիթ—Պատմություն 1.29–35): Այդ պահից սկսած և պարբերաբար հաջորդ չորս տարիների ընթացքում Մորոնին հրահանգեց Ջոզեֆ Սմիթին «այն մասին, թե ինչ էր պատրաստվում անել Տերը, և թե ինչպես ու ինչ ձևով էր նրա թագավորությունը կառավարվելու վերջին օրերին» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.54):

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Մորոնին նշել է. «Ես գրում եմ մի քանի բան ևս, որպեսզի գուցե դրանք ինչ որ մի օր՝ ապագայում, արժեքավոր լինեն իմ եղբայրների՝ Լամանացիների համար» (Մորոնի 1.4, տես նաև Մորոնի 10.1): Նա նաև հայտարարեց, որ նա խոսել է «աշխարհի բոլոր ծայրերի համար» նախազգուշացնելով, որ Աստծո դատարանի առաջ բոլորը հաշվետու կլինեն այն խոսքերի համար, որ նա էր գրել (տես Մորոնի 10.24, 27): Ի նախապատրաստումն այս իրադարձության, Մորոնին հրավիրեց բոլորին «գալ Քրիստոսի մոտ» (Մորոնի 10.30, 32):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Մորոնին հավանաբար գրել և կազմել է այս գիրքը մ.թ. 401թ. և մ.թ. 421 տարիների ընթացքում (տես Մորմոն 8.4–6, Մորոնի 10.1). Նա չի նշել, թե որտեղ էր նա, երբ գրեց այն—միայն այն, որ նա թափառում էր, որտեղ որ պատահեր իր կյանքի ապահովության համար: (տես Մորոնի 1.1–3)

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Այս գիրքը մանրամասներ է տրամադրում Իր տասներկու Նեփիացի աշակերտներին Հիսուս Քրիստոսի հրահանգների վերաբերյալ, երբ Նա իշխանություն տվեց նրանց շնորհելու Սուրբ Հոգու պարգևը (տես Մորոնի 2, տես նաև 3 Նեփի 18.36–37): Այն նաև ներառում է Մորմոնի Գրքում պարունակվող եզակի հրահանգներ՝ քահանայության արարողությունների և հաղորդության արարողության ժամանակ օգտագործվող աղոթքների վերաբերյալ (տես Մորոնի 3–5): Այս գրքին բնորոշ մյուս առանձնահատկությունն այն է, որ ներառում է Մորմոնի ուսմունքները բարին չարից տարբերելու մասին(տես Մորոնի 7.12–19), հրեշտակների սպասավորման (տես Մորոնի 7.29–39), գթության, որպես Քրիստոսի մաքուր սեր (տես Մորոնի 7.44–48), և փոքր երեխաների փրկության վերաբերյալ (տես Մորոնի 8): Այն նաև ներառում է Մորմոնի նկարագրությունը Նեփիացիների և Լամանացիների այլասերվածության մասին, մինչև նրանց վերջնական ճակատամարտը Կոմուրա բլրի մոտ (տես Մորոնի 9): Մորոնին ներառեց իր իսկ ուսմուքները Հոգու պարգևների վերաբերյալ: (տես Մորոնի 10.8–26): Նա նաև գրի առավ մի հրավեր, որը գտնվում է Մորոնի 10.3–5 հատվածներում, որը տալիս է մի կարևոր օժանդակություն Մորմոնի Գրքին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ Մորմոնի Գիրքը «միակ գիրքն է, որը պարունակում է իր կազմերի ներսում խոստում, որ աստվածային զորությամբ ընթերցողը կարող է իմանալ համոզվածությամբ դրա ճշմարտության մասին» (“A Testimony Vibrant and True,” Ensign, Aug. 2005, 4):