Գրադարան
Դաս 155. Մորոնի 7. 1–19


Դաս 155

Մորոնի 7.1–19

Նախաբան

Մորմոնը արձանագրեց մի քարոզ, որն իր հայրը՝ Մորմոնը խոսել էր շատ տարիներ առաջ: Այս դասն ընդգրկում է քարոզի առաջին մասը, որում Մորմոնն ուսուցանեց անկեղծ միտումով արդար գործեր անելու վերաբերյալ, և թե ինչպես մենք կարող ենք զանազանել բարին չարից: 156 դասը ընդգրկում է քարոզի մնացած մասը:

Ուսուցանման առաջարկներ

Մորոնի 7.1–11

Մորմոնն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի հետևորդներին անկեղծ միտումով բարի գործեր կատարելու վերաբերյալ:

Ցուցադրեք մի միրգ, որը տեսքը դրսի կողմից բաղձալի է:

  • Դուք երբևէ զգացե՞լ եք որ միրգն այնքան էլ լավը չէ ներսից, ինչպես երևում էր դրսի կողմից: (Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել օրինակներով: Դուք կարող եք պատմել ձեր իսկ փորձառություններից մեկը:)

  • Ինչպե՞ս կարող է մարդը նման լինել մրգի, որը լավ է երևում արտաքինից, բայց փտած է ներսից:

Բացատրեք, որ Մորոնին արձանագրեց իր հոր՝ Մորմոնի խոսքերը մեր սրտում արդար լինելու կարևորության արդար գործեր անելու մասին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.2–3, և խնդրեք դասարանին բացահայտել այն մարդկանց խմբին, որի մասին Մորմոնը խոսում էր: (Նա խոսում էր Եկեղեցու անդամների մասին:)

Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն իրենց սովորածով, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.4–5 հատվածները: Հանձնարարեք դասարանին հետևել և բացահայտել, թե ինչպես Մորմոնն իմացավ, որ այդ մարդիկ «Քրիստոսի խաղաղ հետևորդներ էին» (Մորոնի 7.3):

Գրեք անկեղծ միտում արտահայտությունը գրատախտակին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:

Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, դուք կարող եք խնդրել նրանցից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ բացատրությունը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մենք չպետք է միայն անենք այն ինչ ճիշտ է: Մենք պետք է գործենք ճիշտ նկատառումներով: Ժամանակակից տերմինն է՝ բարի դրդապատճառներով: Սուրբ գրություններում հաճախ այդ հոգեբանական տրամադրվածությունը նշվում է՝ սրտի ողջ նվիրվածություն կամ անկեղծ միտում խոսքերով:

«Սուրբ գրությունները հստակեցնում են, որ Աստված հասկանում է մեր դրդապատճառները և համապատասխանաբար կդատի մեր արարքները» (Pure in Heart [1988], 15):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.6–10 հատվածները, ուշադրություն դարձնելով Տիրոջ նախազգուշացումներին այն ժողովրդին, ովքեր բարի գործեր են կատարում առանց անկեղծ միտումի:

  • Ի՞նչ նախազգուշացումներ է Տերը տալիս նրանց, ովքեր բարի գործեր են անում առանց անկեղծ միտումի: (Նա նախազգուշացրել է, որ նրանց գործերը օգուտ չեն տա նրանց և նրանց գործերը կհամարվեն ավելի շուտ չար, քան արդար:)

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս հատվածներից:( Չնայած ուսանողները կարող է նշել մի շարք ճշմարտություններ, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Որպեսզի օրհնվենք մեր բարի գործերի համար, մենք պետք է գործենք անկեղծ միտումով: )

  • Տիրոջից օրհնություններ ցանկանալուց զատ, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր բարի գործեր կատարել անկեղծ միտումով:

  • Ի՞նչ տարբերություն եք նկատել, երբ դուք բարի գործեր եք արել անկեղծ միտումով:

Նշեք, որ Մորմոնը հորդորեց մեզ աղոթել անկեղծ միտումով (տես Մորոնի 7.9): Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Բրիգամ Յանգի հետևյալ խորհուրդը.

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Նշանակություն չունի թե դուք կամ ես ցանկանում ենք աղոթել, երբ աղոթելու ժամանակը գալիս է՝ աղոթեք: Եթե մենք չենք կամենում աղոթել, մենք պետք է աղոթենք մինչև կամենանք դա» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 45):

  • Ինչպե՞ս կարող ենք աղոթել, նույնիսկ եթե մենք չենք զգում, որ այն ի վերջո մեզ կօգնի աղոթել անկեղծ միտումով։

  • Ինչպե՞ս կարող է Նախագահ Բրիգամ Յանգի խորհուրդը, բացի աղոթքից վերաբերվել մյուս պատվիրաններին հնազանդվելուն: (Եթե ուսանողները դժվարություն ունենան պատասխանելու այս հարցին, կիսվեք հետևյալ օրինակով. Որոշ մարդիկ, գուցե, եկեղեցի չեն հաճախում անկեղծ միտումով: Սակայն, եթե նրանք շարունակում են եկեղեցի հաճախել և անել այն ամենը ինչ կարող են մասնակցելու և երկրպագելու համար, նրանք կունենան փորձառություններ, որոնք կօգնեն նրանց ոււրախություն գտնել եկեղեցի հաճախելիս: Նրանց հաճախելու դրդապատճառները կփոխվեն: Նրանք կհաճախեն, որովհետև կկամենան լինել այնտեղ, նրանք կուզենան երկրպագել Աստծուն, նորոգել իրենց ուխտերը և ծառայել ուրիշներին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել անկեղծ միտումով բարի գործեր կատարելու Մորմոնի ուսմունքները, պատրաստեք հետևյալ վարժությունը նախքան դասի սկիզբը. Պատրաստեք մի քանի փոքրիկ թղթի կտորներ: Յուրաքանչյուր թղթի կտորի վրա գրեք մեկ պատվիրան: Օրինակ՝ ծոմապահություն, տասանորդ վճարել, ուրիշներին ծառայել, սուրբ գրություններ ուսումնասիրել, ծնողներին հարգել և այլ պատվիրաններ, որ ձեր կարծիքով, կարող է օգտակար լինել ուսանողների քննարկման համար: Դրեք թղթի կտորները մի տուփի մեջ:

Դասի ընթացքում հրավիրեք որևէ ուսանողի գալ դասարանի առջև: Խնդրեք նրան վերցնել մեկ կտոր թուղթ տուփի միջից և կարդալ այն դասարանի համար: Ապա հանձնարարեք դասարանին կատարել հետևյալ բաներից մեկը կամ երկուսն էլ.

  1. Կիսվեն, թե ինչպես են նրանք օրհնված զգացել, երբ նրանք անկեղծ միտումով հնազանդվել են այդ պատվիրանին:

  2. Առաջարկեն ուղիներ՝ անկեղծ միտումով հնազանդվելու այդ պատվիրանին:

Դուք կարող եք կրկնել այդ վարժությունը մի քանի անգամ:

Այս վարժությունից հետո կիսվեք մի փորձառությամբ, որը դուք ունեցել եք, երբ անկեղծ միտումով հնազանդվել եք Աստծո պատվիրանին:

Մորոնի 7.12–13

Մորմոնը սովորեցնում է, թե ինչպես դատել բարու և չարի միջև:

Բացատրեք, որ Եսայիան մարգարեացել է, որ վերջին օրերին, որոշ մարդիկ չարը կկոչեն բարի և բարին՝ չար (տես Եսայիա Ե.20, 2 Նեփի 15.20):

  • Մարդկանց ի՞նչ օրինակներ գիտեք, ովքեր չարը բարի են կոչում, իսկ բարին չար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր չշփոթել բարին չարի հետ:

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորոնի 7.12–17 հատվածներից: Խնդրեք դասարանին հետևել և բացահայտել սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ տարբերելու բարին չարից: Կարող եք նրանց հորդորել, որ նշեն այն արտահայտությունները, որոնք հատկապես նշանակալից են իրենց համար: Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվելու իրենց սովորածով, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ ինչ որ բան գալիս է Աստծուց: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Այն ինչ Աստծուց է, հրավիրում է մեզ գործել բարին, հավատալ Հիսուս Քրիստոսին և սիրել ու ծառայել Աստծուն: )

  • Ինչպե՞ս ենք իմանում, որ ինչ որ բան գալիս է դևից: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Որևէ բան, որը համոզում է մեզ չարիք գործել, ուրանալ Հիսուս Քրիստոսին կամ պայքարել Աստծո դեմ, գալիս է դևից: )

  • Որո՞նք են այն մի քանի տարբերակները, որոնցով Աստված հրավիրում և դրդում է մեզ շարունակաբար անել բարի գործեր։

  • Ինչպե՞ս է դևը հրավիրում և դրդում մեզ մեղք գործելու:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին կիրառելու բարու և չարի միջև դատելու վերաբերյալ Մորմոնի ուսմունքները, հանձնարարեք նրանց մի ցուցակ գրել իրենց սիրված՝ հեռուստաշոուներից, կինոֆիլմերից, երգերից, երաժշտական խմբերից, ինտերնետային կայքերից, կիրառական ծրագրերից, վիդիոխաղերից կամ անձնական ունեցվածքներից: (Դուք կարող եք հարմարեցնել այս ցուցակը ըստ ուսանողների կարիքների և հետաքրքրությունների): Ուսանողներին գրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, ասեք նրանց, որ մի կողմ դնեն իրենց ցուցակները: Ասեք նրանց, որ մի քանի րոպեից հետո նրանք հնարավորություն կունենան ավելի շատ մտածելու իրենց ցուցակների մասին:

  • Ըստ Մորոնի 7.16 հատվածի, ի՞նչ է տրվում յուրաքանչյուր մարդու զանազանելու համար բարին չարից:

Բացատրեք, որ Քրիստոսի Հոգին կոչվում է նաև Քրիստոսի Լույսը (տես Մորոնի 7.18): Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Քրիստոսի Լույսը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ արտահայտությունը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Սուրբ Հոգին և Քրիստոսի Լույսը տարբեր են միմյանցից: …

«Անկախ նրանից թե այս նեքին լույսը, այս ճշտի և սխալի մասին գիտելիքը կոչվում է Քրիստոսի Լույս, բարոյական զգացում կամ խիղճ, այն կարող է առաջնորդել մեզ զղպելու մեր գործողությունները, — քանի դեռ մենք չենք ճնշել կամ լռեցրել այն: …

«Ամեն ազգից, հավատքից կամ գույնից յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա՝ — ամենքը, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում կամ ինչի են նրանք հավատում կամ ինչ են անում, — իրենց մեջ ունեն Քրիստոսի մշտնջենական Լույսը» (“The Light of Christ,” Ensign, Apr. 2005, 8–10):

  • Ինչպե՞ս կարող է մարդ ճնշել կամ լռեցնել Քրիստոսի Լույսն իր ներսում:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալՄորոնի 7.18–19 և գտնել Մորոնիի խորհուրդը, թե ինչպես վերաբերվել մեր ներսում գտնվող Քրիստոսի Լույսին: Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ջանասիրաբար քննեք Քրիստոսի լույսով»:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորելՄորոնի 7.19 հատվածից։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքները.Երբ մենք ջանասիրաբար քննում ենք Քրիստոսի Լույսով, մենք կարող ենք զանազանել բարին չարից: Եթե որդեգրենք այն ամենը , ինչ բարի է, մենք կլինենք Քրիստոսի զավակները: Եթե ուսանողները կարիք ունեն «Քրիստոսի զավակ» արտահայտության մեկնաբանության, դուք կարող եք հղում անել այս ձեռնարկի դաս 55-ի վրա:)

  • Ե՞րբ եք ձգտել իմանալ, թե ինչ որ բան բարի է կամ պատշաճ: Ի՞նչ եք արել «ջանասիրաբար քննելու» իմանալու համար, թե դա բարի էր կամ պատշաճ:

Հանձնարարեք ուսանողներին վերադառնալ այն ցուցակներին, որ նրանք կազմել էին ավելի վաղ: Ցուցադրեք կամ կարդացեք բարձրաձայն հետևյալ հարցերը և հանձնարարեք այս հարցերին պատասխանելիս «քննել ջանասիրաբար Քրիստոսի լույսով» (Մորոնի 7.19 )։ Մի շտապեցրեք: Ուսանողներին բավականաչափ ժամանակ տվեք՝ խորհելու և գրելու համար: Տեղեկացրեք ուսանողներին, որ դուք չեք հարցնի նրանց կիսվելու իրենց գրածներով:

  • Որքանո՞վ են այս բաները հրավիրում ձեզ գործել բարին, հավատալ Հիսուս Քրիստոսին և սիրել Աստծուն և ծառայել Նրան:

  • Արդյո՞ք այս բաներից ինչ որ մեկը համոզում է ձեզ գործելու չարիք, կասկածել Հիսուս Քրիստոսին, կամ դադարել ծառայել Աստծուն:

  • Արդյո՞ք զգում եք, որ պետք է դուրս թողնել այս բաներից որևէ մեկը ձեր կյանքից: Եթե այդպես է, ինչպե՞ս կանեիք դա:

Նշեք, որ երբեմն դժվար է անել այն, ինչը գիտենք որ ճիշտ է, երբ այն պահանջում է հրաժարվել մի բանից, որից մենք բավականություն էինք ստանում: Որպեսզի օգնեք ուսանողներին աջակցել միմյանց, հարցրեք․

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք ինչ որ մեկին հրաժարվել բաներից, որոնք ճիշտ կամ պատշաճ չեն:

Եզրափակելու համար, հաստատեք, որ երբ մենք հետևում ենք Քրիստոսի Լույսին, մենք կարող ենք ճանաչել այն ինչ բարի է, խուսափենք սատանայի խաբկանքներից և ապրել որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորոնի 7.17: Դևը ոչ ոքի չի համոզում բարիք անել:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Սատանան,կամ Լյուցիֆերը, կամ ստերի հայրը՝ կոչեք նրան ինչպես կկամենաք, իրական է , չարիքի բուն անձնավորումը: Նրա դրդապատճառները ամեն դեպքում նենգ են:… Հավերժորեն նա հակառակ է Աստծո սիրուն, Հիսուս Քրիստոսի Քավությանը և խաղաղության և փրկության աշխատանքին: Երբ և որտեղ էլ որ լինի, նա կռվում է այս բաների դեմ: Վերջում նա գիտի, որ կպարտվի և դուրս կգցվի, բայց նա վճռել է իր հետ ներքև տանել որքան հնարավոր է շատերին» (“We Are All Enlisted,” Ensign or Liahona, Nov. 2011, 44):