Գրադարան
Դաս 131. 3 Նեփի 23


Դաս 131

3 Նեփի 23

Նախաբան

Եսայիայի խոսքերը մեջբերելուց հետո (տես 3 Նեփի 22) Հիսուս Քրիստոսը պատվիրեց Նեփիացիներին հետազոտել այս մարգարեի խոսքերը: Նա ասաց, որ Եսայիայի խոսքերը օրհնություն են, որովհետև Եսայիան «խոսել է բոլոր բաների առնչությամբ իմ ժողովրդի վերաբերյալ, որոնք Իսրայելի տնից են» (3 Նեփի 23.2): Նա նաև ասաց, որ Եսայիայի բոլոր խոսքերը իրականացել են կամ կիրականան: Ապա Փրկիչը պատվիրեց Նեփիացիներին քննել բոլոր մարգարեների խոսքերը և հրահանգեց նրանց իրենց հիշատակարաններին նյութեր ավելացնել:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 23.1–5

Հիսուս Քրիստոսը պատվիրեց ժողովրդին քննել մարգարեների խոսքերը

Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին. Օրհնությունները սուրբ գրությունների իմ ուսումնասիրությունից: Խնդրեք ուսանողներին խորհել իրենց փորձառությունների մասին, երբ այս տարի ուսումնասիրեն Մորմոնի Գիրքը տանը և սեմինարիայում: Հրավիրեք նրանց գալ գրատախտակի մոտ և գրել մի խոսք կամ կարճ արտահայտություն, որը նկարագրում է օրհնություն, որը տրվել է իրենց որպես սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունք: Դուք կարող եք խնդրել մի քանի ուսանողների նկարագրել ավելի մանրամասնորեն, թե ինչ են իրենք գրել: Ապա մատնանշեք գրատախտակի վրա գրված օրհնությունները:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մենք օրհնված ենք այս ուղիներով, երբ մենք կարդում ենք սուրբ գրությունները:

Խնդրեք ուսանողներին վերհիշել նախորդ դասից, թե ում խոսքերը Հիսուս Քրիստոսը մեջբերեց, երբ Նա ուսուցանեց Նեփիացիներին: (Եսայիայի խոսքերը:) Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 23.1–3 : Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, տեսնելով, թե ինչ մենք մենք պետք է անենք Եսայիայի խոսքերի հետ, ըստ Փրկչի: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն խոսքերը և արտահայտությունները, որոնք այս հատվածներում ընդգծված են իրենց համար: Հրավիրեք նրանց կիսվել իրենց հայտնաբերածով:

  • Ինչո՞ւ է Տերը կամենում, որ ժողովուրդը քննի Եսայիայի խոսքերը (տես 3 Նեփի 23.2–3 ):

  • Ինչո՞ւ է օրհնություն իմանալը, որ Եսայիայի բոլոր խոսքերը կկատարվեն:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 23.4–5 հատվածները : Մատնանշեք, որ նրանից հետո, երբ Փրկիչն ասաց, որ պետք է քննել Եսայիայի խոսքերը, Նա ասաց, որ պետք է «խորաքննեք մարգարեներին»: Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Փրկիչը պատվիրում է մեզ ջանասիրաբար հետազոտել Եսայիայի և մյուս մարգարեների խոսքերը:

  • Համաձայն 3 Նեփի 23.5, ի՞նչ պետք է մենք անենք փրկվելու համար: Ինչպե՞ս են մեզ օգնում մարգարեների խոսքերը հետևել այս պատվիրաններին:

  • Ի՞նչպես է ջանասիրաբար մարգարեների խոսքերը քննելը տարբերվում մարգարեների խոսքերը միայն կարդալուց: Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է ջանասիրաբար ուսումնասիրել Եսայիայի և մյուս մարգարեների խոսքերը:

  • Սուրբ գրությունների ուսումնասիրության ի՞նչ մեթոդներ են լավագույնս օգնում ձեզ քննել Եսայիայի և մյուս մարգարեների խոսքերը՝ դարձնելով դրանք ձեր կյանքի իմաստալի մասը:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Մերիլ Ջ. Բեյթմանի հետևյալ միտքը.

Կան որոշակի օրհնություններ, որոնք ձեռք են բերվում, երբ մարդ քննում է սուրբ գրությունները: Երբ որևէ մեկն ուսումնասիրում է Տիրոջ խոսքերը և դրանց հնազանդվում, նա մոտենում է Փրկչին և ձեռք բերում ավելի մեծ ցանկություն՝ ապրելու արդար կյանքով: Գայթակղությանը դիմադրելու ուժը մեծանում է և հոգևոր թուլությունները հաղթահարվում են: Հոգևոր վերքերը բժշկվում են» (“Coming unto Christ by Searching the Scriptures,” Ensign, Nov. 1992, 28):

  • Բացի սուրբ գրություններից որտե՞ղ կարող ենք գտնել մարգարեների խոսքերը:

Խնդրեք ուսանողներին պատասխանել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում հետևյալ հարցին:

  • Ի՞նչ փոփոխություններ կարող եք անել մարգարեների խոսքերն ավելի ջանասիրաբար ուսումնասիրելու համար:

Հրավիրեք մի քանի ուսանողների վկայել այն օրհնությունների մասին, որոնք գալիս են մարգարեերի խոսքերը քննելու արդյունքում:

3 Նեփի 23.6–14

Փրկիչը հրահանգում է Իր աշակերտներին ավելացնել մի կարևոր իրադարձություն իրենց սուրբ գրությունների հիշատակարանում:

Խնդրեք մի քանի ուսանողների, որ անվանեն իրենց սիրելի պատմությունները Մորմոնի Գրքից: Գրի առեք նրանց պատասխանները գրատախտակին: Հետո ջնջեք պատասխանները: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ Մորմոնը կամ Նեփին կամ որևէ այլ գրառող անտեսել է ներառել այդ պատմությունը:

  • Ի՞նչ կաևոր դասեր կբացակայեին Մորմոնի Գրքից, եթե այդ պատմություններն ընդգրկված չլինեին:

Բացատրեք, որ երբ Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին, Նա մատնանշեց, որ նրանց հիշատակարան գրողները անտեսել էին ներառել մի կարևոր իրադարձություն, որը տեղի էր ունեցել ի կատարումն մարգարեության: Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 23.6–13 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այն, ինչ Նեփիացիները ձախողվել էին արձանագրել:

  • Նեփիացիներն արդեն ունեին Սամուելի մարգարեության արձանագրությունը (տես Հելաման 14.25): Ինչո՞ւ եք կարծում, որ կարող էր կարևոր լինել նրանց համար ունենալ դրա իրականացման արձանագրությունը:

Շեշտեք, որ չնայած մենք չենք պատվիրվել գրել սուրբ գրքի հիշատակարան Եկեղեցու համար, մեզ խորհուրդ է տրվում վարել անձնական օրագիր:

Ուսանողներին օգնելու համար տեսնել մի ուղի անձնական օրագիր պահելու համար, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի կողմից պատմած հետևյալ փորձառությունը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Ես Եկեղեցու հանձնարարությունից ուշ տուն վերադարձա: Արդեն մութ էր: Աներս, որ մեր հարևանությամբ էր ապրում, զարմացրեց ինձ, երբ ես մեր տան դռանն էի մոտենում: Նա մի քանի խողովակ ուսին արագ քայլում էր, և աշխատանքային շորերով էր: Ես գիտեի, որ նա ջրհան համակարգ էր պատրաստում, որով պետք է ջուրը բարձրանար ներքևում հոսող գետից դեպի մեր տարածքը:

Նա ժպտաց, մեղմորեն խոսեց և արագ անցավ կողքովս՝ մթության մեջ՝ շարունակելու իր գործը: Ես մի քանի քայլ արեցի դեպի տուն, մտածելով, թե որքան բան էր անում մեզ համար, և հենց հասա դռանը, մտքում, ոչ իմ ձայնով, լսեցի այս խոսքերը. «Ես այս փորձառությունները չեմ տալիս միայն քեզ համար: Գրի առ դրանք»:

Ես ներս մտա: Ես չգնացի քնելու: Թեպետ հոգնած էի, ես վերցրեցի թուղթ և սկսեցի գրել: Եվ այդ ընթացքում ես հասկացա իմ մտքում հնչած խոսքերը: Ես պետք է գրառումներ անեի իմ երեխաների համար, որ նրանք հետագայում մի օր կարդային, թե ինչպես եմ տեսել Աստծո ձեռքը՝ մեր ընտանիքին օրհնելիս: Պապիկը պարտավոր չէր անել այն, ինչ անում էր մեզ համար: Նա կարող էր որևէ մեկ ուրիշին հանձնարարել անել դա, կամ ընդհանրապես չանել: Բայց նա ծառայում էր մեզ, իր ընտանիքին, այն ձևով ինչպես Հիսուս Քրիստոսի ուխտի աշակերտներն են միշտ անում: Ես գիտեի, որ դա ճիշտ էր: Եվ այսպես ես դա գրի առա, որպեսզի իմ երեխաները կարողանային մի օր ունենալ այդ հիշողությունը, երբ դրա կարիքն ունենային:

Ես գրում էի օրը մի քանի տող, ամեն օր, տարիներ շարունակ: Ես երբեք չէի բաց թողնում որևէ օր անկախ նրանից, թե որքան հոգնած էի կամ որքան վաղ պետք է սկսեի հաջորդ օրը: Նախքան գրելս ես խորհում էի այս հարցը. «Արդյոք նկատե՞լ եմ, թե ինչպես է Աստծո ձեռքը օգնության հասել մեզ, կամ մեր երեխաներին կամ մեր ընտանիքին այսօր» (“O Remember, Remember,” Ensign կամ Liahona, Nov. 2007, 66–67):

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր գրել փորձառությունների մասին, որոնք զորացնում են մեզ հոգեպես:

  • Ինչպե՞ս կարող ենք մենք օգուտ քաղել, հետևելով Նախագահ Այրինգի օրինակին: Ինչպե՞ս կարող է մեր հիշատակարանն օգնել ուրիշներին:

Բացատրեք, որ Նախագահ Այրինգը պատմեց այն օրհնությունների մասին, որոնք ստացել էր, որովհետև վարում էր Աստծո կողմից իր ընտանիքին տրված օրհնությունների ամենօրյա հիշատակարան: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ միտքը:(Դուք կարող եք կիսվել այս մտքի մի մասով դաս 117-ում: Ուսանողները կարող են օգուտ քաղել այն կրկին լսելուց:)

«Երբ ես անում էի դա, սկսեց ինչ որ բան կատարվել: Երբ ես մտքով անդրադառնում էի այդ օրվանը, ես տեսնում էի ապացույցը նրա, ինչ Աստված արել էր մեզանից որևէ մեկի համար, որը ես չէի նկատել օրվա զբաղված պահերին: Երբ դա պատահեց, իսկ դա հաճախ էր պատահում, ես հասկացա, որ երբ աշխատում էի հիշել, Աստծված կարողանում էր ցույց տալ ինձ, թե ինչ էր Նա արել:

Ավելի քան երբևէ երախտագիտություն սկսեց աճել իմ սրտում: Վկայությունս աճեց: Ավելի քան երբևէ ես ավելի համոզվեցի, որ մեր Երկնային Հայրը լսում է և պատասխանում աղոթքներին: Ես զգացի ավելի մեծ երախտագիտություն այն փափկացման և զտման համար, որը գալիս է Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Եվ ես սկսեցի ավելի վստահ լինել, որ Սուրբ Հոգին կարող է բերել բոլոր բաները մեր հիշողությունը՝ նույնիսկ այն բաները, որոնք մենք չենք նկատում կամ որոնց ուշադրություն չենք դարձնում, երբ դրանք պատահում են (“O Remember, Remember,” 67):

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել 3 Նեփի 23 գլխի պատմությունից և Նախագահ Այրինգի փորձառությունից: (Ուսանողները կարող են պատասխանել այս հարցին մի քանի տարբեր ձևերով: Նրանց պատասխանները կարող են արտացոլել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք գրի ենք առնում հոգևոր փորձառություններ, մենք օրհնվում ենք անհատապես և մեր ընտանիքներում:)

Որոշ ուսանողներ գուցե զգան, որ նրանց հետ ոչ մի բան չի պատահել, որը բավականաչափ արժեքավոր է գրառվելու համար: Նրանց օգնելու համար դուք կարող եք հրավիրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Ջոն Հ. Գրոբերգի հետևյալ միտքը.

«Որոշ մարդիկ ասում են. «Ես ոչինչ չունեմ գրելու: Ոչ մի հոգևոր բան չի պատահում ինձ հետ: Ես ասում եմ. «Սկսեք գրել և տեղի կունենան հոգևոր բաներ: Դրանք ողջ ժամանակ առկա են, բայց մենք ավելի զգայուն ենք դառնում դրանց հանդեպ, երբ գրում ենք» (“Writing Your Personal and Family History,” Ensign, May 1980, 48):

Հրավիրեք ուսանողներին իրենց հարց տալ, թե արդյոք իրենք անտեսել են այն փորձառությունների մասին գրելը, որոնք զորացրել են իրեց հոգեպես: Խրախուսեք նրանց գրել այդ փորձառությունների մասին և շարունակել գրել իրենց կյանքում այլ փորձառությունների մասին: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք հետևեն Նախագահ Այրինգի օրինակին, գրելով ամեն օր մի ինչ որ բան:

Սերտման սուրբ գրության կրկնություն

Խնդիրներ լուծել սովորելը՝ օգտագործելով սուրբ գրությունները, կարող է օգնել ուսանողներին իրենց կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի փոքրիկ թղթի կտոր: Հրավիրեք նրանց գրել մի հարցի մասին, որ իրենք ունեն, կամ մի մարտահրավերի մասին, որին նրանք դիմակայում են: Բացատրեք, որ դուք կհավաքեք թղթերը և կկարդաք մի քանիսը դասարանում: Հրահանգեք ուսանողներին չգրել իրենց անունները թղթերի վրա և հիշեցրեք նրանց չընդգրկել մանրամասներ, որոնք անձնական են կամ անպատշաճ դասարանում քննարկելու համար: (Թղթերը հավաքելուց հետո, դուք կարող եք արագ աչքի անցկացնել գրածները հավաստիանալու համար, որ դրանք պատշաճ են և ոչ խիստ անձնական): Կարդացեք մի հարց կամ մարտահրավեր դասարանի համար և տեսեք, թե արդյոք ուսանողները կարողանում են օգտագործել սուրբ գրությունների սերտման հատվածները՝ օգնելու հարցին կամ մարտահրավերին պատասխանել :

Բացատրեք, որ Փրկիչը պատվիրել է մեզ ուրիշներին ուսուցանել այն, ինչ Նա է սովորեցրել մեզ (տես 3 Նեփի 23.14): Ուսանողներին օգնելու համար պահել այս պատվիրանը, խրախուսեք նրանց կիրառել ուսուցողական հմտություններ, ինչպես օրինակ՝ բացատրել վարդապետությունները կամ սկզբունքները, կիսվել փորձառություններով, և վկայել, երբ օգտագործում են սուրբ գրության սերտման հատվածը՝ խնդիրները լուծելու համար: Դուք կարող եք թողնել մյուս հարցերը և խնդիրները, որոնք ուսանողները գրել են, և քննարկել դրանք նույն ձևով, երբ ավելի շատ ազատ ժամանակ կունենաք:

Հիշեցում. Այս դասի տևողությունը կարող է թույլ տալ, որ ժամանակ տրամադրեք այդ սերտման սուրբ գրության հավածի կրկնողության համար: Դուք կարող եք կատարել վարժությունը դասի սկզբում՝ որպես ընդմիջում դասի բաժինների միջև: Վարժությունը համառոտ պահեք չվատնելու դասի համար նախատեսված ժամանակը: Կրկնողության համար այլ վարժությունների համար՝ տես հավելվածը՝ այս ձեռնարկի վերջում: