Գրադարան
Դաս 157. Մորոնի 8


Դաս 157

Մորոնի 8

Նախաբան

Շարունակելով սրբազան հիշատակարանի արձանագրությունը, Մորոնին ներառեց մի գիր կամ նամակ, որը նա ստացել էր իր հորից՝ Մորմոնից: Այդ նամակում Մորմոնը արձանագրել էր մի հայտնություն այն մասին, թե ինչու փոքր երեխաները կարիք չունեն մկրտության: Մորմոնը նաև ուսուցանել է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք պատրաստվել՝ ապրելու Աստծո հետ: Նա եզրափակել է իր նամակը մտահոգություն հայտնելով Նեփիացիների ամբարշտության և նրանց սպասվող կործանման վերաբերյալ:

Ուսուցանման առաջարկներ

Մորոնի 8.1–24

Մորմոնն ուսուցանում է, որ փոքրիկ երեխաները կենդանի են Քրիստոսում:

Նկար
Մկրտվող աղջիկը

Նախքան դասը սկսվելը առաջ ցուցադրեք «Մկրտվող աղջիկը» նկարը (Gospel Art Book [2009], no. 104) կամ իր մկրտության արարողության ժամանակ ութ տարեկան երեխայի մեկ այլ նկար: Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Ինչո՞ւ երեխաները չեն մկրտվում մինչև ութ տարեկանը:

Երբ ուսանողները ժամանեն, հրավիրեք նրանց նայել նկարին և խորհել գրատախտակին գրված հարցի վերաբերյալ:

Երբ դասը սկսվի, պատմեք ուսանողներին, որ իր որդի՝ Մորոնիին ուղարկած նամակում, Մորմոնը ուսուցանել է Փոքրիկ երեխաների փրկության մասին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.4–6 հատվածները, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչի համար էր Մորմոնը մտահոգված: (Դուք կարող եք բացատրել, որ հատված 6 - ում, կոպիտ բառը նշանակում է լուրջ, ամոթալի կամ ցավալի:)

Ուսանողների արտահայտվելուց հետո հանձնարարեք նրանց մտքում կարդալ Մորոնի 8.7 և տեսնել թե ինչ արեց Մորմոնը, երբ լսեց այս խնդրի մասին:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի օրինակից:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.8–9, և խնդրեք դասարանին փնտրել Մորմոնի աղոթքի պատասխանը: Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով միգուցե կարիք լինի բացատրել, որ «Ադամի անեծք» արտահատությունը նշանակում է Անկման արդյունքում Աստծո ներկայությունից Ադամի առանձացմանը: Որոշ մարդիկ սխալմամբ հավատում են, որ ամեն երեխա ծնվում է մեղավոր վիճակում Անկման պատճառով: Այս ոչ ճիշտ գաղափարի պատճառով նրանք կարծում են, որ փոքրիկ երեխաները անարժան են լինել Աստծո ներկայության մեջ, եթե նրանք մահանում են առանց մկրտվելու: Երբ դուք դա բացատրեք, դուք կարող եք հանձնարարել ուսանողներին արտասանել հավատո երկրորդ հանգանակը: Դուք կարող եք նաև առաջարկել, որ նրանք խաչաձև հղում անեն Մորոնի 8.8–9 հատվածների և Հավատո հանգանակի 1.2 միջև:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Ապաշխարությունը և մկրտությունն անհրաժեշտ են բոլորի համար, ովքեր …

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 8.10, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք կավարտեն գրատախտակին գրված միտքը: Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, ավարտեք միտքը հետևյալ ձևով. Ապաշխարությունն ու մկրտությունը անհրաժեշտ են բոլորի համար, ովքեր հաշվետու և ունակ են մեղք գործելու: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել Մորոնի 8.10, որն ուսուցանում է այս ճշմարտությունը:

Պարզաբանման համար օգտակար է իմանալ, որ մեղքը «Գիտակից անհնազանդությունն է Աստծո պատվիրաններին» (Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Մեղք», էջ155 scriptures.lds.org): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մենք մեր վարդապետությունից հասկանում ենք, որ մինչև պատասխանատվության տարիքը լրանալը երեխան ընդունակ չէ մեղք գործելու (Մորոնի 8.8): Այդ ընթացքում, երեխաները կարող են սխալներ գործել, նույնիսկ շատ լուրջ և վնասակար սխալներ, որոնք պետք է ուղղվեն, բայց նրանց արարքները չպետք է մեղք համարվեն»: (“Sins and Mistakes,” Ensign, Oct. 1996, 65).

Բաժանեք դասարանը երկու մասի: Հանձնարարեք ուսանողների կեսին մտքում կարդալ Մորոնի 8.11–18 հատվածները, իսկ մյուս կեսին մտքում կարդալ Մորոնի 8.11, 19–24 հատվածները: (Դուք կարող եք գրել այս հղումները գրատախտակին:) Նախքան նրանց կարդալը, խնդրեք երկու խմբի ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ է Մորմոնն ուսուցանել փոքր երեխաների մկրտության վերաբերյալ: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան կարդալու համար, հանձնաարրեք յուրաքանչյուր խմբից մի քանիսին կիսվել իրենց հասկացածով: Դուք կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին մտածել Մորմոնի ուսմունքերի մասին.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ փոքր երեխաները «կենդանի են Քրիստոսում» (Մորոնի 8.12, 22): (Նրանք փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Նրանք չեն կարող մեղք գործել, քանզի սատանային զորություն չի տրված գայթակղելու փոքր երեխաներին: Տես նաև Մորոնի 8.10, ՎևՈՒ 29.46–47:)

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի կենդանի լինենք Քրիստոսում: (Տես 2 Նեփի 25.23–26, Մորոնի 8.10:)

  • Այդ հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես են փրկվում փոքր երեխաները: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը.LՓոքր երեխաները փրկվում են Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Ուսանողները նաև կարող են մատնանշել, որփոքր երեխաները կենդանի են Քրիստոսում, որ Աստված աչառ չէ, և որ Աստված անփոփոխ է: )

Գրեք հետևյալ օրինակները գրատախտակին կամ բաժանեք նրանց թռուցիկի ձևով: Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի ընտրելու դրանցից մեկը: Ապա խնդրեք ուսանողներին ընտրել մեկ կամ երկու հատված Մորոնի 8.8–23-ից և բացատրեք թե ինչպես են այդ հատվածներում գտնվող ճշմարտությունները պարզաբանում մտահոգությունը, որն արտահայտված է իրենց ընտրած օրինակում

Օրինակ 1.Որպես միսիոներ, դուք հանդիպում եք մի ամուսնական զույգի, ովքեր չափազանց տխուր վիճակում են, որովհետև նրանց երկու ամսեկան դուստրը մահացել է: Նրանց եկեղեցու առաջնորդն ասել է, որ Ադամի օրինազանցության պատճառով փոքրիկ երեխաները ծնվում են մեղավոր: Նա ասել է, որ քանի որ նրանց դուստրը չէր մկրտվել նախքան մահանալը, ապա նա չի կարող փրկվել:

Օրինակ 2. Դուք մի ընկեր ունեք, որը հանդիպում է միսիոներների հետ և եկեղեցի հաճախում ձեզ հետ: Նա որոշում է, որ ցանկանում է միանալ Եկեղեցուն, բայց նա տատանվում է մկրտվել: «Ես մկրտվել եմ, երբ երեխա էի», բացատրում է նա:«Միթե՞ դա բավարար չէ»:

Երբ ուսանողները կիսվում են իրենց մտքերով երկրորդ օրինակի վերաբերյալ, դուք կարող եք հիշեցնել նրանց, որ ապաշխարությունն ու մկրտությունը նրանց համար են «ովքեր պատասխանատու են և ընդունակ մեղք գործելու» (Մորոնի 8.10): Տերն ասում է, որ երեխաները սկսում են պատասխանատու դառնալ Նրա առջև ութ տարեկան հասակում: Այս ճշմարտության վերաբերյալ հայտնությունները գտնվում են Ջոզեֆ Սմիթ Պատմության մեջ, Ծննդոց ԺԷ.11 (in the appendix of the Latter-day Saint edition of the King James Version of the Bible) և Վարդապետություն և Ուխտեր 68.25–27:

Մորոնի 8.25–30

Մորմոնն ուսուցանում է, թե Աստծո հետ բնակվելու համար, ինչ պետք է անեն նրանք, ովքեր հաշվետու են:

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Մորմոնն ուսուցանեց այն մասին, թե ինչու փոքր երեխաները կարիք չունեն մկրտվելու, նա ուսուցանեց այն մասին, թե ինչու մկրտությունն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր հաշվետու են: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորոնի 8:25–26 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն օրհնություններին, որոնք գալիս են այն մարդկանց, ովքեր հավատք են գործադրում, ապաշխարում և մկրտվում:

  • Ի՞նչ օրհնություններ տեսաք այս հատվածներում: (Երբ ուսանողները կիսվեն իրենց կարդացածով, դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին: Պատասխանները կարող են ներառել այն, որ հավատքը, ապաշխարությունը և մկրտությունը տանում են մեղքերի թողության, հեզության և սրտի խոնարհության, Սուրբ Հոգու այցելության, հույսի, կատարյալ սիրո և ի վերջո Աստծո հետ ապրելու օրհնությանը:)

Երբ ուսանողները թվեն օրհնությունները, որ նրանք տեսնում ենՄորոնի 8.25–26 հատվածներում, դուք կարող եք հարցնել այս վերստուգիչ հարցերը.

  • Ինչո՞ւ եք կարծում, որ մեր մեղքերի թողություն ստանալը տանում է դեպի հեզության և սրտի խոնարհության:

  • Ինչպե՞ս կարող է հեզ և սրտով խոնարհ լինելը հրավիրել Սուրբ Հոգին մեր կյանք:

  • Ինչո՞ւ է Սուրբ Հոգին օգնում մեզ պատրաստվել ապրելու Աստծո հետ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է ջանասեր լինենք և աղոթող, որպեսզի կատարյալ սիրո համար համբերենք մեր կյանքում:

Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Պատվիրաններին հավատարիմ հնազանդության միջոցով, մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին, որը պատրաստում է մեզ

Հանձնարարեք ուսանողներին գտնել մի արտահայտությունՄորոնի 8.25–26 , որը լրացնում է այս սկզբունքը. Պատվիրաններին հավատարիմ հնազանդության միջոցով մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին, որը պատրաստում է մեզ ապրելու Աստծո հետ:

Հանձնարարեք որևէ ոսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.27 հատվածը, և խնդրեք դասարանին որոնել Նեփիացիների հպարտության արդյունքը: Ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կրկնել Մորոնի 8.26 և Մորոնի 8.27 հատվածները, հակադրելով հեզության և սրտի խոնարհության հետևանքները հպարտության հետևանքի հետ:

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.28: Մատնանշեք, որ այն բանից հետո, երբ Մորմոնն արտահայտեց մտահոգություն Նեփիացիների վերաբերյալ, նա ասաց, «Աղոթիր նրանց համար, որդիս, որպեսզի ապաշխարություն գա նրանց:» Հիշեցրեք ուսանողներին այն ուժի մասին, որ մարդիկ կարող են զգալ իրենց կյանքում, երբ ուրիշներն աղոթում են նրանց համար:

Դասը եզրափակելու համար, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց զգացումներով՝ փոքր երեխաներին փրկելիս և մեզ բոլորիս փրկելիս Քավության ուժի վերաբերյալ, երբ մենք ձգտում ենք հավատարիմ լինել մեր ուխտերին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորոնի 8.8 «Ադամի անեծքը նրանցից վերցված է ինձանով»:

Որոշ մարդիկ հավատում են, որ Ադամի ու Եվայի Անկման պատճառով նորածին երեխաներն աշխարհ են գալիս մեղքով ապականված: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, որ այս ուսմունքը կեղծ է.

«Բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ մարդը, այո նույնիսկ նորածին մանուկները, աղտոտված են «սկզբնական մեղքով» (այլ կերպ ասած Ադամի օրինազանցությամբ), հերքում են Հիսուս Քրիստոսի քավող արյան ողորմածությունները: Աստվածաշունչը (ինչպես նաև ժամանակակից սուրբ գրությունները) ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսն իսկապես մարդկության Քավիչն է անկումից ի վեր: Նա վճարեց պարտքը, որը մարդկությունը ժառանգել էր Ադամի օրինազանցության միջոցով: Մեր հոգիների վրա դրված գրավը լիովին վճարվեց: Այն չթողեց անցյալի ժառանգության որևէ տույժ, որը կպահանջեր որևէ քայլ կամ որևէ արարածի կողմից՝ «սկզբնական մեղքից», իրեն ազատելու որևէ գործողություն: Վարդապետությունը, որ մանուկներն այս աշխարհ են գալիս «սկզբնական մեղքի» անեծքի տակ, նողկալի վարդապետություն է Աստծո աչքում և հերքում է քավության մեծությունն ու ողորմածությունը: (Տես Մորոնի գլուխ 8)»(Church History and Modern Revelation: A Course of Study for the Melchizedek Priesthood Quorums, 4 vols. [1949], 4:99):

Մորոնի 8.10 Պատասխանատվության տարիք

Ապաշխարությունը նրանց համար է, ովքեր հաշվետու են: «Փոքր երեխաները չեն կարող ապաշխարել» (Մորոնի 8.19): Երեխաները, ովքեր ութ տարեկանից փոքր են, հաշվետու չեն Աստծո առջև (տես ՎևՈՒ 68.25–27), այսպիսով նրանք կարիք չունեն ապաշխարության: Անձինք, ովքեր ունեն մտավոր թերություններ և չեն կարող գիտակցաբար ապաշխարել, նույնպես կարող են համարվել որպես ոչ հաշվետոու: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է, թե ինչպես են երեխաները հաշվետու դառնում.

«Հաշվետու լինելը միանգամից և ամբողջովին չի բացվում ծաղկի պես երեխայի մեջ իր կյանքի ցանկացած պահին: Երեխաներն աստիճանաբար են պատասխանատու դառնում, մի քանի տարիների ընթացքում: Հաշվետու դառնալը ընթացք է, ոչ թե նպատակ, որին պետք է հասնել, երբ նշանակված թվով տարիներ, օրեր կամ ժամեր անցնեն: Ուստի, նրանք չեն կարող մեղանչել, քանզի Սատանային տրված չէ փոքր երեխաներին գայթակղելու զորություն, մինչև որ նրանք չսկսեն պատասխանատու դառնալ իմ առաջ (ՎևՈւ 29․47)»։ Սակայն գալիս է մի ժամանակ, երբ հաշվետու լինելը իրական է և փաստացի և մեղքը բնորոշ է նրանց կյանքում, ովքեր նորմալ զարգանում են: Դա ութ տարեկան հասակն է՝ մկրտության տարիքը:(ՎևՈւ 68․27)»։ (“The Salvation of Little Children,” Ensign, Apr. 1977, 6)

Մորոնի 8․8–24։ Մանուկների մկրտություն

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ մանուկները մկրտության կարիք չունեն:

«Արդյոք [մենք] հավատո՞ւմ ենք մանուկների մկրտությանը»:… Ոչ… Որովհետև դա Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ… Մկրտությունը մեղքերի թողության համար է: Երեխաները մեղքեր չունեն… Երեխաները բոլորը կենդանի են դարձվում Քրիստոսով, իսկ նրանք, ովքեր ավելի հասուն տարիքում են՝ հավատքի և ապաշխարության միջոցով» (History of the Church, 5:499)

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը պատմել է լիաժամկետ միսիոներների մասին, ովքեր կարողացել էին մխիթարել մի մոր, ով սգում էր իր փոքրիկ որդու մահվան համար.

«Երկու միսիոներներ աշխատում էին Միացյալ Նահանգների հարավային մասի լեռներում: Մի օր մի բլրի գագաթից նրանք տեսան, որ մարդիկ էին հավաքվում մի հեռու ներքևում գտնվող բացատում: Միսիոներներն այնքան էլ հաճախ չէին ունենում շատ մարդ, ում կկարողանային քարոզել, այսպիսով նրանք ուղևորվեցին դեպի ներքևում գտնվող բացատը:

«Մի փոքրիկ տղա էր խեղդվել և պետք է թաղում լիներ: Նրա ծնողները մարդ էին ուղարկել քահանայի ետևից «խոսք ասելու» իրենց որդու համար: Միսիոներները կանգնած էին ետևում, երբ շրջիկ քահանան հանդիպեց սգացող հորն ու մորը և սկսեց իր քարոզը: Եթե ծնողներն ակնկալում էին սփոփանք ստանալ այդ համազգեստով կրոնականից, նրանք հիասթափություն ապրեցին:

«Նա խստորեն հանդիմանեց նրանց փոքրիկ տղային չմկրտելու համար: Նրանք դա հետաձգել էին այս կամ այն պատճառով, իսկ այժմ շատ ուշ էր: Նա շատ կոպտորեն ասաց նրանց, որ իրենց փոքրիկ որդին գնացել է դժոխք: Դա նրանց մեղքով էր: Նրանք էին մեղավոր նրա անվերջ տանջանքների համար:

«Քարոզի ավարտից և գերեզմանը ծածկելուց հետո, երեցները մոտեցան սգացող ծնողներին: «Մենք Տիրոջ ծառաներն ենք», - ասացին նրանք մորը, «և մենք եկել ենք ձեզ համար ուղերձով»: Երբ հեկեկացող ծնողները լսում էին, երկու երեցները կարդացին հայտնություններից և բերեցին իրենց վկայությունը՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների փրկագնման համար բանալիների վերականգման մասին:

«Ես կարեկցանք եմ զգում այդ քարոզիչի հանդեպ: Նա գերազանց էր անում այն, ինչ կարող էր, այն լույսով և գիտելիքով ինչ նա ուներ: Բայց կա ավելի շատ բան, որը նա պետք է կարողանար առաջարկել: Կա ավետարանի լրիվությունը:

«Երեցները եկան որպես սփոփողներ, որպես ուսուցիչներ, որպես Տիրոջ ծառաներ, որպես Հիսուս Քրիստոսի լիազորված սպասավորներ» («Եվ մի փոքրիկ երեխա նրանց կառաջնորդի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 7):