Գրադարան
Դաս 129. 3 Նեփի 20


Դաս 129

3 Նեփի 20

Նախաբան

Նեփիացիների մեջ Իր ծառայության երկրորդ օրը, Հիսուս Քրիստոսը կրկին սպասավորեց հաղորդությունը ժողովրդին: Նա վկայեց, որ Հոր ուխտերն ու խոստումները կկատարվեն վերջին օրերին: Իսրայելը կհավաքվի և երկրագնդի բոլոր ազգերը կօրհնվեն:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 20.1–9

Փրկիչը կրկին սպասավորում է հաղորդությունը ժողովրդին:

Դասը սկսելու համար, բացատրեք, որ դուք կցանկանայիք, որ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք դասարանում պատասխանեին առանձին հարցերի: Հրավիրեք մի քանի երիտասարդ տղամարդկանց, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայություն, պատմել դասարանին հաղորդությունը պատրաստելու, օրհնելու կամ բաժանելու իրենց պարտականությունների մասին: Օգնեք նրանց կիսվել իրենց զգացումներով այս պարտականությունները կատարելու վերաբերյալ՝ նրանց ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար օգնել սպասավորել հաղորդությունը:

  • Ինչպե՞ս եք ցույց տալիս Տիրոջը, որ հասկանում եք այս արարողության սրբազան բնույթը:

Օգնեք մի քանի կանանց կիսվել իրենց զգացումներով հաղորդության սրբազան բնույթի մասին՝ ուղղելով հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս եք զգում, երբ տեսնում եք արժանավոր երիտասարդ տղամարդկանց հաղորդությունը բաժանելիս:

  • Ի՞նչ եք անում հաղորդությունը սպասավորելու ընթացքում, որը ցույց է տալիս, որ դուք հասկանում եք դրա սրբազան բնույթը:

Բացատրեք, որ Նեփիացիների մեջ Նրա ծառայության երկրորդ օրվա ընթացքում, Փրկիչը և նրա աշակերտները սպասավորեցին հաղորդությունը ժողովրդին երկրորդ անգամ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 20.1: Շեշտեք հետևյալ նախադասությունը. «Եվ նա պատվիրեց նրանց, որ չդադարեն աղոթել իրենց սրտերում:»

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար «չդադարել աղոթել» ձեր սրտում:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.3–5:

  • Ինչպե՞ս է ձեր սրտում աղոթելը կարող ազդել հաղորդությունը ճաշակելու ամենշաբաթյա ձեր փորձառության վրա:

  • Ինչո՞ւ է կարևոր Փրկչի վրա կենտրոնացած լինելը հաղորդությունը ճաշակելիս:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.8 : Խնդրեք, դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչ են ներկայացնում հացն ու գինին: (Կարող է օգտակար լինել բացատրել, որ ներկայումս Եկեղեցին պետք է օգտագործի ջուր գինու փոխարեն:) [Տես ՎևՈւ 27.2:]

  • Ի՞նչ են ներկայացնում հաղորդության հացը և ջուրը: (Փրկչի մարմինը և արյունը:)

Դուք կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի. Թալմիջի հետևյալ միտքը՝ օգնելու ուսանողներին հասկանալ Իր մարմինն ուտելու և Իր արյունը խմելու Փրկչի հրավերի փոխաբերական իմաստը.

«Ուտել Քրիստոսի մարմինը և խմել արյունը նշանակում էր և նշանակում է հավատալ և ընդունել Նրան որպես Աստծո տառացի Որդի և աշխարհի Փրկիչ և հնազանդվել Նրա պատվիրաններին: Միայն այս միջոցներով կարող է Աստծո Հոգին դառնալ մարդու անհատական էության մնայուն մի մասը, ճիշտ ինչպես իր կերած ուտելիքի նյութը միաձուլվում է նրա մարմնի հյուսվածքների մեջ» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 342; շեղագիրն ավելացված է):

  • Ի՞նչ փոխաբերություն կա ջուրը և հացը ճաշակելու մեջ:

  • Համաձայն 3 Նեփի 20.8-ի, ի՞նչ խոստացավ Հիսուս Քրիստոսը նրանց, ովքեր ճաշակում են հաղորդությունը: (Նրանց հոգիները կլցվեն:)

Ուսանողներին օգնելու հասկանալ, թե ինչ է նշանակում իրենց հոգիները լցվելը, խնդրեք նրանց մտածել այն հացի և ջրի քանակության մասին, որը նրանք սովորաբար ուտում են և խմում, երբ ճաշակում են հաղորդությունը: Ապա հարցրեք.

  • Եթե դուք քաղցած եք և ծարավ, դուք կկշտանայի՞ք այդքանով:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.9, և հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Փրկչի ուսմունքներից 3 Նեփի 20.8–9 հատվածներում: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք արժանիորեն ճաշակենք հաղորդությունը, մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռ. Ջեֆրի Հոլլանդի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչ ճանապարհներով մենք կարող ենք օրհնվել, երբ լցվում ենք Հոգով.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Եկեք արժանի դառնանք մեր Փրկչի խոստումին, որ ճաշակելով հաղորդությունը «մենք կլցվենք» (3 Նեփի 20.8, տես նաև 3 Նեփի 18.9), որը նշանակում է, որ մենք «կլցվենք Հոգով» (3 Նեփի 20:9): Այդ Հոգին՝ Սուրբ Հոգին, մեր մխիթարիչն է, մեր ուղղությունը գտնողը, մեր հաղորդակցողը, մեր մեկնաբանողը, մեր վկան և մեր մաքրագործողը՝ դեպի հավերժական կյանք մեր մահկանացու ճանապարհորդության մեր անսխալ ուղեկիցը և սրբագործողը:

… Մեր մկրտության ուխտերը գիտակցաբար և ակնածալի նորոգելու փոքր թվացող գործողությունից գալիս է ջրով և Հոգով մկրտության օրհնությունների նորացումը, որպեսզի մենք միշտ կարողանանք Նրա Հոգին ունենալ մեզ հետ: Այս ձևով մեզանից բոլորը կառաջնորդվեն և այս ձևով մեզանից բոլորը կարող են մաքրվել» (“Always Have His Spirit,” Ensign, Nov. 1996, 61):

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք օրհնվել, երբ լցվում ենք Հոգով:

  • Ե՞րբ է հաղորդությունը ճաշակելն օգնել ձեզ լցվել Սուրբ Հոգով:

Վկայեք հաղորդությունը ճաշակելուց և Հոգով լցվելուց ձեր ստացած օրհնությունների մասին: Հաստատեք, որ մեր սրտերում աղոթելը այն ուղիներից մեկն է, որով կարող ենք պատրաստվել ճաշակել հաղորոդությունը և լցվել Սուրբ Հոգով: Խրախուսեք ուսանողներին աղոթել հաղորդությունը ճաշակելուց առաջ:

3 Նեփի 20.10–46

Փրկիչն ուսուցանում է Նեփիացիներն այն ուխտերի մասին, որոնք կկատարվեն վերջին օրերին:

Հրավիրեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում համառոտ նկարագրություն իրենց ամենակարևոր հատկանիշների վերաբերյալ: Երբ վերջացնեն, հրավիրեք նրանց նայել այն հատկանիշներին, որոնց վրա կենտրոնացել են իրենք: Արդյո՞ք դրանք ֆիզիկական հատկանիշներ էին: Անձնական բնավորության գծե՞ր: Հոգևոր հատկանիշնե՞ր: (Եթե ժամանակ կա, կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կարդալ իրենց գրածը:) Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ա. Բեդնարի հետևյալ միտքը և խնդրեք դասարանին լսել, ինչ է նա ասում մարդու ինքնության բնորոշման վերաբերյալ:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Դուք կարող եք վայելել երաժշտությունը, սպորտը կամ հակում ունենալ դեպի մեխանիկական աշխատանքները և մի օր կարող է աշխատեք որևէ արհեստում կամ որևէ մասնագիտությամբ կամ արվեստում: Որքան էլ կարևոր լինեն այդպիսի գործերը և զբաղմունքները, դրանք չեն բնորոշում, թե ով ենք մենք: Առաջինը և ամենակարևորը՝ մենք հոգևոր էակներ ենք: Մենք Աստծո [զավակներն] ենք և Աբրահամի սերունդը» («Դառնալով միսիոներ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 47):

  • Ինչպե՞ս է Երեց Բեդնարը բնորոշում, թե ով ենք մենք: Ինչո՞ւ է կարևոր մեզ համար տեսնել մեզ «առաջինը և ամենակարևորը» որպես հոգևոր էակներ, ովքեր Աստծո զավակներն են:

Նշեք, որ բացի ասելուց, որ մենք Աստծո զավակներն ենք, Երեց Բեդնարն ասել է, որ մենք Աբրահամի սերունդն ենք: Բացատրեք, որ «Աբրահամի սերունդ» արտահայտությունը կարող է վերաբերվել մարդկանց, ովքեր Աբրահամի տառացի սերունդն են: Այն կարող է նաև վերաբերվել մարդկանց, ովքեր ընդունելով և հնազանդվելով Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և արարողություններին, ստանում են ավետարանի լրիվությունը, քահանայության օրհնությունները և նույն խոստումներն ու ուխտերը, որոնք Աստված արեց Աբրահամի հետ:

Ասեք ուսանողներին, որ 3 Նեփի 20-ի մնացած մասում նրանք կուսումնասիրեն Նեփիացիներին ուղղված Աբրահամի և նրա սերնդի (Իսրայելի տան) արած ուխտերի և խոստումների մասին Փրկչի ուսմունքները: Նա ասաց, որ նրանք կարող են սովորել այս ուխտերի մասին՝ ուսումնասիրելով Եսայիայի խոսքերը: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն3 Նեփի 20.11–12: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով թե ինչ էր ասել Փրկիչն այն մասին, թե ինչ կպատահեր, երբ Եսայիայի խոսքերը կատարվեին: Երբ ուսանողները հաղորդեն, թե ինչ են գտել, կարող եք բացատրել, որ Եսայիայի խոսքերը կիրականանան վերջին օրերում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.13 հատվածը, և խնդրեք ուսանողներին գտնել, թե ինչպես Երկնային Հայրը կկատարի Իր ուխտերը Իսրայելի տան հետ վերջին օրերին: Խնդրեք ուսանողներին ամփոփել ճշմարտությունները, որոնք նրանք սովորել են 3 Նեփի 20.11–13 հատվածներից: (Ուսանողների պատասխանները կարող են տարբերվել, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Տերը կկատարի Իսրայելի տունը հավաքելու Իր ուխտը վերջին օրերին: Մտածեք այս ճշմարտությունը գրատախտակին գրելու մասին:)

  • Համաձայն 3 Նեփի 20.13-ի, ի՞նչ գիտելիք ձեռք կբերի Իսրայելի տան ժողովուրդը որպես այս հավաքման կարևոր մաս: (Նրանք ձեռք կբերեն «Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությունը, որը փրկագնել է նրանց»:)

Ուսանողներին օգնելու համար տեսնել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի իմացությունը կարևոր մաս Իսրայելի հավաքման համար, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկիի հետևյալ միտքը: Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչ է ներառում Իսրայելի հավաքումը:

«Իսրայելի հավաքումը բաղկացած է հավատալուց և ընդունելուց և ներդաշնակության մեջ ապրելուց այն բոլոր բաների հետ, որոնք Տերը մի ժամանակ առաջարկել է Իր հնադարյան ընտրյալ ժողովրդին: Այն բաղկացած է առ Տեր Հիսուս Քրիստոս հավատք ունենալուց, ապաշխարելուց, մկրտվելուց, Սուրբ Հոգու պարգևը ստանալուց և Աստծո պատվիրանները պահելուց: Այն բաղկացած է ավետարանին հավատալուց, Եկեղեցուն միանալուց և թագավորություն մտնելուց: Այն բաղկացած է սուրբ քահանայությունն ընդունելուց, վերին զորությամբ սուրբ վայրերում օժտում ստանալուց և սելեստիալ ամուսնության արարողության միջոցով Աբրահամի, Իսահակի և Հակոբի բոլոր օրհնությունները ստանալուց: Եվ այն կարող է նաև բաղկացած լինել մի նշանակված վայրում կամ երկրպագության երկրում հավաքվելուց» (A New Witness for the Articles of Faith [1985], 515):

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսին հավատալն ու հետևելը կարևոր մաս հանդիսանում Իսրայելի հավաքման համար:

Ամփոփեք 3 Նեփի 20.14–22 հատվածները: Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին, որ որպես Իսրայելի հավաքման մաս և ի կատարումն Աբրահամի հետ Տիրոջ ուխտի, Երկնային Հայրը տվեց Լեքիի հետնորդներին երկիրը, որի վրա նրանք ապրեցին որպես ժառանգություն: Նա բացատրեց նաև մեկ այլ ուղի, որով Նեփիացիներն օրհնվեցին որպես ուխտի զավակներ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 20.23–24, որոնելով, թե ում համար Մովսեսը մարգարեացավ, որը պիտի օրհներ Իսրայելի տունը: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտածի մասին, հրավիրեք նրանց մտքում կարդալ 3 Նեփի 20.25–26: Խնդրեք նրանց գտնել, թե ինչպես Լեքիի հետնորդներն օրհնվեցին այն ուխտի շնորհիվ, որ Տերն արել էր Աբրահամի հետ: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտածի մասին, շեշտեք, որ Երկնային Հայրն ուղարկեց Հիսուս Քրիստոսին այցելելու Լեքիի հետնորդներին և փրկելու նրանց մեղքից, «որովհետև [նրանք էին] ուխտի զավակները»:

  • Ինչպե՞ս ենք մենք օրհնվում ուխտերով, որոնք մենք կապում ենք Երկնային Հոր հետ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.27 և խնդրեք դասարանին գտնել մի պարտականություն, որը գալիս է ուխտերից, որ մենք կապում ենք Տիրոջ հետ:

  • Եթե Տիրոջ հետ ուխտեր ենք կապել, ո՞րն է մեր պարտականությունը ողջ երկրագնդի մյուս մարդկանց հանդեպ: (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Որպես Աբրահամի սերունդ մենք պետք է ունենանք ուխտի պատասխանատվություն՝ օրհնելու երկրի բոլոր մարդկանց: Կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս կարող ենք օրհնել երկրի վրա բոլոր մարդկանց: (Եթե դուք գրել եք վարդապետական միտքը գրատախտակին, դրան ավելացրեք «կիսվելով ավետարանով նրանց հետ» խոսքերը:)

Ամփոփեք 3 Նեփի 20.29–46 , համառոտակի բացատրելով, որ բացի Նեփիացիներին ուսուցանելուց որպես ուխտի զավակներ նրանց օրհնությունների և պարտականությունների մասին, Փրկիչը հաստատեց, որ հրեաների ժառանգության երկիրը կլինի Երուսաղեմը: Նա մեջբերեց Եսայիայի մարգարեությունները, որոնք կանխագուշակում են այն ժամանակի մասին, երբ հրեաները կվերականգվեն իրենց ժառանգության հողերում Հիսուս Քրիստոսին հավատալուց և Հորը Նրա անունով աղոթելուց հետո:

Եզրափակելով, խնդրեք ուսանողներին բարձրաձայն կարդալ 3 Նեփի 20.46: Հրավիրեք ուսանողներին ընթացքում հետևել և նշել մի ուղի, որով նրանք կկարողանան օրհնել մեկ ուրիշի կյանքն ավետարանով հաջորդ շաբաթվա ընթացքում: Ծրագրեք ստուգել ուսանողներին հետագա որևէ դասի ընթացքում՝ նրանց հնարավորություն տալով հաղորդել իրենց փորձառությունների մասին: Վկայեք Իսրայելը հավաքելու մեր պարտականությունը կատարելու կարևորության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 20.16 «Ինչպես կորյունը ոչխարների հոտերի մեջ»:

Անդրադառնալով 3 Նեփի 20.16-ի ուսմունքներին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է.

«Այս խոսքերը, որոնք մեր Տերն ուղղեց Նեփիացիներին, մեջբերված են Միքիա Ե.8–9-ում, և վերաբերում են այն ամայացումներին և վերջնական այրմանը, որոնք կկործանեն ամբարիշտներին Երկրորդ Գալստի ժամանակ: Բացի մի քանի Քրիստոսի խոնարհ հետևորդներից, հեթանոսները չեն ապաշխարի: Նրանք կզվարճանան իրենց պղծություններում և կմեղանչեն վերականգված ավետարանի դեմ, և կայրվեն մեր Տիրոջ գալստյան պայծառությունից, մինչդեռ արդարները՝ ովքեր այստեղ կոչվում են Հակոբի մնացորդ, պիտի մնան այդ օրը: Իսկ հետո մարգարեական նկարագրությունը, կիրականանա այսպես՝ Իսրայելի մնացորդը կոխ կտա իրենց թշնամիներին ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 248):

3 Նեփի 20.26: Ուխտի զավակներ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը խոսեց ուխտի զավակներ լինելու մասին գիտելիք ունենալու օրհնությունների վերաբերյալ.

«Երբ մենք հասկանում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք գիտենք, թե ով ենք մենք և ինչ է Աստված սպասում մեզանից: Նրա օրենքը գրված է մեր սրտերում: Նա մեր Աստվածն է և մենք Նրա ժողովուրդն ենք: Ուխտի նվիրված զավակները մնում են անսասան նույնիսկ ձախորդության մեջ: Երբ այդ վարդապետությունը խորապես արմատավորվում է մեր սրտերում, նույնիսկ մահվան խայթը մեղմանում է և մեր հոգևոր տոկունությունն ուժեղանում է» («Ուխտեր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 88):

3 Նեփի 20.26–27: Կատարեք Աբրահամյան ուխտը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը խոսել է մի ուղու մասին, որով մենք կարող ենք օգնել կատարել Աբրահամյան ուխտը.

«Մեր պարտականությունն է օգնել կատարել Աբրահամյան ուխտը: Մեր սերունդը նախասահմանված է և պատրաստված օրհնելու բոլոր մարդկանց աշխարհում: Այդ պատճառով քահանայության պարտականությունը ներառում է միսիոներական աշխատանք: Մոտ 4,000 տարվա սպասումից և նախապատրաստումից հետո, սա է նշանակված օրը, երբ ավետարանը կտարվի երկրագնդի ցեղերին: Սա է Իսրայելի խոստացված հավաքման ժամանակը: Եվ մենք պետք է մասնակցենք: Մի՞թե դա հուզումնալի չէ: Տերը մեզ վրա և մեր որդիների վրա հույս է դրել և Նա խորապես երախտապարտ է մեր դուստրերի համար, ովքեր արժանիորեն ծառայում են որպես միսիոներներ Իսրայելի հավաքման այս մեծ ժամանակաշրջանում» («Ուխտեր», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 88):

3 Նեփի 20.27 Դուք պարտականություն ունեք կիսվելու ավետարանով

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հաստատեց ուրիշների հետ ավետարանով կիսվելու մեր պարտականությունը.

«Դուք և ես՝ այսօր և միշտ, պետք է օրհնենք երկրագնդի բոլոր ազգերին: Դուք և ես այսօր և միշտ պետք է բերենք մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և հայտարարենք Վերականգման ուղերձը: Դուք և ես՝ այսօր և միշտ, պետք է բոլորին հրավիրենք ստանալու փրկության արարողությունները: Ավետարանը քարոզելը քահանայության ժամանակավոր պարտականություն չէ: Այն պարզապես մի գործ չէ, որով մենք զբաղվում ենք սահմանված ժամանակի ընթացքում, կամ էլ՝ հանձնարարություն, որը մենք պետք է կատարենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Ավելի շուտ միսիոներական աշխատանքը հոգևոր ինքնության և ժառանգության դրսևորումն է: Մենք նախակարգված էինք նախամահկանացու գոյության ժամանակ և ծնվել ենք մահկանացու կյանքում կատարելու ուխտը և խոստումը, որն Աստված արել էր Աբրահամին: Մենք այստեղ ենք երկրի վրա այս ժամանակաընթացքում մեծարելու քահանայությունը և քարոզելու ավետարանը: Ահա թե ով ենք մենք և ահա թե ինչ պատճառով ենք մենք այստեղ՝ այսօր և միշտ»: («Դառնալով միսիոներ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 47):