Գրադարան
Դաս 109. Հելաման 6–7


Դաս 109

Հելաման 6–7

Նախաբան

Նեփիի և Լեքիի միսիոներական ջանքերին հետևեց այն, որ Լամանացիներն աճեցին արդարությամբ: Այնուամենայնիվ, Նեփիացիներն ամբարիշտ դարձան և սկսեցին աջակցել Գադիանթոնի ավազակներին, իսկ Տիրոջ Հոգին ետ քաշվեց նրանցից: Նեփին մարգարեացավ, որ եթե Նեփիացիները շարունակեին ամբարշտությամբ, նրանք կկործանվեին: Նա նաև մարգարեացավ, որ Լամանացիների արդարության շնորհիվ, Տերը գթասիրտ կլինի նրանց նկատմամբ և կպահպանի նրանց:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 6

Լամանացիները դառնում են արդար և պայքարում են Գադիանթոնի ավազակների դեմ՝ մինչ Նեփիացիներն աճում են ամբարշտության մեջ և աջակցում են Գադիանթոնի ավազակներին

Գրատախտակի մեջտեղում նկարեք հետևյալ գծապատկերը.

Նկար
վերընթաց սլաք

Հրավիրեք ուսանողներին նշել և մտածել այն վերաբերմունքների և գործողությունների մասին, որոնց արդյունքում իրենց կյանքում աճում է Սուրբ Հոգու ազդեցությունը, և ընդհակառակը, որոնց արդյունքում նվազում է Սուրբ Հոգու ազդեցությունը:

Բացատրեք, որ Մորմոնը հիշատակել է, որ Տերը ետ քաշեց Իր Հոգին Նեփիացիներից և սկսեց դուրս թափել Իր Հոգին Լամանացիների վրա (տես Հելաման 6.35–36): Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիացիները «դարձել էին թույլ՝ իրենց օրինազանցության պատճառով» (Հելաման 4.26): «Տիրոջ Հոգին այլևս չէր պահպանում իրենց» (Հելաման 4.24), և նրանք «հասունանում էին կործանման համար» (Հելաման 5.2):

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 6.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այնպիսի գործողություններ, որոնք կուղեկցեն Նեփիացիներին շարունակել «հասունանալ հավիտենական կործանման համար» (Հելաման 6.40): Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ որ գտնեն, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի ներքևի մասում կամ վարընթաց սլաքի կողքին կամ ներքևում: (Կարող եք բացատրել, որ չապաշխարող բառը նշանակում է ապաշխարել չցանկացող և չզղջացող:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիի և Լեքիի նախորդ տարվա միսիոներական ջանքերի շնորհիվ հազարավոր Լամանացիներ էին մկրտվել Զարահեմլայում, և Լամանացիների մեծամասնությունը դարձի էր եկել դեպի ավետարանը Նեփիի երկրում (տես Հելաման 5.19–20, 50–51): Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 6.1, 3–5: Հրավիրեք ուսանողներին հետևել՝ փնտրելով գործողություններ և վերաբերմունքներ, որոնք Լամանացիներին թույլ տվեցին վայելել Սուրբ Հոգու ավելացած ազդեցությունը: Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ գտել են, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի վերևի մասում՝ վերընթաց սլաքի վերևում կամ կողքին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել ամուր և հաստատուն հավատքի մեջ: (Տես Հելաման 6.1:)

  • Եկեղեցու մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Լամանացիների դարձի գալուն: (Կարող եք նշել, որ ավետարանով կիսվելը և Սրբերի հետ ընկերակցություն անելը կարող է բերել մեծ ուրախություն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք շրջապատված ենք ամբարշտությամբ:)

Ամփոփեք Հելաման 6.7–14 հատվածները՝ բացատրելով, որ մոտ երեք տարի Նեփիացիներն ու Լամանացիները վայելեցին խաղաղություն: Երբ արդյունաբերությունը և առևտուրը նրանց միջև աճեց, երկու ժողովուրդն էլ բարգավաճեցին: Հետո, դատավորների կառավարման 66-րդ տարում, երկու գլխավոր դատավոր սպանվեցին: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 6.16–17 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ նշելով վերաբերմունքներ և գործողություններ, որոնց պատճառով Սուրբ Հոգին ետ քաշվեց Նեփիացիներից: Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ գտել են, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի ներքևի մասում՝ վարընթաց սլաքի ներքևում կամ կողքին:

Ձեր ուսանողների հետ կիսվեք հետևյալ փաստերով.

Սիրտն անհրաժեշտ է մեր ֆիզիկական գոյատևման համար: Այն մղում է արյուն մեր մարմնով մեկ, այնպես որ թթվածինը և այլ սնուցիչները կարող են հասնել մեր բոլոր բջիջներին: Լինելով մոտավորապես բռունցքի չափ՝ չափահաս մարդու սիրտն օրական, միջին չափով, մղում է 2,000 գալոն (7,570 լիտր) արյուն: Այն մեկ րոպեում խփում է մոտ 70 անգամ, կամ 100000 զարկ օրական:

  • Գիտենալով ձեր ֆիզիկական սրտի կենսական բնույթը՝ ի՞նչ կկամենայիք անել, որպեսզի այն առողջ պահեիք:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Հելաման 6.17, 21, 26, 28–31: Նշեք, որ այս հղումի մեջ յուրաքանչյուր հատված օգտագործում է սիրտ կամ սրտեր բառը՝ ակնարկելով մեր հոգևոր սիրտը: Ուսանողներին այս հատվածներն ուսումնասիրելու և հետևյալ հարցերին պատասխանելու համար մտածելու ժամանակ տվեք: (Որպեսզի ժամանակ խնայեք, նախքան դասի սկսվելը գրատախտակի վրա գրեք այս հարցերը կամ թերթիկների վրա գրեք ու բաժանեք ուսանողներին, որպեսզի նրանք գրատախտակին գրված հատվածներն ուսումնասիրելիս քննարկեն դրանք:)

Ձեր կարծիքով, ինչու՞ է Սատանան այդքան հետաքրքրված Աստծո զավակների սրտով:

Ի՞նչ արեցին Նեփիացիները, որը հնարավորություն տվեց Սատանային ազդեցություն ձեռք բերել նրանց սրտի վրա: (Տես Հելաման 6.17:)

Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ, ում սիրտը հայտնվում է Սատանայի ազդեցության կամ ղեկավարման տակ: (Տես Հելաման 6.21, 28, 30–31:)

Հրավիրեք մի քանի ուսանողների պատասխանել հետևյալ հարցերին: Հետո խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը: Դասարանին խնդրեք ուշադիր լսել և նշել ուղիներ, որոնց միջոցով Սատանան փորձում է գայթակղություններ սերմանել մեր սրտերում:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Կարող են լինել կեղծ հայտնություններ, դևի կողմից հուշումներ, գայթակղություններ: Այնքան ժամանակ, որքան ապրում եք, հակառակորդն այս կամ այն ճանապարհով կփորձի մոլորեցնել ձեզ ….

«Եթե երբևէ ստանաք ինչ-որ բան անելու հուշում, որի պատճառով անհարմար կզգաք, ինչ-որ բան, որ ձեր մտքում գիտեք, որ սխալ է և արդարության սկզբունքին հակառակ է, մի արձագանքեք դրան» (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 61):

Գրատախտակի ներքևի մասի ցուցակին ավելացրեք լսել և տեղի տալ գայթակղությանը: Մի քանի ուսանողների հերթով հրավիրեք կարդալու Հելաման 6.20–21, 37–38 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ ուշադրություն դարձնելով Գադիանթոնի ավազակների ազդեցության նկատմամբ Լամանացիների և Նեփիացիների տարբեր արձագանքներին:

Ուսանողներին ասացեք, որ Նեփիացիների և Լամանացիների հետ տեղի ունեցածը հիշատակելուց հետո, Մորմոնը նշեց դասեր, որոնք կարող ենք սովորել նրանց փորձառությունից: Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունները.

Նեփիացիները կորցրեցին Սուրբ Հոգին, որովհետև …

Տերն իր Հոգին թափեց Լամանացիների վրա, որովհետև …

Ուսանողներին հրավիրեք կարդալ Հելաման 6.34–36 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն տեղեկությանը, որը կօգնի նրանց լրացնել գրատախտակի վրա գրված հայտարարությունները:

  • Համաձայն այն ամենի, ինչ կկարդաք այս հատվածներում, ինչպե՞ս կլրացնեք գրատախտակի վրա գրված հայտարարությունները: (Դուք կարող եք լրացնել գրատախտակի վրա գրված հայտարարությունները՝ օգտագործելով ուսանողների պատասխանները:)

  • Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն ամենի մասին, ինչ կարող ենք անել, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ լինի: (Չնայած ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, հավաստիացեք, որ նրանք կարտահայտեն, որ եթե մենք հավատանք և հնազանդվենք Տիրոջ խոսքերին, Նա կթափի Իր Հոգին մեզ վրա: Ուսանողները նաև պետք է արտահայտեն, որ երբ մենք թույլ ենք տալիս, որ Սատանան ազդեցություն ունենա մեր սրտերի վրա, Տիրոջ Հոգին կհեռանա մեզանից:)

Հրավիրեք ուսանողների ուշադրությունը դեպի այն ցուցակները, որ նրանք գրել են գրատախտակի վրա՝ սլաքների վերևում և ներքևում: Նշեք, որ գրատախտակի վերին մասում գրված գործողություններն ու վերաբերմունքները ներկայացնում են Տիրոջ խոսքերին հավատալու և հնազանդվելու պատրաստակամություն, մինչ գրատախտակի ներքևում նշված գործողություններն ու վերաբերմունքները ներկայացնում են ամբարշտություն ու կարծրասրտություն:

  • Ի՞նչ եք անում, որպեսզի ակտիվորեն հրավիրեք Սուրբ Հոգու ազդեցությունը դեպի ձեր կյանք և հեռու պահեք Սատանայի ազդեցությունը ձեր սրտից:

  • Գրատախտակի վերին մասում գրված գործողություններն ինչպե՞ս են օգնել ձեզ հրավիրել Սուրբ Հոգին դեպի ձեր կյանք: (Դուք կարող եք նաև խնդրել ուսանողներին մտածել, արդյոք նրանք կատարել են գրատախտակի ներքևի մասում գրված որևէ գործողություն կամ ունեցել են նման վերաբերմունք, և խորհել, թե ինչպես է այն նպաստել իրենց կյանքում Սուրբ Հոգու ազդեցության նվազմանը:)

Խնդրեք ուսանողներին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի բան, որ կանեն, որպեսզի հրավիրեն Տիրոջ Հոգին դեպի իրենց կյանք: Խրախուսեք նրանց հետամուտ լինել իրենց նպատակների իրականացմանը:

Հելաման 7

Նեփին քարոզում է ամբարիշտ Նեփիացիներին և պատվիրում է նրանց ապաշխարել

Հետևյալ յուրաքանչյուր հարցի համար հրավիրեք ուսանողներին օգտագործել իրենց սուրբ գրությունները, որպեսզի, որքան հնարավոր է արագ, գտնեն պատասխաններ: Հանձնարարեք նրանց կանգնել, երբ գտնեն պատասխանը: Յուրաքանչյուր հարցի համար առաջինը կանգնած անձնավորությանը թույլ տվեք պատասխանել: Հետո, նախքան երկրորդ հարցը կարդալը, խնդրեք ուսանողներին նստել:

  • Համաձայն Հելաման 7.1հատվածի՝ ի՞նչ էր այն մարգարեի անունը, ով վերադարձավ հյուսիսային կողմի երկրից:

  • Հելաման 7.2 հատվածում ո՞ր արտահայտությունն է նկարագրում, թե ինչ ուսուցանեց Նեփին հյուսիսային կողմի երկրի ժողովրդին:

  • Համաձայն Հելաման 7.3 հատվածի՝ Նեփին ինչու՞ լքեց հյուսիսային կողմերի երկիրը:

  • Համաձայն Հելաման 7.4 հատվածի՝ Նեփիի Զարահեմլա վերադառնալու ժամանակ ովքե՞ր էին զբաղեցրել դատավորական աթոռները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 7.5 հատվածը և խնդրեք դասարանին նշել, թե ինչպես էին Գադիանթոնի ավազակները ղեկավարում երկիրը:

Ամփոփեք Հելաման 7.6–12 հատվածները՝ բացատրելով, որ երբ Նեփին տեսավ իր ժողովրդի վիճակը, «նրա սիրտը լցվեց վշտով» (Հելաման 7.6): Նա գնաց իր պարտեզի մի աշտարակի վրա իր ժողովրդի ամբարշտության համար աղոթելու և ողբալու: Երբ մարդիկ լսեցին նրան աղոթելիս և ողբալիս, մի բազմություն հավաքվեց իմանալու համար, թե ինչու է նա այդքան տխուր: Նա օգտագործեց այդ հնարավորությունը, որպեսզի նրանց ուսուցանի:

Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ Հելաման 7.15–16 հատվածները:

  • Ինչու՞ Նեփին ասաց, որ մարդիկ «պարտավոր են զարմանալ»:

  • Ի՞նչի է ձգտում Սատանան:

Հրավիրեք ուսանողներին կանգ առնել և մտածել այն պատկերների մասին, որ Նեփին կիրառեց: Մարդկանց սրտերի վրա ազդեցություն ունենալուց հետո, Սատանան հետո նետում է նրանց սրտերը ներքև՝ հավերժական թշվառության մեջ:

  • Ձեր կարծիքով, Նեփին ինչու՞ զգուշացրեց մարդկանց Սատանայի մտադրությունների մասին: Ինչի՞ց էր ուզում Նեփին, որ նրանք խուսափեին:

Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Հելաման 7.17–22, 26–28հատվածները: Հրավիրեք երեխաների մի խմբին նշել Նեփիացիների մեղքերը, իսկ մյուս խմբին խնդրեք նշել Նեփիի զգուշացրած հետևանքները, որոնք առաջ կգային, եթե մարդիկ չապաշխարեին:

Երբ երեխաների առաջին խումբը հայտնի այն ամենը, ինչ բացահայտել է, նշեք այն նմանությունները, որոնք ունեն գրատախտակի ներքևի մասում գրվածի հետ: Երբ երեխաների երկրորդ խումբը հայտնի, տվեք հետևյալ հարցերը.

  • Հելաման 7.22- հատվածում ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս ինչ-որ բան, որ Տերը վերցնում է նրանցից, ովքեր չեն կամենում ապաշխարել: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունն իրենց սուրբ գրություններում:)

  • Համաձայն Հելաման 7.28հատվածի՝ ինչպիսի՞ն է լինում արդյունքը, երբ մարդիկ մերժում են ապաշխարել: (Նրանք կկործանվեն: Դուք կարող եք բացատրել, որ Նեփիացիների դեպքում իրենց ապաշխարել չկամենալը նշանակում էր, որ նրանք կկործանվեին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:)

Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք չկամենանք ապաշխարել մեր մեղքերից, մենք կկորցնենք Տիրոջ պաշտպանությունը և հավերժական կյանքի օրհնությունները:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք նրանց բացատրել, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջ գալ հետևյալ իրավիճակներում գտնվող մարդկանց մոտ. (1) մի պատանի չի կամենում ապաշխարել մերկագրություն դիտելու սովորությունից; (2) մի երիտասարդ աղջկա ամենաբարձր առաջնահերթությունը հայտնի և ճանաչված դառնալն է՝ չնայած իր ծնողների կողմից այլ կերպ ուսուցանված լինելուն; (3) մի պատանի, չնայած լսել է մարգարեների ուսմունքները սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթելու վերաբերյալ՝ նա չի կամենում անել դրանցից ոչ մեկը:

Հրավիրեք ուսանողներին խորհել ուղիների մասին, որ նրանք կարող են ապաշխարել: Խրախուսեք նրանց ապաշխարել, որպեսզի միշտ ունենան Տիրոջ ուժն ու պաշտպանությունն իրենց կյանքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 6.35–36 «Տիրոջ Հոգին սկսեց ետ քաշվել»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դավիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, որ մեր ընտրություններն ու գործողությունները կարող են պատճառ հանդիսանալ, որ մենք հեռանանք Սուրբ Հոգուց.

«Մենք նույնպես պետք է աշխատենք նկատել, երբ մենք «[ինքներս մեզ] ետ [ենք] քաշում Տիրոջ Հոգուց, այնպես որ այն չի կարող տեղ ունենալ [մեզանում]՝ առաջնորդելու [մեզ] իմաստության ուղիներով, որ [մենք] կարողանանք լինել օրհնված, բարգավաճ և պահպանված» (Մոսիա 2.36): Հենց այդ պատճառով, որ խոստացված օրհնություն կա, որ մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ, մենք պետք է լինենք ուշադիր և նկատենք այն ընտրություններն ու ազդեցությունները, որոնք մեզ բաժանում են Սորբ Հոգուց»:

«Չափանիշը շատ պարզ է: Եթե այն, ինչ մենք մտածում, տեսնում, լսում կամ կատարում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, տեսնել, լսել կամ կատարել այդ բանը: Եթե, օրինակ, զվարճանքի համար նախատեսված որևէ բան հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա նման զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Սուրբ Հոգին չի կարող տանել այն, ինչն անպատշաճ է, կոպիտ է կամ անհամեստ, ապա, ակնհայտորեն, նման բաները մեզ համար չեն: Քանի որ մենք հեռացնում ենք Տիրոջ Հոգին, երբ մենք մասնակցում ենք միջոցառումների, որոնցից գիտենք, որ պետք է խուսափենք, ապա նման բաները հաստատ մեզ համար չեն» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 30):

Հելաման 6.35–36 «Տերը սկսեց դուրս թափել իր Հոգին»

Առաջին Նախագահությունից Հենրի Բ. Այրինգը սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների հետ խոսել է Սուրբ Հոգու դերի մասին ավետարանն ուսանելիս.

«Մեր ուսանողները չեն կարողանա ճանաչել Աստծուն և սիրել Նրան այնպես, ինչպես որ պետք է, եթե նրանք չուսուցանվեն Սուրբ Հոգով… Միա՛յն Սուրբ Հոգու միջոցով նրանք կարող են իմանալ, որ Երկնային Հայրը և Նրա հարություն առած ու փառավորված Որդին հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին: Միա՛յն Սուրբ Հոգու միջոցով նրանք կարող են իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է… Միա՛յն ձեռք բերելով այս վկայությունները` խորը տեղակայված իրենց սրտերում Սուրբ Հոգու միջոցով, նրանք ապահով հիմքի վրա արմատներ կգցեն, որպեսզի իրենց կյանքի գայթակղությունների և փորձությունների ժամանակ ամուր կանգնեն» (“To Know and to Love God” [address to CES religious educators, Feb. 26, 2010], 2, si.lds.org):