Գրադարան
Դաս 153. Մորոնի 4–5


Դաս 153

Մորոնի 4–5

Նախաբան

Մորոնին գրի է առել Նեփիացիներին ուղղված Փրկչի հրահանգները հաղորդության սպասավորման վերաբերյալ, ներառյալ աղոթքները, որոնք քահանյություն կրողները պետք է օգտագործեին հացն ու գինին օրհնելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Մորոնի 4–5

Մորոնին բացատրում է, թե ինչպես պետք է սպասավորվի հաղորդությունը

Հնարավորության դեպքում ցուցադրեք հաղորդության հացի մի սկուտեղ և հաղորդության ջրի սկուտեղ: (Չնայած այս իրերի ցուցադրումը կարող է պատշաճ լինել, դուք չպետք է փորձեք կրկնօրինակել որևէ ձևով հաղորդության արարողությունը:) Ուսանողներին տվեք թղթի մի կտոր և խնդրեք նրանց գրել հիշողությամբ, որքան կարող են լավագույն ձևով հաղորդության աղոթքներից մեկը: Ուսանողները բավական ժամանակ տալուց հետո, բացատրեք, որ որպես իր հիշատակարանի մի մաս, Մորոնին ներառել է այս աղոթքները այնպես, ինչպես տրվել է Տիրոջ կողմից հաղորդությունը սպասավորելու համար: Նրանց հանձնարարեք բացել Մորոնի 4.3 կամ Մորոնի 5.2 և ստուգեք նրանց պատասխանները: Ապա հարցրեք.

  • Եթե մեկ ուրիշ հավատքից որևէ ընկեր որոշել է ձեզ հետ հաճախել հաղորդության ժողովի, ինչպես կարող եք բացատրել հաղորդության իմաստը և դրա կարևորությունը ձեզ համար:

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ հաղորդության նպատակներից մեկը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 4.1–3 հատվածները, իսկ մեկ ուրիշ ուսանողի՝ կարդալՄորոնի 5.1–2 հատվածները: Հրավիրեք ուսանողներին Մորոնի 4.3 և Մորոնի 5.2 հատվածներում գտնել այն արտահայտությունները, որոնք բացատրում են, թե ինչ են ներկայացնում հաղորդության հացն ու ջուրը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս արտահայտություններն իրենց սուրբ գրություններում: (Դուք կարող եք հիշեցնել դասարանին, որ այսօր Եկեղեցին օգտագործում է ջուրը գինու փոխարեն հաղորդության ժամանակ, ինչպես թույլատրվել է Ջոզեֆ Սմիթին հայտնության միջոցով: [տես ՎևՈՒ 27.2]:)

  • Ի՞նչ է ներկայացնում հացը: (Հիսուս Քրիստոսի մարմինը: Տես Մատթեոս ԻԶ.26, 3 Նեփի 18.6–7:)

  • Ի՞նչ է ներկայացնում ջուրը: (Հիսուս Քրիստոսի արյունը: Տես Մատթեոս ԻԶ.27–28, 3 Նեփի 18.8–11:)

  • Ինչո՞ւ է Փրկչի մարմինն ու արյունը կարևոր մեզ համար: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, նրանք պետք է նշեն Փրկչի ֆիզիկական տառապանքը և մահը խաչի վրա: Նրանք պետք է նշեն Նրա հարությունը, երբ Նրա մարմինը վերամիավորվեց Իր հոգու հետ, երեք օր հետո, երբ Նա Իր վրա վերցրեց մահը: Նրանք պետք է նշեն նաև ուժեղ հոգևոր տառապանքն ու չարչարանքը, երբ Նա վերցրեց մեր մեղքերն Իր վրա, որը ստիպեց Նրան արնահոսել յուրաքանչյուր ծակոտիից: Քանի որ Նա վերցրեց Իր վրա ֆիզիկական մահը, բոլոր մարդիկ հարություն կառնեն: Քանի որ Նա տառապեց մեր մեղքերի համար, մենք կարող ենք ներվել մեր մեղքերից, եթե ապաշխարենք:)

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Հաղորդության խորհրդանիշներն օգնում են մեզ հիշել … Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կամփոփեին հաղորդության այս կարևոր նպատակը: Ապա լրացրեք ճշմարտությունը գրատախտակի վրա հետևյալ ձևով. Հաղորդության խորհրդանիշներն օգնում են մեզ հիշել Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Հրավիրեք ուսանողներին խորհել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ. Հեյթի հետևյալ հարցը.

Նկար
Երեց Դեյվիդ Բ. Հեյթ

«Ի՞նչ ենք անում մենք որպես Եկեղեցու անդամներ հիշելով մեր Տիրոջը և Փրկչին, Նրա զոհաբերությունը և մեր պարտավորությունը Նրա հանդեպ» (“Remembering the Savior’s Atonement,” Ensign, Apr. 1988, 7):

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հաղորդության ժամանակ կենտրոնանանք քավության վրա:

  • Ի՞նչ եք զգացել, երբ դուք հաղորդության ժամանակ անկեղծորեն խորհել եք Փրկչի Քավության մասին:

Իրենց մտքերով կիսվելուց հետո ուսանողներին հանձնարարեք տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի տարբերակի մասին, որով նրանք կարող են հաջորդ հաղորդությունը ճաշակելուց հետո իրենց մտքերը կենտրոնացնել Քավության վրա: (Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են գրել:

Օգնելու համար ուսանողներին հասկանալ հաղորդության լրացուցիչ նպատակները, մինչև դասի սկսվելը գրատախտակին նկարեք հետևյալ աղյուսակը, փակագծերում բաց թողնելով պատասխանները: Հանձնարարեք ուսանողներին արտագրել աղյուսակը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

Ի՞նչ եմ ուխտ կապում անել:

Իմ կարծիքով, ի՞նչ է նշանակում պահել իմ ուխտի այս մասը:

Ի՞նչ կարող եմ անել պահելու իմ ուխտի այս մասը:

  1. (Հոժարակամ լինել իմ վրա վերցնել Տիրոջ անունը:)

  1. Միշտ հիշել Նրան

  1. (Պահել Նրա պատվիրանները)

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք ուխտեր կամ սրբազան պայմանագրեր ենք կապում Աստծո հետ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 4.3 հատվածը: Աղյուսակի առաջին սյունակում հանձնարարեք նրանց գրել երեք խոստումները, որ նրանք տալիս են, երբ ճաշակում են հաղորդությունը: Հանձնարարեք նրանց ստուգել իրենց պատասխանները իրենց կողքին նստած ինչ որ մեկի հետ: Ապա հրավիրեք նրանց ինքնուրույն լրացնել երկրորդ սյունակը: Բավականաչափ ժամանակից հետո, հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: Երբ ուսանողները կիսվեն իրենց գրածով, օգտագործեք հետևյալ նյութի մի մասը կամ ամբողջը՝ օգնելու ամրապնդել իրենց հասկացողությունը ուխտի յուրաքանչյուր մասի վերաբերյալ:

Որպեսզի ուսանողներին օգնեք ամրապնդել իրենց հասկացողությունն այն մասին, թե ինչ է նշանակում իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Մենք խոստանում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա: Դա նշանակում է, որ մենք մեզ պետք է տեսնենք ինչպես Նա: Մեր կյանքում առաջնահերթությունը պետք է տանք Նրան: Մենք պետք է կամենանք այն, ինչ Նա է կամենում, քան այն, ինչ մենք ենք կամենում կամ աշխարհն է ուսուցանում մեզ կամենալ» (“That We May Be One,” Ensign, May 1998, 67):

Բացատրեք, որ երբ մենք ապացուցում ենք մեր հոժարակամությունը վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա, մենք պարտավորովում ենք ապրել ինչպես Նրա աշակերտները: Մենք խոստանում ենք, որ չենք խայտառակի Նրա անունը: Մենք պարտավորվում ենք ծառայել Նրան և մեր ընկերներին: Մենք նաև ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք միանալ Նրան և Նրա Եկեղեցուն։

  • Ինչպե՞ս եք ցույց տվել ձեր հոժարությունը վերցնելու Տիրոջ անունը ձեզ վրա:Ի՞նչ ազդեցություն է ունեցել դա ձեր կյանքում:

Հանձնարարեք ուսանողներին համեմատել հացի աղոթքը Մորոնի 4.3գինու աղոթքի հետ Մորոնի 5.2։ Հարցրեք նրանց, թե ինչ տարբերություններ և նմանություններ են տեսնում: Մատնանշեք, որ «միշտ հիշել նրան» խոստումը հայտնվում է երկու դեպքում էլ:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «միշտ հիշել նրան»:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ արտահայտությունը: Դասարանին հանձնարարեք լսել և հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել մեզ մշտապես հիշել Փրկչին:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Մենք միշտ պետք է առաջնահերթություն տանք այն բաներին, որոնք հնարավոր կդարձնեն մշտապես հիշել Նրան՝ հաճախակի աղոթք և սուրբ գրությունների ուսումնասիրություն, առաքյալների ուսմունքների աչալուրջ ուսումնասիրություն, հաղորդությունը արժանիորեն ճաշակելու ամենշաբաթյա պատրաստություն, կիրակնօրյա երկրպագություն և գրել ու հիշել այն, ինչ Հոգին և փորձառությունն են ուսուցանում մեզ աշակերտ լինելու վերաբերյալ:

Այլ բաներ կարող են ծագել ձեր մտքում, որոնք հատկապես համապատասխանում են ձեզ ձեր կյանքի այս փուլում …

… Ես կարող եմ հավաստել, որ ժամանակի ընթացքում Փրկչին միշտ հիշելու և հետևելու մեր ցանկությունն ու կարողությունը կաճի: Մենք պետք է համբերությամբ աշխատենք այդ ուղղությամբ և միշտ աղոթենք խորաթափանցության և մեզ համար անհրաժեշտ աստվածային օգնության համար: (“To Always Remember Him,” Ensign, Apr. 2011, 51):

  • Ի՞նչ եք արել դուք « նրան միշտ հիշելու» համար:

  • Ինչպե՞ս է Փրկչին մշտապես հիշելը օգնում մեզ պահել մեր ուխտի մյուս մասերը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար հաղորդությունը ճաշակել ամեն շաբաթ:

Որպեսզի ընդգծենք պատվիրանները պահելու մեր խոստումը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ արտահայտությունը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից․

«Երկնային Հայրը ձեզ տվել է ազատ կամք, ճիշտը սխալից տարբերելու և ինքնուրույն գործելու կարողություն: Կյանք շնորհելուց հետո, ձեզ տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը՝ ձեր կյանքը ղեկավարելու իրավունքն է: Մինչ այստեղ երկրի վրա եք, դուք ստուգվում եք՝ տեսնելու, թե արդյոք դուք կօգտագործեք ձեր ազատ կամքը՝ ցույց տալու ձեր սերը Աստծո հանդեպ ՝ պահելով Նրա պատվիրանները» («Երիտասարդներին զորացնելու համար» [2011], 2).

  • Ի՞նչ եք անում ամեն օր, որպեսզի օգնեք ինքներդ ձեզ պահելու Աստծո պատվիրանները :

Ամեն շաբաթ հաղորդության միջոցով խոստումները նորոգելու վերաբերյալ ուսանողների քննարկումից հետո, հանձնարարեք նրանց գրել աղյուսակի երրորդ սյունակում մեկ բան, որը նրանք կանեն շաբաթվա ընթացքում՝ ուխտի յուրաքանչյուր մասն ավելի լավ պահելու համար: Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերից մի քանիսով (բայց համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք չպետք է կիսվեն որևէ բանով, որը խիստ անձնական է կամ գաղտնի:)

Բացատրեք, որ երբ մենք պահում ենք ուխտերը, որ կապել ենք Տիրոջ հետ, Նա խոստանում է օրհնել մեզ (տես ՎևՈՒ 82.10): Հրավիրեք ուսանողներին հետազոտել Մորոնի 4.3 և Մորոնի 5.2, որոնելով թե ինչ է Տերը խոստանում մեզ, եթե մենք պահում ենք այն խոստումները, որոնք մենք նորոգում ենք, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին աղյուսակի տակ. Երբ մենք հավատարմորեն պահում ենք հաղորդության ուխտը … Հանձնարարեք ուսանողներին լրացնել գրատախտակի միտքը հիմնվելով նրա վրա, ինչ նրանք սովորել են Մորոնի 4.3 և Մորոնի 5.2 հատվածներից: (Միտքն ավարտելու ուղիներից մեկը կլինի հետևյալը. Երբ մենք հավատարմորեն պահում ենք հաղորդության ուխտը, մենք կարող ենք Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ ունենալ: )

  • Ինչպե՞ս է Հոգին միշտ մեզ հետ լինելու խոստումը, արդարացնում այս ուխտը պահելու մեր ջանքերը:

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Հանձնարարեք դասարանին լսել, թե ինչ կարող է Հոգին անել մեզ համար:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Տիրոջ Հոգին կարող է լինել մեր ուղեկիցը և կօրհնի մեզ ուղղորդմամբ, հրահանգով և հոգևոր պաշտպանությամբ մեր մահկանացու ճանապարհորդության ընթացքում: («Որպեսզի մենք կարողանանք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 31):

  • Ե՞րբ եք ստացել առաջնորդություն, ուղղություն, հրահանգավորում կամ պաշտպանություն Սուրբ Հոգու ընկերակցության շնորհիվ: (Բացի ուսանողներից դուք ինքներդ կարող եք կիսվել ձեր իսկ փարձառությամբ:)

  • Ամեն շաբաթ հաղորդության ժամանակ մենք հնարավորություն ունենք մտածել, թե որքան լավ ենք մենք պահում ուխտերը, որոնք ասվում են հաղորդության աղոթքներում: Ինչպե՞ս է Հոգին միշտ մեզ հետ ունենալու խոստումը օգնում մեզ մեր ջանքերում։

  • Երբ խորհում եք նրա մասին, ինչ դուք սովորել եք այսօր հաղորդությունը ճաշակելու վերաբերյալ, հաղորդության աղոթքների ո՞ր մասն է հատկապես իմաստալի ձեզ համար: Ինչո՞ւ:

Հաղորդությունը ճաշակելու ժամանակ ուսանողներին հորդորեք խորհել Փրկչի Քավության մասին: Հրավիրեք նրանց, որ վերանայեն իրենց աղյուսակները և շարունակեն հետևել հաղորդության ուխտը ավելի լիարժեք պահելու իրենց գաղափարներին: Ուսանողներին հիշեցրեք Տիրոջ խոստումը տրված մեզ, եթե մենք պահենք այդ ուխտը. Մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք կգան մեր կյանք, երբ մենք հիշենք և պահենք ուխտը, որը մենք կապում ենք ամեն շաբաթ, երբ ճաշակում ենք հաղորդությունը:

Սերտման սուրբ գրության կրկնություն

Դուք կարող եք նախատեսել մի վերջնական սուրբ գրության սերտման ստուգում կամ կրկնողության վարժություն՝ օգնելու համար ուսանողներին ամրացնել Մորմոնի Գրքի ընտրված հատվածների իրենց սերտումը: Որոշեք թե ինչպես կարող եք ստուգել նրանց գիտելիքը և ծրագրեք մի վարժություն, որը համապատասխանում է այդ նպատակին: Դուք կարող եք ստեղծել համապատասխանեցման կամ բաց թողնված տեղերը լրացնելու ստուգարք՝ հղումներով և կարևոր բառերով կամ սցենարով, կամ կարող եք ստուգել ուսանողներին, թե որքանով են լավ անգիր սովորել տվյալ հատվածը: Մեկ այլ մոտեցմամբ կարելի է հանձնարարել յուրաքանչյուր ուսանողի ուսուցանել մի կարճ դաս կամ տալ մի ելույթ՝ որպես հիմնական աղբյուր օգտագործելով սուրբ գրության սերտման հատվածները,: Այնուամենայնիվ, դուք եք որոշում կազմակերպել մի եզրափակիչ միջոցառում սուրբ գրության հատվածների սերտման համար, ուսանողներին ժամանակ ընձեռելով ուսումնասիրել և պատրաստվել: Այսօրվա դասի տևողությունը կարող է բավարարել այս նախապատրաստությունը սկսելու համար: