Գրադարան
Դաս 83. Ալմա 19–20


Դաս 83

Ալմա 19–20

Նախաբան

Թագավոր Լամոնին զգաց սրտի փոփոխություն, որը առաջ բերեց իր կնոջ և իր ժողովրդից շատերի դարձը: Այնուհետև Ամմոնն ու թագավոր Լամոնին ճամփորդեցին դեպի Միդդոնի՝ ազատելու Ամմոնի բանտարկված եղբայրներին: Ճանապարհին նրանք հանդիպեցին Լամոնիի հորը՝ ողջ երկրի թագավորին: Թագավորն ապշեց Լամոնիի և Ամմոնի խոսքերից և Ամմոնի ուժից և Լամոնի հանդեպ Ամմոնի սիրուց: Նրա սիրտը փափկեց և նա հավաստիացրեց նրանց, որ Ամմոնի եղբայրները բանտից կարձակվեին: Նա ցանկություն հայտնեց սովորել այն խոսքերի մասին, որոնք նա լսել էր իր որդուց և Ամմոնից:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 19

Թագավոր Լամոնին և նրա ժողովրդից շատերը ապաշխարեցին և մկրտվեցին:

Հարցրեք ուսանողներին.

  • Երբ դուք մի քար եք նետում ջրի ավազանի մեջ, ի՞նչ է պատահում ջրի հետ:

Երբ ուսանողները նկարագրում են ջրի մեջ ընկնող քարի ազդեցությունը, գծեք հետևյալ սխեման գրատախտակին, բաց թողնելով բառերը.

Նկար
քար ջրի մեջ

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.

Կիսվելով մեր վկայություններով և ցույց տալով արդարակյաց օրինակներ, մենք կարող ենք …:

Հրավիրեք ուսանողներին հիշել այս միտքը ողջ դասի ընթացքում և մտածել, թե ինչպես կարող են լրացնել այն:

  • Ինչպե՞ս կարող է որևէ անձնավորության գործողությունները նման լինել քարի, որը ջուրն է գցվում: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ ալեծփանքի նման, որը տարածվում է քարի ճողփյունից, այլ մարդիկ կարող են ազդեցություն կրել մեր գործողություններից:)

Գրեք Ամմոն բառը գծապատկերի առաջին օղակում:

  • Ո՞ւմ առաջինը ուսուցանեց Ամմոնը:(Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս հարցին պատասխանելու համար, կարող եք առաջարկել, որ նրանք վերանայեն Ալմա 18-ի համառոտ բովանդակությունը: Գրեք թագավոր Լամոնի գծապատկերի երկրորդ օղակում:)

Ամփոփեք Ալմա 18.40–43 և 19.1–5 հատվածները, բացատրելով, որ երբ թագավոր Լամոնին լսեց Ամմոնին, նա ընդունեց իր իսկ մեղսավորությունը և Փրկչի կարիքն իր կյանքում: Նա աղաղակեց Տիրոջը ողորմածության համար, ապա ընկավ հատակին: Հավատալով, որ նա մահացած էր, նրա ծառաները տարան նրան իր կնոջ մոտ և պառկացրեցին մահճակալին: Երկու օր և գիշեր անց ծառաները պատրաստվում էին նրա մարմինը գերեզման դնել, երբ թագուհին ասաց, որ կամենում էր խոսել Ամմոնի հետ: Նա չէր կարծում, որ Լամոնին մահացել էր, ևա կամենում էր, որ Ամմոնը գնար նրա մոտ:

Խնդրեք ուսանողներին կարդալ մտքում Ալմա 19.6, փնտրելով մի արտահայտություն, որն իրենց կարծիքով, հատկապեսն լավ է նկարագրում Լամոնիի փորձառությունը: Հարցրեք նրանց, թե ինչո՞ւ էին հատկապես ընտրել այդ արտահայտությունները:

Գրեք թագուհի գծապատկերի հաջորդ օղակում: Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել Ալմա 19.7–11 հատվածները և տեսնել, թե ինչպես այս փորձառությունն ազդեց թագուհու վրա:

  • Ի՞նչ կարող ենք իմանալ թագուհու մասին այս հատվածներից: (Պատասխանները կարող են ներառել, որ նա սիրում էր իր ամուսնուն, որ նա վստահում էր Ամմոնին և որ նա ուներ մեծ հավատք:)

Խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Ալմա 19.12–14: Խնդրեք մյուսներին հետևել, հատուկ ուշադրություն դարձնելով Լամոնիի հավատքի դրսևորմանը:

  • Ի՞նչ ճշմարտություններ Լամոնին սովորեց նախորդ երկու օրերի ընթացքում:

  • Լամոնին, թագուհին և Ամմոնը «հաղթվել էին Հոգուց» և «հաղթվել ուրախությունից»: Ե՞րբ եք զգացել Հոգու ազդեցությունը հզոր ձևով: Ե՞րբ եք զգացել մեծ ուրախություն:

Գրեք Լամոնիի ծառաները՝ գծապատկերի հաջորդ օղակում: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 19.15–16: Խնդրեք դասարանին փնտրել ապացույց, որ այս ծառաները դարձել էին դեպի Աստված:

  • Ի՞նչ խոսքեր և արտահայտություններ էին ցույց տալիս, որ ծառաները դառնում էին դեպի Տերը:

Գրեք Աբիս՝ հաջորդ օղակում: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 19.17: Հրավիրեք դասարանին փնտրել, թե ինչպես Աբիսն ազդվեց այդ դեպքերից:

  • Ի՞նչ արեց Աբիսը: Ի՞նչ հույս նա ուներ, որ կպատահեր իր գոծողությունների շնորհիվ:

Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ ամփոփելու Ալմա 19.18–28 հատվածները: Նրանց ժամանակ տվեք այս հատվածները մտքում կարդալու համար: Ապա խնդրեք որևէ կամավորի պատմությունը պատմել իր սեփական խոսքերով: Թույլ տվեք, որ մյուս ուսանողներն օգնեն: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց ներառել հետևյալ տեղեկությունը. Աբիսից նորությունները լսելուց հետո մարդիկ հավաքվեցին թագավորի տանը: Երբ նրանք տեսան Ամմոնին, թագավորին, թագուհուն և ծառաներին ուշաթափված, մեծ հակառակություն բարձրացավ նրանց մեջ: Մի մարդ փորձեց սպանել Ամմոնին, բայց ընկավ մեռած այդ փորձի ժամանակ: Ոմանք հայտարարեցին, որ Ամմոնը Մեծ Հոգին էր, իսկ մյուսներն ասացին, որ նա հրեշ էր: Երբ Աբիսը տեսավ ողջ հակառակությունը, որն առաջացել էր ժողովրդին միասին հավաքելուց, նա շատ տխրեց:

Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե ինչ իրենք կանեին Աբիսի իրավիճակում գտնվելով: Ապա խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 19.29:

  • Ինչպե՞ս Աբիսի գործողությունը ցույց տվեց նրա վկայության ուժը: Ինչպե՞ս թագուհին ցույց տվեց, որ նա վկայություն էր ստացել:

Բարձրաձայն կարդացեք Ալմա 19.30–36 հատվածները: Խնդրեք ուսանողներին հետևել ընթացքում և մտածել ուրիշների վրա Ամմոնի վկայության ազդեցության և օրինակի մասին:

Գրեքմյուս Լամոնացիներից շատերը ՝ գծապատկերի վերջին օղակում:

Խնդրեք ուսանողներին լրացնել միտքը, որը դուք գրել եք գրատախատակին դասի սկզբում: Մեկ սկզբունք, որ նրանք կարող են արտահայտել ,այն է, որ կիսվելով մեր վկայությամբ և արդար օրինակ հանդիսանալով, մենք կարող ենք օգնել ուրիշներին դառնալ դեպի Տերը:

  • Ե՞րբ է պատահել, որ ինչ որ մեկի օրինակը կամ վկայությունը լավ ազդեցություն է գործել ձեզ վրա:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես իրենց վկայությունները և օրինակները կարող են ազդել իրենց ընտանիքների անդամների, ընկերների և համայնքի վրա: Խնդրեք նրանց գրել պատասխան հետևյալ հարցին հուշատետրում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում:

  • Ի՞նչ կարող եք անել դուք այսօր, որը կարող է լավ ազդեցություն ունենալ մարդկանց վրա ձեր շրջապատում:

Խրախուսեք ուսանողներին թույլ տալ, որ իրենց վկայություններն ու արդար օրինակներն ազդեն մյուսների վրա, ինչպես քարը կարող է կոհակներ առաջացնել ջրափոսում: Ասեք ուսանողներին, որ եկող դասին (դաս 85) կարող եք խնդրել նրանց հաղորդել իրենց ջանքերի մասին:

Ալմա 20

Թագավոր Լամոնիի հայրը ցանկանում է սովորել ավետարանի մասին և սկսում է զգալ սրտի փոփոխություն:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանց վատ կամ անազնիվ էին վերաբերվել:

Բացատրեք, որ Ամմոնը և Լամոնին մի իրավիճակի մեջ ընկան, երբ նրանց վատ վերաբերվեցին: Նշեք, որ մենք կարող ենք սովորել կարևոր դասեր վատ վերաբերմունքին նրանց արձագանքներից:

Ուսանողներին օգնելու համար ծանոթանալ Ալմա 20 գլխի պատմության հետ, ամփոփեք Ալմա 20.1–7 հետևյալ ձևով. Լամոնին ցանկանում էր Ամմոնին տանել իր հոր հետ հանդիպման, որը ողջ երկրի թագավորն էր: Տերը հայտնեց Ամմոնին, որ նա չպետք է գնար, որովհետև Լամոնիի հայրը կփորձեր նրան սպանել: Տերը նաև հայտնեց, որ Ամմոնի եղբայր Ահարոնը և երկու ընկերակիցներ բանտում էին Միդոնի երկրում: Ամմոնը ցանկանում էր ազատել իր եղբայրներին: Լսելով, որ Ամմոնը իմացել էր այս բաները հայտնությամբ, Լամոնին գնաց օգնելու Ամմոնին ազատել իր եղբայրներին:

Դասից առաջ արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակի վրա կամ բաժանելու համար թերթիկներ պատրաստեք յուրաքանչյուր ուսանողի համար:

1. Ալմա 20.8–13

Ի՞նչ զգացումներ կունենայիք դուք, եթե լինեիք Ամմոնի վիճակում և ինչ որ մեկը մեղադրեր ձեզ ստախոս և ավազակ լինելու մեջ:

2. Ալմա 20.14–16

Ի՞նչ դասեր կարող եք դուք սովորել իր հորը տված Լամոնիի պատասխանից:

3. Ալմա 20.17–25

Երբ Լամոոնիի հայրը տեսավ, որ Ամմոնը կարող էր սպանել իրեն, ի՞նչ առաջարկեց Ամմոնին: Ի՞նչ խնդրեց Ամմոնը փոխարենը:

4. Ալմա 20.26–27

Ինչպե՞ս Ամմոնի սերը Լամոնիի հանդեպ ազդեց Լամոնիի հոր վրա: Ինչպե՞ս Ամմոնի և Լամոնիի խոսքերն ազդեցին Լամոնիի հոր վրա:

Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Խնդրեք զույգերին կարդալ այն հատվածները, որոնք թվարկված են 1–2 տողերում և քննարկեք ուղեկցող հարցերի պատասխանները: Քաջալերեք նրանց պատրաստվել կիսվել իրենց պատասխաններով ողջ դասարանի հետ:

Նրանից հետո, երբ ուսանողները զույգերով քննարկեն 1-2 տողերը, խնդրեք մի քանիսին պատմել, թե ինչ են սովորել: Ապա հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են կիսվել մի քանի պատասխաններով, բայց օգնեք նրանց ճանաչել հետևյալ սկզբունքները. Մենք կարող ենք բերել մեր վկայությունները խոսքով և օրինակով, նույնիսկ, երբ ուրիշները փորձում են համոզել մեզ անել այն, ինչը սխալ է: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այս սկզբունքը Ալմա 20.15 հատվածի կողքին:)

Հրավիրեք մասնակիցներին ուսումնասիրել 3–4 տողերում գրված հատվածները և քննարկել ուղեկցող հարցերը: Խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով: Ապա հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս հատվածներից: (Չնայած ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով, հավաստիացեք, որ հետևյալը պարզ լինի նրանց. Երբ մենք ցույց ենք տալիս սեր և ուսուցանում ճշմարտությունը, մենք կարող ենք օգնել ուրիշներին փափկացնել իրենց սրտերը և դառնալ ընկալունակ ավետարանի հանդեպ: Դուք կարող եք քաջալերել ուսանողներին գրել այս սկզբունքը Ալմա 20.26–27-ի դիմաց:)

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ունեցած այն փորձառություններով, երբ ցույց է տրվել սկզբունքներից որևէ մեկի ճշմարտությունը, որոնք նրանք գտել ենԱլմա 20-ում: Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ ևս:

Եզրափակեք, խրախուսելով ուսանողներին փնտրել Հոգու առաջնորդությունը, թե ինչպես իրենք կարող են կիրառել այս երկու սկզբունքներն իրենց կյանքում: