Սուրբ գրություններ
Հելաման 4


Գլուխ 4

Նեփիացի պառակտիչներն ու Լամանացիները միացնում են ուժերը և վերցնում Զարահեմլայի երկիրը – Նեփիացիների պարտությունները գալիս են իրենց ամբարշտության հետևանքով – Եկեղեցին նվազում է, և ժողովուրդը դառնում է Լամանացիների պես թույլ: Մոտ 38–30թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, հիսունևչորսերորդ տարում կային շատ պառակտիչներ եկեղեցում, և կար նաև ահակառակություն ժողովրդի մեջ, այնպես որ շատ արյունահեղություն եղավ:

2 Եվ ապստամբ մասը սպանվեց ու դուրս քշվեց երկրից, և նրանք անցան Լամանացիների թագավորի կողմը:

3 Եվ եղավ այնպես, որ նրանք ջանացին դրդել Լամանացիներին՝ պատերազմելու Նեփիացիների դեմ. բայց ահա, Լամանացիներն անչափ վախենում էին, այնպես որ նրանք չկամեցան ականջ անել այդ պառակտիչների խոսքերին:

4 Բայց եղավ այնպես, դատավորների կառավարման հիսունևվեցերորդ տարում, եղան ապառակտիչներ, ովքեր գնացին Նեփիացիներից՝ Լամանացիների մոտ. և նրանք հաջողության հասան այն մյուսների հետ՝ նրանց դրդելով բարկության Նեփիացիների դեմ. և նրանք բոլորն այդ տարում նախապատրաստվում էին պատերազմի:

5 Եվ հիսունևյոթերորդ տարում նրանք վար եկան՝ Նեփիացիների դեմ ճակատամարտելու, և նրանք սկսեցին մահվան գործը. այո, այնպես որ դատավորների կառավարման հիսունևութերորդ տարում նրանք հաջողության հասան Զարահեմլայի երկրի տիրապետությունը ձեռք բերելիս. այո, և նաև բոլոր հողերը, նույնիսկ, մինչև այն հողը, որը մոտ էր Լիառատ երկրին:

6 Եվ Նեփիացիներն ու Մորոնիայի զորքերը քշվեցին, նույնիսկ մինչև Լիառատ երկիրը.

7 Եվ այնտեղ նրանք ամրացան Լամանացիների դեմ, արևմտյան ծովից նույնիսկ մինչև արևելյանը, դա Նեփիացու համար լինելով մեկ օրվա ճանապարհ, այն գծի վրա, որը նրանք ամրացրել էին ու տեղավորել իրենց զորքերը՝ իրենց երկրի հյուսիսը պաշտպանելու համար:

8 Եվ այսպիսով, Նեփիացիների այդ պառակտիչները, Լամանացիների ստվար բանակի օգնությամբ, ձեռք էին բերել Նեփիացիների բոլոր տարածքները, որոնք երկրի հարավային կողմում էին: Եվ այս բոլորն արվեց դատավորների կառավարման հիսունևութերորդ և իններորդ տարիներին:

9 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման վաթսուներորդ տարում, Մորոնիան իր զորքերով հաջողության հասավ՝ ձեռք բերելով երկրի շատ մասերը. այո, նրանք ետ վերցրեցին բազմաթիվ քաղաքներ, որոնք ընկել էին Լամանացիների ձեռքը:

10 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման վաթսունևմեկերորդ տարում, նրանք հաջողության հասան՝ ետ վերցնելով նույնիսկ բոլոր իրենց տարածքների կեսը:

11 Արդ, Նեփիացիների այս մեծ կորուստը, և մեծ կոտորածը, որը եղավ նրանց մեջ, չէր պատահի, եթե չլիներ նրանց ամբարշտությունն ու նրանց պղծությունը, որը նրանց մեջ էր. այո, և դա նրանց մեջ էր, ովքեր ձևացնում էին, թե պատկանում են Աստծո եկեղեցուն:

12 Եվ դա նրանց սրտերի ահպարտության պատճառով էր, իրենց անչափ բհարստությունների պատճառով, այո, դա գաղքատին ճնշելու պատճառով էր, իրենց ուտելիքը սովածից պահելու, իրենց հագուստը մերկից պահելու, և իրենց խոնարհ եղբայրների այտերին խփելու, այն, ինչ սրբազան էր՝ ծաղր սարքելու, մարգարեության և հայտնության ոգին մերժելու, սպանելու, թալանելու, ստելու, գողանալու, շնություն անելու, մեծ հակառակություններ բարձրացնելու, և դեպի Նեփիի երկիրը՝ Լամանացիների մեջ հեռանալու պատճառով,

13 Եվ իրենց այս մեծ ամբարշտության ու իրենց սեփական ուժով ապարծենալու պատճառով, նրանք թողնվեցին իրենց սեփական ուժին. ուստի նրանք չէին բարգավաճում, այլ չարչարվեցին ու զարկվեցին և քշվեցին Լամանացիների կողմից, մինչև որ կորցրեցին գրեթե բոլոր իրենց հողերի տիրապետությունը:

14 Բայց ահա, Մորոնիան ժողովրդին շատ բաներ քարոզեց՝ նրանց անօրինության պատճառով, և նաև աՆեփին ու Լեքին, որոնք Հելամանի որդիներն էին, ժողովրդին շատ բաներ քարոզեցին, այո, և շատ բաներ մարգարեացան նրանց՝ իրենց անօրինությունների վերաբերյալ, և ինչ պիտի պատահեր նրանց, եթե նրանք չապաշխարեին իրենց մեղքերից:

15 Եվ եղավ այնպես, որ նրանք ապաշխարեցին, և որքան նրանք ապաշխարեցին, այնքան սկսեցին բարգավաճել:

16 Քանզի, երբ Մորոնիան տեսավ, որ նրանք ապաշխարեցին, նա խիզախեց առաջնորդել նրանց առաջ՝ տեղից-տեղ, և քաղաքից-քաղաք, նույնիսկ, մինչև որ նրանք ետ վերցրեցին իրենց ունեցվածքի կեսը և իրենց բոլոր հողերի կեսը:

17 Եվ այսպես ավարտվեց դատավորների կառավարման վաթսունևմեկերորդ տարին:

18 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման վաթսունևերկուերորդ տարում, Մորոնիան չկարողացավ ձեռք բերել ավելի շատ տարածքներ Լամանացիներից:

19 Հետևաբար, նրանք հրաժարվեցին իրենց ծրագրերից՝ ձեռք բերել իրենց հողերի մնացածը, քանզի այնքան մեծաթիվ էին Լամանացիները, որ Նեփիացիների համար անհնար դարձավ ավելի մեծ իշխանություն ձեռք բերել նրանց վրա. այդ պատճառով Մորոնիան գործածում էր բոլոր իր զորքերը՝ պահպանելու այն մասերը, որոնք նա վերցրել էր:

20 Եվ եղավ այնպես, Լամանացիների թվի մեծության պատճառով, Նեփիացիները սաստիկ վախի մեջ էին, որ չլինի թե իրենք պարտվեն և կոխկրտվեն և սպանվեն և կործանվեն:

21 Այո, նրանք սկսեցին հիշել Ալմայի մարգարեությունները և նաև Մոսիայի խոսքերը. և նրանք տեսան, որ իրենք մի խստապարանոց ժողովուրդ են, և որ իրենք ոչինչ են համարել Աստծո պատվիրանները.

22 Եվ որ իրենք փոխել էին ու ոտքի տակ գցել Մոսիայի աօրենքները, կամ այն, ինչ Տերը պատվիրել էր նրան տալ ժողովրդին. և նրանք տեսան, որ իրենց օրենքներն ապականվել էին, և որ իրենք դարձել էին մի ամբարիշտ ժողովուրդ, այնպես որ նրանք ամբարիշտ էին, նույնիսկ ինչպես Լամանացիները:

23 Եվ իրենց անօրինության պատճառով եկեղեցին սկսել էր անվազել. և նրանք սկսել էին չհավատալ մարգարեության ոգուն ու հայտնության ոգուն. և Աստծո դատաստանները նրանց դեմքին հառեցին:

24 Եվ նրանք տեսան, որ իրենք դարձել են աթույլ իրենց եղբայրների՝ Լամանացիների պես, և որ Տիրոջ Հոգին այլևս չէր պահպանում իրենց. այո, այն ետ էր քաշվել նրանցից, որովհետև Տիրոջ բՀոգին չի բնակվում գանսուրբ տաճարներում,

25 Հետևաբար, Տերը դադարեց պահպանել նրանց իր հրաշագործ և անզուգական զորությամբ, քանզի նրանք ընկել էին աանհավատության մի վիճակի և սոսկալի ամբարշտության մեջ. և նրանք տեսան, որ Լամանացիներն անհամեմատ ավելի մեծաթիվ են, քան իրենք, և եթե իրենք բչհարեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, իրենք անխուսափելիորեն պիտի կորչեն:

26 Քանզի ահա, նրանք տեսան, որ Լամանացիների ուժն այնքան մեծ էր, որքան իրենց ուժը, նույնիսկ մարդ մարդու դեմ: Եվ այսպիսով, նրանք ընկել էին այս մեծ օրինազանցության մեջ. այո, այսպիսով, նրանք աոչ շատ տարիների ընթացքում դարձել էին թույլ՝ իրենց օրինազանցության պատճառով: