Գրադարան
Դաս 151. Եթեր 13–15


Դաս 151

Եթեր 13–15

Նախաբան

Մարգարե Եթերի հիշատակարանը Հարեդացիների քաղաքակրթութան մասին ծառայում է որպես ապացույց այն բանի, որ նրանք, ովքեր մերժում են Տիրոջը և Նրա մարգարեներին, չեն բարգավաճում: Եթերը զգուշացնում է Կորիանթումրին, Հարեդացիների թագավորին, որ նա և նրա ժողովուրդը կկործանվեն, եթե նա և նրա ընտանիքը չապաշխարի: Երբ Կորիանթումրը և նրա ժողովուրդը չապաշխարեց, պատերազմը և ամբարշտությունը ահագնացան շատ տարիների ընթացքում մինչև որ Հարեդացիների ողջ ազգը կործանվեց: Միայն Եթերը և Կորիանթումրը փրկվեցին, որպեսզի վկայեին Եթերի մարգարեությունը: Այս հատվածները նույնպես Աստծո հրամանի կատարումն էր՝ «և ինչ ազգ որ տիրի [խոստումի երկիրը], պիտի ծառայի Աստծուն, այլապես նրանք պիտի ոչնչացվեն» (Եթեր 2.9):

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 13.1–12

Մորոնին գրի է առնում Եթերի մարգարեությունները Նոր Երուսաղեմի և Հին Երուսաղեմի մասին

Բացատրեք, որ որոշ քաղաքներ հայտնի են անուններով, որոնք նկարագրում են իրենց նշանակալից հատկանիշները: Կարդացեք հետևյալ քաղաքների նկարագրող անունները և ուսանողներին հանձնարարեք կռահել, թե որ քաղաքն է համընքկնում անվանը. Լույսերի քաղաք (Փարիզ, Ֆրանսիա); Հավերժական քաղաք (Հռոմ, Իտալիա); Քամոտ քաղաք (Չիկագո, Իլինոյս, Միացյալ Նահանգներ); Փայլուն մարգարիտ (Մանիլա, Ֆիլիպիններ); Ապարանքների քաղաք (Մեխիկո Սիթի, Մեքսիկա): Հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե այս նկարագրող անունները ինչ կարող են պատմել քաղաքների մասին:

Նշեք, որ Մորոնին գրել է Եթերի մարգարեությունը երեք քաղաքների մասին. Նոր Երուսաղեմ (տես Եթեր 13.6–8, 10); Ենովքի քաղաք, որը պետք է «վար գա երկնքից» (Եթեր 13.3; տես նաև Մովսես 7.62–64); և Երուսաղեմը Սուրբ Երկրում (տես Եթեր 13.11): Պատմեք դասարանին, որ Եթերն ուսուցանեց Հարեդացիներին, որ երկիրը որտեղ նրանք ապրում են, ապագայում կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վայր է (տես Եթեր 13.2–3): Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 13.4–8, ուշադրություն դարձնելով այն քաղաքների անուններին, որոնք նշված են այս հատվածներում:

  • Որո՞նք են այս քաղաքների անունները: (Երուսաղեմ և Նոր Երուսաղեմ:) Ինչպիսի՞ նկարագրող անուն Եթերն օգտագործեց Սուրբ Երկրի Երեուսաղեմի և Նոր Երուսաղեմի համար, որը մի օր պետք է կառուցվի ամերիկյան մայրցամաքում: («Սրբազան քաղաք»)

  • Ձեր կարծիքով, ինչի՞ն նման կլինի «սուրբ քաղաքում» ապրելը:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 13.10–11, ուշադրություն դարձնելով, թե ինչպես մարդիկ կորակավորվեն ապրելու այս սուրբ քաղաքներում:

  • Ինչպե՞ս մարդիկ կորակավորվեն ապրելու այս քաղաքներում: (Իրենց հանդերձները դարձնելով «ճերմակ Գառի արյան միջոցով»:)

  • Ի՞նչ է նշանակում մարդկանց համար դարձնել հանդերձները «ճերմակ Գառի արյան միջոցով»: (Դա նշանակում է, որ մարդիկ մաքրվում են և սրբագործվում մեղքերից Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Գառի Քավության շնորհիվ; տես 1 Նեփի 12.11; Ալմա 5.21:)

Բացատրեք, որ Նոր Երուսաղեմի մյուս անունը Սիոն է (տես Մովսես 7.62; Հավատո հանգանակ 1.10): Մինչ Նոր Երուսաղեմը և Երուսաղեմ քաղաքը կհաստատվեն ապագայում, Եկեղեցու բոլոր անդամները պետք է ձգտեն հաստատել Սիոնը այնտեղ, որտեղ ապրում են (տես ՎևՈւ 6.6; 14.6): Ամենապարզ ձևով ասած՝ Սիոնը «սրտով մաքուրներն» են (ՎևՈւ 97.21): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորության, հատկանիշների և հավատարմության շնորհիվ [տես Մովսես 7.18]: Հիշեք. «Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեև. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Եթե մենք ցանկանում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրացնենք այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) միասնական դառնալ մեկ սրտով և մեկ մտքով, (2) անհատապես և միասին դառնալ սուրբ ժողովուրդ, և (3) հոգ տանել աղքատների և կարիքավորների մասին:» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյ…2008, 38):

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի հաստատեն բարձր չափանիշներ իրենց տներում և իրենց ճյուղերում ու ծխերում: Կարող եք նրանց ժամանակ տրամադրել գրելու իրենց մտքերը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Եթեր 13.13–15.34

Հարեդացիները մերժեցին Եթերի մարգարեական զգուշացումները և շարունակեցին մնալ ամբարշտության և պատերազմի մեջ մինչև որ կործանվեցին:

Ամփոփեք Եթեր 13.13–14, բացատրելով, որ Հարեդացիները մերժեցին Եթերին և դուրս գցեցին իրենց միջից: Օրվա ընթացքում Եթերը թաքնվում էր «ժայռի խոռոչում», որտեղ նա ավարտեց Հարեդացիների մասին իր հիշատակարանը: Գիշերը նա դուրս էր գալիս տեսնելու այն, ինչ կատարվում էր իր ժողովրդի՝ Հարեդացիների հետ: Նա գրեց իր տեսած բաների մասին:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 13.15–19, ուշադրություն դարձնելով Հարեդացիների հասարակարգի նկարագրությանը: Նրանց կարդալուց հետո, հանձնարարեք նրանց իրենց խոսքերով նկարագրել Հարեդացիների հասարակարգը: Այնուհետև ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 13.20–22: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով այն պատգամին, որը Տերը պատվիրեց Եթերին հանձնել Կորիանթումրին:

  • Ո՞րն էր Եթերի պատգամը Կորիանթումրին: (Եթե Կորիանթումրը և նրա գերդաստանը ապաշխարեին, Տերը կխնայեր ժողովրդին և թույլ կտար Կորիանթումրին պահպանել թագավորությունը: Եթե նրանք չապաշխարեին, թագավորության բոլոր մարդիկ, բացի Կորիանթումրից, պիտի կործանվեին:)

  • Ինչպե՞ս Կորիանթումրը և նրա ժողովուրդը արձագանքեցին:

Ամփոփեք Եթեր 13.23–14.20, բացատրելով, որ պատերազմները երկրում շարունակվեցին: Երեք մարդ, ըստ հերթականության՝ —Սարեդը, Գաղաադը և Լիբը—, փորձեցին խլել թագավորությունը Կորիանթումրի ձեռքից: Ի վերջո, գաղտնի խմբակցությունները մեծ ուժ ստացան և ողջ ժողովուրդը ներգրավվեց պատերազմի մեջ: «Բոլոր մարդիկ երկրի երեսին արյուն էին հեղում, և չկար մեկը, որ զսպեր նրանց» (Եթեր 13.31): Կորիանթումրի վերջին թշնամին մի մարդ էր, որի անունն էր Սիզ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 14.21–25, 30–31 և 15.1–2, ուշադրություն դարձնելով այս պատերազմի հարուցած կործանման չափերին: Այնուհետև ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 15.3–5: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ էր Կորիանթումրը փորձում անել, որպեսզի խնայեր մնացած ժողովրդին կործանումից:

  • Ի՞նչ արեց Կորիանթումրը: (Նա Սիզին առաջարկեց հրաժարվել թագավորությունից:)

  • Ինչպե՞ս Սիզն արձագանքեց Կորիանթումրի առաջարկին: (Նա ասաց, որ կխնայեր ժողովրդին, եթե նրան թույլ տրվեր սպանել Կորիանթումրին: Տես նաև Եթեր 14.24:)

Ամփոփեք Եթեր 15.6–11, բացատրելով, որ Կորիանթումրի ժողովուրդը և Սիզի ժողովուրդը շարունակեցին ճակատամարտը միմյանց դեմ: Կարող եք նաև բացատրել, որ այս ճակատամարտը, որի ժամանակ Հարեդացի ազգը կործանվեց, տեղի ունեցավ Ռամա բլրի մոտ: Հարյուրավոր տարիներ անց Նեփացիների քաղաքակրթությունը կործանվեց այդ նույն բլրի մոտ տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, որը հետագայում կոչվեց Կումորա: (Տես Եթեր 15.11; Մորմոն 6.6:)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 15.12–17: Նախքան նրանք կկարդան, հանձնարարեք նրանց ուշադրություն դարձնել Հարեդացիների կարգավիճակի մանրամասներին և բացահայտել մի հատուկ տխուր բան այս պատմության մեջ: Երբ նրանք ավարտեն կարդալը, մի քանի ուսանողների հանձնարարեք կիսվել իրենց բացահայտածով:

Հիշեցրեք ուսանողներին, որ Եթերը շատ երկար տարիներ անցկացրեց՝ ապաշխարություն աղաղակելով մարդկանց (տես Եթեր 12.2–3; 13.20): Հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին. Եթե մենք մերժենք ապաշխարելու Տիրոջ նախազգուշացումները, …:

Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 15.18–19: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, գտնելով տարբերակներ լրացնելու համար գրատախտակին գրված անավարտ նախադասությունը: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, հետևյալ սկզբունքը գրելով, ավարտեք նախադասությունը. Եթե մենք մերժենք ապաշխարելու Տիրոջ նախազգուշացումները, Նրա Հոգին հետ կքաշվի և Սատանան զորություն կունենա մեր սրտերի վրա:

  • Ավելի վաղ ապաշխարելու Հարեդացիների մերժումը ինչպե՞ս ազդեց հետագայում փոխվելու նրանց հնարավորության վրա:

Ամփոփեք Եթեր 15.20–32, բացատրելով, որ Կորիանթումրի և Սիզի բանակները կռվեցին, մինչև որ մնացին Կորիանթումրը և Սիզը: Այնուհետև Կորիանթումրը սպանեց Սիզին: Ինչպես Եթերը մարգարեացել էր, թագավորության բոլոր մարդիկ սպանվեցին, բացի Կորիանթումրից, ով ապրեց տեսնելու, թե ինչպես մեկ այլ ժողովուրդ՝ —Զարահեմլայի ժողովուրդը— ժառանգեց երկիրը (տես Եթեր 13.21; Օմնի 1.20–22): Հանձնարարեք ուսանողներից մեկին կարդալ Եթեր 15.33, տեսնելու համար, որ Եթերին տրված Տիրոջ խոսքը կատարվեց:

Նշեք, որ Հարեդացիների պատմությունը ծայրահեղ օրինակն էր այն բանի, թե ինչ է պատահում մարդկանց հետ, երբ նրանք մերժում են ապաշխարելու Աստծո շարունակական հրավերները: Չնայած ծայրահեղ օրինակին, մենք պատմության մեջ կարող ենք բացահայտել սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ: Բացատրեք, որ Հարեդացիների նման շատ մարդիկ այսօր մերժում են ապաշխարելու Աստծո հրավերը, այդպիսով կորցնելով Տիրոջ Հոգին: Այդ մարդիկ հաճախ արդարացնում են ապաշխարելու իրենց մերժումը: Կարդացեք հետևյալ ինքնարդարացումները և հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե ինչ նրանք կասեին ի պատասխան մեկի, ով կասեր այդ: Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, հորդորեք նրանց հղում անել այն սկզբունքներին, որոնք նրանք սովորել են Եթեր 13–15–ում:

  1. «Ես գիտեմ, որ այն ֆիլմերը, որոնք նայում եմ, չեն համապատասխանում Եկեղեցու չափանիշներին, բայց ինձ չի թվում, որ դրանք վատ ազդեցություն են թողնում ինձ վրա»:

  2. «Իմ ընկերների հետ ալկոհոլային խմիչք խմելը այնքան էլ վատ բան չէ— մենք միայն զվարճանում ենք»:

  3. «Ես արտագրում եմ միայն նրա համար, որ իմ դասարանում բոլորն էլ արտագրում են: Լավ գնահատական ստանալը անհնար է առանց արտագրության»:

  4. «Դա միայն մի փոքր պոռնոգրաֆիա է: Ես չեմ գնում և անբարոյականությամբ զբաղվում: Բացի այդ ես կարող եմ ցանկացած ժամանակ կանգ առնել»:

  5. «Այժմ ես կարիք չունեմ ապաշխարության: Ես կարող եմ սպասել, մինչև որ գնամ միսիա կամ ամուսնանամ տաճարում»:

Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ երբ մարդիկ մեղք են գործում ու չեն ապաշխարում, նրանք միշտ բախվում են այդ մեղքերի հետևանքներին: Հավաստիացրեք ուսանողներին, որ եթե նրանք մեղք են գործել, նրանք կարող են ապաշխարել իրենց մեղքերից և իրենց կյանքում կրկին վերագտնել Տիրոջ Հոգին: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Ես վկայում եմ, որ Փրկիչը կարող է և ցանկանում է ներել մեր մեղքերը: Բացառությամբ այն մի քանիսից, ովքեր լրիվությունը իմանալուց հետո ընտրել են կործանում, չկա մեղք, որը չի կարող ներվել: Ինչպիսի հրաշալի առավելություն է մեզանից յուրաքանչյուրի համա շրջվելը մեր մեղքից և գալը դեպի Քրիստոսը: Աստվածային ներումը ավետարանի ամենաքաղցր պտուղներից մեկն է, որը հեռացնում է մեր սրտերի մեղքն ու ցավը և փոխարինում դրանք ուրախությամբ ու խղճի խաղաղությամբ» (“Repent … That I May Heal You,” Ensign կամ Liahona, Nov. 2009, 40–41):

Հրավիրեք ուսանողներին քննել իրենց կյանքը, տեսնելով այն մեղքերը, որոնք խոչընդոտում են Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունն ունենալուն: Հորդորեք նրանց օգտվել Քավության զորությունից փոփոխություններ կատարելու համար, որոնք կօգնեն նրանց պահել Հոգու ընկերակցությունը և դիմադրել Սատանայի զորությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եթեր 13–15–ում ուսուցանված մեկ այլ սկզբունք, հանձնարարեք նրանց մտքում կարդալ հետևյալ հատվածները. Եթեր 13.27; 14.24; 15.6, 22, 28: Նախքան կարդալը, հանձնարարեք նրանց փնտրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ընդգծում են Հարեդացիների զայրույթի զգացմունքները և վրեժի ցանկությունը: Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները նշեն այդ բառերն ու արտահայտությունները:

  • Հիմնվելով Եթեր 13–15–ի ձեր ուսումնասիրության վրա, որո՞նք են Հարեդացիների զայրույթի ու վրեժի ցանկության հետևանքները:

  • Զայրութի ու վրեժի մասին ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել Հարեդացիների պատմության վերջին դրվագներից: (Ուսանողները կկիսվեն մի քանի տարբեր սկզբունքներով: Համոզվեք, որ նրանց պատասխանները արտացոլում են այն , որ զայրութը և վրեժը մարդկանց տանում են այնպիսի ընտրությունների, որոնք վնասում են իրենց և ուրիշներին:)

  • Ինչպիսի՞ հետևանք կարող է ունենալ զայրութը անհատի կամ ընտանիքի վրա:

Վկայեք, որ մենք կարող ենք հաղթահարել զայրութի զգացումը և վրեժի ցանկությունը, եթե մենք շրջվենք դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա Քավության միջոցով ստանանք ներում ու սփոփանք: Ուսանողներին հորդորեք աղոթքով շրջվել դեպի Տերը այն օգնության համար, որի կարիքն ունեն, երբ նրանք զգում են զայրութ մեկ այլ անձի նկատմամբ:

Եթերի կրկնություն

Ժամանակ տրամադրեք ուսանողների հետ վերանայելու համար Եթերի գիրքը: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ իրենք սովորեցին այս գրքից սեմինարիայի և սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ժամանակ: Եթե կարիք լինի մտաբերելու, հանձնարարեք նրանց համառոտ վերանայել Եթերի որոշ գլուխների ամփոփումները: Բավարար ժամանակ անց մի քանի ուսանողների հրավիրեք Եթերից կիսվել նրանով, ինչ ոգևշնչող ազդեցություն գործեց նրանց վրա կամ օգնեց նրանց մեծացնել հավատքը առ Հիսուս Քրիստոսը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 13.3–5 Նոր Երուսաղեմը և Հին Երուսաղեմը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է Նոր Երուսաղեմի և հնում կառուցված Երուսաղեմի մասին.

«Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է նշանակում [Նոր Երուսաղեմ], մենք պետք է իմանանք հետևյալ հինգ փաստերը. 1. Հնագույն Երուսաղեմը, մարդկության մեջ մեր Տիրոջ անձնական ծառայության քաղաքը, պետք է վերակառուցվի վերջին օրերում և դառնա աշխարհի ամենամեծ երկու մայրաքաղաքներից մեկը, հազարամյակի քաղաք, որտեղից Տիրոջ խոսքը առաջ կգնա: 2. Նոր Երուսաղեմը, նոր Սիոնը, Աստծո քաղաքը կկառուցվի ամերիկյան մայրցամաքում: 3. Ենովքի քաղաքը, սկզբնական Սիոնը, «Սրբության քաղաքը … վերցվեց երկինք»(Մովսես 7․13–21) 4։ Ենովքի քաղաքը, իր փոխակերպված բնակիչների հետ մեկտեղ իրենց հարություն առած վիճակում, կվերադառնա որպես Նոր Երուսաղեմ՝ միանալու Ամերիկյան մայրցամաքում կառուցված նույն անունով քաղաքին: 5. Երբ այս Երկիրը դառնա սելեստիալ գունդ, «մեծ քաղաքը՝ սուրբ Երուսաղէմը» կրկին կիջնի «Աստուածանից երկնքիցը» և այս Երկիրը ընդմիշտ կդառնա սելեստիալ էակների բնակավայր(Հայտնություն 21․10-27Doctrinal New Testament Commentary, vol. 3 [1973], 580–81)

Եթեր 13.2–4, 6 Որտե՞ղ կկառուցվի Նոր Երուսաղեմը:

Տերը հայտնել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ վերջին օրերում Նոր Երուսաղեմը կկառուցվի Միացյալ Նահանգներում՝ Ջեքսոն Քաունտրիում, Միսսուրի (տես ՎևՈւ 57․1–4; 84․1–4): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին բացատրել է ներկայիս Եկեղեցու անդամների հավաքվելու և Նոր Երուսաղեմի վերջնական հաստատման միջև կապը.

«Թող Իսրայելը բոլոր ազգերի մեջ հավաքվի Սիոնի ցցերում: Թող ամեն երկիր լինի Սիոն նրանց համար, ովքեր բնակվում են այնտեղ: Թող ավետարանի լրիվությունը լինի բոլոր ազգերի սրբերի համար: Թող ոչ մի օրհնություն չմերժվի նրանց: Թող տաճարները վեր բարձրանան այնտեղ, որտեղ Տիրոջ տան ամբողջական արարողությունները կարող են կատարվել: Սակայն կա մի կենտրոնական վայր, որտեղ գլխավոր տաճարը կլինի, մի տեղ որտեղ Տերը կգա:… Եվ այդ կենտրոնական վայրն այն տեղն է, որը մարդիկ այժմ կոչում են Ինդեփենդենս՝ Ջեքսոն Քաունտրի, Միսսուրի, որը սակայն գալու օրը կկոչվի մեր Աստծո Սիոն և Նրա ժողովրդի Սրբության քաղաք» (A New Witness for the Articles of Faith [1985], 595):

Եթեր 15.19 Ինչպե՞ս է Սատանան ունենում զորություն մեր սրտերի վրա:

Մինչ սատանան մեծ զորություն ունի գայթակղելու ու խաբելու մեզ, նա չի կարող հաղթել մեր կամքի ազատությունը, եթե, իհարկե, մենք չենք տրվում նրա ազդեցությանը: Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստը բացատրել է.

«Մենք չպետք է վախենանք Սատանայի զորությունից: Նա չի կարող մեզ վրա զորություն ունենալ, եթե մենք դա թույլ չտանք: Նա իրոք վախկոտ է, և եթե մենք հաստատուն մնանք նա կնահանջի:…

Զվարճասերներից և ուրիշներից մենք լսել ենք, թե ինչպես են իրենք իրենց հանցանքներն արդարացնում կամ բացատրում, ասելով. Ես իրոք չեմ կարծում, որ սատանան կարող է մեզ ստիպել անելու ինչ-որ բան: Անշուշտ նա կարող է գայթակղել և կարող է խաբել, բայց նա իշխանություն չունի մեզ վրա, որը մենք չենք տվել նրան:

Սատանային դիմակայելու զորությունը կարող է ավելի ուժեղ լինել, քան մենք պատկերացնում ենք: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Բոլոր մարմին ունեցող էակները ունեն իշխանություն նրանց վրա, ովքեր չունեն մարմին: Սատանան չունի զորություն մեզ վրա, եթե միայն մենք թույլ չենք տալիս նրան: Այն պահին, երբ մենք վանում ենք Աստծուց եկող որևէ բան, սատանան զորություն է ձեռք բերում» (Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith, Salt Lake City: Deseret Book Co., 1938, p. 181)” (“The Great Imitator,” Ensign, Nov. 1987, 35)։

Եթեր 15.19–30 Վրեժի և զայրութի հետևանքները

Յոթանասունից Երեց Դեյվիդ Ե. Սորենսենի հետևյալ արտահայտությունը հորդորում է մեզ ներել և ոչ թե տեղի տալ զայրութի զգացումին ու վրեժի ցանկությանը.

«Երբ ինչ-որ մեկը մեզ կամ մեր հարազատներին ցավ է պատճառում, այդ ցավը կարող է լինել անհաղթահարելի: Կարող է թվալ, թե ցավն ու անարդարությունը ամենակարևոր բաներն են աշխարհում, և որ մենք այլընտրանք չունենք, քան վրեժ հայցելը: Սակայն Քրիստոսը, Խաղաղության Իշխանը, ուսուցանում է մեզ ավելի լավ ճանապարհ: Կարող է շատ դժվար լինել ներել մեկին, ով վնաս է տվել մեզ, բայց երբ մենք դա անում ենք, մենք մեր առջև բացում ենք ավելի լավ ապագա: Ինչ-որ մեկի սխալ արարքները այլևս չեն վերահսկում մեր ուղին: Երբ մենք ներում ենք ուրիշներին, դա մեզ ազատություն է տալիս ընտրելու, թե ինչպես մենք կապրենք մեր անձնական կյանքը: Ներողամտությունը նշանակում է, որ անցյալի խնդիրներն այլևս չեն թելադրում մեր ճակատագրերը, և մենք կարող ենք կենտրոնանալ ապագայի վրա` Աստծո սերն ունենալով մեր սրտերում» (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign կամ Լիահոնա, Մայ. 2003թ., 12):