Գրադարան
Տնային ուսումնասիրում Մաս 23


Տնային ուսումնասիրության դաս

Հելաման 10–16 (Մաս 23)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփագիրը, որ ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրում էին Հելաման 10–16 (մաս 23), ծրագրված չէ ուսուցանվելու որպես ձեր դասը: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից ու սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ խորհում եք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Հելաման 10)

Հելաման 10 գլուխը ուսանողներին հնարավորություն տվեց ավելի շատ սովորել Նեփիի հոգևոր ուժի մասին: Նրա օրինակի միջոցով ուսանողները սովորեցին, որ Տիրոջ բաների մասին խորհելը նախապատրաստում է մեզ ստանալ հայտնություն: Նրանք նաև սովորեցին, որ Տերը մեզ վստահում է օրհնություններով և պատասխանատվություններով, երբ մենք դնում ենք Նրա կամքը մեր սեփական կամքից առաջ: Երբ Նեփին Տիրոջ կամքը դրեց իր կամքից առաջ, Տերը նրան շնորհեց կնքման զորությունը:

Օր 2 (Հելաման 11–12)

Ուսումնասիրելով Նեփիացիների 14 տարվա պատմությունը՝ ուսանողները սովորեցին, որ հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք խուսափել հպարտությունից և կործանումից: Եթե զգույշ չլինենք, մեր բարգավաճումը կարող է մեզ տանել դեպի Տիրոջ մոռացություն: Նեփին ուսուցանեց, որ մարդկանց այս սխալից խուսափել սովորեցնելու համար, Տերը խրատում է Իր ժողովրդին, որպեսզի զարթնեցնի նրանց հիշելու Իրեն:

Օր 3 (Հելաման 13–14)

Սամուելը՝ մի Լամանացի մարգարե, ցույց տվեց, որ մարգարեներն ասում են այն ուղերձները, որ Աստված դնում է իրենց սրտերի մեջ: Ուսումնասիրելով նրա մարգարեական զգուշացումները՝ ուսանողները սովորեցին, որ եթե մենք չընդունենք Տիրոջ մարգարեների խոսքերը, մենք ափսոսանք և ցավ կզգանք: Սամուելը հորդորեց մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին և վկայեց, որ Տերը ցույց է տալիս նշաններ և հրաշքներ, որպեսզի օգնի մարդկանց հավատալ Իրեն:

Օր 4 (Հելաման 15–16)

Քանի որ Տերն առատորեն օրհնել էր Նեփիացիներին, Սամուելը փորձում էր օգնել նրանց հասկանալ Աստծո դատաստանի մասին, որի առաջ կանգնելու էին նրանք, եթե չապաշխարեին: Դրանից ուսանողները սովորեցին, որ եթե մարդիկ ավետարանի լրիվությունը ստանալուց հետո դառնան անհավատ, նրանք ավելի մեծ անեծք կստանան: Սամուելին ուղղված Նեփիացիների արձագանքից ուսանողները սովորեցին, որ երբ մենք ընտրում ենք չընդունել Տիրոջ վկաներին, մենք թույլ ենք տալիս Սատանային ազդեցություն ունենալ մեր սրտերի վրա:

Նախաբան

Հելաման 10–16 գլուխներում շեշտադրվում է մարգարեների դերն ապաշխարություն կանչելիս: Այս շաբաթվա ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել Նեփի և Սամուել Լամանացի մարգարեների հավատարմության մասին: Նրանք երկուսն էլ ստացան հոգևոր հայտնություն և իշխանություն ունեին ծառայելու ինքնահաճ Նեփիացիների մեջ: Չնայած մարդկանց սրտերի կարծրությանը՝ երկուսն էլ քարոզեցին ապաշխարություն: Նրանք ուսուցանեցին, որ երջանկություն կարելի է գտնել՝ ապրելով Հիսուս Քրիստոսի սահմանած սկզբունքներով և ոչ թե անօրինություն անելու մեջ:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 10–16

Հելամանը և Սամուելը հավատարմորեն ծառայում են ժողովրդին

Հարցրեք ուսանողներին, թե երբևէ նրանք եղել են այնպիսի իրավիճակում, որ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ուսուցանված չափանիշների կողքին կանգնելն իրենց ընկերների համար ընդունելի չի եղել: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով և պատմել, թե ինչ են զգացել և սովորել:

Ասացեք ուսանողներին, որ Հելաման 10–16 ցույց է տալիս երկու տղամարդկանց օրինակներ, ովքեր պաշտպանեցին Տիրոջ սկզբունքները, նույնիսկ երբ այն չէր ընդունվում ժողովրդի կողմից: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են սովորել Նեփիի և Սամուել Լամանացու օրինակներից, որ կարող է օգնել նրանց նման իրավիճակներում:

Պատկերեք հետևյալ աղյուսակը գրատախտակի կամ թղթի կտորի վրա.

