Գրադարան
Դաս 47. Հակոբ 5.52–77, Հակոբ 6


Դաս 47

Հակոբ 5.52–77, Հակոբ 6

Նախաբան

Նախորդ դասի ժամանակ ուսանողները սկսեցին ուսումնասիրել Զենոսի այլաբանությունը ընտանի և վայրի ձիթենիների վերաբերյալ: Այս դասի ժամանակ նրանք կուսումնասիրեն այլաբանության վերջին հատվածը, որտեղ այգու տերը աշխատում է իր ծառաների հետ միասին վերջին անգամ, որ օգնի ծառերին բարի պտուղ տալ: Նրանք նաև կուսումնասիրեն Հակոբ 6–ը, որտեղ Հակոբը մեկնաբանում է այլաբանությունը և խրատում է իր ժողովրդին ապաշխարել:

Ուսուցանման առաջարկներ

Հակոբ 5.52–60

Ընտանի և վայրի ձիթենիների այլաբանությունում այգու տերը փրկում է ծառերը և օգնում է դրանց տալ բարի բերք

Նախքան դասը սկսելը գրատախտակին նկարեք երեք ծառ:

Նկար
երեք ձիթենի

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ժամանակ նրանք սկսել են ուսումնասիրել Զենոսի այլաբանությունը ընտանի և վայրի ձիթենիների վերաբերյալ Հակոբ 5–ում: Այդ դասի վերջում այգու բոլոր ծառերն առաջ էին բերում վայրի պտուղ (տես Հակոբ 5.30–42): Սա ներկայացնում էր Մեծ Ուրացությունը:

Նախորդ դասը կրկնելու համար դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգ թող քննարկի հետևյալ կիսատ նախադասությունների իրենց պատասխանները (դուք կարող եք այս նախադասությունները գրել գրատախտակին).

  1. Այգու տերը ներկայացնում է …

  2. Այգու տիրոջ ջանքերն իր ծառերը փրկելու համար ներկայացնում են …

  3. Մի բան, որ ես սովորեցի Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այգու տիրոջ խոսքերից և գործերից այն է, որ …

  4. Այն բանից հետո, երբ այգու բոլոր ծառերը և բերքը դարձան անպետք, տերը որոշեց …

Այն բանից հետո, երբ ուսանողները զույգերով քննարկեն այս նախադասությունները, դասարանով հակիրճ վերանայեք նրանց պատասխանները: Երբ ուսանողները զեկուցեն առաջին երկու հարցերի իրենց պատասխանները, համոզվեք, որ պարզ է այն փաստը, որ այգու տերը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, և որ իր ծառերը փրկելու նրա ջանքերը ներկայացնում են Փրկչի ջանքերը, որ օգնեն Իր ժողովրդին վերադառնալ Իր մոտ: Ուսանողները կարող են կիսվել մի շարք արժեքավոր դասերով, երբ նրանք լրացնեն երրորդ նախադասությունը: Ուսանողները թող ստուգեն չորրորդ նախադասության իրենց պատասխանները, նայելով Հակոբ 5.51–ին, որտեղ ասվում է, որ տերը որոշեց խնայել այգին «մի քիչ էլ»:

Բացատրեք, որ այսօրվա դասը այլաբանության վերջին մասին է վերաբերվում, որտեղ ներկայացվում են վերջին օրերը՝ ներառյալ ավետարանի Վերականգնումը:

Նշեք, որ այգու տերը որոշեց փրկել այգին՝ պատվաստելով ավելի շատ ճյուղեր: Մի քանի ուսանողներ թող հերթով կարդան Հակոբ 5.52–58–ը: Հրավիրեք դասարանին փնտրել, թե ինչ արեց տերը, որ ամրացներ ճյուղերը և արմատները: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ այգու տերը պատվաստեց բնական ծառերից վերցրած ճյուղերը նորից իրենց սկզբնական ծառին, և ծառը ներկայացնում էր Իսրայելի տունը: Ապա նա պատվաստեց այդ ծառի ճյուղերը այլ բնական ծառերին: Նա նաև ամենադառը ճյուղերը նետեց կրակը: Դուք կարող եք օգտագործել գրատախտակի ծառերը, որ լուսաբանեք այս բացատրությունը: Օրինակ, դուք կարող եք ջնջել մի ծառի ճյուղը և նոր ճյուղ նկարեք մյուսի վրա:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 5.59: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ էր ակնկալում տերը ծառերի արմատների հետ այդ գործողությունները կատարելու արդյունքում:

  • Ի՞նչ էր ակնկալում տերը, որ կպատահեր արմատներին: (Նա ցանկանում էր, որ դրանք «վերցնեն ուժ»:)

Հիշեցրեք ուսանողներին, որ այդ ժամանակ բոլոր ծառերն առաջ էին բերում վատ պտուղ, ներկայացնելով ողջ աշխարհի ուխտադուրժ վիճակը: Բացատրեք, որ երբ արմատները ուժ վերցնեին, ճյուղերը ողջ այգով մեկ կփոխվեին, որ «բարին կարողանա հաղթել չարին» (Հակոբ 5.59):

Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ այս հատվածները սովորեցնում են, որ ավետարանի ուխտերի ազդեցությունը թույլ է տալիս Երկնային Հոր զավակներին հաղթահարել մեղքը և առաջ բերել արդարություն:

  • Ի՞նչ եղանակներով կարող են ավետարանի ուխտերն ամրացնել մեզ: Ինչպե՞ս են ձեր ուխտերն ազդել ձեր կյանքի վրա: (Դուք կարող եք կիսվել ձեր սեփական զգացմունքներով և վկայությամբ այս սկզբունքների վերաբերյալ:)

Հակոբ 5.61–77

Այգու տերն աշխատում է այգում իր ծառաների հետ

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 5.61–62, փնտրելով, թե ինչ կարգադրեց այգու տերն իր ծառաներին անել, և ինչու նա խնդրեց այդ անել:

  • Ծառան այլաբանության սկզբում ներկայացնում է Տիրոջ մարգարեներին: Ո՞ւմ կարող էին ներկայացնել Հակոբ 5.61–ի բազմաթիվ ծառաները: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ այս ծառաները կարող են ներկայացնել Եկեղեցու բոլոր անդամներին՝ մարգարեներին և առաքյալներին, գերագույն և տեղական Եկեղեցու ղեկավարներին, միսիոներներին, տնային ուսուցիչներին, այցելող ուսուցիչներին և ցանկացածին, ով մասնակցում է Տիրոջ աշխատանքին:)

  • Ի՞նչ նշանակալից բան կա Հակոբ 5.61–62–ի՝ մենք, մեր և մեզ բառերի մեջ: (Տերն աշխատում է մեզ հետ: Մենք մենակ չենք թողնված կատարելու Իր աշխատանքը:)

  • Համաձայն Հակոբ 5.62-ի, ի՞նչ առանձնահատուկ բան կա այն ժամանակահատվածում, որում այս ծառաները կանչված էին աշխատելու: (Դա «վերջին անգամն էր», որ տերը պիտի էտեր այգին: Մարգարեները այս «վերջին անգամին» անվանում են «ժամանակների լրության տնտեսություն»: Օրինակ, տես Եփեսացիս Ա.10 և ՎևՈՒ 128.20:)

Նկար
Երեց Դին Լ. Լարսեն

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե այլաբանության այս մասն ինչ առնչություն ունի իրենց հետ, թող մի ուսանող կարդա Յոթանասունից Երեց Դին Լ. Լարսենի հետևյալ խոսքերը.

«[Այժմ] այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Տերը և Իր ծառաները կգործադրեն իրենց վերջին մեծ ջանքերը, որ ճշմարտության ուղերձը տանեն աշխարհի բոլոր մարդկանց և ետ վերադարձնեն հին Իսրայելի բոլոր սերունդներին, ովքեր կորցրել են իրենց իսկական ինքնությունը: …

Դուք աշխարհ եք եկել, երբ դրվել է այս մեծ աշխատանքի հիմքը: Ավետարանը վերականգնվել է վերջին անգամ: Եկեղեցին հաստատվել է գրեթե աշխարհի բոլոր մասերում: Բեմահարթակը պատրաստ է վերջին հուզիչ տեսարանը խաղալու համար: Դուք լինելու եք հիմնական խաղացողները: Դուք այգու վերջին աշխատողների մեջ եք: … Սա այն ծառայությունն է, որի համար դուք ընտրված եք» (“A Royal Generation,” Ensign, May 1983, 33):

  • Ի՞նչ ազդեցություն է գործում ձեզ վրա իմանալը, որ դուք կանչված եք ծառայելու Տիրոջ հետ այս վերջին աշխատանքների ընթացքում:

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերն աշխատել է ձեզ հետ, երբ դուք մասնակցել եք Իր աշխատանքին:

  • Ի՞նչ հնարավորություններ դուք ունեք Տիրոջը ծառայելու և ուրիշներին օգնելու առաջ բերել «բարի պտուղ»: (Ուսանողները կարող են նշել իրենց Եկեղեցու կոչումները և հանձնարարությունները. ընտանիքի անդամների, ընկերների և ուրիշների հանդեպ իրենց պարտականությունը՝ օգնելու ավելի մոտենալ Փրկչին, ինչպես նաև որպես լիաժամկետ միսիոներներ Տիրոջը ծառայելու հնարավորությունը, որը նրանք կունենան:)

Գրատախտակին գրեք Հակոբ 5.70–75: Ներկայացրեք այս հատվածները, բացատրելով, որ դրանք սովորեցնում են Իր ծառաների հետ Տիրոջ ունեցած հարաբերության մասին: Այնտեղ նաև նկարագրվում է, թե ինչ կարող են Տերը և Իր ծառաներն իրականացնել իրենց միասնական աշխատանքի շնորհիվ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս հատվածները և ընտրել մի հատված, որը տալիս է իրենց սիրած նկարագրությունը Իր ծառաների հետ Տիրոջ ունեցած հարաբերության մասին: Կարդալու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք նրանցից մի քանիսին ասել, թե որ հատվածն են իրենք ընտրել, ինչու է այն իրենց դուր գալիս և ինչպես կարող է այն օգնել իրենց, երբ իրենք ծառայում են Տիրոջը:

Խնդրեք ուսանողներին մասնակցել այս վարժությանը, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը խոստանում է մեզ երջանկություն, երբ մենք աշխատում ենք Նրա հետ Իր աշխատանքն իրականացնելու համար: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի խորությամբ հասկանալ Հակոբ 5.70–75-ը, կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ի՞նչ էր այգու տերը խոստանում նրանց, ովքեր աշխատում էին իր հետ: (Տես Հակոբ 5.71, 75:) Ե՞րբ եք դուք ուրախություն զգացել Տիրոջ աշխատանքում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ծառաներն աշխատեն «իրենց զորությամբ» և «ամենայն փութաջանությամբ» (տես Հակոբ 5.72, 74:) Ի՞նչ դաս դուք կարող եք քաղել այս արտահայտություններից, երբ դուք ծառայում եք Տիրոջը:

Ավարտեք դասի այս մասը՝ խնդրելով ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում (դուք կարող եք այն գրել գրատախտակին).

  • Երբ դուք խորհում եք Տիրոջը ծառայելու ձեր հնարավորությունների մասին, ինչպե՞ս դուք կկիրառեք այն ճշմարտությունները, որոնք մենք քննարկել ենք Հակոբ 5–ում:

Գրելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, դուք կարող եք խնդրել նրանցից մեկին կամ երկուսին դասարանի համար կարդալ իրենց պատասխանները:

Հակոբ 6

Հակոբն ուսուցանում է Տիրոջ ողորմության և արդարության մասին, և հրավիրում է իր ժողովրդին ապաշխարել

Հակիրճ ներկայացրեք Հակոբ 6-ը, բացատրելով, որ այն պարունակում է Հակոբի ամփոփումն ընտանի և վայրի ձիթենիների այլաբանության կարևոր ճշմարտությունների վերաբերյալ:

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Հակոբ 6.4–6: Դասարանի կեսին խնդրեք փնտրել, թե ինչ էր Հակոբն ուզում, որ իր ժողովուրդը սովորեր Տիրոջ մասին: (Որ Նա հիշում է Իր ժողովրդին, որ Նա «հարում է [իրենց]» և որ Նրա «ողորմության բազուկը մեկնված է դեպի [իրենց]»: Դուք կարող եք բացատրել, որ այս հատվածում հարել բառը նշանակում է ավելի մոտ կանգնել ինչ որ բանի կամ մեկին:) Դասարանի մյուս կեսին խնդրեք փնտրել, թե ինչ խրախուսեց Հակոբն անել իր ժողովրդին որպես այս գիտելիքի արդյունք: (Չխստացնել իրենց սրտերը, ապաշխարել, գալ դեպի Տերը «սրտի ողջ նվիրվածությամբ» և «հարել Աստծուն, ինչպես նա է հարում [իրենց]»:) Այն բանից հետո, երբ ուսանողները կասեն դասարանին, թե ինչ են իրենք սովորել, հարցրեք.

  • Ինչպե՞ս է Հակոբը նկարագրել Տիրոջը: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի այն, որ Տիրոջ «ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ»:

  • Ի՞նչ եք դուք սովորել Տիրոջ մասին ձիթենիների այլաբանությունից, որ լուսաբանում է, թե ինչպես է Նա հարում ձեզ: Ի՞նչ կարող եք դուք անել, որ ցույց տաք, որ հարում եք Տիրոջը:

Ամփոփեք Հակոբ 6.7–10-ը, բացատրելով, որ «Աստծո բարի խոսքով սնվելուց հետո» մենք չպետք է առաջ բերենք չար պտուղ: Մենք պետք է հետևենք մարգարեների խոսքերին: Եթե մենք չապաշխարենք, Հակոբը նախազգուշացրել է, որ մենք պատասխանատու կլինենք մեր մեղքերի համար Տիրոջ դատարանի առջև: Խրախուսեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 6.11–13 և փնտրել Հակոբի վերջին խորհուրդը: Այն բանից հետո, երբ նրանք կկիսվեն իրենց գտածով, հարցրեք.

  • Ինչո՞ւ է իմաստուն, որ ընտրենք ապաշխարել և այժմ պատրաստվել, որ կանգնենք Տիրոջ առաջ և դատվենք Նրա կողմից:

Հաստատեք, որ մենք իմաստուն կլինենք, եթե այժմ պատրաստվենք դատաստանին՝ ապաշխարելով և Տիրոջ ողորմությունը ստանալով:

Դասի վերջում նշեք, որ ապաշխարելը մեզ պատրաստում է ոչ միայն վերջին դատաստանի համար, այլ նաև, որ կարողանանք ծառայել Տիրոջն այժմ: Վկայեք ուսանողներին, որ Տերն ուզում է, որ նրանք ծառայեն Իր հետ և ուրախություն գտնեն Իր հետ, և որ նրանք կարող են արժանի լինել դա անելու համար, եթե հնազանդվեն Նրա պատվիրաններին, ապաշխարեն և ստանան Նրա ողորմությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հակոբ 5: Ընտանի և վայրի ձիթենիների այլաբանության կրկնություն

Նկար
ձիթենու այլաբանությունը