Գրադարան
Դաս 108. Հելաման 5


Դաս 108

Հելաման 5

Ներածություն

Նեփիացիները շարունակում էին ամբարշտությամբ, մինչև նրանցից շատերը նախընտրեցին ամբարշտությունն արդարակեցությունից: Նեփին ու Լեքին իրենց նվիրեցին Աստծո խոսքը քարոզելուն: Նրանց հայրը՝ Հելամանը, ուսուցանել էր նրանց հիշել իրենց Քավիչին և դարձնել Նրան իրենց կյանքի հիմքը: Նեփիացիներին ուսուցանելուց հետո, Նեփին ու Լեքին քարոզեցին Լամանացիներին, ովքեր բանտ նետեցին նրանց: Տերը հրաշքով ազատեց նրանց, և Լամանացիների մեծամասնությունն ապաշխարեց և դարձի եկավ դեպի ավետարանը:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 5.1–13

Հելամանը խորհուրդ է տալիս իր որդիներին պահել Աստծո պատվիրանները, քարոզել ավետարանը և հիշել Հիսուս Քրիստոսի քավող զորությունը:

Դասից առաջ պատրաստեք վեց թղթի շերտ ցուցադրելու համար: Առաջինի վրա պետք է ձեր անունը գրված լինի: Մյուս հինգը պետք է ներառեն հետևյալ բառերն ու արտահայտությունները. Ծնողներ, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Մարգարեներ, Ապաշխարությունը տանում է դեպի փրկություն և Պահեք պատվիրանները:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք թղթի մի կտոր: Բացատրեք, որ պատրաստվում եք հակիրճ ցույց տալ նրանց թղթի վեց շերտ, որոնց վրա կան գրված բառեր: Հետո նրանք հիշելով կգրեն այդ բառերը: Ուսանողներին հերթով ցույց տվեք թղթի շերտերը:

Խնդրեք նրանց գրել այն բառերը, որոնք հիշում են: Հետո կրկին ցույց տվեք թղթի վեց շերտերը: Հարցրեք.

  • Հե՞շտ էր, թե դժվար հիշել այս բառերն ու արտահայտությունները:

  • Ձեր կարծիքով ի՞նչ տարբերություն եղավ, երբ ձեզ նախապես ասվեց, որ պետք է հիշեիք այն, ինչ գրված էր թղթի շերտերի վրա:

Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ հայտարարությունը: Դասարանին հրավիրեք լսել այն, ինչ նա ասել է ավետարանի մեր ստացած ուսմունքները հիշելու կարևորության մասին.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Երբ բառարանում փնտրում եք ամենակարևոր բառը, գիտե՞ք որն է դա: Դա կարող է լինել հիշելը: Քանի որ դուք բոլորդ ուխտ եք կապել, դուք գիտեք ինչ անել և գիտեք ինչպես անել դա—մեր ամենամեծ կարիքը հիշելն է» («Վեհացման շրջանները» [ուղղված է ԵԿՀ-ի կրոնի ուսուցիչներին, Հունիս 28, 1968], 5, si.lds.org):

Բացատրեք դասարանին, որ այսօր նրանք կսովորեն երկու մարդկանց մասին, ովքեր տարբերություն են մտցրել հազարավոր մարդկանց կյանքերում, որովհետև նրանք հիշել են և գործել են համաձայն որոշ ճշմարտությունների: Այսօրվա դասի ընթացքում խրախուսեք ուսանողներին մտածել, թե իրենց կարծիքով Տերն ինչ է ուզում, որպեսզի նրանք հիշեն:

Ամփոփեք Հելաման 5.1–4հատվածները: Բացատրեք, որ ամբարշտության պատճառով Նեփին հրաժարվեց գլխավոր դատավոր լինելուց, այսպիսով, նա և նրա եղբայր Լեքին կարողացան նվիրվել Աստծո խոսքը քարոզելուն:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները: (Մի՛ ընդգրկեք փակագծերի մեջ գրված բառերը:)

Հելաման 5.5–7 (Պահել պատվիրանները; հիշել նախնիների արդարացի օրինակները:)

Հելաման 5.9–11 (Հիշել Հիսուս Քրիստոսի Քավությունը; հիշել, որ մենք չենք կարող փրկվել մեր մեղքերով, բայց կարող ենք փրկվել մեր մեղքերից ապաշխարության և Քավության զորության միջոցով:)

Հելաման 5.12 (Հիշեք, որ Հիսուս Քրիստոսը պետք է լինի մեր հիմքը:)

Հրավիրեք ուսանողներին ուշադիր կարդալ գրատախտակին գրված հատվածները՝ փնտրելով հիշել բառը: Դուք կարող եք առաջարկել, որ ամեն անգամ այդ բառին հանդիպելիս ընդգծեն այն: Հետո ուսանողներին մի քանի րոպե տվեք, որպեսզի մտքում կարդան այս հատվածները՝ փնտրելով, թե ինչ էր ուզում Հելամանը, որ իր որդիները հիշեին: Հրավիրեք ուսանողներին պատմել, թե ինչ են պարզել: Դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակի վրա՝ համապատասխան սուրբ գրության հղումի կողքին:

Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել և հասկանալ այս հատվածները, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող է ուրիշների արդարացի օրինակները հիշելն օգնել ձեզ ընտրել «անել այն, ինչը բարի է»:

  • Ի՞նչ եք անում Հիսուս Քրիստոսի Քավությունը հիշելու համար:

Գրատախտակին գրեք հետևյալ հայտարարությունը. եթե մենք … , Սատանան ոչ մի զորություն չի ունենա մեր վրա:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 5.12: Դասարանին խնդրեք հետևել՝ գրատախտակին գրված խոսքը լրացնելու եղանակ փնտրելով: Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, հավաստիացեք, որ նրանք արտահայտում են այն, որ եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, Սատանան ոչ մի զորություն չի ունենա մեր վրա: Կարող եք հրավիրել ուսանողներին նշել Հելաման 5.12-ի արտահայտությունները, որոնք արտահայտում են այս սկզբունքը: Նշեք, որ Հելաման 5.12 սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս հատվածը տարբերվող ձևով, այնպես, որ կարողանան հեշտորեն գտնել այն:

Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ այս հատվածում ուսուցանվող սկզբունքը, կառուցեք մի փոքրիկ աշտարակ կամ տուն (խորանարդներով կամ գրքերով) և տվեք նմանատիպ հարցեր.

  • Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառույցն ունենա ամուր հիմք:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ի՞նչ խոստումներ են տրվում նրանց, ովքեր կառուցում են իրենց հիմքը «Քավիչի վեմի վրա»:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա: (Դուք կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչպես են Հելաման 5.6–11 հատվածում ուսուցանված ճշմարտությունները օրինակ հանդիսանում, թե ինչ եղանակով կարող ենք կառուցել մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:)

Դուք կարող եք նշել, որ Փրկչի հիմքի վրա կառուցելը չի կանխի Սատանայի հարձակումները, այլ մեզ ուժ կտա, որպեսզի հաղթահարենք դրանք:

  • Ե՞րբ եք ի վիճակի եղել դիմադրել գայթակղությանը կամ տանել փորձությունները ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցած լինելու պատճառով:

Վկայեք այն ուժի մասին, որ դուք ստացել եք ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա կառուցելու շնորհիվ: Ուսանողներին ժամանակ տվեք տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի եղանակի մասին, որի միջոցով ավելի ջանասիրաբար կձգտեն կառուցել իրենց հիմքն իրենց Փրկչի վեմի վրա:

Հելաման 5.14–52

Տերը պաշտպանում է Նեփիին ու Լեքիին բանտում և շատ Լամանացիներ դարձի են գալիս:

Ամփոփեք Հելաման 5.14–19 հատվածները՝ բացատրելով, որ Նեփին ու Լեքին մեծ զորությամբ քարոզում էին ավետարանը Նեփիացիների ու Լամանացիների մեջ: Որպես հետևանք, շատ Նեփիացի պառակտիչներ վերադարձան իրենց հավատքին: Զարահեմլայում և շրջակա տարածքում 8000 Լամանացիներ մկրտվեցին:

Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակի վրա: Դասարանը բաժանեք զույգերի և յուրաքանչյուր զույգի խնդրեք արտագրել աղյուսակը թղթի մի կտորի վրա: Խնդրեք զույգերին միասին աշխատել, կարդալ աղյուսակի մեջ նշված սուրբ գրությունների հատվածները և հետո նկարել մի պարզ նկար կամ գրել հակիրճ ամփոփում այն մասին, թե ինչ է նկարագրում յուրաքանչյուր հատվածը: (Երբ ուսանողները կարտագրեն աղյուսակը, խրախուսեք նրանց յուրաքանչյուր սուրբ գրության հղման տակ բավարար տեղ թողնել իրենց նկարի կամ ամփոփման համար:)

Հելաման 5.20–21

Հելաման 5.22–25

Հելաման 5.26–28

Հելաման 5.29–34

Հելաման 5.35–41

Հելաման 5.42–44

Բավականաչափ ժամանակ անցնելուց հետո հրավիրեք ուսանողներին հակիրճ ցույց տալ և բացատրել իրենց նկարները կամ ամփոփումները մյուս ուսանող զույգերին: Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել այս հատվածների վերաբերյալ իրենց հասկացողությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Երբ Լամանացիները խավարի ամպի մեջ էին, ձայնն ի՞նչ հորդորեց նրանց անել: (Տես Հելաման 5.29, 32:)

  • Ինչպե՞ս է Հելաման 5.30– հատվածում նկարագրվում ձայնը:

  • Ե՞րբ եք զգացել կամ լսել «կատարյալ մեղմության հանդարտ ձայնի» շշուկները:

  • Ամինադաբն ի՞նչ սովորեցրեց իր եղբայրներին անել, որպեսզի հեռացնեն խավարը: (Տես Հելաման 5.41:)

  • Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Լամանացիները ենթարկվեցին Ամինադաբի խորհրդին և հավատք գործադրեցին առ Քրիստոս: (Տես Հելաման 5.43–44:)

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Հելաման 5.44–47 հատվածները՝ փնտրելով այնպիսի բառեր, որոնք նկարագրում են ապաշխարության որոշ արդյունքներ:

  • Այս հատվածներից ի՞նչ եք սովորում ապաշխարության մասին: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում ենք մեր մեղքերից, Սուրբ Հոգին լցնում է մեր սրտերը խաղաղությամբ և ուրախությամբ:)

Ամփոփեք Հելաման 5.48–52 հատվածները՝ բացատրելով, որ Լամանացիները և Նեփիացի պառակտիչները, ովքեր ականատես եղան այս հրաշքին, առաջ գնացին և սպասավորեցին ժողովրդին, և Լամանացիների մեծ մասը դարձի եկավ դեպի ավետարանը:

Խրախուսեք ուսանողներին խորհել, արդյոք նրանք ներկայումս իրենց կյանքում զգում են խաղաղություն և ուրախություն: Եթե չեն զգում, հրավիրեք նրանց մտածել ինչ կարող են անել, որպեսզի կառուցեն իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և ցրեն իրենց շրջապատող խավարի ամպը:

Սերտման սուրբ գրություն —Հելաման 5.12

Հրավիրեք ուսանողներին կարդալ Հելաման 5.12 հատվածը: Որպեսզի օգնեք նրանց հիշել այս հատվածը, տվեք նրանց մաքուր թղթի մի թերթ: Թող որ գրեն այդ հատվածը թղթի վրա՝ օգտագործելով միայն նկարներ և տառեր: Այն բառերի համար, որոնք պատկերներ են ներկայացնում (ինչպես, օրինակ՝ վեմ, հիմք, քամի, նետ և պտտահողմ), թող նկարեն պարզ նկարներ: Այն բառերը, որոնք պատկերներ չեն ներկայացնում (ինչպես, օրինակ՝ հիմա և իմ), թող գրեն այդ բառերի առաջին տառերը: Նաև կարող եք հրավիրել նրանց միմյանց հետ փոխանակել թղթերը և ասել հատվածը՝ կիրառելով այն հուշումները, որ նրանց դասընկերները նկարել են և գրել: Խրախուսեք ուսանողներին տուն տանել իրենց թղթերը և դնել այնտեղ, որտեղ կտեսնեն այն հաճախ, այսպիսով՝ կկարողանան հիշել այդ հատվածը:

Նշում. Այսօրվա դասի ծավալի պատճառով, կարող եք իրականացնել այս գործողությունը մեկ ուրիշ օր, երբ ավելի շատ ժամանակ կունենաք:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 5.12 Ինչպե՞ս կարող ենք դիմակայել հակառակորդի «զորեղ քամիներին»:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ մենք պետք է կառչենք Հիսուս Քրիստոսի ավետարանից, երբ հակառակորդը սանձազերծում է իր ուժերը մեր դեմ.

«Մենք նույնպես կանգնում ենք հակառակորդի կողմից սանձազերծված հզոր, կործանիչ զորքերին դեմ առ դեմ: Մեղքի, ամբարշտության, անբարոյականության, նվաստացման, բռնակալության, խաբեբայության, դավադրության և անազնվության ալիքները սպառնում են մեզ բոլորիս: Դրանք գալիս են մեծ ուժով և արագությամբ, ու կկործանեն մեզ, եթե մենք զգոն չլինենք:

«Բայց մեզ համար նախազգուշացում է հնչում: Այն անհրաժեշտ է մեզ համար, որպեսզի արթուն լինենք և լսենք ու փախչենք չարից՝ հանուն մեր հավերժական կյանքի: Մենք առանց օգնության չենք կարողանա դիմադրել դրան: Մենք պետք է փախչենք դեպի ավելի բարձր տեղեր կամ ամուր կառչենք այն բանից, ինչը կարող է պաշտպանել մեզ ոչնչացումից: Այն, ինչից պետք է կառչենք ապահովության համար, Հիսուս Քրիստոսի ավետարանն է: Այն մեր պաշտպանությունն է չարի կուտակած ուժերի դեմ: Մորմոնի Գրքում մի ոգեշնչված մարգարե խորհուրդ է տվել իր ժողովրդին. «Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը» (Հելաման 5․12) (“Hold Fast to the Iron Rod,” Ensign, Nov. 1978, 6):