Գրադարան
Դաս 156. Մորոնի 7.20–48


Դաս 156

Մորոնի 7.20–48

Նախաբան

Մորոնին գրեց իր հոր՝ Մորմոնի քարոզի եզրակացությունը, որը նա խոսել էր ժողովատանը տարիներ առաջ: Քարոզում Մորմոնն ուսուցանեց իր ունկնդիրներին ինչպես «որդեգրել այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.20, 25): Նա բացատրեց կապը հավատքի, հույսի և գթության միջև և եզրափակեց իր ժողովրդին ուղղված մի աղերսով՝ աղոթելու Հորը ողջ սրտի կորովով գթության պարգևը«Քրիստոսի մաքուր սիրո» (Մորոնի 7.47) ստանալու համար :

Ուսուցանման առաջարկներ

Մորոնի 7.20–39

Մորմոնն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք կարող ենք որդեգրել այն ամենը, ինչ բարի է

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին.

Որո՞նք են այն բարի բաները, որոնցով Երկնային Հայրն օրհնել է ձեզ:

Դասի սկզբում ուսանողներին տրամադրեք մեկ կամ երկու րոպե՝ պատասխանելու այս հարցին տետրերում կամ Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ապա հրավիրեք նրանց կարդալ իրենց թվարկածներից մի քանիսը:

Բարձրաձայն կարդացեք Մորոնի 7.24: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով բոլոր այն բարի բաների սկզբնաաղբյուրը, որ տրվել է իրենց:

  • Ո՞վ է բոլոր բարի բաների սկզբնաղբյուրը, որոնք տրվել են ձեզ: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, բայց դրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Բոլոր բարի բաները գալիս են Հիսուս Քրիստոսի շնորհիվ: )

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալՄորոնի 7.24 հատվածում ուսուցանվող վարդապետությունը, բացատրեք, որ որպես Ադամի և Եվայի հետնորդներ, մենք «ընկած» ենք և անկարող ենք ինքնուրույն որևէ օրհնություններ ստանալ (տես նաև Ալմա 22.14, Եթեր 3.2, Հավատո Հանգանակներ 1.3):Առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության «ոչ մի բարի բան չէր կարող գալ [մեզ]»: Ամեն բարի բան, որ երբևէ ստացել ենք մեր Երկնային Հորից, եկել է Փրկչի և Նրա Քավության միջոցով:

Բացատրեք, որ Երկնային Հայրը շատ օրհնություններ ունի պահած մեզ համար:Նա կամենում է, որ մենք «որդեգրենք այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.19), և Նա կամենում է տալ մեզ այն ամենը, ինչ Նա ունի (տես ՎևՈՒ 84.38):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.20 -ի Մորմոնի տված հարցերը: Ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.21–24 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան:

  • Հիմնվելով ձեր կարդացածի վրա Մորոնի 7.21–24 , ինչպե՞ս դուք կպատասխանեիք Մորոնի 7.20 -ի Մորմոնի հարցերին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք որդեգրել այն ամենը, ինչ բարի է:)

Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչպես իրենք կարող են «որդեգրել ամեն բարի բան» նրանցից մի քանիսին հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Մորոնի 7.25–26 32–38 հատվածները: Հանձնարարեք դասարանի մի կեսին տարբերակներ փնտրել, որպեսզի ցույւց տանք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Հրավիրեք մյուս կեսին որոնել բարի բաներ, որոնք գալիս են մեզ որպես դրա հետևանք: (Երբ որևէ ուսանող կարդա հատված 33 , դուք կարող եք բացատրել, որ «նպատակահարմար է ինձ» արտահայտությունը վերաբերում է այն բաներին, որոնք ներդաշնակության մեջ են Տիրոջ կամքի հետ:)

Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, խնդրեք նրանց գրել մի նպատակ, որը կօգնի նրանց ավելի մեծ հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և որդեգրել ամեն բարի բան, որը Երկնային Հայրն ուզում է տալ նրանց: Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ մեծ օրհնություններ են գալիս Փրկչի, Նրա ավետարանի և Նրա Քավության միջոցով: Հորդորեք ուսանողներին գործադրել ավելի մեծ հավատք առ Նա:

Մորոնի 7.40–43

Մորմոնն ուսուցանում է, որ հավատքն առ Հիսուս Քրիստոս առաջնորոդում է մեզ հույս ունենալ հավերժական կյանքի համար:

Նկարեք գրատախտակին մի երեքոտանի աթոռ (կամ ցուցադրեք մի երեքոտանի աթոռ):

Նկար
երեքոտանի աթոռ

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Երեք աստվածային սկզբունքներ ստեղծում են հիմք, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր կյանքի կառույցները: … Դրանք միասին երքոտանի աթոռակի նման տալիս են նեցուկի հիմք» (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 33):

Աթոռակի ոտքերից մեկը պիտակավորեք Հավատք առ Հիսուս Քրիստոս արտահայտությամբ: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են ներկայացնել մյուս երկու ոտքերը: Ապա հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.40 հատվածը՝ պարզելու համար, թե ինչ է ներկայացնում երկրորդ ոտքը:)

Բարձրաձայն կարդացեք հույսի հետևյալ արտահայտությունները: Հանձնարարեք ուսանողներին լսելու այս երկու արտահայտությունների միջև գոյություն ունեցող տարբերությունը:

  1. Հույսով եմ այսօր անձրև կգա:

  2. Ես հույս ունեմ Տիրոջ խոստման հանդեպ, որ կարող եմ խաղաղություն զգալ ապաշխարության միջոցով:

  • Ո՞րն է այս երկու արտահայտությունների տարբերությունը: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ առաջին օրինակում հույս բառը վերաբերում է մի անվստահ ցանկության: Երկրորդ օրինակում հույս բառը վստահության արտահայտություն է: Այն դրդապատճառ է գործողության համար և այն կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի Քավության վրա:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալու հույս բառը այնպես, ինչպես այն օգտագործվում է սուրբ գրություններում, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ արտահայտությունը:

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հույսը Հոգու պարգևն է»: …

«Հույսը գիտելիք չէ, այլ ավելի շուտ մնայուն վստահություն, որ Տերը կիրականացնի մեզ տված Իր խոստումը: Դա վստահություն է, որ եթե այժմ մենք ապրենք Աստծո օրենքների և Նրա մարգարեների խոսքերի համաձայն, մենք կստանանք փափագած օրհնություններն ապագայում: Դա հավատալն է ու սպասելը, որ մեր աղոթքները կպատասխանվեն: Այն դրսևորվում է վստահությամբ, լավատեսությամբ, խանդավառությամբ և համբերատար հետևողականությամբ» («Հույսի անսահման ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 21–22):

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՄորոնի 7.41 : Հանձնարարեք որպեսզի դասարանը հետևի, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ է ուսուցանել Մորմոնը, որի համար մենք պետք է հույս ունենանք: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, պիտակավորեք աթոռակի երկրորդ ոտքը Հույս հավերժական կյանքի հանդեպ:

Մատնանշեք, որ Մորոնի 7.41-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածը տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել այն:

  • Համաձայն Մորոնի 7.41 հատվածի, ինչպես կարող ենք մենք հույս ունենալ բարձրացվելու դեպի հավերժական կյանք: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք գործադրենք հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք ձեռք բերել հույս Նրա Քավության միջոցով բարձրացվելու դեպի հավերժական կյանք: )

Հանձնարարեք ուսանողներին ինքնուրույն կարդալՄորոնի 7.42–43 հատվածները, փնտրելով հատկանիշներ, որոնց կարիքը մենք ունենք հավատք և հույս ունենալու համար: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: (Կարող եք բացատրել, որ սրտով հեզ ու խոնարհ լինելը նշանակում է լինել հնազանդ, մեղմ և ենթարկվող Տիրոջ կամքին:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ հեզությունը և խոնարհությունը անհրաժեշտ են, որպեսզի հավատք և հույս ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Ինչպե՞ս է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ ձեզ հույս տալիս, որ դուք կստանաք հավերժական կյանք:

Մորոնի 7.44–48

Մորմոնն ուսուցանում է գթության կարևորությունը

Ետ դարձեք դեպի երքոտանի աթոռակը: Հանձնարարեք ուսանողներին ցախրաձայն կարդալՄորոնի 7.44 հատվածը և գտնել աթոռակի երրորդ ոտքի պիտակը: Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, պիտակավորեք երրորդ ոտքը Գթություն բառով: Խնդրեք նրանց բնորոշել գթությունը իրենց իսկ խոսքերով:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.45–47 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչպես է Մորմոնը նկարագրում և բնորոշում գթությունը:

  • Ինչպե՞ս է Մորմոնը բնորոշում գթությունըՄորոնի 7.47հատվածում: («Քրիստոսի մաքուր սերը»)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ գթությունը երբեք չի խափանվի:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք ոչինչ ենք, եթե մենք չունենք գթություն:

Հանձնարարեք ուսանողներին ընտրել գթության նկարագրություններ Մորոնի 7.45 հատվածում և բացատրեք, թե ինչ են նրանք մտածում այդ նկարագրությունների նշանակության մասին: Անհրաժեշտության դեպքում նրանց պարզաբանեք բացատրությունները: (Օրինակ. «երկայնամիտ է» նշանակում է, որ ինչ որ մեկը փորձություններին համբերությամբ է դիմանում: «Չի նախանձում» նշանակում է անձ, որը չի նախանձում ուրիշներին: «Փքված չէ» նշանակում է, որ անձը խոնարհ է: «Իրենը չի փնտրում» նկարագրում է Աստծուն և ուրիշներին իրենից առաջ դնելու առանձնահատկությունը: «Չի գրգռվում հեշտորեն» նշանակում է չի բարկանում հեշտորեն: «Հավատում է ամեն բանի» նկարագրում է անձնավորության, ով ընդունում է ողջ ճշմարտությունը:)

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կվարվեին հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրում, եթե նրանք զուրկ լինեին գթությունից: Ապա հարցրեք թե ինչպես նրանք կվարվեին, եթե նրանք լցված լինեին գթությամբ: (Դուք կարող եք հարմարեցնել այս իրավիճակները ձեր ուսանողների պահանջներին և հետաքրքրություններին)

  1. Մարդիկ ծաղրում են ձեզ կամ որևէ մեկ ուրիշին դպրոցում:

  2. Դուք ունեք եղբայր կամ քույր, ով հաճախ զայրացնում է ձեզ:

  3. Դուք իմացել եք, որ ինչ որ մեկը լուրջ մեղք է գործել:

  4. Դուք այնքան էլ չեք սիրում նոր քվորումի կամ դասարանի խորհրդատուին, որքան նախորդին էիք սիրում:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.48 հատվածը : Խնդրեք, որ դասարանը հետևի նրան և բացահայտի, թե ինչ պետք է անենք որպեսզի օրհնվենք գթության պարգևով: Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ հետևյալ սկզբունքը հասկանալի է. Եթե մենք աղոթում ենք Հորը մեր սրտի ողջ կորովով և ապրում որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ, մենք կարող ենք լցվել գթությամբ:

Մատնանշեք, որ Մորոնի 7.45, 47–48 հատվածները սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի նրանք կարողանան այն հեշտորեն գտնել:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք պետք է աղոթենք գթության պարգևի համար մեր սրտի ողջ կորովով:

  • Ե՞րբ եք գթության օրինակների ականտես եղել: (Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել փորձառություններով: Դուք կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ:)

  • Երբ եք զգացել, որ Տերն օգնել է ձեզ ավելի գթառատ լինել ուրիշների հանդեպ:

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Մորոնի 7.45 հատվածը և ընտրել մեկ գթության մասնիկ, որը նրանք պետք է բարելավվեն: Հորդորեք նրանց աղոթել գթության պարգևի համար, երբ նրանք ձգտում են բարելավվել այդ ոլորտում: Վկայեք հավատքի, հույսի և գթության ազդեցության մասին, որ դուք ունեցել եք ձեր կյանքում:

Սուրբ գրության սերտում—Մորոնի 7.41

Օգնեք ուսանողներին անգիր սովորել Մորոնի 7.41 հատվածը: Օգտագործեք մեթոդներ ձեռնարկի վերջում գտնվող հավելվածից:

Սուրբ գրության հատվածի սերտում—Մորոնի 7.45, 47–48

Հանձնարարեք ուսանողներին հետևյալ ցուցակից ընտրել մի անձնավորության, որի հանդեպ նրանք կկամենային ունենալ ավելի շատ գթություն․ ընտանիքի անդամ, քվորումի կամ դասարանի անդամ, ընկեր կամ հարևան: Խրախուսեք նրանց մտածել այն անձնավորության մասին, որին նրանք ընտրել են, երբ նրանք կարդան Մորոնի 7.45 հատվածը և մտածել տարբերակներ, երբ նրանք կարող են ցույց տալ ավելի շատ Քրիստոսանման սեր: Հանձնարարեք նրանց գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մեկ կամ երկու տարբերակներ, որոնցով նրանք ցույց կտան գթություն այն անձնավորության հանդեպ, որին ընտրել են: Հանձնարարեք նրանց հաջորդ շաբաթվա ընթացքում այդ գործողությունը դարձնել իրենց աղոթքների մասը: Դուք կարող եք մտածել ուսանողներին հնարավորություն տալու մասին՝ գալիք օրերի ընթացքում կիսվելու իրենց փորձառություններով:

Նշում. Այս դասի երկարության պատճառով, դուք կարող եք օգտագորրծել այս վարժությունը մեկ այլ օր, երբ դուք ավելի շատ ժամանակ կունենաք:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորոնի 7.29–31 Հրեշտակների սպասավորում

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը նկարագրել է հրեշտակների սպասավորումը.

«Հրեշտակ» բառը սուրբ գրություններում օգտագործվում է Աստծո ուղերձը կրող ցանկացած երկնային էակի համար» (George Q. Cannon, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist [1987], 54)։ Սուրբ գրությունները խոսում են բազմաթիվ դեպքերի մասին, որտեղ անձնապես հրեշտակ է հայտնվում: Հրեշտակի հայտնվելը Զաքարիային և Մարիամին (տես Ղուկաս Ա) և Թագավոր Բենյամինին և Նեփիին, Հելամանի որդուն (տես Մոսիա 3.2, 3 Նեփի 7.17–18) ընդամենը մի քանի օրինակներ են:…

… Հրեշտակների սպասավորումը կարող է նաև անտեսանելի լինել: Հրեշտակային ուղերձները կարող են առաքվել ձայնով կամ պարզապես մտքերով կամ զգացումներով՝ հաղորդակցվելով մտքին: Նախագահ Ջոն Թեյլորը նկարագրել է «հրեշտակների կամ Աստծո սուրհանդակների ներգործությունը մեր մտքի վրա, այնպես որ սիրտը կարողանա հասկանալ… հայտնություններ հավերժական աշխարհից: (Gospel Kingdom, sel. G. Homer Durham [1987], 31):

Նեփին նկարագրել է սպասավորող հրեշտակների երեք դրսևորումներ, երբ նա հիշեցրեց իր ապստամբ եղբայրներին, որ (1) նրանք « տեսան հրեշտակի», (2) նրանք «լսել են նրա ձայնը ժամանակ առ ժամանակ (3) նաև, որ հրեշտակ էր «խոսել[նրանց] հետ մեղմ, հանդարտ ձայնով», չնայած նրանք «անզգայացած էին» և չկարողացան «զգալ նրա խոսքերը» (1 Նեփի 17.45): Սուրբ գրությունները պարունակում են ուրիշ շատ դեպքեր, երբ հրեշտակներ ուղարկվեցին ուսուցանելու ավետարանը և բերելու մարդկանց դեպի Քրիստոս (տես Եբրայեցիս 1․14; Ալմա 39․19; Մորոնի 7․25, 29, 31–32; ՎևՈՒ 20․35): Հրեշտակային հաղորդակցությունների մեծ մասը ավելի շուտ զգում են կամ լսում, քան տեսնում» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38–39):

Մորոնի 7.45, 48 Գթություն՝ Քրիստոսի մաքուր սեր

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է գթության պարգևի անհրաժեշտության մասին.

«Գթության լուրջ պահանջ կա, որը ուշադրություն է դարձնում նրանց, ովքեր աննկատ են, տալիս հույս նրանց ովքեր հուսահատված են, օգնություն՝ նրանց, ովքեր չարչարված են: Ճշմարիտ գթությունը սեր է գործի մեջ: Գթության կարիք կա ամենուրեք:…

«Գթությունը համբերություն ունենալն է մեկի հետ, ով մեզ նվաստացրել է: Դա հեշտորեն վիրավորվելու մղումին դիմակայելն է: Դա թուլությունները և թերություններն ընդունելն է: Դա մարդկանց ընդունելն է, ինչպես նրանք իրականում կան: Դա ֆիզիկական արտաքինից այն կողմ հատկանիշներ տեսնելն է, որոնք չեն մարի ժամանակի ընթացքում: Դա ուրիշներին դասակարգելու մղումին դիմադրելն է:…

«… Կյանքը մեզանից ոչ մեկի համար էլ կատարյալ չէ: Փոխարենը լինելու դատապարտող և քննադատական միմյանց հանդեպ, թող որ կյանքի այս ուղևորության ընթացքում մենք ունենանք Քրիստոսի մաքուր սերը մեր ընկերակից ճամփորդների հանդեպ:…

… Թող [գթությունը] առաջնորդի ձեզ այն ամեն բաներում, որ դուք անում եք: Թող այն ներթափանցի հենց ձեր հոգիները և արտահայտություն գտնի բոլոր ձեր մտքերում և գործերում:» («Գթությունը երբեք չի խափանվում» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 124–25):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնը թվարկել է ուղիներ, որոնցով մենք կարող ենք ցուցադրել գթություն.

«Իսկական գթությունը մի բան չէ, որը դուք տալիս եք, դա մի բան է, որը դուք ձեռք եք բերում և դարձնում այն ձեր մի մասը: …

«Հավանաբար մեծագույն գթությունը գալիս է, երբ մենք բարի ենք լինում միմյանց հանդեպ, երբ մենք չեք դատում կամ դասակարգում մեկ ուրիշին, երբ մենք ուղղակի միմյանց հանդեպ դրական տրամադրություն ենք ցույց տալիս կասկածների դեպքում կամ լուռ ենք մնում: Գթությունը ուրիշների տարբերությունները, թուլությունները և թերություններն ընդունելն է, ունենալով համբերություն նրանց հանդեպ, ովքեր մեզ նվաստացրել են, կամ վիրավորվելու մղումին դիմադրելը, երբ որևէ մեկը չի վարվում այնպես ինչպես մենք հույս էինք տածում: Գթությունը մերժում է մեկ ուրիշի թուլությունից օգտվելը և պատրաստ է ներել մեկին, ով մեզ ցավ է պատճառել: Գթությունն ակնկալում է լավագույնը միմյանցից:» (“The Tongue Can Be a Sharp Sword,” Ensign, May 1992, 19):

Մորոնի 7.45, 48 «Քրիստոսի մաքուր սիրո ավելի մեծ բնորոշումը:»

Անդրադառնալով Մորմոնի խոսքերին Մորոնի 7.45–48 հատվածներում, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Ուսանելի է նշել, որ գթությունը, կամ «Քրիստոսի մաքուր սերը», որը մենք պետք է փայփայենք, կարող է մեկնաբանվել երկու ուղիներով: Դրա իմաստներից մեկը միմյանց հանդեպ այնպիսի գթառատ, ներողամիտ սերն է, ինչպիսին պետք է Քրիստոսի հետևորդներն ունենան: Այսինքն, բոլոր Քրիստոնյաները պետք է փորձեն սիրել, ինչպես Փրկիչը սիրեց, ցույց տալով մաքուր, փրկագնող կարեկցանք բոլորի հանդեպ: Դժբախտաբար, քչերն են, եթե կան որևէ մահկանացուներ, ովքեր ամբողջովին հաջողության են հասնում այս ջանքերում, բայց դա հրավեր է, որը բոլորը պետք է փորձեն իրագործել:»

«Այնուամենայնիվ, ավելի մեծ սահմանումը «Քրիստոսի մաքուր սիրո» այն չէ, ինչ մենք որպես Քրիստոնյաներ փորձում ենք, բայց մեծամասամբ ձախողում ենք ցույց տալ մյուսների հանդեպ, այլ ավելի շուտ այն, ինչ Քրիստոսին աբողջապես հաջողվեց ցույց տալ մեր հանդեպ: Ճշմարիտ գթությունը հայտնի է եղել միայն մեկ անգամ: Այն ցույց է տրվել մեր հանդեպ կատարելապես և անբծորեն Քրիստոսի անսպառ, բարձրագույն և քավող սիրո մեջ: Դա Քրիստոսի սերն է մեր հանդեպ, որ «տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»: Դա Քրիստոսի սերն է մեր հանդեպ, որը «փքված չէ … , հեշտորեն չի գրգռվում, չարը չի մտածում»: Դա Քրիստոսի սերն է մեր հանդեպ, որ «տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»: Դա այն է, ինչ ցույց տրվեց Քրիստոսում, որ «գթությունը երբեք չի խափանվում»: Դա այն գթությունն է— Նրա մաքուր սերը մեր հանդեպ—, առանց որի մենք ոչինչ կլինեինք, անհույս, բոլոր տղամարդկանցից և կանանցից ամենաթշվառը: Իրապես, նրանք, ովքեր վերջին օրը օժտված կլինեն Նրա սիրո օրհնություններով—Քավությամբ, Հարությամբ, հավերժական կյանքով, հավերժական խոստումով— անկասկած նրանց համար լավ կլինի:

«Սա ոչ մի ձևով չի փոքրացնում այն պատվիրանը, որ մենք պետք է փորձենք ձեռք բերել այսպիսի սեր միմյանց հանդեպ: Մենք պետք է «աղոթենք Հորը մեր սրտի ողջ կորովով, որպեսզի կարողանան[ք] լցված լինել այդ սիրով»։1 Կորնթացիս 13․4–5, 7–8; Մորոնի 7․48] Մենք պետք է փորձենք լինել ավելի հաստատուն, ավելի հավատարիմ, ավելի երկայնամիտ և բարի, ավելի քիչ նախանձ և փքված ուրիշների հետ մեր հարաբերություններում: Ինչպես Քրիստոսն ապրեց, այնպես էլ մենք պիտի ապրենք, և ինչպես Քրիստոսը սիրեց, այնպես էլ մենք պիտի սիրենք: Բայց Քրիստոսի մաքուր սերը, որի մասին խոսել է Մորմոնը, ճշմարիտ դա է Քրիստոսի սերը: Այդ աստվածային պարգևով, այդ փրկագնող շնորհով մենք ունենք ամեն ինչ, առանց դրա մենք ոչինչ չունենք և վերջ ի վերջո ոչինչ ենք, բայց վերջում «դևեր [և] դևի համար հրեշտակներ»:2 Նեփի 9.9

«Կյանքն ունի իր բաժին երկյուղներն ու ձախողումները: Երբեմն գործերը վատ են գնում: Երբեմն մարդիկ չեն արդարացնում մեր սպասումները կամ տնտեսական համակարգերը կամ գործակալությունները կամ կառավարություններն են թերանում մեր հանդեպ: Բայց մի բան ժամանակի կամ հավերժության մեջ չի թերանում մեր հանդեպ՝ Քրիստոսի մաքուր սերը:…

«… Քրիստոսի գթության հրաշքն ինչպես փրկում, այնպես էլ փոխում է մեզ: Նրա քավող սերը փրկում է մեզ մահից և դժոխքից, ինչպես նաև մարմնական, զգայական և դիվական վարքից: Այդ քավիչ սերը նաև փոխակերպում է հոգին, բարձրացնելով այն ընկած չափանիշներից դեպի շատ ավելի ազնիվ, շատ ավելի սուրբ մի կետի: Ուստի «մենք պետք է հարենք գթությանը»— մեր հանդեպ Քրիստոսի մաքուր սիրուն և Նրա մաքուր սիրո հանդեպ և դեպի բոլոր ուրիշներն ուղղված մեր վճռական ջանքերին, քանզի առանց դրա մենք ոչինչ ենք և հավերժական երջանկության մեր ծրագիրը բացարձակապես զուր է: Առանց մեր կյանքում Քրիստոսի քավիչ սիրո, բոլոր մյուս հատկանիշները, նույնիսկ առաքինի հատկանիշները և օրինակելի բարի գործերը չեն հասցնում փրկության և ուրախության նպատակին»: (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 336–37):