Գրադարան
Դաս 135.3 Նեփի 29–30


Դաս 135

3 Նեփի 29–30

Նախաբան

Եզրափակելով Նեփիացիներին Փրկչի այցի մասին իր պատմությունը, Մորմոնը բացատրեց, որ Մորմոնի գրքի ի հայտ գալը նշան կլինի, որ Տերն իրագործում է Իր ուխտը Իսրայելի տան հետ: Նա նաև նախազգուշացրեց , որ նրանք, ովքեր ուրանում են Աստծո գործերը ենթակա կլինեն Աստծո դատաստաններին: Ի վերջո, նա արձանագրեց Փրկչի հրավերը բոլոր մարդկանց՝ ապաշխարել և համարվել Իսրայելի տան շարքում:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 29

Մորմոնը վկայում է, որ Տերը կկատարի Իր ուխտը Իսրայելի տան հետ վերջին օրերին:

Նախքան դասի սկսելը արտագրեք հետևյալ սխեման գրատախտակին (կամ պատրաստեք այն որպես լրացուցիչ ուսուցողական նյութ յուրաքանչյուր ուսանողի համար).

  1. Հեթանոսներ

  1. Երկու իմաստներ. (1) Հին Կտակարանի Հակոբի (Իսրայելի) հետնորդները, որի հետ Տերն ուխտեր կապեց և (2) Հիսուս Քրիստոսի հավատացյալները, ովքեր ուխտեր կապեցին Աստծո հետ:

  1. Իսրայելի տուն

  1. Խոստում հավատարիմներին, որը ներառում էր ավետարանի օրհնությունները, քահանյության իշխանությունը, հավերժական ընտանիքները և ժառանգության երկիրը:

  1. Արհամարհանքով մերժում

  1. Երկու իմաստներ.(1) ոչ Իսրայելացի մարդիկ կամ ոչ Հրեա տոհմագծով և (2) առանց ավետարանի մարդիկ

  1. Տիրոջ ուխտը Իսրայելի հետ

  1. Խորը տխրություն և ափսոսանք

  1. Վայ

  1. Անտեսել կամ մերժել քամհարանքով կամ գոռոզությամբ

Դասը սկսեք ուսանողներին հրավիրելով աղյուսակի առաջին սյունակի բառերը համապատասխանեցնելով երկրորդ սյունակի իրենց ճիշտ սահմանումների հետ (պատասխաններ. 1-գ, 2-ա, 3-ե, 4-բ, 5-դ): Երբ ուսանողները հաղորդեն իրենց պատասխանները, հավաստիացեք, որ նրանք հասկանում են սահմանումներից յուրաքանչյուրը: Դուք կարող եք սա անել՝ հրավիրելով ուսանողներին բացատրել սահմանումներն իրենց իսկ խոսքերով կամ օգտագործելով յուրաքանչյուր խոսքը կամ արտահայտությունը նախադասության մեջ: Տեղեկացրեք, ուսանողներին, որ այս սահմանումները կօգնեն նրանց ավելի լավ հասկանալ 3 Նեփի 29–30 :

Բացատրեք, որ Նեփիացիներին Փրկչի այցի մասին գրելուց հետո, Մորմոնը մարգարեացավ Տիրոջ խոստումների իրականացման մասին վերջին օրերում: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք զգացել են երբևէ աստվածային խոստման իրականացումը, լինի դա տրված սուրբ գրություններում, որևէ մարգարեի կողմից, Սուրբ Հոգու միջոցով, թե քահանայության օրհնության միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողների պատմել իրենց փորձառությունների մասին, բայց հավաստիացեք, հիշեցնելով նրանց, որ նրանք չպետք է կիսվեն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ որոշ մարդիկ կարող է կասկածել, որ Աստված կպահի Իր խոստումները:

  • Ինչպե՞ս գիտեք, որ Աստված պահում է Իր խոստումները:

ԳրեքԵրբ և Այն ժամանակ բառերը գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 29.1–3, որոնելով այդ բառերը գրատախտակին: Բացատրեք, որ այս խոսքերը կօգնեն նրանց գտնել մի իրադարձություն, որը ցույց կտա, որ Տերը պահում է Իր խոստումները Իսրայելի տան հանդեպ վերջին օրերում: (Օգտակար կլինի բացատրել, որ «այս ասածները» արտահայտությունը 3 Նեփի 29.1 հատվածում վերաբերում է Մորմոնի Գրքի գրվածքներին:)

  • Ինչպե՞ս կամփոփեիք մարգարեությունը, որը գրված է այս հատվածներում: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է որ Տերը կատարում է Իսրայելին հավաքելու Իր ուխտը վերջին օրերին: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս ճշմարտությունը3 Նեփի 29 գլխի ամփոփագրում:)

Հրավիրեք ուսանողներին բարձրացնել Մորմոնի Գրքի օրինակները: Բացատրեք, որ իրենց ձեռքերում նրանք ունեն Մորմոնի մարգարեության իրականացումը և որ նրանք կարող են համոզված լինել, որ Տերը պատրաստում է Իր ժողովրդին Իր գալստյանը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մորմոնի Գիրքը շոշափելի նշան է, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելի ուխտի Իր զավակներին: …

Տերն իսկապես չի մոռացել: Նա Մորմոնի Գրքով օրհնել է մեզ և մյուսներին ողջ աշխարհում:… Այն օգնում է մեզ ուխտեր կապել Աստծո հետ: Այն հրավիրում է մեզ հիշել Նրան և ճանաչել Նրա Սիրելի Որդուն: Սա ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին» («Ուխտեր» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 88):

  • Ինչպե՞ս է այն փաստը, որ մենք ունենք Մորմոնի Գիրքը վկայություն հանդիսանում այն մասին, որ Աստված կպահի Իր խոստումները:

Գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ինչո՞ւ են Վերջին Օրերի Սրբերը հետաքրքրվում Իսրայելի տան հետ Տիրոջ ուխտով: Խնդրեք ուսանողներին լսել այս հարցի պատասխանները մինչ կարդաք Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը, ով թվարկում է այն խոստումները, որոնք Իր ժողովրդի հետ Տիրոջ ուխտի մի մասն են կազմում: (Դուք կարող եք յուրաքանչյուր ուսանողի տալ այս մտքի մի տպած օրինակ:)

«Ուխտը, որն Աստված արեց Աբրահամի հետ, իսկ հետագայում վերահաստատեց Իսահակի և Հակոբի հետ, …պարունակում էր մի քանի խոստումներ,

  • Հիսուս Քրիստոսը կծնվի Աբարահամի տոհմից

  • Աբրահամի սերունդը բազմաթիվ կլինի, արժանի հավերժական աճի և քահանայություն կրելուն

  • Աբրահամը կդառնա շատ ազգերի հայր

  • Որոշակի երկրներ կժառանգվեն նրա հետնորդների կողմից

  • Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդով

  • Եվ այդ ուխտը հավիտենական կլինի՝ նույնիսկ «հազար սերունդների» ընթացքում:

Այս խոստումներից մի քանիսը կատարվել են, մյուսները դեռ ընթացքում են: …

Մեզանից ոմանք տառացիորեն Աբրահամի սերնդից են, մյուսները հավաքվում են նրա ընտանիքի մեջ որդեգրմամբ: Տերը տարբերություն չի դնում: Միասին մենք ստանում ենք այս խոստացված օրհնությունները, եթե մենք որոնում ենք Տիրոջը և հնազանդվում Նրա պատվիրաններին: …

… Բրիգամ Յանգն ասել է. «Բոլոր Վերջին Օրերի Սրբերը մտնում են նոր և հավիտենական ուխտի մեջ, երբ նրանք ընդունվում են այս Եկեղեցի» (“Covenants,” 87–88; quoting Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 62):

  • Օգտագործելով այն, ինչ որ սովորել եք Երեց Նելսոնի խոսքերից, ինչպես կբացատրեիք գրատախտակի վրա գրված հարցը: (Ուսանողները կարող են տալ տաբեր պատասխաններ, բայց հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Վերջին Օրերի Սրբերը Տիրոջ ուխտի ժողովրդի մի մասն են կազմում, և մենք պատասխանատվություն ենք կրում օրհնելու բոլոր ազգերին:)

  • Ինչպե՞ս են Վերջին Օրերի Սրբերը ձգտում օրհնել երկրագնդի ազգերին:

  • Ի՞նչ դեր է խաղում Մորմոնի Գիրքն այս ջանքերում:

Համընկումների վարժությունից անդրադարձեք արհամարհանքով մերժել և վայ բառերին: Բացատրեք, որ Մորմոնը գիտեր, որ վերջին օրերին կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր արհամարհանքով կվերաբերվեն Մորմոնի Գրքին և Իր ժողովրդի հետ Տիրոջ ուխտի կատարման այլ ապացույցներին: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 29.4–9, որոնելով, թե ինչ պիտի պատահեր նրանց, ովքեր արհամարհանքով կմերժեին Փրկչին և Նրա գործերը: Ուսանողները բացատրելուց հետո, ինչ իրենք գտել են, կարող եք առաջարկել, որ նրանք գրեն հետևյալ ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում. Վիշտ կգա նրանց, ովքեր կմերժեն Հիսուս Քրիսոսին և Նրա գործերը:

  • Ինչո՞ւ է վիշտը հանդիսանում Փրկչին և նրա գործերը արհամարհանքով մերժելու բնական հետևանք:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք որևէ մեկին, ով ասում է, որ Տերը չի խոսում մարդու հետ կամ հրաշքներ գործում:

  • Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել և գնահատել Տիրոջը և Նրա գործերը մեր կյանքում:

3 Նեփի 30

Տերը հորդորում է Հեթանոսներին ապաշխարել և գալ դեպի Իրեն:

Անդրադարձեք համընկումների վարժությունիցՀեթանոսներ բառին: Տեղեկացրեք ուսանողներին, որ 3 Նեփի 30-ում Մորմոնն իրականացրեց Տիրոջ պատվիրանը գրի առնելու Հիսուս Քրիստոսի հրավերը, տրված հատուկ Հեթանոսներին կամ ավետարանը չունեցող մարդկանց: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 30.1–2, որոնելով որքան հնարավոր է շատ հրավերներ Հեթանոսներին: Նրանից հետո, երբ նրանք պատմեն իրենց գտածի մասին, հարցրեք.

  • Այս հրավերներից ո՞րը, ձեր կարծիքով, կարող է բոլոր մյուսների համար ամփոփագիր լինել: (Դեպի Քրիստոսը գալու հրավերը ներառում է ապաշխարելը, մկրտվելը, Սուրբ Հոգին ընդունելը և Տիրոջ ժողովրդի թվում համարվելը:)

  • Ի՞նչ օրհնություններ է Հիսուս Քրիստոսը խոստանում Հեթանոսներին, եթե նրանք գան դեպի Իրեն: (Մեղքերի թողություն, Սուրբ Հոգով լցվելը և Նրա ժողովրդի թվում համարվելը:)

  • Ինչո՞ւ է օրհնություն համարվում Տիրոջ ժողովրդի թվում լինելը:

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք գանք դեպի Քրիստոսը, մենք կհամարվենք Նրա ժողովրդի թվում: Բացատրեք, որ չնայած 3 Նեփի 30.2 հատվածն ուղղված է նրանց, ովքեր Եկեղեցու անդամ չեն, մենք կարող ենք օգտագործել Հիսուս Քրիստոսի հրավերը՝ չափելու մեր ջանքերը Աստծո հետ մեր կապած ուխտերը պահելիս: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են մեր ուխտերը և Տիրոջ պատվիրանները պահելուց:

3 Նեփիի կրկնություն

Որոշ ժամանակ տրամադրեք օգնելու ուսանողներին կրկնել 3 Նեփիի գիրքը: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են սովորել այս գրքից, ինչպես սեմիանրիայում, այնպես էլ իրենց սուրբ գրությունների անձնական ուսումանսիրության ժամանակ:Անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրեք հակիրճ կրկնել որոշ գլուխների համառոտ շարադրանքը 3 Նեփիում՝ օգնելու համար նրանց լավ հիշել: Բավական ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել որոշ բաներով 3 Նեփիից, որը ոգեշնչող է եղել իրենց համար կամ որը նրանց օգնել է ավելի մեծ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Սերտման սուրբ գրության կրկնություն

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մաքուր թուղթ: Հրավիրեք նրանց նամակ գրել մի անձնավորության (երևակայական անձի կամ մեկին, ում նրանք գիտեն), ով Եկեղեցու անդամ չէ: Առաջարկեք, որ նրանք գտնեն սուրբ գրության սերտման հատվածներում ճշմարտություններ, որոնք նրանք կարող են օգտագործել՝ հրավիրելու համար նամակը ստացողին գալ դեպի Քրիստոսը և համարվել Նրա ժողովրդի թվում: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով:

Հիշեցում. Այս դասի տևողությունը կարող է թույլ տալ ժամանակ հատկացնել այս վարժությանը: Սուրբ գրության սերտման հատվածների կրկնության վարժությունները տես հավելվածում՝ այս ձեռնակի վերջում:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 30.1–2 Իսրայելի հավաքումը

Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ուսուցանել է.

«Իսրայելի հավաքումը բաղկացած է ճշմարիտ եկեղեցուն միանալուց և ճշմարիտ Աստծո իմացությանը գալուց:… … Հետևաբար, ցանկացած անձ, ով ընդունում է վերականգնված ավետարանը, և ով այժմ ձգտում է երկրպագել Տիրոջն իր իսկ լեզվով և իր ազգակից Սրբերի հետ, համապատասխանում է Իսրայելի հավաքման օրենքին և ժառանգորդն է բոլոր այն օրհնությունների, որոնք այս վերջին օրերում խոստացված են Սրբերին» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 439)։