Նեփիի և Սամուել Լամանացու միջև նմանությունները

Նեփի (Հելաման 10.1–5, 12, 15–16)

Սամուել (Հելաման 13.1–6; 16.1–2)

Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել աղյուսակի մեջ թվարկված հատվածները՝ ուշադրություն դարձնելով Նեփիի և Սամուելի միջև նմանություններին: Հրավիրեք մի քանի ուսանողների թվարկել այս նմանությունները աղյուսակի ազատ վանդակներում: Ցուցակը կարող է ընդգրկել հետևյալը. մերժվեցին մարդկանց կողմից. լսեցին Տիրոջ ձայնը. անմիջապես հետևեցին Տիրոջ ցուցումներին. խոսեցին այն, ինչ Տերը դրեց նրանց սրտում. զգուշացրեցին Նեփիացիներին, որ եթե նրանք չապաշխարեին, կկործանվեին; պաշտպանված էին Աստծո զորությամբ, այնպես որ կարող էին հայտնել Նրա ուղերձը:

Երբ ուսանողները թվարկեն իրենց բացահայտած նմանությունները, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 10.4 հատվածը: Այնուհետև, տվեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են Նեփիի անխոնջության որոշ հնարավոր պատճառները:

  • Ինչպե՞ս Սամուելը նույնպես ցուցաբերեց անխոնջություն: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել նման անխոնջություն:

Խնդրեք ուսանողներից մեկին երեխաների համար կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը, որտեղ նա ուսուցանում է մեզ ինչպես զարգացնել այդ որակը.

«Եթե մենք կենտրոնացած ենք Հիսուսի և Նրա աշխատանքի վրա, և՛ մեր ուրախությունը, և՛ մեր զորավիգ լինելու ընդունակությունն աճում է… Նեփին եսասիրաբար չէր փնտրում իր «սեփական կյանքը», այլ փնտրում էր անել Աստծո կամքը: Դա տվեց նրան հավելյալ և անբաժանելի էներգիա, որը նրա անխոնջ ջանասիրությամբ ձգտելը դարձրեց հնարավոր: Նեփին գիտեր, թե որ ուղղությամբ է կանգնած. դեպի Աստված» (Եթե դու լավ համբերես [1996], 116):

Հարցրեք.

  • Համաձայն Երեց Մաքսվելի՝ ի՞նչ կարող ենք անել անխոնջ ջանասիրությամբ ծառայելու համար:

  • Հելաման 10.4 հատվածի ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ Նեփին «կանգնած է դեպի Աստված», կամ, այլ կերպ ասած, կենտրոնացած է կատարել Աստծո կամքը:

  • Հելաման 13.3–5 հատվածների ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ Սամուելը դրեց Աստծո կամքն իր սեփական կամքից առաջ:

  • Նեփիի ու Սամուելի փորձառություններից ինչպիսի՞ ճշմարտություն կարող ենք սովորել: (Հնարավոր պատասխաններից մեկը կարող է արտացոլել այն ճշմարտությունը, որ այս շաբաթ ուսանողները սովորեցին իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում. Տերը վստահում է մեզ օրհնություններ և պատասխանատվություններ, երբ մենք դնում ենք Նրա կամքը մեր սեփական կամքից առաջ:)

Կարդացեք հետևյալ պատմությունը մի 12 տարեկան աղջնակի մասին, ով ընդունեց Աստծո կամքն իր սեփական կամքից առաջ, որի մասին պատմում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը.

«Մենք չենք կարող ունենալ ճշմարիտ հավատք առ Տերը՝ առանց կատարյալ վստահություն ունենալու Տիրոջ կամքի և Տիրոջ ժամանակի նկատմամբ ևս: Երբ մենք ունենք այդպիսի հավատք և վստահություն Տիրոջ նկատմամբ, մենք ունենք ճշմարիտ ապահովություն մեր կյանքում ….

«Ես կարդացի մի երիտասարդ աղջկա մասին, ով ցուցաբերել էր այդպիսի հավատք և վստահություն: Ամիսներ շարունակ նրա մայրը շատ հիվանդ էր: Վերջապես հավատարիմ հայրը կանչեց երեխաներին նրա մահճակալի մոտ և ասաց նրանց հրաժեշտ տալ իրենց մայրիկին, որովհետև նա մահանում էր: Տասներկու տարեկան դուստրն առարկեց.

«Հայրիկ, ես չեմ ուզում, որ մայրիկս մահանա: Ես նրա հետ էի հիվանդանոցում… վեց ամիս. ամեն անգամ… դու օրհնություն էիր տալիս նրան, և նա հանգստանում էր ցավից և հանգիստ քնում: Ես ուզում եմ, որ դու դնես ձեռքերդ մայրիկի վրա և բժշկես նրան»:

«Հայրը, ով Երեց Հեբեր Ջ. Գրանտն էր, ասաց երեխաներին, որ նա զգում էր իր սրտում, որ իրենց մայրիկի ժամանակը լրացել էր: Երեխաները դուրս եկան, իսկ նա ծնկի իջավ իր կնոջ մահճակալի կողքին: Ավելի ուշ նա մտաբերեց իր աղոթքը. «Ես ասացի Տիրոջը, որ ես ընդունում եմ նրա ձեռքը կյանքում [և] մահվան մեջ… Բայց ես ասացի Տիրոջը, որ ես անզոր եմ, եթե կինս մահանա և դա ազդի իմ փոքր երեխաների հավատքի վրա»: Նա աղաչեց Տիրոջը տալ իր դստերը «հասկացողություն, որ դա նրա ցանկությունն ու նրա կամքն է, որ նրա մայրը պետք է մահանա»:

«Մեկ ժամ անց մայրը մահացավ: Երբ Երեց Գրանտը ետ կանչեց երեխաներին նրա սենյակ և ասաց նրանց, նրա փոքր վեց տարեկան [Հեբեր անունով] տղան սկսեց դառնորեն լացել: Տասներկու տարեկան քույրը գրկեց նրան և ասաց. «Մի՛ արտասվիր, Հեբեր; ինչ մենք դուրս եկանք այս սենյակից, Տիրոջ ձայնը երկնքից ինձ ասաց՝ քո մայրիկի մահով Տիրոջ կամքն է կատարվելու» (Bryant S. Hinckley, Heber J. Grant: Highlights in the Life of a Great Leader, Salt Lake City: Deseret Book Co., 1951, pp. 243–44):

«Երբ մենք ունենանք նման հավատք և վստահություն, ինչպիսին ցույց տվեց այդ երիտասարդ աղջիկը, մենք կունենանք ուժ կանգուն պահել մեզ մեր կյանքի ցանկացած իրավիճակում» («Հավատք առ Հիսուս Քրիստոս», Ensign, Մայիս 1994, 100):

Հարցրեք.

  • Ի՞նչն օգնեց Նախագահ Հեբեր Ջ. Գրանտին և նրա ընտանիքին դնել Աստծո կամքն իրենց սեփական կամքից առաջ:

  • Երբևիցե ունեցե՞լ եք փորձառություն, երբ անհրաժեշտ է եղել դնել ձեր վստահությունն Աստծո վրա և դնել Նրա կամքը ձեր կամքից առաջ: (Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների երեխաների հետ կիսվել իրենց փորձառություններով: Հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է կիսվեն խիստ անձնական կամ գաղտնի բաներով):

Հավաստիացրեք ուսանողներին, որ երբ մենք դնում ենք մեր վստահությունն Աստծո վրա և դնում ենք Նրա կամքը մեր կամքից առաջ, Նա մեզ կաջակցի մեր դժվարության պահերին:

Բացատրեք, որ Նեփիի ծառայության կարևոր մասն էր օգնել մարդկանց հիշել Աստծուն և ապաշխարել իրենց մեղքերից: Այնուամենայնիվ, նրանք շարունակում էին կարծրացնել իրենց սրտերը և չէին ուզում ուղղվել:

Դասարանը երկու խմբի բաժանեք: Խնդրեք մի խմբին կարդալ Հելաման 10.15–18; 11.3–10 հատվածները, իսկ մյուս խմբին կարդալ Հելաման 11.30–37; 12.1–3 հատվածները: (Դուք կարող եք գրել այդ հղումները գրատախտակի վրա:) Խնդրեք յուրաքանչյուր խմբին պատրաստվել քննարկելու այն պատճառները, թե ինչու է Տերը խրատում Իր ժողովրդին: Ուսանողները կարող են նշել մի քանի տարբեր պատճառներ, բայց հավաստիացեք, որ նրանք արտահայտում են այն, որ Տերը խրատում է Իր ժողովրդին, որպեսզի զարթնեցնի նրանց հիշելու Իրեն:

  • Ինչպիսի՞ խրատ կիրառեց Տերը, որպեսզի գրավի ժողովրդի ուշադրությունը:

  • Ըստ Հելաման 12.3 հատվածի՝ շատ մարդիկ չեն հիշում Տիրոջը, մինչև Նա չի խրատում նրանց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդպես:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 15.3 հատվածը:

  • Ինչպե՞ս է Տիրոջ խրատը հանդիսանում Նրա սիրո նշան:

Խնդրեք ուսանողներին 5-րդ հանձնարարության իրենց պատասխաններով կիսվել այս շաբաթվա 2-րդ օրը: Դուք կարող եք կրկնել, որ հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք խուսափել հպարտությունից և կործանումից, և որ եթե ուշադիր չլինենք, մեր բարգավաճումը կարող է մեզ տանել դեպի Տիրոջ մոռացություն:

Հաջորդ մաս (3 Նեփի 1–11)

Ուսանողների հաջորդ հանձնարարության ընթացքում նրանք կկարդան ողջ Նեփիական ազգի մասին, ովքեր հավաքվեցին, որպեսզի կռվեն Գադիանթոնի ավազակների հետ մեծ մարտում: Ինչպե՞ս կարողացան Նեփիացիները պարտության մատնել ամբարիշտ ավազակներին: Ուսանողները նաև կկարդան զանգվածային կործանման մասին, որը տեղի ունեցավ ամերիկյան մայրցամաքում՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմում մահանալու ժամանակ: Խավարի մեջ՝ մարդիկ լսեցին Հիսուս Քրիստոսի ձայնը: Այնուհետև, հարություն առած Փրկիչը եկավ անհատապես ծառայելու նրանց: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կզգային նրանք, եթե այդտեղ լինեին: